«Գևորգ Դաբաղյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտներ → [[Կատեգորիա:Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի... |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-|last=LLC|first=Helix Consulting| +|) |
||
Տող 16. | Տող 16. | ||
* Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ. |
* Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ. |
||
* [[ՀՀ վաստակավոր արտիստ]], 2004 թ. |
* [[ՀՀ վաստակավոր արտիստ]], 2004 թ. |
||
* [[ՀՀ ժողովրդական արտիստ]], 2017 թ.<ref>{{Cite web|url=http://www.president.am/hy/decrees/item/3987/|title=ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք] |
* [[ՀՀ ժողովրդական արտիստ]], 2017 թ.<ref>{{Cite web|url=http://www.president.am/hy/decrees/item/3987/|title=ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]|website=www.president.am|language=en|accessdate=2017-09-22}}</ref> |
||
* ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017<ref>{{Cite web|url=http://mincult.am/mincult_awards.html|title=ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ|website=mincult.am|accessdate=2018-01-06}}</ref> |
* ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017<ref>{{Cite web|url=http://mincult.am/mincult_awards.html|title=ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ|website=mincult.am|accessdate=2018-01-06}}</ref> |
||
01:50, 13 Օգոստոսի 2018-ի տարբերակ
Գևորգ Դաբաղյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1965[1] (59 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դուդուկ |
Աշխատավայր | Ակունք ազգագրական համույթ, Շողակն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989) |
Պարգևներ |
Գևորգ Գուրգենի Դաբաղյան (փետրվարի 12, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար: ՀՀ ժողովրդական արտիստ (2017):
Կենսագրություն
Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թվականին Երևանում[2]: 1984 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989 թվականին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992 թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` Խաչատուր Ավետիսյան): 1980-1992 թվականներին եղել է «Ակունք» անսամբլի մենակատար: 1992 թվականին ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը[3]: 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]:
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ: Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն: Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004 թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004 թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004 թ.) հետ[4]:
Դաբաղյանի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր[4]:
Պարգևներ
- Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ, 1990 թ.
- Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխության մրցանակ, 1991-1992 թթ.
- Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2004 թ.
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2017 թ.[5]
- ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[6]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1119
- ↑ Afrique magazine , Issues 269-274. Groupe Jeune Afrique. 2008. էջ 53.
- ↑ Jenkins, Mark (8 February 2008). «Rev. of Shoghaken Ensemble, Music From Armenia». The Washington Post. Վերցված է 7 December 2010-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Գևորգ Դաբաղյանի կենսագրությունը avproduction կայքում
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am (անգլերեն). Վերցված է 2017-09-22-ին.
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018-01-06-ին.
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դուդուկահարներ