«Պեշա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 35. Տող 35.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.museodellacarta.org Թղթի թանգարանը Պետրաբուոնում]
* [http://www.museodellacarta.org Թղթի թանգարանը Պետրաբուոնում]
{{Պիստոիայի գավառ}}


[[Կատեգորիա:Իտալիայի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Իտալիայի քաղաքներ]]

09:43, 11 Հուլիսի 2018-ի տարբերակ

Բնակավայր
Պեշա
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Ներքին բաժանումCollodi?
Մակերես79,18 կմ²
ԲԾՄ62±1 մետր
Բնակչություն19 223 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0572
Փոստային դասիչ51017, 51012 և 51010
Ավտոմոբիլային կոդPT
Պաշտոնական կայքcomune.pescia.pt.it
Պեշա (Իտալիա)##
Պեշա (Իտալիա)

Պեշա (իտալ.՝ Pescia), իտալական քաղաք Պիստոիայի նահանգի Տոսկանայի տարածաշրջանում: 2004 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Պեշան ունի 19 000 բնակիչ:

Քաղաքի հովանավորն է համարվում Սուրբ Դորոտեյան: Քաղաքի տոնը նշվում է փետրվարի 7-ին:

Նկարագրություն

Պեշան իտալական համայնք է, որը հայտնի է իր Ծաղիկների Շուկայով և Կառլո Կոլլոդիի Պինոկիոյի Արկածներով: Այն գտնվում է Ֆլորենցիայի և Լուկայի մեջտեղում: Պիստոիա նահանգի համայնք է, զբաղեցնում է 79 կմ2 տարածք: Քաղաքը գտնվում է Պեշա գետի ափին:

Քաղաքն ունի երկու կենտրոն․ պատմական կենտրոնը ամրոցի և հին հրապարակի հետ միասին տեղակայված է գետի ձախ ափին: Այն նաև հանդիսանում է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը: Կրոնական կենտրոնը մայր տաճարի հետ միասին տեղակայված է գետի աջ ափին:

Քաղաքը շրջապատված է փոքր գյուղերով, որոնք գտնվում են Պեշատինյան լեռներում՝ Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդին Պեշատինյան լեռներն անվանել է «Պեշատինյան Շվեյցարիա»՝ ակնարկելով նրանց նմանությունը շվեյցարական լանդշաֆտներին: Բոլոր այդ գյուղերը նման են միմյանց. բոլորն ունեն (կամ ունեցել են) պարիսպներ, փոքր եկեղեցի և աշտարակ, որը մշտապես եղել է եկեղեցու զանգակատունը։ Այդ գյուղերը կոչվել են Մեդիչինա, Ֆիբբիալա, Արամո, Սան-Կուիրիկո, Կաստելվեկկիո, Ստյապպա, Պոնտիտո, Սորանա, Վելլանո և Պետրաբուոնա: Համայնքի այլ գյուղերն են՝ Կոլլոդի, Վեների, Ալբերգի և Կիոդո:

Ամենից կարևոր շինություներն են Պալաժոյի ամրոցը, Դելլա Բարբայի ամրոցը, Մայր Տաճարը, Համայնքի ամրոցը և գրադարանը: Այլ կարևոր շինություներից են Ծաղիկների Հին Շուկան (1951) իր ժամանակակից ճարտարապետությամբ:

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գունավոր թղթերի արտադրությամբ և ծաղիկների աճեցմամբ: Ծաղիկների առևտուրը ապահովել է ոչ միայն քաղաքի ֆինանսական բարեկեցությունը, այլև համաշխարհային հռչակը: Պեշինյան ծաղիկները հայտնի են ամբողջ աշխարհում. (այն անվանում են «Ծաղիկների քաղաք»): Բավական է հիշել այն հարաբերությունները, որ Պեշան հաստատել է Բելգիաի հետ: Թղթի արտադրությունը շատ հին է, բայց թղթի շատ ֆաբրիկաներ այսօր ևս արտադրում են բարձրորակ թուղթ և վաճառում ամբողջ Իտալիայում: Պետրաբուոնում գտնվում է նաև թղթի թանգարան:

Պեշան հանդիսանում է տարածաշրջանի կարևոր կրթական կենտրոններից մեկը: Քաղաքում կա երեք ուսումնարան՝ առևտրի, հողային և գրաֆիկական-տուրիստական, և չորս վարժարան՝ դասական, գիտական, լեզվական, հոգեբանամանակավարժական:

Պատմություն

Պեշա քաղաքի կենտրոնը․ տեսարան շրջապատող լեռներից

Ըստ որոշ հնագիտական տվյալների՝ Պեշա գետի ափին առաջին բնակավայրը հիմնել են լանգոբարդները։ Քաղաքի անունը ծագել է լանգոբարդական բառից, որը նշանակում է «գետ»։

13-րդ դարում քաղաքը գրավվել ու ավերվել է Լուկայի կողմից, բայց հետո վերականգվել է: Ավելի ուշ Ֆլորենցիան և Լուկան պայքարում էին քաղաքի համար, քանի որ այն գտնվում էր այդ պետությունների սահմանների միջև։ 14-րդ դարի սկզբում Պեշան հարձակման է ենթարկվել Պիզայի հանրապետության կողմից, սակայն դիմակայել է: 1338 թվականին քաղաքը կցվեց Ֆլորենցիայի հանրապետությանը։ Այդ ժամանակ քաղաքի տնտեսությունը հիմնվում էր թթենու և թթենու մետաքսագործի բուծման վրա, որի բոժոժը պեշատինյան վանականներից մեկը Արևելքից բերել էր Եվրոպա։

17-րդ դարի վերջում Տոսկանայի մեծ դուքսը Պեշան հայտարարեց տոսկանական քաղաք: 18-րդ դարի վերջում Նապոլեոնի զորքերի առաջխաղացումը Պեշայում մեծ վնաս հասցրին քաղաքի տնտեսությանը: Նապոլեոնի իշխանության շրջանում մետաքսի արտադրությունը փոխարինվեց շաքարեղեգի աճեցմամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծության ժամանակ քաղաքը խիստ վնասվել է, բայց շուտով նորից բարեկարգվել է: Պատերազմից հետո կառուցվել են Ծաղիկների Հին և Նոր շուկաները՝ թույլ տալով Պեշային ծաղկաբուծությամբ դուրս գալ միջազգային ասպարեզ:

Համայնքի վարչակազմ

  • Քաղաքապետ՝ Ռոբերտա Մարկի, 2009 թվականի հունիսից

Նշանավոր բնակիչներ

  • Էդոարդո Ֆանուչի՝ Իտալիայի պատգամավորների պալատի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցություն

Արտաքին հղումներ

  1. https://demo.istat.it/?l=it