«Արգենտինական մրջյուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{տաքսոտուփ
{{Տաքսոն
| name =
| regnum = Կենդանիներ
| regnum = Կենդանիներ
| image file = Linepithema_Argentine_ant.jpg
| image file = Linepithema_Argentine_ant.jpg

08:43, 20 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Արգենտինական մրջյուն
Արգենտինական մրջյուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Linepithema humile
Հոմանիշներ
  • Iridomyrmex humilis (Mayr, 1868)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արգենտինական մրջյուն, սկզբնապես Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայի և հարավային Բրազիլիայում տարածված ամենավտանգավոր ինվազիվ մրջյունը, որը մարդու շնորհիվ տարածվել է ամբողջ աշխարհում: Մրջյունների թագուհիների չափսերը հասնում են մինչև 5 մմ-ի, իսկ աշխատավոր մրջյունների չափսերը՝ 2-3 մմ-ի:

Արեալ

Արգենտինյան մրջյունները տարածված են Հարավային Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայի բազմաթիվ ափամերձ տարածքներում: Սկզբում այդ տեսակի մրջյունները ապրում էին միայն Հարավային Ամերիկայում: Եվրոպայում արգենտինյան մրջյունի խոշորագույն կուտակումը ձգվում է մոտ 6 կմ՝ Միջերկրական ծովի ափով, Իսպանիայով, Ֆրանսիայով և Իտալիայով: Կալիֆորնիայում կուտակումը Միացյալ Նահանգներով ձգվում է մոտ 900 կմ: Երրորդ խոշոր կուտակումը գտնվում է Ճապոնիայի արևմտյան ափին:

Բնութագրեր

Լինում են միագույն, շագանակագույն կամ դեղնավուն-շագանակագույն: Linepithema humile-ը համարվում է վտանգավոր ինվազիվ միջատ, նրանք կրճատում են բնիկ կենդանական աշխարհի բազմազանությունը, վնասում են պատճառում տներին և գյուղատնտեսությանը:

Վերջին հետազոտություններ

Հայտնաբերվել է, որ արգենտինյան մրջյունի բոլոր երեք գերգաղութները միմյանց հանդեպ տոլերանտ են (ի տարբերություն միևնույն այլ տեսակի փոքր մրջյունների): Մրջյունաբանները միևնույն բնի մեջ են տեղադրել տարբեր (կալիֆորնիական, եվրոպական և ճապոնական) գերգաղութների առանձնյակներ: Պարզվել է, որ այդ մրջյունների միջև, որոնք միմյանցից հեռացած են հազարավոր մետրեր, չկան ագրեսիայի դրսևորումներ[1]:

Գենետիկա

Գենոմ՝ 0,26 պգ (C value)[2][3]: Քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմը 2n = 16[4]: Առնվազն 367 գեներ ապահովում են հոտային ընկալիչների գործունեությունը, իսկ 90 գեներ պատասխանատու են իմունիտետի համար[5]: Մեծ թվով գեներ պատասխանատու են ցիտոքրոմ P450 սպիտակուցի արտադրության համար[6]:

Ենթատեսակներ

  • Linepithema humile humile (Mayr, 1868)
  • Linepithema humile angulatum (Emery, 1894)
  • Linepithema humile arrogans (Chopard, 1921)
  • Linepithema humile breviscapum (Santschi, 1929)
  • Linepithema humile gallardoi (Brethes, 1914)
  • Linepithema humile platense (Forel, 1912)
  • Linepithema humile scotti (Santschi, 1919)

Ծանոթագրություններ

  1. «Новая сверхколония муравьёв разместилась на двух континентах». Lenta.ru. 2 июля 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին. Վերցված է 2011-05-3-ին.
  2. База данных о размерах геномов животных
  3. Tsutsui, N. D., A. V. Suarez, J. C. Spagna, and J. S. Johnston (2008). The evolution of genome size in ants. BMC Evolutionary Biology 8: 64.
  4. Lorite P.& Palomeque T. Karyotype evolution in ants (Hymenoptera: Formicidae) with a review of the known ant chromosome numbers. — Myrmecologische Nachrichten (Wien). — 2010. Volume 13, Pages 89—102. (Ստուգված է 3 Մայիսի 2011)
  5. «Draft genome of the globally widespread and invasive Argentine ant (Linepithema humile (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին. Վերցված է 2011-05-03-ին.
  6. «Argentine ant genome sheds light on how to be a successful pest» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-03-ին. Վերցված է 2011-05-03-ին.

Գրականություն

  • Alexander L. Wild (2004). Taxonomy and Distribution of the Argentine Ant, Linepithema humile (Hymenoptera: Formicidae). «Ann. Entomol. Soc. Am.», 2004, Volume 97, Issue 6, Pages 1204—1215.
  • Bertelsmeier, C., A. Avril, O. Blight, A. Confais, L. Diez, H. Jourdan, J. Orivel, N. St Germes, and F. Courchamp. 2015a. Different behavioural strategies among seven highly invasive ant species. Biological Invasions. 17:2491-2503. doi:10.1007/s10530-015-0892-5
  • Bertelsmeier, C., A. Avril, O. Blight, H. Jourdan, and F. Courchamp. 2015b. Discovery-dominance trade-off among widespread invasive ant species. Ecology and Evolution. 5:2673-2683. doi:10.1002/ece3.1542

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինական մրջյուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինական մրջյուն» հոդվածին։