«Սպանախ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 67. Տող 67.
|}
|}
Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ [[ոլոռ]]ի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։
Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ [[ոլոռ]]ի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։
Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար<ref>Բուսաբուժության փոքր հանրագիտարան Բնությունը՝ հարուստ դեղատուն «Չինար» հրատարակչություն, 2007</ref>։
Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են [[լնդախտ]]ի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ [[Սակավարյունություն|սակավարյունության]] և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար<ref>Բուսաբուժության փոքր հանրագիտարան Բնությունը՝ հարուստ դեղատուն «Չինար» հրատարակչություն, 2007</ref>։


== Տաքսոնոմիա ==
== Տաքսոնոմիա ==

18:13, 6 Օգոստոսի 2018-ի տարբերակ

Սպանախ
Սպանախ
Հասուն բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Гвоздичноцветные
Ընտանիք Թելուկազգիներ
Ցեղ Սպանախ
Տեսակ Սպանախ այգու
Լատիներեն անվանում
Spinacia oleracea L.



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սպանախ (լատին․՝ Spinacia oleracea), ծմել, շոմին, թելուկազգիների ընտանիքի երկտուն, միամյա կամ երկամյա բույսերի ցեղ։ Տարածված տերևաբանջարայնին սննդամթերք][1]։ Հայտնի է 3 տեսակ։

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Սպանախ քառառէջ (Տ. tetrandra)
  • Սպանախ սովորական (Տ. oleracea), որը տարածված է մշակության մեջ։Սպանախը վայրի տեսքով չի հանդիպում։ Սպանախն օգտագործում են որպես դիետիկ սննդամթերք։ Այն ունի ունի բուժիչ հատկություններ, գրգռում է մարսողական գեղձերի աշխատանքը և ուժեղացնում աղիքների գալարակծկումը[2]:

Կենսաբանական նկարագիր

Գերմանիայի բուսաբանական նկարազարդումը (1885)

Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները եռանկյունանիզակաձև կամ երկարավուն-ձվաձև են, հարթ կամ ծալքավոր։ Վեգետացիայի սկզբում ձևավորվում է տերևների վարդակը, հետագայում կազմակերպվում ծաղկող ցողունը։ Արական ծաղիկները հավաքված են հուրանաձև ծաղկաբույլերում, իգականները՝ տերևանութներում։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Պտուղը գնդաձև է, փշոտ կամ առանց փշերի։

Տարածում

Քառառէջ սպանախը հանդիպում է Արարատի (Դվին գ.) և Կոտայքի (Ջրվեժ գյուղի) մարզերում, աճում է թմբերի, չոր թեքությունների վրա, քարքարոտ վայրերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Սպանախի հայրենիքը Փոքր Ասիան և Միջին Ասիան են։ Վայրի սպանախն աճում է Կովկասում, Անդրկովկասում, միջինասիական հանրապետություններում։

Քիմիական կազմ

Սպանախի տերևները հարուստ են սպիտակուցներով, ածխաջրերով, պարունակում են C, B խմբի վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին), երկաթի և ֆոսֆորի աղեր, սպիտակուցներով, ճարպով, յոդով և այլն։

Սպանախի տերևների չոր նյութը 8-11% է, սպիտակուցները՝ 2-2,5%։ 100 գ հում սպանախը պարունակում է 55-65 մգ C, մոտ 0,03 մգ B1 և 0,25-0,30 մգ B2 վիտամին, պարունակում է նաև A վիտամինի նախավիտամին համարվող կարոտինը։

Նշանակություն և կիրառում

Կարելի է օգտագործել յուղով և ձվով տապակած վիճակում։ Ուտելու համար օգտագործվում է սպանախի վարդակի մատղաշ տերևները, որոնք օժտված են բարձր սննդարժեքով և հարուստ են դյուրամարս սպիտակուցներով, ճարպով, յոդով, երկաթով, ֆոսֆորով, կալիումով և մի շարք վիտամիններով։ Սպիտակուցների պարունակության առումով սպանախը մրցում է կաթի հետ և մի փոքր հետ է մնում մսից։

Ամենաշատ սպանախ արտադրող երկրները 2011 թվականին
(մլն տոննա)
Դասակարգում Երկիր Արտադրություն
(Տոննա)
1 {{{2}}} Չինաստան 18,782,961
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 409,360
3  Ճապոնիա 263,500
4 {{{2}}} Թուրքիա 221,632
5  Ինդոնեզիա 160,513
6 {{{2}}} Ֆրանսիա 110,473
7 {{{2}}} Իրան 105,351
8  Հարավային Կորեա 104,532
9  Պակիստան 103,446
10 Բելգիա Բելգիա 99,750
Համաշխարհային արտադրություն 20,793,353
Source: UN Food & Agriculture Organization[3]

Սպանախը լայնորեն օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ, որտեղ դրանցից պատրաստում են այսպես կոչված՝ կանաչ պյուրե՝ ոլոռի և մսով պահածոների համար։ Սպանախի արժեքավոր հատկություններից են նրա վաղահաությունը և ցրտադիմացկունությունը, որոնց շնորհիվ Արարատյան հարթավայրում սպանախը հնարավոր է օգտագործել աշնան, ձմռան և վաղ գարնան ամիսներին։ Սպանախի հյութը, խառնած գազարի, բազուկի, նեխուրի, մաղադանոսի հյութերի հետ, առավել օգտակար է։ Սպանախի մեջ առկա երկաթը, սպիտակուցը, աղերը և մնացած օգտակար նյութերը դրան դարձնում են առավել արժեքավոր դիետիկ մթերք, որը կիրառելի է հատկապես մանկական սննդի մեջ։ Սպանախի տերևներն օգտագործում են լնդախտի և ավիտամինոզային այլ հիվանդությունների դեպքում, թոքերի պալարախտի, չարորակ սակավարյունության և մանկական հիվանդությունների ժամանակ։ Իբրև դեղաբույս՝ օգտագործում են մարսողական գեղձերի գործունեության գրգռման և աղիքների գալարակծկման ուժեղացման համար[4]։

Տաքսոնոմիա

  • Spinacia oleracea subsp. spinosa Arcang. 1882
  • Spinacia oleracea subsp. inermis Arcang. 1882
  • Spinacia spinosa Moench 1794
  • Spinacia oleracea subsp. spinosa (Moench) Čelak.
  • Spinacia oleracea subsp. inermis (Moench) Čelak. 1871
  • Spinacia inermis Moench 1794
  • Spinacia glabra Mill.
  • Spinacia oleracea subsp. glabra (Mill.) Cout.
  • Chenopodium oleraceum (L.) E.H.L.Krause

Ծանոթագրություններ

  1. Watercress tops list of ‘powerhouse fruits and vegetables.’ Who knew? - The Washington Post
  2. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Երևան «Չինար» հրատարակչություն 2007
  3. «Production of Spinach by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26–ին-ին.
  4. Բուսաբուժության փոքր հանրագիտարան Բնությունը՝ հարուստ դեղատուն «Չինար» հրատարակչություն, 2007

Գրականություն

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։