«Երգիծանք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Երգիծանք (արեւմտահայերէն)}}
{{Արևմտահայերեն|Երգիծանք (արեւմտահայերէն)}}
'''Երգիծանք''' ({{lang-la|satira}}),[[Գրականություն|գրականության]] և [[արվեստ]]ի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։
'''Երգիծանք''' ({{lang-la|satira}}), [[Գրականություն|գրականության]] և [[արվեստ]]ի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։


== Էություն ==
== Էություն ==

08:39, 13 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Երգիծանք (լատին․՝ satira), գրականության և արվեստի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։

Էություն

Երգիծանք ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Երգիծանք օգտվում է չափազանցման, գրոտեսկի, այլաբանության և գեղարվեստական պայմանականության այլ միջոցներից։ Հասարակական-գեղագիտական բարձր իդեալի դիրքերից այն դատապարտում է արատավոր երևույթը։ Երգիծանքում իդեալը արտահայտվում է բացասականի ժխտմամբ։ Դրանով իսկ այն դառնում է հնի և հետադիմականի դեմ մղվող պայքարի զենք։ Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարտադրաբար, կապված են կյանքի երգիծական ընկալման հետ, օրինակ, կատակերգությունը, վոդևիլը, առակը, ֆելիետոնը, պամֆլետը գրականության մեջ և թատրոնում, ծաղրանկարը, շարժը՝ կերպարվեստում։

Երգիծանքը կարող է հանդես գալ նաև մյուս գրական ժանրերում (վեպ, պատմվածք, պոեմ)։ Սկզբնավորվելով անտիկ գրականության մեջ, Երգիծանք համապատասխան փոփոխություններ է կրել հասարակության և արվեստի զարգացմանը զուգընթաց։ Բացառապես երգիծական տաղանդով օժտված գրողներից են Մոլիերը, Սվիֆտը, Նիկոլայ Գոգոլը, Մալտիկով Շչեդրինը։

Երգիծանքը հայ գրականության մեջ

Հայ գրականության մեջ այդպիսի դեմքեր են Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը։ Կերպարվեստում Երգիծանքի վարպետներից են Ու․ Տոգարթը, 0․ Դոմիեն, Տ․ Բիդաորուպը, ռուս երգիծաբան-նկարիչներից՝ Պ․ Ֆեդոտովը, Վ․ Պերովը։ Սովետական Երգիծանքի ներկայացուցիչներից են Դ․ Մոորը, Կուկրինիկսները, Բ․ Եֆիմովը, հայ իրականության մեջ՝ Վ․ Խոջաբեկյանը, Տ․ Շավարշը, Ս․ Արուտչյանը, Գ․ Յարալյանը, սփյուռքում՝ Ա․ Սարուխանը, Չ․ Տամատյանը, Տ․ Աճեմյանը։ Տարբեր են լինում Երգիծանքի երանգները՝ անզիջող, ոչնչացնող ծաղրից (սատիրա) մինչև թերությունների մեղմ պատկերում (տե՛ս նաև Հումոր

Գրականություն

  • Ջրբաշյան է․, Գրականության տեսություն, 4 հրտ․, Երգիծանք, 1972 թվականին, էջ 95-101, 133—55, 392—96։
  • Озмитель Е․ К․, О сатире и юморе, Л․, 1973 года․ է․ Ջրբաշյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 544