«Հռոմեական հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 68. | Տող 68. | ||
Ժամանակակից գիտնականները այս իրադարձությունները բնորոշում են կիսաառասպելական և այն համարում են հեղաշրջում Տարքվինիոսների ընտանիքում և ոչ ժողովրդական հեղափոխություն: Ըստ Հռոմեական ավանդական պատմաբանների, Տարքվինիոսը մի քանի փորձ է ձեռնարկել հետ վերադարձնելու գահը, ներառյալ [[Տարքվինյան դավադրություն]]ը, որում ներքաշված էին Բրուտոսը և նրա որդիները, ասակայն ապարդյուն<ref>Cornell, ''Beginnings of Rome,'' pp. 215-217.</ref>: |
Ժամանակակից գիտնականները այս իրադարձությունները բնորոշում են կիսաառասպելական և այն համարում են հեղաշրջում Տարքվինիոսների ընտանիքում և ոչ ժողովրդական հեղափոխություն: Ըստ Հռոմեական ավանդական պատմաբանների, Տարքվինիոսը մի քանի փորձ է ձեռնարկել հետ վերադարձնելու գահը, ներառյալ [[Տարքվինյան դավադրություն]]ը, որում ներքաշված էին Բրուտոսը և նրա որդիները, ասակայն ապարդյուն<ref>Cornell, ''Beginnings of Rome,'' pp. 215-217.</ref>: |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{Ծանցանկ}} |
|||
[[Կատեգորիա:Հին Հռոմ]] |
[[Կատեգորիա:Հին Հռոմ]] |
||
[[Կատեգորիա:Եվրոպայի պատմական երկրներ]] |
[[Կատեգորիա:Եվրոպայի պատմական երկրներ]] |
12:44, 10 Հուլիսի 2018-ի տարբերակ
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Հռոմ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Հանրապետություն (մ.թ.ա. 509–27) | |||
Պետության գլուխ | Կոնսուլ |
Հռոմեական Հանրապետություն (լատին․՝ Res publica Romana) դասական Հռոմեական քաղաքակրթություն, որն սկիզբ է առել Հռոմի թագավորության տապալմամբ մ.թ.ա. 509 թվականից և ավարտվել է մ.թ.ա. 27 թվականին երբ հիմնադրվեց Հռոմեական կայսրությունը: Այս ժամանակահատվածում Հռոմի տիրապետությունը Հռոմ քաղաքից վերածվեց գերտերությանը, որն ընդգրկեց Միջերկրական ծովի ամբողջ ավազանը:
Հռոմի պետական կարգը հանրապետության վաղ ձևերից էր, որում իշխում էին պատրիկները, որոնք հարուստ և հողատեր փոքրամասնություն էին, ովքեր տապալեցին թագավորությունը և հիմնեցին հանրապետությունը: Նրանք նախկին թագավորների իշխանությունը կիսեցին իրենց միջև և ստեղծեցին ընտրվող մագիստրությունների, ռազմական ղեկավարության և ազդեցիկ այլ պաշտոններ: Հանրապետությունը ղեկավարում էր երկու Կոնսուլները, որոնց խորհրդակցում էր մագիստրոսների սենատը: Հասարակական դասերով և կարգավիճակներով որոշվում էր քաղաքացիների ընտրական իրավունքը, որոնք ընտրում էին քաղաքացիական, ռազմական և կրոնական պաշտոնաներին: Պատրիկների ձայները ավելի շատ կշիռ ունեին քան պլեբայներինը, ինչը թույլ էր տալիս պատրիկյան փոքրամասնությանը ավելի մեծ իշխանություն ունենալ մի քանի անգամ ավելի պլեբեյներից:
Հանրապետական ավանդույթները և բարոյականությունը մրցակցություն էին ստեղծում հանրապետության համար ծառայողների միջև: Էլիտայի մեջ զինվորական ծառայությունը գերադասելի էր քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար: Հռոմի հեթանոսությունը Հռոմի տնտեսության եւ սոցիալական կառուցվածքի կարևոր առանձնահատկությունն էր: Հանրապետական պահպանողականները և ավանդականները զգուշանում էին դեմագոգներից, որոնք հիմնվում էին պլեբեյների վրա ուղղակի քաղաքական աջակցության համար: : Արիստոկրատ Գրաքքի եղբայրները հողային բարեփոխումներ իրականացրեցին հողազուրկ պլեբեյների համար և սպանվեցին իրենց ընդդիմախոսների կողմից:
Առաջին երկու դարերի ընդացքում Հռոմեական հանրապետությունը ընդրաձակվեց կենտրոնական Իտալիայից և տիրեց ամբողջ Ապենինյան թերակղզուն: Մյուս դարում նրանք ներպուժեցին Հյուսիսային Աֆրիկա, նվաճեցին Պիրենեյան թերակղզու մեծ մասը և ժամանակաից հարավային Ֆրանսիան: Դրանից երկու դար հետո մ.թ.ա. 1-ին դարում նրանց տիրապետության տակ անցավ ժամանակաից Ֆրանսիան, Հունաստանը և Միջերկրական ծովի արևելյան ավազանի մեծ մասը: Ներքին լարվածությունները բերեցին մի շարք քաղաքացիական պատերազմների, ինչի արդյունքում Հուլիոս Կեսարը անցավ Ռուբիկոն գետը, հռչակվեց Հռոմի դիկտատոր և սպանվեց մ.թ.ա. 44 թվականին: Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից հետո մ.թ.ա. 31 թվականի Ակտիումի ծովամարտում, Սենատը մ.թ.ա. 27 թվականին իշխանությունը զիջեց Օկտավիանոս Օգոստոսին, ով դարձավ Հռոմի առաջին կայսրը` վերջ դնելով հանրապետությանը:
Պատմություն
Հանրապետության հիմնադրում
Հռոմի ստեղծումից ի վեր նրա իշխանավորները եղել են միապետներ, ովքեր ընտրվել են Հռոմեական սենատի կողմից ստեղծված պատրիկյան ազնվականությունից: Հռոմի վերջին թագավորը եղել է Լուկիոս Տարքվինիոս Գոռոզը: Ըստ ավանդապատմության, Տարքվինիոսը հեռացավ գահից, քանի որ նրա որդին, Սեքստուս Տարքվինիոսը բռնաբարել էր ազնվականուհի Լուկրեցիայի, որից հետո խլել նրա կյանքը: Լուկրեցիայի հայրը, նրա եղբայր Լուցիուս Տարքվինիոս Կոլատինիուսը, ով թագավորի զարմիկն էր և Լուցիոս Յունիոս Բրուտոսը, ստանալով սենատի և բանակի աջակցությունը թագավորին վտարեցին Էտրուրիա[1][2][3]:
Սենատը համաձայնեց տապալել թագավորությունը: Նախկին թագավորների իշխանության մեծ մասը փոխանցվեց երկու կոնսուլներին, որոնք այդ պաշտոնում ընտրվում էին մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր կոնսուլ իրավունք ուներ ստուգել իր կոլեգայի գործունեությունը և կարող էր օգտագործել վետոյի իրավունքը, ինչը ունեին նաև թագավորները: Եթե կոնսուլը չարաշահում էր իր պաշտոնական դիրքը, ապա նրան քրեական պատասխանատվության էին ենթարկում ժամկետը լրանալուց հետո: Բրուտոսը և Կոլանտիուսը դարձան հանրապետության առաջին կոնսուլները: Չնայած Կոլենտիուսը մեծ ավանդ ուներ հանրապետության հիմնադրման հարցում, նա նախկին թագավորի ընտանիքից էր և ստիպված պաշտոնաթող եղավ և լքեց Հռոմը: Նրան փոխարինեց Պուբլիուս Վալերիուս Պուբլիկոլան[4]:
Ժամանակակից գիտնականները այս իրադարձությունները բնորոշում են կիսաառասպելական և այն համարում են հեղաշրջում Տարքվինիոսների ընտանիքում և ոչ ժողովրդական հեղափոխություն: Ըստ Հռոմեական ավանդական պատմաբանների, Տարքվինիոսը մի քանի փորձ է ձեռնարկել հետ վերադարձնելու գահը, ներառյալ Տարքվինյան դավադրությունը, որում ներքաշված էին Բրուտոսը և նրա որդիները, ասակայն ապարդյուն[5]:
Ծանոթագրություններ
- ↑ Cornell, T., The beginnings of Rome: Italy and Rome from the Bronze Age to the Punic Wars (c.1000–264 BC), Routledge, 1995. pp. 215-218: Cornell offers a summary of "Livy's prose narrative" and derived literary works relating to the expulsion of the kings. 978-0-415-01596-7
- ↑ Dionysius, iv. 64–85.[1]
- ↑ Livy, i. 57-60
- ↑ Cornell, Beginnings of Rome, pp. 226 - 228.
- ↑ Cornell, Beginnings of Rome, pp. 215-217.