«Պեշա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 31. | Տող 31. | ||
=== Քաղաքագլուխ === |
=== Քաղաքագլուխ === |
||
* Մայիսի 27-ից սկսած քաղաքապետը Օրեստե Գիուրլանին |
* Մայիսի 27-ից սկսած քաղաքապետը Օրեստե Գիուրլանին է<ref>[http://www.comune.pescia.pt.it/comune/sindaco.html Website Pescia – Il Sindaco], abgerufen am 21. November 2016</ref>։ Նա փոխարինեց Ռոբերտա Մարկին, որը քաղաքապետ էր 2009 թվականի հունիսից: |
||
== Համայնքի վարչակազմ == |
|||
* Քաղաքապետ՝ Ռոբերտա Մարկի, 2009 թվականի հունիսից |
|||
== Նշանավոր բնակիչներ == |
== Նշանավոր բնակիչներ == |
||
* Էդոարդո Ֆանուչի՝ Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցություն |
* Էդոարդո Ֆանուչի՝ Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցություն |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
11:36, 11 Հուլիսի 2018-ի տարբերակ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պեշա | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Ներքին բաժանում | Collodi? | ||
Մակերես | 79,18 կմ² | ||
ԲԾՄ | 62±1 մետր | ||
Բնակչություն | ▼19 223 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0572 | ||
Փոստային դասիչ | 51017, 51012 և 51010 | ||
Ավտոմոբիլային կոդ | PT | ||
Պաշտոնական կայք | comune.pescia.pt.it | ||
| |||
Պեշա (իտալ.՝ Pescia), իտալական քաղաք Պիստոիայի նահանգի Տոսկանայի տարածաշրջանում: 2004 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Պեշան ունի 19 000 բնակիչ:
Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Դորոտեյան: Քաղաքի տոնը նշվում է փետրվարի 7-ին:
Նկարագրություն
Պեշան իտալական համայնք է, որը հայտնի է իր Ծաղիկների Շուկայով և Կառլո Կոլլոդիի Պինոկիոյի Արկածներով: Այն գտնվում է Ֆլորենցիայի և Լուկայի մեջտեղում: Պիստոիա նահանգի համայնք է, զբաղեցնում է 79 կմ2 տարածք: Քաղաքը գտնվում է Պեշա գետի ափին:
Քաղաքն ունի երկու կենտրոն․ պատմական կենտրոնը ամրոցի և հին հրապարակի հետ միասին տեղակայված է գետի ձախ ափին: Այն նաև հանդիսանում է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը: Կրոնական կենտրոնը մայր տաճարի հետ միասին տեղակայված է գետի աջ ափին:
Քաղաքը շրջապատված է փոքր գյուղերով, որոնք գտնվում են Պեշատինյան լեռներում՝ Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդին Պեշատինյան լեռներն անվանել է «Պեշատինյան Շվեյցարիա»՝ ակնարկելով նրանց նմանությունը շվեյցարական լանդշաֆտներին: Բոլոր այդ գյուղերը նման են միմյանց. բոլորն ունեն (կամ ունեցել են) պարիսպներ, փոքր եկեղեցի և աշտարակ, որը մշտապես եղել է եկեղեցու զանգակատունը։ Այդ գյուղերը կոչվել են Մեդիչինա, Ֆիբբիալա, Արամո, Սան-Կուիրիկո, Կաստելվեկկիո, Ստյապպա, Պոնտիտո, Սորանա, Վելլանո և Պետրաբուոնա: Համայնքի այլ գյուղերն են՝ Կոլլոդի, Վեների, Ալբերգի և Կիոդո:
Ամենից կարևոր շինություներն են Պալաժոյի ամրոցը, Դելլա Բարբայի ամրոցը, Մայր Տաճարը, Համայնքի ամրոցը և գրադարանը: Այլ կարևոր շինություներից են Ծաղիկների Հին Շուկան (1951) իր ժամանակակից ճարտարապետությամբ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գունավոր թղթերի արտադրությամբ և ծաղիկների աճեցմամբ: Ծաղիկների առևտուրը ապահովել է ոչ միայն քաղաքի ֆինանսական բարեկեցությունը, այլև համաշխարհային հռչակը: Պեշինյան ծաղիկները հայտնի են ամբողջ աշխարհում. (այն անվանում են «Ծաղիկների քաղաք»): Բավական է հիշել այն հարաբերությունները, որ Պեշան հաստատել է Բելգիաի հետ: Թղթի արտադրությունը շատ հին է, բայց թղթի շատ ֆաբրիկաներ այսօր ևս արտադրում են բարձրորակ թուղթ և վաճառում ամբողջ Իտալիայում: Պետրաբուոնում գտնվում է նաև թղթի թանգարան:
Պեշան հանդիսանում է տարածաշրջանի կարևոր կրթական կենտրոններից մեկը: Քաղաքում կա երեք ուսումնարան՝ առևտրի, հողային և գրաֆիկական-տուրիստական, և չորս վարժարան՝ դասական, գիտական, լեզվական, հոգեբանամանակավարժական:
Պատմություն
Ըստ որոշ հնագիտական տվյալների՝ Պեշա գետի ափին առաջին բնակավայրը հիմնել են լանգոբարդները։ Քաղաքի անունը ծագել է լանգոբարդական բառից, որը նշանակում է «գետ»։
13-րդ դարում քաղաքը գրավվել ու ավերվել է Լուկայի կողմից, բայց հետո վերականգվել է: Ավելի ուշ Ֆլորենցիան և Լուկան պայքարում էին քաղաքի համար, քանի որ այն գտնվում էր այդ պետությունների սահմանների միջև։ 14-րդ դարի սկզբում Պեշան հարձակման է ենթարկվել Պիզայի հանրապետության կողմից, սակայն դիմակայել է: 1338 թվականին քաղաքը կցվեց Ֆլորենցիայի հանրապետությանը։ Այդ ժամանակ քաղաքի տնտեսությունը հիմնվում էր թթենու և թթենու մետաքսագործի բուծման վրա, որի բոժոժը պեշատինյան վանականներից մեկը Արևելքից բերել էր Եվրոպա։
17-րդ դարի վերջում Տոսկանայի մեծ դուքսը Պեշան հայտարարեց տոսկանական քաղաք: 18-րդ դարի վերջում Նապոլեոնի զորքերի առաջխաղացումը Պեշայում մեծ վնաս հասցրին քաղաքի տնտեսությանը: Նապոլեոնի իշխանության շրջանում մետաքսի արտադրությունը փոխարինվեց շաքարեղեգի աճեցմամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծության ժամանակ քաղաքը խիստ վնասվել է, բայց շուտով նորից բարեկարգվել է: Պատերազմից հետո կառուցվել են Ծաղիկների Հին և Նոր շուկաները՝ թույլ տալով Պեշային ծաղկաբուծությամբ դուրս գալ միջազգային ասպարեզ:
Քաղաքականություն
Քաղաքագլուխ
- Մայիսի 27-ից սկսած քաղաքապետը Օրեստե Գիուրլանին է[2]։ Նա փոխարինեց Ռոբերտա Մարկին, որը քաղաքապետ էր 2009 թվականի հունիսից:
Նշանավոր բնակիչներ
- Էդոարդո Ֆանուչի՝ Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցություն
Ծանոթագրություններ
- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ Website Pescia – Il Sindaco, abgerufen am 21. November 2016
Արտաքին հղումներ
|