«Կոնյակ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ֆրանսիական թունդ ալկոհոլային խմիչքներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 54. | Տող 54. | ||
[[Կատեգորիա:Կոնյակ]] |
[[Կատեգորիա:Կոնյակ]] |
||
[[Կատեգորիա:Ֆրանսիական թունդ ալկոհոլային խմիչքներ]] |
05:58, 3 Օգոստոսի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնյակ (այլ կիրառումներ)
Կոնյակ | |
---|---|
Ենթատեսակ | բրենդի և eau-de-vie? |
Ալկոհոլի պարունակություն | 40 % (V/V) |
Ծագման երկիր | Ֆրանսիա |
Գույն | սաթեգույն |
cognac.fr(ֆր.) և cognac.fr/en/(անգլ.) | |
Cognac (drink) Վիքիպահեստում |
Կոնյակ (ֆր.՝ cognac), թունդ ալկոհոլային խմիչք, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։ Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։ Այստեղ արտադրությունը հիմնադրվել է 1887 թ., վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած կոնյակի գործարանում։
Անուն
Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ (Ֆրանսերեն` Cognac) քաղաքի անունից, որի շրջակայքի եւ նույն այդ քաղաքի հետ է կապված այդ ոգելից խմիչքի ծագման պատմությունը։
Արտադրության տեխնոլոգիան
Խաղողը
Կոնյակի արտադրության համար որպես հումք ծառայող սպիտակ խաղողներից հիմնական տեսակն է ունյի բլանը (ֆրանսերեն` Ugni Blanc, Իտալիայում հայտնի է Trebbiano տրեբիանո անունով), որն աճում է դանդաղ, ունի բարձր թթվայնություն, բարձր բեքատվություն և հիվանդությունների հանդեպ դիմացկուն է։ Բացի դրանից, օգտագործվում են նաև այլ տեսակներ, որոնց աճեցնելը շատ բարդ է։ Նրանցից ստացվող սպիրտներն ավելի բուրավետ են և ավելի հարուստ համեր ունեն։ Այդ տեսակներից են, մասնավորապես, ֆոլ բլանշը, կոլոմբարը և մոնտիլը։
Ճզմումը եւ խմորումը
Խաղողի բերքը հավաքվում է հոկտեմբերին և անմիջապես սկսվում է հյութը քամելու պրոցեսը։ Ավանդաբար այդ նպատակի համար օգտագործվում են հորիզոնական մամլիչներ, որոնք չեն կոտրատում պտուղների կորիզները։ Օրենսդրությամբ արգելվում է Արքիմեդի պարուրակով աշխատող մամլիչների կիրառումը։ Խաղողի հյութն այնուհետև ուղարկվում է խմորման։ Օրենսդրությամբ խմորման ժամանակ չի կարելի ավելացնել ո'չ շաքար և ո'չ ծծումբ։[1] Խմորումը կարևորագույն պրոցես է և տևում է երեք շաբաթի չափ։
Թորումը
Հաջորդ պրոցեսը ստացված 9% թնդության և բարձր թթվայնության գինու թորումն է։
Թորումը կատարվում է հատուկ պղնձե կաթսաներում՝ երկու փուլով։ Առաջին փուլում ստացվում է 27-32 % թնդության հումքային սպիրտ (Ֆրանսերեն` première chauffe): Բուն կոնյակի սպիրտն (Ֆրանսերեն` bonne chauffe) ստացվում է երկրորդ անգամ թորելուց հետո։ Ստացված 68-72 % թնդության սպիրտն ուղարկվում է կաղնե տակառների մեջ հնեցնելու, որից էլ ստացվում է կոնյակը։
Հնացումը
Կոնյակ կոչվելու համար սպիրտը կաղնե տակառներում պետք է պահվի առնվազն երկու տարի։ Տակառների ծավալը 270-ից 450 լիտր է, պատրաստվում են Տրոնսյո և Լիմուզեն դեպարտամենտների անտառներում աճող, առնվազն 80 տարեկան կաղնու ծառերից։ Կոնյակի հնացման համար տակառները պահում են մառաններում։
Հնացման ժամանակ կոնյակը դառնում է ավելի մուգ, ձեռք է բերում ոսկեգույն փայլ և հագենում է փայտի վանիլային բույրով։ Հնացման ժամանակ փայտի ծակոտիների միջով ցնդում է սպիրտի մի զգալի մասը, որի ֆրանսիացիներն ասում են part des anges՝ «հրեշտակների բաժին»։ Տարեկան այն կազմում է ավելի քան քսան միլիոն շշին համարժեք քանակ։ Կոնյակի արտադրության հաջորդ փուլում այն տակառներից լցնում են «դամ-ժոն» (ֆրանսերեն` Dames-Jeanne) կոչվող ապակե շշերի մեջ եւ տեղավորում են մառանի ամենահեռավոր տեղերում, որտեղ նրանք կարող են առանց փոխվելու մնալ տասնամյակներով։
Արտադրող ընկերությունները
Կոնյակ արտադրող ընկերություններն ավելի քան 200-ն են, նրանցից ամենախոշոր չորս ընկերություններն արտադրում են համաշխարհային շուկայում իրացվող կոնյակի ավելի քան 90%-ը։ Դրանք են` Courvoisier (Հայերեն` Կուրվուազյե), Hennessy (Հայերեն` Անսի), Martell (Հայերեն` Մարտել) եւ Rémy Martin (Հայերեն` Ռեմի մարտեն) ընկերությունները։
Դասակարգում
Համաձայն Կոնյակների ազգային միջարհեստակցական բյուրոյի (Bureau National Interprofessionnel du Cognac) դասակարգման, կոնյակների պաշտոնական որակային աստիճանները հետևյալն են՝
- V.S. (Very Special), կամ ✯✯✯ (երեք աստղ)` պահելու ժամանակն առնվազն երկու տարի է։
- V.S.O.P. (Very Special or Superior Old Pale) կամ Reserve` նվազագույնը՝ չորս տարի։
- V.V.S.O.P. (Very Very Special or Superior Old Pale) կամ Grand Reserve` նվազագույնը` հինգ տարի։
- X.O. (Extra Old) կամ Napoleon՝ վեց տարի։
Աստիճանների անուններն անգլերեն են, քանի որ կոնյակի առևտուրը, մասնավորապես 18րդ դարում կապված է եղել Բրիտանիայի հետ։[2] Բյուրոն արգելում է 6.5 տարուց ավելի պահված կոնյակների դասակարգումը, քանի որ համարում է, որ 6.5 տարուց ավելի ժամկետներում հնարավոր չէ վերահսկել հնեցման պրոցեսները։ Հարկ է նշել, որ Napoleon գրությունը կոնյակի տեսակ չէ, այլ դասակարգման աստիճան (համապատասխանում է X.O. կարգին)։
Տե'ս նաև
Ծանոթագրություններ
- ↑ Koscica, Milica (April 2004). «TED Case Studies – Number 728». Trade Environment Database. American University, School of International Service. Վերցված է դեկտեմբերի 1, 2010-ին.
- ↑ FAQ
Ընթերցե՛ք «կոնյակ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնյակ» հոդվածին։ |
|