«Մասնակից:Edojanjan/Ավազարկղ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 150. Տող 150.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|2}}
{{Ծանցանկ|2}}

== Գրականություն ==
* «[[Еврейская энциклопедия]]». — Спб.: Изд. О-ва для Научных Еврейских Изд. и Брокгаузъ-Ефронъ, (между 1906 и 1913); репринт: М.: Терра, 1991. ISBN 5-85255-057-4.
* «[[Краткая еврейская энциклопедия]]». — Иерусалим: Изд. О-ва по исследованию еврейских общин, (между 1976—2005)
* ''Fisher, Milton C.'' The Ark of the Covenant: Alive and Well in Ethiopia? // Bible and Spade 8/3, pp. 65–72. 1995
* ''Grierson, R. & Munro-Hay, S.'' The Ark of the Covenant. Orion Books Ltd, 2000. ISBN 0-7538-1010-7
* [[Hancock, Graham|''Hancock, G.'']] The Sign and the Seal: The Quest for the Lost Ark of the Covenant. — Touchstone Books, 1993. ISBN 0-671-86541-2
* ''Leeman, B.'' Queen of Sheba and Biblical Scholarship. Queensland Academic Press, 2005 ISBN 0-9758022-0-8
* ''Ritmeyer, L.'' «The Ark of the Covenant: Where it Stood in Solomon’s Temple», Biblical Archaeology Review 22/1: 46-55, 70-73. 1996.
* ''Хэнкок Г.'' [http://ufo.metrocom.ru/book3/hanco3/hanco3.htm Ковчег завета]. — М.: Вече, 2000 (Mandarin, London, 1997)
* ''Манро-Хэй С.'' В поисках Ковчега завета. Правдивая история скрижалей Моисея. — М.: Амфора, 2006. ISBN 5-367-00108-4, 1-85043-668-1
* ''Бахтин А. П.'' Прусский след Ковчега завета. — Калининград: Капрос, 2012. ISBN 978-5-904291-12-9

== Արտաքին հղումներ ==
{{Навигация
|Тема=Ковчег завета
|Викитека=Ковчег Завета
}}
* {{ЭЕЭ|12143|Ковчег Завета}}
* [http://www.jewishencyclopedia.com/view.jsp?artid=1777&letter=A «''Ark of the Covenant''»]. Jewish Encyclopedia.
* [http://www.newadvent.org/cathen/01721a.htm «''Ark of the Covenant''»]. The Catholic Encyclopedia, Volume I.
* [http://www.berkovich-zametki.com/AStarina/Nomer4/Garbar1.htm «''Загадки Ковчега Завета''»]. Давид Гарбар.
* [http://www.mishkanministries.org/theark.php The Ark of the Covenant]. Mishkan Ministries.
* [http://desertmishkan.blogspot.com/2010/09/blog-post_4637.html «''Вес Ковчега Завета''»]. Проф. Элиху А. Шатц.
* [http://desertmishkan.blogspot.com/2010/10/blog-post.html «''Золото Ковчега Завета''»]. Рав. Иосия Дерби.
* [http://www.spectr.org/2005/083/kanal3.htm «''Каббалист даёт благословение на раскопки Ковчега Завета''»].

== Ֆիլմագրություն==
* «Ուխտի Տապանակի պատմության գաղտնիքների բացահայտնումը Օլլի Սթիդսի հետ» ({{lang-en|«Solving History with Olly Steeds. Ark of the Covenant»}}), ֆիլմ, որը նկարահանվել է [[2010]] թվականին [[Discovery Channel|Discovery]] հեռուստաընկերության կողմից
* «Պատմության հանելուկներ: Կորսված տապանակի որոնումներում» ({{lang-en|«Mysteries of History. Raiders of the Lost Ark»}}), ֆիլմ՝ նկարահանված [[2010]] թվականին:
* «[[Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս|Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանակը որոնելիս]]» ({{lang-en|Raiders of the Lost Ark}} — '''Կորուսյալ տապանակը որոնողները'''), ֆիլմ, որը նկարահանվել է [[1981]] թվականին [[Ջորջ Լուկաս|Ջորջ Լուկասի]] և [[Սթիվեն Սփիլբերգ]]ի կողմից:

12:23, 28 Հուլիսի 2018-ի տարբերակ

Ուխտի Տապանակ: Վերածննդի դարաշրջանի ոճական տարրեր պարունակող 19-րդ դարի գեղարվեստական վերակառուցում: Քերովբեները ներկայացված են հրեշտակների տեսքով

Ուխտի Տապանակ, կամ Հայտնության Տապանակ (Վկայության) (եբրայերեն՝ אֲרוֹן הַבְּרִית‎, արոն ա-բրիթ, նաև եբրայերեն՝ אֲרוֹן הַעֵדֻת‎, արոն ա-էդութ), համաձայն Աստվածաշնչի՝ հրեա ժողովրդի մեծագույն սրբություն.[1] տապանակը, որում պահվում էին Տասը Պատվիրանների քարե Օրենքի Տախտակները (Երկրորդ օրենք 10:2), ինչպես նաև, համաձայն Եբրայեցիներին ուղղված թղթի, երկնային մանանայով լի անոթը և Ահարոնի գավազանը (Եբր. 9:4): Համաձայն Թորայի, Տապանակը համարվել է Իսրայելի ժողովրդի և Աստծո կապի խորհրդանիշը և ծառայել որպես է նրանց միջև Աստծո գոյության վկայություն (Ելք 25:22, Բ Մնաց. 6:41):

Ուխտի Տապանակը Աստվածաշնչում կրում է նաև այլ անվանումներ. Բարձրյալի Տապանակ[2], Իսրայելի Աստծո Տապանակ[3], Աստծո Օրենքի Տապանակ[4], Զորության Տապանակ[5], և միայն մեկ անգամ է Ուխտի Տապանակն անվանվում արոն ա-քոդեշ (եբրայերեն՝ אֲרוֹן הַקֹּדֶשׁ‎, Սրբության Տապանակ[6]): Սակայն հաճախ այն անվանում են ուղղակի ա-արոն՝ Տապանակ.

Եկեղեցական սլավոնական լեզվով գրված Աստվածաշնչում Ուխտի Տապանակի նշանակման համար կիրառվում է հունարեն «կիվոտ» բառը (հուն․՝ κῑβωτός τῆς διαθήκης՝ «ուխտի տապանակ», κῑβωτός՝ «սնդուկ»), այսպիսով, ինչպես և բնօրինակ տեքստում՝ առանձնացնելով այն Նոյյան տապանից (ինչպես նաև այն տապանակ-զամբյուղից, որտեղ տեղադրվել էր մանուկ Մովսեսը):

Համաձայն Աստվածաշնչի՝ հրեաների Եգիպտոսից դուրս գալու ժամանակ Տապանակը տեղադրվել է Խորանի Սրբություն Սրբոցում, իսկ հետագայում՝ Երուսաղեմի տաճարի Սրբություն Սրբոցում:

Նկարագրություն

Տապանակ

Ելից գրքում նկարագրված են Տիրոջ մանրամասն հրահանգները Մովսեսին՝ Տապանակի շինանյութերի և կառուցվածքի մասին.

Վկայության տապանակ կպատրաստես կարծր փայտից: Երկուսուկես կանգուն թող լինի դրա երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը, մեկուկես կանգուն՝ դրա բարձրությունը: Այն կպատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կոսկեզօծես այն: Դրա վրա շուրջանակի կդնես ոսկե պսակ[7]:
- Ելք 25:10-11

Դատելով այս ամենից՝ Տապանակը պատրաստված է եղել ակացիայի փայտից (շիթթիմ ծառը, եբրայերեն՝ שיטים‎), որը ավելի տարածված է եղել Կարմիր ծովի անապատային շրջակայքում: Այն ունեցել է 2,5 կանգուն երկարություն և 1,5 կանգուն լայնություն ու բարձրություն: («Կանգունի» երկարությունը բավականին սուբյեկտիվ չափման միավոր է, որը տատանվում է 40-51 սմ-ի սահմաններում: Տապանակի ենթադրյալ չափսերը եղել են. բարձրությունը և լայնությունը մոտ. 67 ±7 սմ և երկարությունը մոտ. 112 ±12 սմ):

Համաձայն Թալմուդի մի տարբերակի՝[8] Տապանակը կազմված է եղել երեք արկղերից (տապանակներից): Ներքին՝ ոսկուց պատրաստվածը տեղադրվել է մեկ այլ՝ ավելի մեծ չափերով փայտե արկղի մեջ: Երկրորդ արկղը գտնվել է ամենամեծ՝ արտաքին ոսկյա արկղի մեջ, որն իր մեջ տեղավորում էր փայտե արկղը՝ ներառյալ իր փայտե ծայրը: Այդկերպ՝ Տապանակը ոսկեպատ է եղել ներսից և դրսից՝ ինչպես հրամայել էր Բարձրյալը:

Մեկ այլ տարբերակի համաձայն՝[9], եղել է միայն մեկ փայտե տապանակ, որը պատված է եղել ոսկու հաստ շերտով ներսից և դրսից:

Արտաքին ոսկե արկի վերին եզրը եզերված է եղել դեկորատիվ շրջանակով, որը Տապանակը պսակաձև շրջապատում էր: Որոշ գիտնականների կարծիքով Տապանակը ունեցել է նաև չորս ոտնակ[10]: Նրանցից ոմանք դրանք ներկայացնում են հենարանների տեսքով [11], ուրիշները՝ կրծքավանդակի տակ եղող ոտքերի [12], իսկ երրորդները՝ կենդանու թաթերի[13]:

Տապանակի լծակները

Դրա համար չորս ոսկե օղակներ կձուլես և կդնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից: Կարծր փայտից լծակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով: Լծակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը: Լծակները վկայության տապանակի օղակների մեջ թող մնան՝ լինեն դրան ամրացված: Տապանակի մեջ կդնես այն պատվիրանները, որ ես պիտի տամ քեզ:
- Ելք 25:12-16

Երկու լծակները (բադիմ) ակացիայի փայտից էին, 7 կամ 10 կանգուն երկարությամբ, պատված ոսկով, նախատեսված էին տեղափոխությունների ժամանակ Տապանակի տեղաշարժման համար և ամրացված էին նրա երկու կողային պատերին: Դրանք դուրս էին գալիս երկու կողմերից և յուրաքանչյուրը անցկացված էր երկու ոսկե օղակների միջով՝ տեղադրված ամեն կողմում՝ Տապանակի կողերի վերին երրորդականում: Այդ լծակները մշտապես մնում էին օղակների մեջ. դրանք թույլատրվում էր հանել միայն այն տեղափոխելուց առաջ ծածկելու համար, և միանգամից էլ նույն տեղն էին դնում (Թվեր 4:6):

Կափարիչը (կափորեթ) և քերովբեները (քերուվիմ)

Քավության խնկամանի կափարիչը կպատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկես կանգուն թող լինի դրա երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը: Կոփածո երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես և դրանք կդնես կափարիչի երկու ծայրերին: Քերովբեներից մեկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին: Երկու քերովբեներ կդնես նրա երկու ծայրերին. թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն կափարւչի վրա: Նրանց գլուխները թող լինեն միմյանց հանդիման, որպեսզի քերովբեների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից: Տապանակի մեջ կդնես այն պատվիրանները, որ ես պիտի տամ քեզ:
- Ելք 25:17-21

Վերևից Տապանակը ծածկված էր մեծ, մաուր ոսկուց պատրաստված կափարիչով (կափորեթ, եբրայերեն՝ כפורת‎): Նրա հաստությունը նշված չէ, սակայն, համաձայն մի ավանդական տեսակետի, այն կազմել է մի թեֆահ (չորս մատնաչափ) [14], չնայած Լունդիոսը և Բերեն հաստությունը հաշվում են մոտավորապես կես պատնաչափ[15].

Կափարիչի վրա, հավանաբար նրա կարճ կողերի կողմով, տեղադրված էին երկու քերովբեներ՝ ձուլված ոսկուց, դեմքով ուղղված մեկմեկու, տարածված՝ ասես Տապանակը ծածկող, թևերով[16]: Օնկելոսի կարծիքով, «քերովբեների գլուխները թեքված են եղել հետ, ինչպես իրենց ուսուցչին թողնող աշակերտների գլուխները»[17], այս պնդումով նա ցանկանում էր բացատրել Աստվածաշնչի այն դժվարհասկանալի հատվածը, որտեղ ասվում է, որ քերովբեների դեմքերը ուղղված են եղել Ուխտի Տապանակի կափարիչի կողմը, բայց, հայացքներով թեքված են եղել մեկը մյուսին (Ելք 25:20) Օնկելոսի բացատրությունը հանդիպում է նաև իր Թարգումում (Թորայի՝ արամեերեն թարգմանություն), մինչդեռ երուսաղեմյան Թարգումը ենթադրում է, որ երկու հանդիպակաց քերովբեների դեմքերը ուղղված են եղել ներքև՝ դեպի կափարիչը [18]:

Ծննդոց գրքից հայտնի է, որ քերովբեները նշանակված էին պահպանելու Եդեմի այգու մուտքը (Ծննդ. 3:24): Միևնույն ժամանակ, կափորթը նկարագրված է եղել Եզեկիել մարգարեի կողմից[19], Աստվածային կառքի տեսքով (Եզեկ. 1:5 և հետո, 10:1 և հետո): Այդ կառքի տակ Եզեկիելը տեսել է Աստվածային գահի նմանությունը և քերովբեներին: Ընդունված է, որ գտնվելով Ուխտի Տապանակի վրա՝ քերովբեները միաժամանակ խորհրդանշել են Աստծո անտեսանելի գահը և ծառայել են որպես Տապանակի պաշտպանություն: Փիլոն Ալեքսանդրացու և Միդրաշ Թադշեի կարծիքով[20], երկու քերովբեները համապատասխանում են Աստծո երկու բնություններին և Նրա երկու Անուններին. որպես ողորմածություն (տետրագրամմատոն) և որպես արդարություն (Էլոքիմ)[21]: Մայմոնիդը ենթադրում է, որ քերովբեները տեղադրվել են Տաճարի սրբարանում, որպեսզի ժողովրդին ներշնչեն հավատք առ հրեշտակները, և դրանք եղել են երկուսը, որպեսզի ժողովուրդը նրանց չհամարեր հենց Աստծո պատկերը[22]:

Տապանակի կրոնական նշանակությունը

Ուխտի Տապանակը ծառայում էր որպես վառ վկայություն Բարձրյալի և Իսրայելի որդիների միջև եղած Ուխտի և Բարձրյալի՝ հրեա ժողովրդի մեջ ներկայության մասին: Ուխտի Տապանակը ժողովրդի մոտ առաջացնում էր երկրպագություն, հավատ և հույս, հատկապես այն ժամանակներում, երբ նրանց սպառնում էր պատերազմը:

Աստված Մովսեսին հաղորդում է, որ Տապանակի վրայի երկու քերովբեների միջից նա պետք է հայտնվի Մովսեսին, և, նրա միջոցով, Իսրայելի ժողովրդին փոխանցի պատվիրանները (այստեղից էլ մասունքի երկրորդ անվանումը՝ Հայտնության Տապանակ):

Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և վկայության տապանակի կափարւչի վրա գտնվող երկու քերովբեների րանքից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների վերաբերյալ:
- Ելք 25:22

Տապանակի ներսում գտնվել են բացառապես Օրենքի Տախտակները[23]՝ առաջինը՝ կոտրված, իսկ երկրորդը՝ ամբողջական[24]: Նաև համարվում է[25], որ Տապանակում են պահվել նաև Աստծո չարտասանվող Անունը՝ Նրա մյուս մակդիրներով:

Տապանակի մոտ պահվել է Թորայի ձեռագիրը՝ գրված անձամբ Մովսեսի կողմից (Բ Օրենք 31:24-25). Ինչպես նաև Սրբություն Սրբոցում են պահվել մանանայով լի անոթը և Ահարոնի ծաղկած գավազանը, օծման յուղը[26], իսկ հետագայում նաև փղշտացիների ոսկե ընծաները[27]:

Սրբություն Սրբոց իրավունք ուներ մտնել միայն քահանայապետը, և միայն տարին մեկ անգամ, Քավության Օրը: Այդ վայրը կոչվում էր Շեխինա՝ Աստծո ներկայություն: Ոչ ոք առանց կյանքին վնասելու չէր կարող նայել Տապանակին կամ դիպչել նրան[28]: Տապանակն անհանգստացրել են միայն այն ժամանակ, երբ Իսրայելի որդիները իրենց տեղերից ելել են ճամփորդելու համար: Հոգևորականները զգուշորեն ձողերից հանում էին վարագույրը՝ պախորեթ, որով պատված էր Տապանակը: Նրա վերևից դնում էին կաշվե երկրորդ ծածկոցը, իսկ նրանց վրա՝ երրորդ ծածկոցը՝ կապույտ կտորից:

Ուխտի Տապանակը տեղաշարժվում էր Աղոթարանի հետ միասին և Սրբություն Սրբոցին տեղադրվում հենակների վրա: Այն ուսամբարձ տեղափոխվում էր Կահաթի ընտանիքի ղևտացիների կողմից[29]: Պանդխտության ժամանակ Տապանակը տեղափոխվել է իսրայելցիների առջևից, իսկ նրա վրա կախված է եղել ամպ[30]:

Տապանակի գերբնական հատկությունները

  • Թալմուդում ասվում է, որ[31]. «Տապանակի վայրը չունի չափումներ»: Այլ խոսքով, Տապանակը Սրբություն Սրբոցում ֆիզիկական տեղ չի զբաղեցերլ: Դա ենթադրվում է քերովբեների աստվածաշնչյան նկարագրույունից, որը Տաճարում կատարել է Սողոմոն թագավորը (Գ Թագ. 6). նրանցից ամենքի թևը 10 կանգուն էր, այն ժամանակ, երբ Սրբություն Սրբոցի սենյակի ողջ լայնությունը կազմում էր 20 կանգուն. այսինքն Տապանակի համար, փաստորեն, տեղ չէր մնում[32]:
  • Ըստ ավանդության, երբ Տապանակը Կարիաթարիմից տեղափոխել են նոր կառքի վրա, ճանապարհին եզները այն տեղաշարժել էին: Եվ Օզան ձեռքը մեկնեց, որպեսզի բռնի տապանակը: Սակայն Տերը զայրացավ նրա վրա և հարվածեց նրան, որովհետև Օզան համարձակվել էր ձեռքը մեկնել տապանակին: Եվ նա մահացավ տեղնուտեղը (Ա Մնաց. 9-10):
  • Տապանակի մեկ այլ գերբնական հատկություն, ըստ ավանդության, կայանում էր նրանում, որ այն «ինքն իրեն տանում էր նրանց, ովքեր տանում էին իրեն»: Այլ խոսքով, չնայած նրան, որ Տապանակը պետք է լիներ շատ ծանր, այն ոչ միայն չէր ծանրաբեռնում իրեն տանողներին, այլ նաև նրանց առաջ էր տանում[33]:
  • Թալմուդում ասվում է, որ Տապանակի ճանապարհի հետևից բլուրները հավասարվում էին գետնին[34]:
  • Ինչպես հաղորդում է Աստվածաշունչը, երբ փղշտացիները Տապանակը տեղադրեցին երինջներով լծված սայլի վրա, նրանք ուղիղ ճանապարհ բռնեցին դեպի Բեթսամիուս (այժմյան Բեյթ Շեմեշ քաղաքի շրջան) (Ա Թագ. 6:8-12):
  • Եգիպտոսից դուրս գալու ողջ ճանապարհին Տապանակի վրայից ամպ է կախված եղել:

Տապանակի պատմությունը

Դատավորների շրջան

Ուխտի Տապանակի տեղափոխումը Երուսաղեմ Դավիթ արքայի կողմից, Դոմինիկո Գարջուլո, Պուշկինյան թանգարան

Քանանի նվաճման սկզբից՝ 14 տարա ընթացքում, հավանաբար, Ուխտի Տապանակը գտնվել է իսրայելացիների երկրում՝ Գալգալում՝ Երիքովի առջև[35]: Հետո տեղափոխվել է Բեթել[36]: Այդտեղից վկայության խորանի հետ միասին Տապանակը տեղափոխել են Սելով[37], որտեղ այն 369 տարի շարունակ մնացել է մինչև Հեղի քահանայապետի մահը[38]: Ըստ ամենայնի՝ վերջիվերջո Սելովում սրբարանի պատերը վերակառուցվել են քարից, որոնք պատված էին վարագույրներով[39]:

Հաճախ Տապանակը վերցնում էին Խորանից, օրինակ, Հորդանան գետն անցնելիս (Հեսու 3:2), Երիքովը նվաճելիս (Հեսու 6:4), ինչպես նաև որոշ պատերազմների ժամանակ: Երբ Հեղիի որդիներ Օփնին և Փենեեսը Տապանակը տարան փղշտացիների դեմ պատերազմի, նրանք, քահանաներին սպանելով Աբենեզեր քաղաքի ճակատամարտում, գերեվարեցին Տապանակը և տարան Ազոտոս (Աշդոտ): Սակայն, աղետների հետևանքով[40], որոնք կապված էին Տապանակի՝ Դագոնի տաճարում և Ազոտոս (Աշդոթ), Գեթ (Գաթ) ու Ասկաղոն (Աշկելոն) քաղաքներում գտնվելու հետ, փղշտացիները ստիպված եղան Տապանակը իսրայելացիներին վերադարձնել՝ հավելյալ ոսկե ընծաների հետ: Սկզբում այն բերվեց Բեթսամյուս (Բեթ-Շեմեշ), որտեղ բնակիչները, չկռահելով այն թաքցնել հետաքրքրասեր հայացքներից, կյանքով հատուցեցին: Այնուհետև Կարիաթարիմի բնակիչները Տապանակը վերցրին իրենց, տեղադրելով աայն Ամինադաբի սեփական տանը (Ա Թագ. 7:1), որտեղ այն մնաց 20 տարի:

Միևնույն ժամանակ, քահանաների քաղաք Նովի կործանումից հետո երկրի հոգևոր կենտրոնը տեղափոխվեց Գաբավոն: Խորանը և նրա սպասքի մեծ մասը գտնվում էին այդտեղ:

Երուսաղեմի գրավումից հետո Դավիթ թագավորը այդտեղ Տապանակի համար նոր խորան պատրաստեց, որպեսզի հոգևոր կենտրոնը տեղափոխի Երուսաղեմ: Սակայն Կարիաթարիմից Տապանակը բերելիս դժբախտություն տեղի ունեցավ Օզայի (Ուզա) հետ (Բ Թագ. 6:2-5)[41], ով մահացավ, քանի որ ցանկանում էր բռնել Տապանակը: Դրա հետևանքով Տապանակը ժամանակավորապես մնաց Աբեդդարի (Օվեդ-Եդոմ) մոտ, որտեղ մնաց երեք ամիս: Վերջապես, Տապանակը մեծ տոնախմբությամբ հասցվեց Երուսաղեմ (Բ Թագ. 6:12-17), որտեղ դրվեց հատուկ վրան՝ թանկարժեք կտորներից կարված: Բայց Մովսեսի Խորանը և նրա պղնձե զոհասեղանը մնացին Գաբավոնում, և հենց այդ զոհասեղանն էր այն ժամանակ համարվում գլխավորը[42]:

Առաջին Տաճարի շրջան

Ուխտի Տապանակի մուտքը Երուսաղեմի տաճար: Թանգարան Կոնդե, Շանտիլյի, Ֆրանսիա
Հիմնաքարը Տաճարի լեռան վրա, Երուսաղեմ

Սողոմոն թագավորի կողմից Տաճարի կառուցումից հետո Ուխտի Տապանակը Խորանի բոլոր պարագաներով մեծ շուքով բերվեց այդտեղ և տեղադրվեց Սրբություն Սրբոցում (Դվիր): Այն խորանարդաձև ներքին սենյակ է 20 կանգուն երկարությամբ: Այստեղ Տապանակը դրվեց քարե պատվանդանի վրա՝ հատկից 3 մատնաչափ բարձրության վրա: Այդ քարը անվանվեց Էվեն Շթիյա՝ անկյունաքարը (Հիմնադրման քար), որն ըստ ավանդության գտնվում է ԵՐկր մոլորակի ուղիղ կենտրոնում և համարվում է պատվանդան Բարձրյալի համար: Սողոմոնը նաև հրամայեց ձիթենիներ կտրել և ոսկով պատել հսկայական քերովբեները՝ տասը կանգուն բարձրությամբ (մոտ 5 մ): Նրանց հինգմետրանոց թևերը տարածվում էին Տապանակի վրա (Գ Թագ. 6:23-28): Տապանակը դրված էր այնպես, որ նրա լծակների ծայրերը մտնում էին վարագույրի (պախորեթ) մեջ և նրա հակառակ կողմից առաջացնում անհարթություններ[43]:

Տապանակի՝ Տաճարում գտնվելու մասին վերջին հիշատակությունը վերաբերում է Հուդայի թագավոր Ամոնի որդի Հոսիայի կառավարման շրջանին՝ (Բ Մնաց. 35:3) Ք.ա. 622 թվական: Նաբուգոդոնոսորի կողմից Ք.ա. 586 թվականին Տաճարի կործանումից առաջ Տապանակն անհետացավ: Այն չի հիշատակվում ո՛չ Հեքոնիա (Իեգոյախինե) թագավորի օրոք «Տիրոջ տնից տարվախ գանձերի» թվում (Դ Թագ. 24:10-13), ո՛չ էլ Երուսաղեմի անկման ժամանակ բաբելացիների տարած սրբազան պարագաների համանման ցանկում (Դ Թագ. 24:8-9, -17): Ուխտի Տապանակը չի հիշատակվում նաև Կյուրոս Մեծի կողմից Երուսաղեմ վերադարձված սրբազան պարագաների ցանկում (Բ Եզր. 1:9-11):

Տապանակի տեղակայման վայրը

Տապանակի հետագա ճակատագիրը մինչ օրս համարվում է վեճերի առարկա, նրա հետքերն այդպես էլ չեն գտնվել[44]: Երկրորդ Տաճարում չկային ո՛չ Տապանակը, ո՛չ նրա պարագաները[45], չնայած նրա հետ կապված Յոմ Կիպուրին Սրբություն Սրբոցում խունկ ծխելու ծեսը շարունակում էր կատարվել: Խոսելով Երկրորդ Տաճարի մասին՝ Հովսեփոս Փլավիոսը, Եզրասի գրքի նման խոսում է միայն զոհասեղանի ու Տաճարի կառուցվածքի մասին: Նկարագրելով Տաճարի ներքին սենյակը՝ նա հիշատակում է, որ այն սենյակը բացարձակապես դատարկ էր[46]:

  • Ըստ Թալմուդում բերվող վարկածներից մեկի[47] Հոսիա թագավորը հրամայել է Տապանակը թաքցնել Սրբություն Սրբոցի արարչագործության անկյունաքար կոչված թաքստոցում կամ Տաճարի Փայտե սրահում:
  • Համաձայն մեկ այլ վարկածի, Տապանակը տարվել է Բաբելոն, որտեղ նրա հետքերը կորել են[48]:
  • Համաձայն Մակաբայեցիների երկրորդ գրքի Երեմիա (Իրմիյագու) մարգարեն Աստծո հրամանով Տապանակը թաքցրել է Նաբավ լեռան վրա գտնվող մի քարանձավում:
Նրա մատյանում նաև այսպես է գրված եղել. իբր թե մարգարեն, երկնային հրամանի համաձայն, հրամայել է վկայության խորանն ու կտակարանների տապանակը իրենց հետ ման ածել, հասցնել այն լեռը, որտեղ բարձրացել էր Մովսեսը Աստծու ժառանգությունը տեսնելու համար: Երբ Երեմիա մարգարեն եկավ հասավ այդ վայրը, այնտեղ գտավ անտառապատ ամուր քարանձավներ. վկայության խորանը, կտակարանների տապանակը, խնկերի սեղանը նա տարավ դրեց ներս և փակեց մուտքը: Նրան ուղեկցող մարդիկ մոտեցան. որ գտնեն այդ վայրը, բայց այդ վայրը տանող ճանապարհն իսկ չգտան: Երբ Երեմիան իմացավ դա, սկսեց հանդիմանել նրանց ու ասաց. «Մի՞թե չգիտեիք, որ, ըստ հրամանի, անհայտ պիտի մնա այդ վայրը, մինչև որ Տերերի Տերը բարեհաճ վերաբերմունք ցույց տա իր արարածների նկատմամբ, և Աստված հրամայի ի մի հավաքել իր ժողովրդին: Դրանից հետո միայն Տերը ցույց կտա այդ վայրը, Տիրոջ փառքը կերևա ամպի սյունից, ինչպես Մովսեսի ժամանակ: Եվ ինչպես Սողոմոնն էր աղաչել, Տիրոջ այդ վայրը կատարելապես կսրբագործվի»:
- Բ Մակաբ. 2:4-8
Ուխտի Տապանակի մատուռը Սիոնի Սուրբ Կույս Մարիամի տաճարի մոտ, Աքսում, Եթովպիա
  • Այս վարկածի վկայությունները գլխավորապես հիմնվում են եթովպական գրավոր հուշարձանի՝ «Կեբրա Նեգասթի» («Արքաների փառքը») վրա, որը հավանաբար գրվել է 14-րդ դարում, իսկ նրա մասին առաջին հիշատակությունները հանդիպում են միայն 17-րդ դարում: Նրանում խոսքը գնում է Սողոմոն թագավորի ժամանակաշրջանի դեպքերի մասին (այսինքն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 2300 տարի առաջ): «Կեբրա Նեգասթը» վերապատմում է հայտնի առասպելը, ըստ որի Սողոմոն թագավորի և Սաբայի թագուհու միջև սիրավեպ է եղել: Այդ կապից ծնված որդին՝ Բայնա-Լեգկեմը, որը հետագայում դառնում է Մենելիք արքա և հիմնում է նեգուսների հարստությունը[50], գաղտնի կերպով Ուխտի Տապանակը Եթովպիա է բերում, որտեղ այն դրվում է Ակսումի՝ երկրի նախկին մայրաքաղաքի տաճարներից մեկում:
  • Սակայն գոյություն ունի նաև այլ վարկած[51]: Այն Տապանակի անհետացումը կապում է Մանասե թագավորի (Ք.ա. 687-642 թթ.) կառավարման հետ: Համաձայն այդ վարկածի՝ Տապանակը Տաճարից վերցրել են քահանաները՝ ձգտելով այն պաշտպանել այն ամբարիշտ թագավորի սրբապղծությունից: Քահանաները Տապանակը հասցնում են Եգիպտոս՝ «Բեր ա-Նեշամոթ» (տառ.՝ «Հոգիների ջրհոր») կոչված վայրը: Այդտեղից Տապանակը հայտնվում է Նեղոսի Իվ (Էլեֆանտինա) կղզի[52]: Այնտեղ նրա համար պատրաստվում է նոր տաճար, որտեղ Տապանակը պահպանվում է հաջորդ 200 տարիների ընթացքում: Երբ այդ տաճարը կործանվում է, Տապանակի թափառումները շարունակվում են, և այն արդյունքում հայտնվում է Եթովպիայում: Այնտեղ Տապանակը ուղարկում են Տանա-Կիրկոս կղզի, ուր տեղադրում են սովորական վրանի մեջ, որտեղ էլ նրան երկրպագում էր հասարակ ժողովուրդը: Հաջորդ ութ հարյուրամյակների ընթացքում Տապանակը եղել է հուդայական կարևոր և ինքնատիպ պաշտամունքի կենտրոնը, որի հետևորդները հնարավոր է հանդիսանում են ժամանակակից եթովպական հրեաների նախնիները: Հետո եկան քրիստոնյաները, որոնք կարողանում են թագավորին դիմելուց հետո սեփականացնել Տապանակը: Նրանք էլ այն Ակսում են ուղարկում և տեղադրում Սիոնի Սուրբ Կույս Մարիամի տաճարում: Բազում դարերի ընթացքում մոռացվել է Տապանակի՝ Եթովպիայում հայտնվելու մասին հիշողությունը, և նրա շուրջ տարատեսակ առասպելներ են հյուսվել:
  • Կա նաև տեսակետ, որ Ուխտի Տապանակը գտնված է և պահվում է գաղտնի՝ մինչև Երրորդ Տաճարի վերականգնումը: Մասնավորապես, նմանատիպ հնագիտական հետազոտություններով է զբաղվել սիրողական հնագետ Ռոն Ուայեթը[53], որը պնդել է, որ գտել է Ուխտի Տապանակը:

Սինագոգային տապանակ (արոն ա-քոդեշ)

Սինագոգներում, որոնց ծագումը, ըստ գիտնականների կարծիքի, վերաբերում է բաբելացիների կողմից Երուսաղեմի Տաճարի կործանման ժամանակաշրջանին (Ք.ա. 586 թ.), ստեղծվել է Ուխտի Տապանակի խորհրդանշական փոխարինում՝ արոն ա-քոդեշ (եբրայերեն՝ אֲרוֹן הַקֹּדֶש‎, Սրբության Տապանակ). այն Թորայի թղթագլանների հատուկ պահարան է հանդիսանում:

Սկզբնապես նմանատիպ պահարան եղել է կա՛մ որմնախորշի տեսքով[54] կա՛մ շարժական պահարանի, որը տեղավորում էին նմանատիպ որմնախորշում: Միշնայում և Թալմուդում Թորայի թղթագլանների համար նախատեսված պահարանը կոչվում է թեվա (եբրայերեն՝ תבה‎)[55], իսկ որմնախոչշը, որի մեջ այն տեղավորվում էր՝ հեյխալ (տառ.՝ սրահ))[56]:

Գոյություն ունի տապանակի պատրաստման և զարդարման բազմադարյան ավանդույթ.

  • Այդպիսի տապանակի վաղ պատկերներում[57] հստակորեն երևում են ներքին բաժանումները, որոնցից յուրաքանչյուրում հորիզոնական դիրքով պահվում է մի թղթագլան:
  • XII դարում, ինչպես երևում է, արդեն գոյություն ունեին պահարանաձև սինագոգային տապանակներ, որոնցում Թորայի թղթագլանները ուղղահայաց էին դրվում, ինչպես հիմա: XIV-XV դարերի իսպանական, իտալական և գերմանական ծագման ձեռագրերի մանրանկարներում հայտնվում են նմանատիպ երկհարկանի պահարանների պատկերներ, որի երկրորդ հարկում պահվում էին թղթագլանները, իսկ ներքևի հարկում՝ ծիսական սպասքը:
  • Միջնադարում տապանակները վերջանում էին գոթական սուր ծայրերով[58]:
  • Որպես Վերածննդի դարաշրջանի ոճի օրինակ կարող է ծառայել Ուրբինոյի նկարազարդ երկհարկանի տապանակը (1550):
  • XVII դարում հոլանդական սինագոգներում տապանակի վերևի հատվածում սկսեցին Օրենքի Տախտակների պատկերը տեղադրել, որոնց վրա փորագրված էին Տասը պատվիրաններից յուրաքանչյուրի առաջին երկու բառերը:
  • XVII դարում Հոլանդիայում և XVIII դարի սկզբին Գերմանիայում բոլոր տապանակները պատրաստվում էին բարոկկո ոճով. սյուներով, որմնասյուներով, ճակտոններով և ծաղկամաններով[59]: Այստեղից այս ոճը շուտով մուտք է գործում Արևելյան Եվրոպա, որտեղ տապանակի վրա պատկերվում էին առյուցնեծ, թռչուններ, դելֆիններ, արծիվներ ու եղնիկներ:
  • Մավրիտանական ոճի տապանակները (գմբեթներ, երփներանգ երկրաչափական նախշեր) կառուցվել են XIX դարի կեսերից[60]:


Չնայած ձևավորման ոճի տարբերություններին, բոլոր տապանակներն ունեն ընդհանուր տարրեր.

  • վարագույրի թավիշի կամ մետաքսի վրա ոսկեգույն, արծաթագույն և մետաքսե թելորով հմտորեն կարված պարոխեթը ' (եբրայերեն՝ פָרֹכֶת‎), որը խորհրդանշում է Երուսաղեմի Տաճարի Սրբություն Սրբոցի պարոխեթը,
  • ներ թամիդ (եբրայերեն՝ נֵר תַּמִיד‎, տառ.՝ «հավերժական ճրագ»), ի հիշատակ տաճարի Մենորայի, որը պետք է վառվեր ողջ գիշեր պարոխեթի մոտ և կոչվում էր ներ թամիդ,
  • նույն Թորայի թղթագլանները, որոնք նույնպես ճոխ զարդարվում են,
  • հաճախ կողքերից կանգնեցվում են սյուներ, որ անվանվում են Յախին և Բոազ, որոնք հիշեցնում են Սողոմոնի Տաճարի սրբարանի մուտքի սյուները,
  • որոշ դեպքերում պարոխեթի վրա կտորից գոտի են դնում, որը պետք է հիշեցնի Ուխտի Տապանակի կափարիչը՝ կափորեթ:

Տապանակի կամարի դասական մասնիկներից են նաև թագը, քարասալիկները, զույգ մռնչացող առյուծները՝ Հուդայի ցեղի և Բարձրյալի իշխանության խորհուրդը, Դավթի Աստղը, Մենորան, նաև Կենաց Ծառը:

Արոն ա-քոդեշը սփյուռքի սինագոգներում միշտ ուղղված է եղել դեպի Իսրայելական Հողը, Իսրայելում՝ դեպի Երուսաղեմ, իսկ հենց Երուսաղեմում՝ Տաճարի լեռան կողմը: Ժամանակակից հրեական համայնքների մեծ մասում, որոնք գտնվում են Իսրայելից արևմուտք, Տապանակը դրված է սինագոգի արևելյան պատի մոտ: Տապանակի տեղը, նրա հետ միասին նաև ողջ արևելյան մասը (Միզրահ) համարվում են սինագոգների ամենահարգի տեղերը: Տապանակի մոտ աղոթում է կանտորը (գլխավոր երգիչ), Տապանակի առջև է խոսքերով հանդես գալիս նաև ռաբբին:

Հնում հրեաները հավատում էին, որ արոն ա-քոդեշը տիրապետում է հրաշագործ հատկությունների: Երբեմն կանայք աղոթքներ էին հնչեցնում երեխաների առողջության կամ հիվանդ հարազատների համար՝ բռնելով արոն ա-քոդեշի վարագույրից: Տարածված է եղել նաև մի սովորույթ, որ բացում էին տապանակի դռները, գլուխը դնում Թորայի թղթագլանների միջև և անձնական աղոթք հնչեցնում (ծանր հիվանդի ապաքինման, վերահաս վտանգից ազատվելու համար, և այլն): Մեր օրերում ևս հատուկ նշանակալի աղոթքները հնչեցնում են բացված Տապանակի առջև, որը խորհրդանշում է բաց երկնային դարպասները: Երբ տապանակի դռնակները բաց են, աղոթոները սովորաբար կանգնում են: Տապանակի բացվելն ու փակվելը համարվում է կարևոր ծես:Թորայի հանելը ուղեկցվում է աստվածաշնչային հետևյալ համարների ընթերցմամբ՝ «Տապանակը ճանապարհ ընկնելիս...» (Թվեր 10:35):

Ուխտի Տապանակը քրիստոնեության մեջ

Մ. Կազակովի նախագծած խորհրդանոց, 1801

Քրիստոնեական ավանդության մեջ Ուխտի Տապանակը, ինչպես նաև Երուսաղեմի տաճարի այլ սրբազան առարկաներ, ընկալվում է որպես քրիստոնեական տաճարի՝ մասնատուփի կամ խորհրդանոցի նախատիպ: Նման կերպով, երբ Տապանակը գտնվում էր Տաճարի Սրբություն Սրբոցում և Օրենքի Տախտակները պահվում էին նրա մեջ, այդպես էլ Խորհրդանոցը գտնվում է քրիստոնեական տաճարի խորանի վրա, և այնտեղ են պահվում Հաղորդության նշխարն ու գինին՝ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ Նոր Կտակարանը ձևավորելով մարդուն Աստծո հետ[61][62]:

Սուրբ Եփրեմ Ասորին Ուխտի Տապանակի կառուցվածքի մեջ անուղղակիորեն տեսնում է Աստծո մարմնացման իմաստ. Տապանակի փայտե կմախքի շուրջ եղած ոսկին նրան փտումից պաշտպանում է, որը սուրբը նմանեցնում է Քրիստոսի մարդկային մարմնին, որն անապական էր, քանի որ միացած էր Աստվածային էությամբ[63]:

Բեսելիելը տապանակը կառուցեց կարծր փայտից: Սա Էմմանուելի մարմնի գաղտնիքն է, որը չի ենթարկվում փտման և վնասված չէ մեղքով: Ոսկին, որը տապանակը պատում է ներսից և դերսից, նշանակում է Բանի Աստվածային էությունը, որը անճառապես միացել է հոգու և մարմնի բոլոր մասերի հետ, որովհետև մեր մարդկությունը Իր Աստվածությամբ է օծել:

Եփրեմ Ասորու կարծիքով Մեսիային է խորհրդանշում նաև կափարիչը (կափորեթ), որին հովանի են քերովբեները: Քերովբեները պատկերում են մարգարեներին ու առաքյալներին, որնց միջոցով Աստված դիմում է մարդկանց, նման այն բանի, որ Աստված երևում էր Մովսեսին կափորեթի և քերովբեների միջև եղած տարածքում:

Սուրբ Գրիգոր Նյուսացին տեսնում է, որ անձեռակերտ Խորանի կերպարը, որ ցույց է տրվել Մովսեսին Սինա լեռան վրա, հենց «Քրիստոսն է՝ Աստծո Զորությունն ու Աստծո Իմաստությունը», և Ուխտի Տապանակի պատրաստումը մեկնաբանվում է այս պատճառաբանման համաձայն: Այսպես, բոլոր իրերը՝ «սյուները, լծակները, օղակները և այդ քերովբեները, որ թևերով ծածկում էին տապանակը, և մնացածը... իմաստը խորանում ամփոփված վերերկրային ուժերն են, որ Աստվածային բարեհաճությամբ իրենցով պահում են Տիեզերքը»[64]:

Քերովբեների մասին նա նշում է, որ այդ «անունը օգտագործվում է այն ուժերի մասին, որ Աստծո էության շուրջ են երևում, և որոնց մտոսվի տեսել են Եսային և Եզեկիելը», իսկ քերովբեների կողմից ծածկված Գոյի միջոցով երևում է մարդկանց, քանի որ «անճառելուն անհնար է նայել»: Տապանակի մոտ գտնվող մենորան, ըստ իր մեկնության, ստվեր է գցում Խորանի վրա և նշանակում է Հոգու յոթ զորությունները (Ես. 11:2):

Հովհաննես Աստվածաբանի Հայտնության մեջ կա գաղափար Ուխտի Տապանակի՝ Տաճար վերադարձի մասին, Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի ժամանակ (կամ նրա անժամանակյա և անչափելի գոյության մասին երկնքում, որը բացվելու է աշխարհի վերջին).

Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու տապանակը իր տաճարի մեջ. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և՝ ուժեղ կարկուտ:
- Հայտ. 11:19

Օրթոդոքս հիմնագրության մեջ Ուխտի Տապանակը հանդես է գալիս որպես Աստվածածնի խորհրդանշաններից մեկը[65]:

Ուխտի Տապանակը իսլամում

Իսլամում Ուխտի Տապանակի ծագման ու նշանակության մասին գաղափարները նույնանում են աստվածաշնչյանին: Ըստ Ղուրանի՝ նույնպես Տապանակում պահվում էին Օրենքի Տախտակները, Մովսես (Մուսա) մարգարեի գավազանը, Ահարոն (Հարուն) մարգարեի գավազանն ու խույրը: Իսլամում Ուխտի Տապանակը նաև անվանվում է «Թաբութ Սաքինա» (Շնորհների Պահոց), իսկ որոշ թարգմանություններում անվանվում է գերեզման: Ղուրանը պարունակում է պատերազմների արդյունքում Իսրայելի ժողովրդի կողմից Տապանակի կորստի մասին համառոտ պատմություն: Ըստ ավանդության իսլամը համաձայն է աստվածաշնչյան դեպքերի հետ նույնպես, ըստ որի Տապանակը սկզբում ձեռք է բերել Սավուղը (Թալութ), հետո Դավիթը (Դավուդ), իսկ այն տեղադրել է Սողոմոնը (Սուլեյման) իր կառուցած Տաճարում:

Ղուրանում Ուխտի Տապանակը հիշատակվում է մարգարեի խոսքերում, որը համանման է Սամուելին.

Եվ մարգարեն ասաց նրանց. «Ձեզ համար նրա խորհրդանշանը կլինի Տապանակը (Ուխտի), որի մեջ ձեզ ձեր Տիրոջից սակինա (շնորհ և խաղաղություն) կա, և այն, ինչ մնացել է Մուսայի ու Հարունայի հետնորդներից. և հրեշտակները ձեզ այն կբերեն: Եվ եթե դուք հավատացիք, ապա, իրապես, նրա մեջ է ձեզ համար նշանը»:
- Ղուրան, 2:248

Սավուղի (Թալութ) և Դավիթի (Դավուդ) հետ կապված պատմության համատեքստում Տապանակը վերադարձավ հրաշքի տեսքով՝ ցույց տալով Սավուղի՝ Ալլահի կողմից Իսրայելի թագավոր ընտված լինելը[66]: Տվյալ հադիսի հոգևոր մեկնություններն ասում են, որ երբ Ղուրանը ընդունեն բոլոր մարդիկ, Տապանակի վերադարձը ցույց կտա, որ եկել են վերջին ժամանակները, այն միտի լինի Մահդիի (Մեսիա) գալստյան մոտ լինելու նշանը[67]:

Մինչև այդ ժամանակ, ըստ հադիսների, Տապանակը թաքնված է լինելու Անթաքիայում (ժամանակակից Թուրքիա), որտեղ այն, իբր կարողանալու են դուրս հանել եսսենացիները][67]:

Նրան պիտի անվանեն Մահդի, քանի որ նա ցույց է տալիս ճանապարհը դեպի այն, ինչ թաքնված է: Նա կհայտնաբերի Թաբութը (Ուխտի Տապանակը) մի վայրում, որ կոչվում է Անթաքիա
- Suyuti, el-Havi li'l Feteva, II. 82
Մահդին զորք կուղարկի, որպեսզիի կռվի ռումերի հետ: Նրա ֆիկխի գիտելիքները հավասար են տասնյակ ալիմների գիտելիքների: Նա կհայտնաբերի Տաբութ Սաքինան Անթաքիայի մի քարանձավում:
- Naim bin Hammad, Kitab-?l Fiten

Ծանոթագրություններ

  1. Ковчег Завета // Энциклопедия «Религия»
  2. Աստվածաշունչ Հեսու 3:13
  3. Աստվածաշունչ, Ա Թագ. 5:10
  4. Աստվածաշունչ, Դատ. 20:27
  5. Աստվածաշունչ, Սաղմ. 132:8
  6. Աստվածաշունչ, Բ Մնաց. 35:3
  7. Այստեղ և հետագայում մեջբերումներն արված են Աստվածաշնչի Արևելահայերեն նոր թարգմանությունից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստանի աստվածաշնչային ընկերություն, 1994
  8. Բաբելոնյան Թալմուդ, Յոմա 72բ, Երուսաղեմյան Թալմուդ, Շկալիմ VI, 49d
  9. Երուսաղեմյան Թալմուդ, Շկալիմ VI, 49c
  10. Նրանց կարծիքով, «նրա չորս կողմեր» բառերը պետք է հասկանալ որպես «նրա չորս ոտքեր»:
  11. Կեյլի կարծիքով
  12. Ռիգենբախի կարծիքով
  13. Նեյմանի կարծիքով
  14. Թալմուդ, Սուքքա 5ա
  15. Նրանց հաշվարկներով, այդ հաստության կափարիչի պատրաստման համար ավելի շատ ոսկի կպահանջվեր, քան Խորանի բոլոր սպասքի համար(Աստվածաշունչ, Ելք :38-24):
  16. Եզեկիելի (Եքեզիելիա) հայտնի մարգարեության մեջ (Աստվածաշունչ, Եզ. 1:5 և հետո, Եզ. 10:1 և հետո) նրանք պատկերված են քառադեմ էակների տեսքով՝ մարդու, առյուծի. ցուլի և արծվի: Այնուամենայնիվ, սրանից ոչինչ չենք կարող եզրակացնել Տապանակի քերովբեների արտաքին տեսքի մասին: Հովսեփոս Փլավիոսը կտրականապես հրաժարվում է բացատրել, թե հին հրեաներն ինչպես էին Տաճարում պատկերել քերովբեներին: Ըստ իր խոսքերի. «նրանք այնպիսի տեսք ունեին, ինչպիսն ոչ ոք երբևէ չէր տեսել. ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ էին նրանք պատկերում» (Հուդայական հնություններ, VIII, 6 § 5; VIII, 3, 3):
  17. Թալմուդ, Բաբա Բաթրա 99ա
  18. Friedmann, Onkelos und Akylas, 98—99
  19. նաև Աստվածաշունչ, Ա Մնաց. 28:18
  20. Միդրաշ Թադշե, Էպշտեյնի հրատ., էջ 15
  21. տե՛ս, օր.՝ Սիֆրե, Բ Օրենք 3:24
  22. Մայմոնիդ, Մոլորվածների ուղեկցորդը, IIΙ, 45
  23. Բ Օրենք 10:2, Ա Թագ. 8:9, Բաբելոնյան Թալմուդ Մենախոթ 99ա
  24. Սակայն, կա ռաբբի Եհուդա բեն Լաքիշի կարծիքը, որ կոտրված տախտակները պահվել են առանձին տապանակում, որը և հրեաները տանում էին պատերազմի (Երուսաղեմյան Թալմուդ, Շկալիմ V, 42d, Բրախոթ 8բ, Բաթրա 14բ):
  25. Ռաբբի Յոհանանը՝ ռաբբի Շիմոն բար Յոհայի անունից (Թալմուդ, Բաբա Բաթրա), Միդրաշ, Ռաբա IV, 21
  26. Աստվածաշունչ, Ելք 16:32, Ելք 25:22, Թվեր 17:25
  27. Երուսաղեմյան Թալմուդ, Շկալիմ VI, 8
  28. Աստվածաշունչ, Թվեր 4:15, Բ Թագ. 6:6-9
  29. Աստվածաշունչ, Թվեր 4:15, Բ Օրենք 31:9
  30. Աստվածաշունչ, Թվեր 10:33-34, 14:14
  31. Թալմուդ, Մեգիլա 10բ
  32. Սակայն հարկ է նշել, որ Թալմուդը (Բաբա Բաթրա 99ա) կասկածի տակ է դնում այդ փաստը և բերում է Գրության բազմաթիվ մեկնությունների ձևեր՝ առանց հրաշքի անհրաժեշտության: Այնուամենայնիվ, այդ պնդումն իսկ Թալմուդը չի հերքում, քանի որ այն, երևի, փոխանցվել է որպես ավանդություն:
  33. Թալմուդ, Սոթա 35ա
  34. Թալմուդ, Բերախոթ 54բ
  35. Աստվածաշունչ, Հեսու 3:13
  36. Աստվածաշունչ, Դատ. 20:26-27
  37. Աստվածաշունչ, Հեսու 18:1, 19:51
  38. Աստվածաշունչ, Դատ. 18:31, Ա Թագ. 1:9, 3:3
  39. Միշնա, Զվահիմ 14:6
  40. Աստվածաշունչ, Ա Թագ. 5:1-7:1
  41. Աստվածաշունչ, Ա Մնաց. 13:9
  42. Այսպես, համաձայն ժամանակագիրների, Դավիթը Երուսաղեմում զոհ մատուցեց միայն նրա համար, որ չէր կարող գնալ Գաբավոն (Ա Մնաց. 16:39-40)
  43. Աստվածաշունչ, Գ Թագ. 8:8, Թալմուդ, Յոմա 54ա
  44. Բաբելաոնյան Թալմուդ, Յոմա 526, Քորայոթ 12ա, Երուսաղեմյան Թալմուդ, Շկալիմ VI,ա
  45. Թալմուդ, Յոմա 216
  46. Հովսեփոս Փլավիոս, «Հրեական պատերազմ», գիրք 5, գլուխ 5
  47. Բաբելոնյան Թալմուդ, Յոմա 526-54ա, Քորայոթ 12ա, Երուսաղեմյան Թալմուդ, Շկալիմ VI: Այս վարկածը հիմնվում է Բ Մնաց. 35:3-ի վրա
  48. Թալմուդ Յոմա 536, հիմվում է Աստվածաշնչի Բ Մնաց. 36:10 և Ես. 39:6 հատվածների վրա
  49. Եթովպացիները ցույց չեն տալիս իրական Ուխտի Տապանակը
  50. որոնցից վերջինը՝ Հայլե Սելասիե I-ը, գահընկեց է եղել 1974 թվականին
  51. Գրեմ Հենքոք, «Ուխտի Տապանակ»
  52. հրեական սփյուռքի ամենահին վայրերից մեկը
  53. Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ պատմաբաններն ու հնագետները «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008-06-03-ին. Վերցված է 2008-06-03-ին. ինչպես նաև շատ կրեացիոնիստներ [1], որպես կանոն, լրջորեն չեն ընդունում Ուայեթի «գտածոներն» ու «ապացույցները»:
  54. Օրինակ՝ մետաղադրամների վրայի պատկերները, որոնք հատվել են Բար-Կոխբայի ապստամբության ժամանակ (131-135 թթ.), ինչպես նաև Դուրա-Եվրոպոսի նախնական սինագոգի՝ II դարի վերջում և III դարի սկզբին մեզ հայտնի ամենավաղը գոյություն ունեցածի որմնախորշը
  55. Աստվածաշնչում այդ բառն օգտագործվում է բնութագրելու համար Նոյյան տապանը և այն զամբյուղը, որի մեջ դրվեց մանուկ Մովսեսը:
  56. Տոսեֆթա, ՄԵգիլա 3:5
  57. որմնանկարներ, ոսկեջրած ապակե սպասք, որ հայտնաբերվել են Հռոմում՝ Տոռլոնիայի և Մոնտեվերդեի հրեական գերեզմանատներից
  58. Հատկապես ճոխ վերջավորությամբ էին աչքի ընկնում Պրահայի (Ալդնոյշուլ, XIV դար) և Մոդենայի (1505) սինագոգների տապանակները
  59. Այսպես, Ամստերդամի բարոկկո ոճի սեֆարդական սինագոգը (1675) զբաղեցնում է նավի գրեթե ողջ լայնքը:
  60. վառ օրինակ է Ֆլորենցիայում Վիա Ֆարինի փողոցի սինագոգի տապանակը (1882)
  61. Святой престол на Литургия.ру
  62. Մաղաքիա արք. Օրմանյան, Ծիսական բառարան
  63. Преподобный Ефрем Сирин Толкование на книгу Исход. гл.37
  64. Святитель Григорий Нисский О жизни Моисея законодателя, или о совершенстве в добродетели
  65. Տե՛ս, օրինակ՝: Акафист Рождеству Пресвятой Богородицы (Икос 3), Акафист Тихвинской иконе Божией Матери (Икос 3), [2](Икос 1); Акафист Благовещению Пресвятой Богородицы (Песнь 9) և այլն
  66. Ислам.by Դավուդ մարգարե
  67. 67,0 67,1 Харун Яхья Исчезнувший Ковчег Завета пророка Мусы

Գրականություն

  • «Еврейская энциклопедия». — Спб.: Изд. О-ва для Научных Еврейских Изд. и Брокгаузъ-Ефронъ, (между 1906 и 1913); репринт: М.: Терра, 1991. ISBN 5-85255-057-4.
  • «Краткая еврейская энциклопедия». — Иерусалим: Изд. О-ва по исследованию еврейских общин, (между 1976—2005)
  • Fisher, Milton C. The Ark of the Covenant: Alive and Well in Ethiopia? // Bible and Spade 8/3, pp. 65–72. 1995
  • Grierson, R. & Munro-Hay, S. The Ark of the Covenant. Orion Books Ltd, 2000. ISBN 0-7538-1010-7
  • Hancock, G. The Sign and the Seal: The Quest for the Lost Ark of the Covenant. — Touchstone Books, 1993. ISBN 0-671-86541-2
  • Leeman, B. Queen of Sheba and Biblical Scholarship. Queensland Academic Press, 2005 ISBN 0-9758022-0-8
  • Ritmeyer, L. «The Ark of the Covenant: Where it Stood in Solomon’s Temple», Biblical Archaeology Review 22/1: 46-55, 70-73. 1996.
  • Хэнкок Г. Ковчег завета. — М.: Вече, 2000 (Mandarin, London, 1997)
  • Манро-Хэй С. В поисках Ковчега завета. Правдивая история скрижалей Моисея. — М.: Амфора, 2006. ISBN 5-367-00108-4, 1-85043-668-1
  • Бахтин А. П. Прусский след Ковчега завета. — Калининград: Капрос, 2012. ISBN 978-5-904291-12-9

Արտաքին հղումներ

Ֆիլմագրություն