«Կրող հրթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Ракета-носитель
Տող 36. Տող 36.
[[nl:Draagraket]]
[[nl:Draagraket]]
[[pl:Rakieta nośna]]
[[pl:Rakieta nośna]]
[[ru:Ракета-носитель]]
[[sk:Nosná raketa]]
[[sk:Nosná raketa]]
[[uk:Ракета-носій]]
[[uk:Ракета-носій]]

12:54, 29 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

«Պրոտոն-Կ» կրող հրթիռի արձակում

Կրող հրթիռ, սարք, որը գործում է ռեակտիվ շարժման սկզբունքով (հրթիռ) և նախատեսված է օգտակար զանգվածի տիեզերք դուրս բերման համար:

Կրող հրթիռները դասակարգվում են աստիճանների քանակով (մեկ, երկու աստիճան և այլն): Նրանք նույնպես բաժանվում են մեկ անգամյա կամ բազմակի օգտագործման համար նախատեսված: Առավել մեծ տարածում են ստացել մեկանգամյա օգտագործման բազմաստիճան հրթիռները: Մեկանգամյա հրթիռները ավելի պարզ կառուցվածք ունեն և հետևաբար ավելի հուսալի են: Անհրաժեշտ է նշել, որ մեկ աստիճան ունեցող հրթիռը ուղեծրային արագության հասնելու համար պետք է ունենա մեկնարկային զանգվածի 7-10 % չափով վերջնական զանգված, որը ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում դարձնում է նրանց չափազանց ոչ արդյունավետ: Մի քանի աստիճանների առկայությունը թույլ է տալիս զգալիորեն մեծացնել օգտակար զանգվածի հարաբերությունը հրթիռի մեկնարկային զանգվածին: Միևնույն ժամանակ բազմաստիճան հրթիռները պահանջում են տարածություններ միջանկյալ աստիճանների ընկնելու համար:

Ամբողջապես բազմակի օգտագործման կրող հրթիռներ առայժմ գոյություն չունեն: Մասնակիորեն բազմակի օգտագործման համակարգ է ամերիկյան «Սփեյս Շաթլ» (Տիեզերական մաքոք), ինչպես նաև սովետական «Էներգիա-Բուրան» համակարգը: Այնուամենայնիվ «Սփեյս Շաթլ» ծրագիրը չկարողացավ զգալիորեն նվազեցնել բեռների ուղեծիր դուրս բերման գինը, բացի այդ բազմակի օգտագործման տրանսպորտային համակարգերը աչքի են ընկնում նախամեկնարկային պատրաստության բարդությամբ և ժամանակատարությամբ (նրանց նկատմամբ բարձր հուսալիության և անվտանգության պահանջների պատճառով):

Տես նաև

Արտաքին հղումներ