«Ֆիլիպինյան ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ճշտումներ
Տող 39. Տող 39.
|Վիքիպահեստ =
|Վիքիպահեստ =
}}
}}
'''Ֆիլիպինյան ծով''' ({{lang-tl|Dagat Pilipinas}}, {{lang-en|Philippine Sea}}, {{lang-zh|菲律宾海}}, {{lang-ja|フィリピン海}}, {{lang-id|Laut Filipina}}), [[Խաղաղ օվկիանոս]]ի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է [[Ֆիլիպինյան արշիպելագ]]ի մոտ: Երկրի երկրորդ խոշոր ծովը ([[Սարգասյան ծով]]ից հետո): Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական ([[Հոնսյու]], [[Կյուսյու]] և [[Ռյուկյու]]), արևմուտքում՝ [[Թայվանի կղզի|Թայվան]] և [[Ֆիլիպիններ|Ֆիլիպինյան կղզիներ]]ով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և [[Իձու (կղզիներ)|Իձու]], [[Բոնինյան կղզիներ|Բոնինյան]], [[Կադզան կղզիներ|Կադզան]] և [[Մարիանյան կղզիներ]]ով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով<ref name="brit">{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/456389/Philippine-Sea|title= Philippine Sea|accessdate= 2008-08-12|publisher= Encyclopædia Britannica Online}}</ref>: Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²<ref>[http://web.archive.org/web/20090820123304/http://encarta.msn.com/encyclopedia_761580288/Philippine_Sea.html Philippine Sea], [http://encarta.msn.com encarta.msn.com] (archived from [http://encarta.msn.com/encyclopedia_761580288/Philippine_Sea.html the original] on 2009-08-20).</ref>: Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ ([[Մարիանյան իջվածք]]ում): Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են [[Հյուսիսային պասսատային հոսանք|Հյուսիսային պասսատային]] և [[Կուրոսիո]] հոսանքները: Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում): Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:
'''Ֆիլիպինյան ծով''' ({{lang-tl|Dagat Pilipinas}}, {{lang-en|Philippine Sea}}, {{lang-zh|菲律宾海}}, {{lang-ja|フィリピン海}}, {{lang-id|Laut Filipina}}), [[Խաղաղ օվկիանոս]]ի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է [[Ֆիլիպինյան արշիպելագ]]ի մոտ: Երկրի երկրորդ խոշոր ծովը ([[Սարգասյան ծով]]ից հետո): Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական ([[Հոնսյու]], [[Կյուսյու]] և [[Ռյուկյու]]), արևմուտքում՝ [[Թայվան (կղզի)|Թայվան]] և [[Ֆիլիպիններ|Ֆիլիպինյան կղզիներ]]ով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և [[Իձու (կղզիներ)|Իձու]], [[Բոնինյան կղզիներ|Բոնինյան]], [[Կադզան կղզիներ|Կադզան]] և [[Մարիանյան կղզիներ]]ով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով<ref name="brit">{{cite web|url=http://www.britannica.com/EBchecked/topic/456389/Philippine-Sea|title= Philippine Sea|accessdate= 2008-08-12|publisher= Encyclopædia Britannica Online}}</ref>: Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²<ref>[http://web.archive.org/web/20090820123304/http://encarta.msn.com/encyclopedia_761580288/Philippine_Sea.html Philippine Sea], [http://encarta.msn.com encarta.msn.com] (archived from [http://encarta.msn.com/encyclopedia_761580288/Philippine_Sea.html the original] on 2009-08-20).</ref>: Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ ([[Մարիանյան իջվածք]]ում): Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են [[Հյուսիսային պասսատային հոսանք|Հյուսիսային պասսատային]] և [[Կուրոսիո]] հոսանքները: Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում): Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:


Խոշոր նավահանգիստներն են՝ [[Նագոյա]], [[Յոկոհամա]] ([[Ճապոնիա]]), [[Ապրա]] ([[Գուամ|Գուամ կղզի]]):
Խոշոր նավահանգիստներն են՝ [[Նագոյա]], [[Յոկոհամա]] ([[Ճապոնիա]]), [[Ապրա]] ([[Գուամ|Գուամ կղզի]]):

23:51, 24 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Ֆիլիպինյան ծով
Philippine Sea

'
Կոորդինատներ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 5726 հազար կմ²
Ծավալը 23 522 հազար կմ³
Ամենամեծ խորությունը 11 022 մ
Միջին խորությունը 4108 մ

Ֆիլիպինյան ծով (թագալերեն Dagat Pilipinas, անգլ.՝ Philippine Sea, չինարեն՝ 菲律宾海, ճապ.՝ フィリピン海, ինդոն.՝ Laut Filipina), Խաղաղ օվկիանոսի միջկղզային օվկիանոսային ծով, որը գտնվում է Ֆիլիպինյան արշիպելագի մոտ: Երկրի երկրորդ խոշոր ծովը (Սարգասյան ծովից հետո): Այն չունի հստակ ցամաքային սահման, օվկիանոսից առանձնացված է մի շարք կղզիներով՝ Ճապոնական (Հոնսյու, Կյուսյու և Ռյուկյու), արևմուտքում՝ Թայվան և Ֆիլիպինյան կղզիներով, արևելքում՝ ստորջրյա լեռնաշղթաներով և Իձու, Բոնինյան, Կադզան և Մարիանյան կղզիներով, հարավ-արևելքում՝ Յապ և Պալաու կղզիներով[1]: Ընդհանուր մակերեսը կազմում է 5726 հազար կմ²[2]: Միջին խորությունը՝ 4108 մ, առավելագույնը՝ 11 022 մ (Մարիանյան իջվածքում): Ծավալը՝ 23 522 հազար կմ³: Այստեղ անցնում են Հյուսիսային պասսատային և Կուրոսիո հոսանքները: Ջրի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 15-28˚C (հյուսիսում) մինչև 27-29 ˚C (հարավում): Աղիությունը հյուսիսում կազմում է 34,3 ‰, իսկ հարավում՝ 35,1 ‰:

Խոշոր նավահանգիստներն են՝ Նագոյա, Յոկոհամա (Ճապոնիա), Ապրա (Գուամ կղզի):

Ծովի հատակի ռելիեֆ

Հատակի ռելիեֆն ունի անցումային գոտու հատկանիշներ, այստեղ լայնորեն ներկայացված են խոշոր երկրաձևաբանական տեսակներ[3]: Ծովի գոգահովիտը ընդարձակ է և բարդ, և համեմատական է օվկիանոսի հետ: Հանդիպում են ստորջրյա լեռներ, մեծ ձգվածություն ունեցող լեռնաշղթաներ (մինչև 2500 կմ), ստորջրյա հրաբուխներ մինչև 3000 մ բարձրությամբ: Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոր Ֆիլիպինյան փողրակը:

Կլիմա

Կլիմայի վրա առաջին հերթին ազդում է Ֆիլիպինյան ծովի աշխարհագրական դիրքը Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում, Ասիայի մոտ և նրա մեծ ձգվածությունը հս.լ. 35 ˚-ից մինչև հասարակած: Ծովը գտնվում է չորս կլիմայական գոտիներում՝ մերձարևադարձային, արևադարձային, մերձհասարակածային և հասարակածային: Սեզոնային տարբերությունները ակնհայտ են միայն մերձարևադարձային գոտում: Մերձարևադարձային գոտում գերակշռում են մուսսոնները, իսկ արևադարձայինում՝ պասսատները: Ծովի այլ հատվածներում հանդիպում են նաև ոչ մշտական քամիներ, հաճախ են թայֆունները:

Քամու արագությունը տարբեր է: Ձմռանը մուսսոններն ունեն 4-6 մ/վ, պասսատները՝ 5-8 մ/վ, հյուսիսում՝ մինչև 10 մ/վ, անկայուն քամիներ՝ մինչև 3 մ/վ արագություն: Հյուսիս-արևելքում դիտվում է առավել ակտիվ ցիկլոնային գործունեություն, քամու արագությունը հասնում է 20-25 մ/վ արագության:

Օդի ջերմաստիճանը զգալիորեն բարձրանում է հյուսիսից հարավ: Հունվար-փետրվար ամիսներին ջերմաստիճանը կազմում է 9-10 ˚C հյուսիսում, 18-24 ˚C՝ ծովի կենտրոնական հատվածներում, 25-27 ˚C՝ հարավում:

Ծովային հոսանքներ

Ֆիլիպինյան ծովում հիմնական հոսանքը Հյուսիսային պասսատային հոսանքն է: Այն տեղաշարժվում է դեպի արևմուտք` հս.լ. 10 և 17 աստիճանների միջև: Ճյուղավորվում է Թայվան և Լուսոն կղզիների շրջանում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Philippine Sea». Encyclopædia Britannica Online. Վերցված է 2008-08-12-ին.
  2. Philippine Sea, encarta.msn.com (archived from the original on 2009-08-20).
  3. «Philippine Sea». Lighthouse Foundation. Վերցված է 2008-08-12-ին.