«Կոկորդի քաղցկեղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 562743 խմբագրումը, որի հեղինակն է՝ 89.249.201.146 (քննարկում)
Տող 178. Տող 178.
Ձայնարտաբերության ճիշտ դաստիարակումը անց է կացվում սովորական կորեկցիոն մեթոդներով: Կարևորը օդի հոսքի ուղղության մշտական հսկումն է: Դժվար դեպքրում կարելի է կիրառել քթանցքների ժամանակավոր սեղմում, որի ժամանակ հնչյունն արտասանվում է առավել հնչելի ու ցայտուն:
Ձայնարտաբերության ճիշտ դաստիարակումը անց է կացվում սովորական կորեկցիոն մեթոդներով: Կարևորը օդի հոսքի ուղղության մշտական հսկումն է: Դժվար դեպքրում կարելի է կիրառել քթանցքների ժամանակավոր սեղմում, որի ժամանակ հնչյունն արտասանվում է առավել հնչելի ու ցայտուն:


Որից հետո արտաբերում են կարճ արտահայտություններ` <<Խնդրեմ>>, <<Բարև ձեզ>>, <<Որտեղ է հեռախոսը>>, հետզհետե ավելացնելով բառերի մեջ վանկերի քանակությունը և արտահայտության մեջ բառերի քանակությունը: Այս ամենի ստացումից հետո արտաբերել կարճ, փոքրիկ նախադասություններ` «Այսօր տաք օր է», «Վաղը կգնամ զբոսանքի»:
Որից հետո արտաբերում են կարճ արտահայտություններ` «Խնդրեմ», «Բարև ձեզ», «Որտեղ է հեռախոսը», հետզհետե ավելացնելով բառերի մեջ վանկերի քանակությունը և արտահայտության մեջ բառերի քանակությունը: Այս ամենի ստացումից հետո արտաբերել կարճ, փոքրիկ նախադասություններ` «Այսօր տաք օր է», «Վաղը կգնամ զբոսանքի»:


4-րդ փուլ- Տեղի է ունենում կերեկրափողային ձայնի ձևավորում:
4-րդ փուլ- Տեղի է ունենում կերեկրափողային ձայնի ձևավորում:

17:24, 11 Նոյեմբերի 2011-ի տարբերակ


Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է, որը չարորակ ուռուցքների շարքում գրավում է 10-րդ տեղը, իսկ վերին շնչառանակ ուղիներում` 1-ը: Կոկորդի քաղցկեղն ունի զարգացման 0,1,2,3,4 ստադիաներ: Շատ հաճախ քաղցկեղը հայտնաբերվում է 2-րդ և 3-րդ ստադիաներում, որի ժամանակ ախտահարված է լինում գրեթե ողջ կոկորդը:

Լարինգոէկտոմիան հիմնավորված օնկոլոգիական միջամտություն է, որի արդյունքում հիվանդները զրկվում են մարդկանց հետ հաղորդակցումից, նկատվում է հոգեկան ծանր վիճակ, և այս ամենը համարվում է գլխավոր պատճառ, որ հիվանդները հրաժարվում են վիրաբուժական միջամտությունից: Վիրաբուժական միջամտությունից բացի հիվանդներն անցնում են նաև քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիաների կուրսեր, որոնք տալիս են մեծ արդյունք: Այժմ գոյություն ունեն ձայնի վերականգման 3 հիմնական մեթոդ` լոգոպեդական, վիրաբուժական, էլեկտրոկոկորդ: Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Լոգոպեդական մեթոդը համարվում է ամենահայտի մեթոդը և չի պահանջում ավելորդ հարմարվածության առաջացում: Հայտնի է, որ կերակրափողի չափսը մեծ չէ և կազմում է 80-120 մլ: Այս քանակության օդը հիվանդին ֆոնացիայի համր չի բավականացնում: Այս մեթոդին տիրապետելու համար մեծ խոչընդոտ է համարվում ֆարինգոսպազմը` նկատվում է հիվանդների 11-15 %-ի մոտ:

Կոկորդ և կոկորդի քաղցկեղ

Կոկորդը վերին շնչուղիների բաժիններից է, որը տեղակայված է վզի վերին հատվածում և միացնում է տրախեան և ըմպանը: Տղամարդկանց կոկորդը ավելի լավ է զարգացած, քան կանանց մոտ: Կոկորդի միջին հատվածում տեղակայված են ձայնալարերը, որոնք ապահովում են մարդու խոսքի հնարավորությունը: Բացի դրանից կոկորդը ուն մի կարևոր ֆունկցիա` ահպանում է շնչառական ուղիները սննդի մասնիկների ներթափանցումից կոկորդ: Այս ֆունկցիան ապահովում է այն աճառը, որը փակում է ելքը դեպի կոկորդ` ջուր խմելու կամ սնունդ ընդունելու ժամանակ:

Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է: Չարորոկ ուռուցքների շարքում կոկորդի քաղցկեղը գրավում է 10-րդ տեղը, իսկ վերին շնչառական ուղիներում` 1-ը: Կոկորդի քաղցկեղը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց, քան կանանց մոտ , որպես կանոն 50 տարեկանից հետո: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողները կոկորդի և թոքերի քաղցկեղով հիվանդանում են 10 անգամ ավելի հաճախ, քան չծխողները: Ծխախոտի ծուխը պարունակում է մեծ քանակությամբ թունավոր և քաղցկեղածին նյութեր, որոնք գրգռում են լորձաթաղանթը, վնասում են այն, և տանում դեպի ուռուցքի առաջացման:

Այն մարդիկ, ովքեր 10-20 տարվա ընթացքում ծխել են օրեկան 40 ծխախոտ, իսկ մյուսները օրեկան ծխել են 10-ից ոչ ավել հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին խմբին պատկանող մարդիկ հետագայում ունեցել են կոկորդի քաղցկեղ: Այս իսկ հետազոտությամբ պարզվել է, որ քաղցկեղից մահանալը կախված է ծխելու հետ և կազմում է 45% : Վերջին տարիներին մեծացել է ծխող կանանց թիվը, որի հետևանքով էլ մեծացել է կոկորդի և թոքերի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը 2-3 անգամ: 1970 թվականին ԱՄՆ-ի հետազոտողները կանխագուշակել էին, որ 1990թվականին կոկորդի և թոքերի քաղցկեղովհիվանդ կանանց թիվը ԱՄՆ-ում կավելանա 20%-ով և այդ փաստերը 1991թվականին հաստատեցին, որ կանանց քաղցկեղային ուռուցքները հասել են 19%-ի: Այս իսկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանց զգայունությունը ծխախոտի ծխի նկատմամբ 2 անգամ բարձր է, քան տղամարդկանց մոտ: Սխալ կլինի ասել, որ ծխախոտը կոկորդի, շնչափողի և այլ օրգանների քաղցկեղի առաջացման միակ պատճառն է: Երկրորդ հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է:

Ներկա ժամանակներում բազմաթիվ հետազոտություններ փաստեցին, որ կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառ է հանդիսանում ալկոհոլի չարաշահումը, ինչպես թունդալկոհոլային, այնպես էլ թույլալկոհոլային խմիչքները: Հետազոտությունները ապացուցել են, որ քաղցկեղի առաջացման ռիսկը պայմանավորված է ալկոհոլի քանակով և օգտագործման հաճախականությամբ:

Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են`

  • Ծխելը
  • Ալկոհոլի չարաշահումը
  • Ծխի, ածուխի ներշնչումը
  • Բերանի խոռոչի հիգիենայի չպահպանում
  • Աղի մսի չարաշահում

Հաճախ կոկորդի քաղցկեղով մարդիկ մահանում են քաղցկեղի հայտնաբերումից1-2 տարի անց, քանի որ հրաժարվում են վիրահատությունից` չցանկանալով զրկվել ձայնից: Կոկորդի առաջին վիրահատությունը կատարվել է 1873 թվականին: Այդ ժամանակից անհրաժեշտություն է առաջացել գտնել մեթոդ ձայնի վերականգման համար: Ռուսաստանում Ս. Լ. Տապտապովանկատարել է բժշկափորձագիտական հետազոտություն և ստեղծեց մեթոդւկա, որի միջոցով ստեղծվում է կերակրափողային ձայն` կոկորդի հեռացումից հետո: Ռուսաստանում ամեն օր ախտորոշվում են կոկորդի քաղցկեղով 55000 դեպք և որոմց անհրաժեշտ է կոկորդի հեռացում:

Կոկորդի քաղցկեղի սիմպտոմներն են`

Սկզբնական շրջանում կոկորդի քաղցկեղի ժամանակ սիմպտոմներ ի հայտ չեն գալիս, երբ սիմպտոմներն ի հայտ են գալիս դա արդեն վկայում է քաղցկեղի մեծացման մասին:

Հիվանդության առաջին ախտանիշը կոկորդում ցավի առկայությունն է և ձայնի խռպոտությունը: Որոշ ժամանակ այդ սիմպտոմներին միանում է դիսֆագիա` դժվարություն կլման ժամանակ, հազ, արյուն թքում, տհաճ հոտ բերանում, հնարավոր է լսողության վատացում, լիմֆատիկ հանգույցների աճ:

Այս կամ այն սիմպտոմի առկայությունը կախված է ուռուցքի տեղակայումից: Եթե քաղցկեղը ձևավորվում է ըմպանի վերին հատվածում, ապա գերակշռում է կոկորդի ցավը` նման անգինայի: Ըմպանի վնասվածության դեպքում հիվանդը զգում է ատամների ցավ, նրանք սկսվում են թափվել և ուղեկցվում է ըպանի քաղցկեղով: Եթե ուռուցքը հայտնաբերվել է կոկորդում` ձայնալարերի մոտ, ապա առաջին հերթին հիվանդը ուշադրություն է դարձնում ձայնի փոփոխմանը` մինչև աֆոնիա: Կարող է առաջանալ կոկորդում ջերմության զգացում, դժվարություն շնչառության ժամանակ: Սիմպտոմների ի հայտ գալը, որը շարունակվում է 2-3 շաբաթ, հարկավոր է դիմել օտորինոլարինգոլոգի, որը կնշանակի անհրաժեշտ հետազոտություններ և կդնի ճիշտ դիագնոզ: Այդ հետազոտությունները իրենց մեջ ներառում են լարինգոսկոպիա, ֆիբրոլարինգոսկոպիա, ռենտգենային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա:

Չարորակ ուռուցքների շարքում կոկորդի քաղցկեղը համեմատաբար ավելի տարածված է: Չարորոկ ուռուցքների հեռացումը խանգարում է հիվանդներին շնչառության ժամանակ և կորում է ձայնը պահպանվելով արտիկուլաթիոն ապարատի ճկունությունը և խոսքի նևրոֆիզիոլոգիական մեխանիզմները: Խոսքային հաղորդակցումը կարող է վերականգնվել միայն պսևդոձայնի առաջացման դեպքում: Կեղծ ձայնի ստեղծման համար անհրաժեշտ է նոր հմտություն կերակրափողում` վզի 5-6 ողերի շրջանում: Հիվանդը դեռևս նախավիրահատական շրջանում` դիագնողի դրումից հետո, երբ որոշվում է վիրահատության անհրաժեշտությունը, պետք է իմանան, որ հնարավոր է ձայնի վերականգնում և հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է լոգոպեդական պարապմունքներ:

Կոկորդի քաղցկեղի բուժումը համարվում է բավականին բարդ: Այն կախվածմ է քաղցկեղի գտնվելու վայրից և զարգացման շրջանից: Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ շրջանում, ապա հնարավոր է բուժել ճառագայթային թերապիայով: Իսկ եթե այն չի հայտնաբերվել վաղ շրջանում, ապա պահանջվում է մեծ, ծավալուն վիրահատություն` կարող է հեռացվել կոկորդն ու ըմպանը: Եթե հեռացնում են ըմպանը, ապա տեղադրում են խողովակ, որով անցնում է սնունդը: Պետք է դիմել բժշկի`օտորինոլարինգոլոգի, եթե ձայնի մեջ նկատվում է խռպոտություն, կոպտություն, եթե վզի վրա ի հայտ են գալիս ուռած լիմֆատիկ հանգույցները, թքի մեջ արյուն: Ըմպանի ուսումնասիրման ժամանակ նա արդեն կարող է զգուշացնել քաղցկեղի առկայության մասին: Բայց հաստատման համար անհրաժեշ է կատարել մի շարք հետազոտություններ:

Կոկորդի քաղցկեղի ստադիաները

0 ստադիա - Քաղցկեղի 0 ստադիան նշանակում է, որ ուռուցքը ունի շատ փոքր չափսեր և իր սահմաններից դուրս չի գալիս ևչի տարածվում այլ կողմ` լորձաթաղանթ, որը պատում է կոկորդը ներսից: Կոկորդի քաղցկեղը 0 ստադիայում հայտնաբերվում է շատ քիչ, քանի որ ընթանում է առանց սիմպտոմների: Օ ստադիայում ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 96-100% է:

1 ստադիա - 1-ին ստադիան նշանակում է, որ ուռուցքը մեծացել է: Կոկորդի քաղցկեղի առաջին ստադիայում ձայնալարերը դեռ կարող են թրթռալ և առաջացնել ձայն: 1-ին ստադիայում կոկորդի քաղցկեղի ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 80% է:

2 ստադիա - Կոկորդի քաղցկեղի 2-րդ ստադիան նշանակում է, որ ուռուցքը տարածվել է կոկորդի մյուս օրգանների վրա: Ձայնալարերի աշխատանքի խանգարման արդյունքում ի հայտ է գալիս խռպոտ ձայն և աղմկոտ շնչառություն: 2-րդ ստադիայում կոկորդի քաղցկեղի ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարում ~ 70% է:

3 ստադիա - Կոկորդի քազցկեղի 3-րդ ստադիան նշանակում է, որ ուռուցքը տարածվել է կոկորդի բոլոր մասերում: 3-րդ ստադիայում ձայնը խռպոտ է կամ լրիվ բացակայում է: Ճիշտ բուժման արդյունքումմ ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 60% է:

4 ստադիա - Կոկորդի քաղցկեղի 4-րդ ստադիան նշանակում է , որ ուռուցքը տարածվել է լիմֆատիկ հանգույցների կամ այլ օրգանների վրա: 4-րդ ստադիայում ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 25% է:

Կոկորդի քաղցկեղի բուժումը իր մեջ ներառում է ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, վիրաբուժական միջամտություն, ինչպես նաև սիմպտոմատիկ բուժում, որը իրականացվում է բուժող բժշկի կողմից տարբեր իրավիճակներում: Նրա համար, որ կոկորդի քաղցկեղը հայտնաբերվի վաղ ստադիայում, անհրաժեշտ է առաջին իսկ կասկածի ժամանակ այցելել բժիշկ-ուռուցքաբանի: Դրա համար անհրաժեշտ է դիմել մասնագիտացված ուռուցքաբանական հաստատություններ:

Բուժումը

Այժմ կոկորդի վիրահատությունից հետո ձայնի վերականգման կարիք ունեն մոտ 2500 հազար մարդ (տարեկան): Քաղցկեղի բուժման հիմնական միջոցներնն են` քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա և վիրաբուժական միջամտություն:

Քիմիոթերապիան համարվում է չարորակ ուռուցքների բուժման մեթոդներից մեկը: Որոշ դեպքերում քիմիոթերապիան, որպես առանձնացված բուժման մեթոդ ի զորու է բուժել չարորակ ուռուցքների որոշ տեսակներ: Իսկ այլ դեպքերում քիմիոթերապինա զուգակցվում է բուժման այլ մեթոդների հետ: Ցիտոտոքսիկական քիմիոթերապևտիկ պրեպարատները խանգարում են բջիջների կենսագործունեությանը:

Կախված քաղցկեղի ստադիայից և տեսակից քիմիոթերապիայի միջոցով կարելի է.

  1. Բուժել քաղցկեղը- այն դեպքում, երբ քիմիոթերապիայի միջոցով ոչնչացվում է քաղցկեղային բջիջները այն աստիճանի, որ նրանց անհնար է հայտնաբերել հատուկ թեստերի միջոցով:
  2. Վերահսկել քաղցկեղային բջիջների չափսերը այն դեպքում, երբ քիմիոթերապիայի միջոցով հնարավոր է լինում կանխել քաղցկեղի տարածումը, թուլացնել, դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը, կամ ոչնչացնել քաղցկեղային բջիջները, որոնք տարածվում են այլ մասերում:
  3. Թուլացնել քաղցկեղի սիմպտոմները այն դեպքում, երբ քիմիոթերապիաների միջոցով հնարավոր է լինում փոքրացնել մեծ ուռուցքի չափսերը, որոնք ստեղծում են ուժեղ ցավ կամ ճնշում են հարևան օրգաններին:

Որոշ դեպքերում քիմիոթերապիան օգտագործվում է որպես բուժման եզակի մեթոդ, առանց որևէ այլ մեթոդի կիրառման: Սակայն քիմիոթերապիային հաճախ զուգակցվում են վիրաբուժական և ճառագայթային մեթոդների հետ: Որպես կանոն քիմիոթերապիայի համակցվածությունը այլ մեթոդների հետ բարձրացնում է բուժման արդյունավետությունը:

Քիմիոթերապիայի այլ մեթոդների հետ համակցվածության դեպքում հնարավոր է.

  1. Փոքրացնել ուռուցքը վիրաբուժական միջամտությունից կամ ճառագայթային թերապիայից առաջ:
  2. Ոչնչացնել քաղցկեղային բջիջները, որոնք կարող է մնացած լինեին վիրաբուժական կամ ճառագայթային միջամտությունից հետո: Այս մեթոդը կոչվում է ադյուտվատ քիմիոթերապիա:
  3. Բարձրացնել բուժման արդյունավետությունը ճառագայթային թերապիայի միջոցավ:
  4. Ոչնչացնել նորից հայտնվող քաղցկեղային բջիջները, որոնք տարածվել են այլ մասերում:

Քիմիոթերապիան տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա: Ինքնազգացողությունը քիմիոթերապիայի ժամանակ կախված է հիվանդի վիճակից, քաղցկեղի տեսակից, ուռուցքի զարգացման ստադիայից, պրեպարատների տեսակի օգտագործումից և դրանց դոզայից: Բժիշկը չի կարող իմանալ, թե ինչպես կանցնի բուժումը:

Վիրաբուժական միջամտությունը իրենից ներկայացնում է վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է ուռուցքը, կոկորդի որոշ մասը, որտեղ տեղակայված է ուռուցքը, կամ ողջ կոկորդը: Տարբերում են կոկորդի քաղցկեղի վիրահատման մի քանի տեսակներ: Այս կամ այն մեթոդի ընտրությունը կախված է կոկորդի քաղցկեղի ստադիայից, չափսերից, ուռուցքի տեղակայման աստիճանից:

Տոտալ լարինգոէկտոմիա-այս վիրահատության ժամանկա հեռացվում է ողջ կոկորդը:

Մասնակի լարինգոէկտոմիա-սրա ժամանակ հեռացվում է կոկորդի մի մասը, որտեղ տեղակայված է ուռուցքը:

Կորդէկտոմիա-այս վիրահատության ժամանակ հեռացվում են ձայնալարերից մեկը կամ երկուսը:

Նորմայում մարդու խոսքը ապահովվում են ձայնալարերի տատանման և օդի արտաշնչման արդյունքում: Ձայնալարերի հեռացումից հետո նորմալ ձայնի պահպանումը անհնար է: Գոյություն ունի ձայնի վերականգման 3 հիմնական միջոց: Ձայնալարերի հեռացման դեպքում կերակրափողային խոսք, տրախեակերակրափողային և էլեկտրոկոկորդ: Այս բոլոր մեթոդները օգտագործում են ըմպանը, քիմքը, լեզուն, ատամները և շուրթերը վիբրացիայի առաջացման համար, որոնք ձևավորում են խոսքը:

Կերակրափողային խոսք- սա հատուկ տեխնիկա է, որը ստեղծում է ձայն կերակրափողի օգնությամբ: Այս տխնիկային տիրապետելը ունի որոշ դժվարություններ, սակայն չի պահանջում հավելյալ վիրահատություններ:

Էլեկտրոկոկորդ- սա հատուկ սարք է, որը տեղադրվում է վզի առջևի վերին մասում, որի միջոցով սետղծվում է ձայն` կեղծ, մեխանիկական: Էլոկտրոկոկորդը հիվանդների մեծամասնությանը տիրապետել խոսքի: Սակայն ձայնի տեմբրը նման է ռոբոտի ձայնի և թողնում է տհաճ տպավորություն: Հիվանդները հաճախ ամաչում են իրենց այդ ձայնից և հրաժարվում այդ կերպ հաղորդակցվել:

Տրախեոկերակրափողային-դա հատուկ փական է, որը տեղադրվում է վիրահատական ճանապարհով տրախեայի և կերակրափողի միջև: Այդ փականը արտաշնչման ժամանկա առաջացնում է օդի տատանում` առաջացնելով ձայն:

Որոշ դեպքերում վիրահատության ժամանակ բժիշկը տեղադրում է տրախեոստոմ` լրացուցիչ ակոսիկ վզի առջևի մասում, որի միջոցով օդը ներթափանցում է թոքեր:

Ճառագայթային թերապիա- Ճառագայթային թորապիան համարվում է կոկորդի քաղցկեղի բուժման մեթոդներից մեկը և օգտագործվում է, որպես ինքնուրույն բուժման մեքոդ կամ համատեղվում է վիրաբուժական կամ դեղորայքային բուժման հետ: Ճառագայթայինն թերապիան իրենից ներկայացնւմ է ուռուցքի ճառագայթում ռենտգենային ճառագայթներով, որոնք սպանում կամ փոքրացնում են են քաղցկեղային բջիջները: Որպես կանոն ճառագայթային թերապիան կոկորդի քաղցկեղի ժամանակ շարունակվում է 5-8 շաբաթ: Լուսարձակման գոտում ճառագայթները ոչնչոցնում են քաղցկեղային բջիջները, գենետիկ մատերիալները, որոնք կանխում են նրանց հետագա աճն ու գործունեությունը: Սակայն, ճառագայթմամբ ինչպես հարված է հասցվում քաղցկեղային բջիջներին, այնպես էլ օրգանիզմի առողջ բջիջներին, որոնցից շատերը հետո ի զորու են վերականգվելու և աշխատելու նորմալ: Ամբողջ ճառագայթային թերապիան ոչնչացնում է ինչքան հնարավոր է քաղցկեղային բջիջներ: Ճառագայթային թերապիան կախված է քաղցկեղի տեսակից, ստադիայից: Որոշ դեպքերում բուժումը նախատեսված է քաղցկեղային բջիջների լրիվ ոչնչացմանն ու ապաքինմանը: Իսկ որոշ դեպքերում ուռուցքի փոքրացման և հիվանդի վիճակի թեթևացման համար: Հիվանդները վիրահատությունից և ճառագայթային թերապիայից հետո ստանան լոգոպեդական օգնություն` ձայնի վորականգման համար: Ճառագայթային թերապիայի ժամանակ լոգոպեդական աշխատանքները արգելվում են: Լոգոպեդական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է ունենալ օտորինոլարինգոլոգի եզրակացությունը չարորոկ ուռուցքների, մետաստազների մասին: Կոկորդի ախտահարվածության դիագնոստիկան և բուժումը օտորինոլարինգոլոգիայի դժվարին խնդիրներից է, ինչպես նաև լոգոպեդիայի այնպիսի բաժնի, որը կոչվում է ֆոնոպեդիա:

Ձայնային խանգարումը ձայնի բացակայությունն է կամ դրա մասնակի խանգարումը ձայնային ապարատի տարբեր պաթոլոգիական փոփոխությունների արդյունքում: Հատկապես լուրջ ձայնային խանգարումները հանդիպում են կոկորդում օրգանական փոփոխությունների ժամանակ: Ամեն տարի մեծանում է կոկորդի քաղցկեղով հիվանդների թիվը: Չնայած հաջող ածտորոշմանը հիվանդների մեծամասնությունը բուժումը սկսում է հիվանդության 2-3 ստադիաներում:

Անցած դարի սկզբինկերակրափողային ձայնի մեխանիզմն ու տեխնիկաներ ը նկարագրել է Մ. Սերամանը: Ողջ աշխարհում ամեն օր կոկորդի քաղցկեղով հիվանդանում է ~ միլիոն մարդ, որոնք չեն հետևում քաղցկեղային հիվանդություններին:

20-25 տարի առաջ Հունաստանում խոսք անգամ չէր կարող լինել կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգման համար, քանի որ այդպիսի վիրահատությունները կատարվում էին հազվադեպ և նրանց ձայնի վերականգման համար մեթոդներ չկային: Վերջին տասնամյակներում ինչպես Հունաստանում, այնպես էլ ողջ աշխարհում մեծացել է քաղցկեղով հիվանդների թիվը, ինչպես նաև կոկորդի քաղցկեղով:

Կոկորդի հեռացումը իր մեջ ներառում է մի շարք պաթոլոգիական փոփոխություններ.

  • Վիրահատությունից հետո մարդ զրկվում է լիարժեք հաղորդակցվելուց
  • Շնչառության փոփոխություն
  • Առաջանում է հոգեկան անհավասարակշռություն

Այս մարդիկ կտրվում են իրենց շրջապատից` չզգալով իրենց հասարակության լիարժեք անդամ:

Ձայնի վերականգնումը կոկորդի քաղցկեղի հեռացումից հետո

Կոկորդի քաղցկեղի հեռացումից հետո ձայնի վերականգնումը իրականանում է 4 փուլով:

1-ին փուլ-Նախապատրաստական: Ուսումնասիրվում է հիվանդի հոգեկան վիճակը, անցկացվում է հոգեթերապիա: Այս փուլում կատարվում են շնչառական վարժություններ`

  • Ներշնչել և արտաշնչել քթով
  • Ներշնչոլ քթով, արտաշնչել բերանով
  • Ներշնչում բերանով, արտաշնչում քթով
  • Ներշնչում և արտաշնչում քթի մի հատվածով, այնուհետև մյուսով
  • Ներշնչում քթի մի հատվածով, արտաշնչում մյուսով
  • Ներշնչում բերանով, արտաշնչում բերանով
  • Ներշնչում քթով, արտաշնչում քթով

2-րդ փուլ- Պսևդոձայնի ձևավորում և կերակրափողային ձայնի ստեղծում: Որի ժամանակ կիրառվում են մի քանի վարժություններ`

  1. Միաժամանակ փչել ուռեցնել երկու այտերը
  2. Հերթով փչելով ուռեցնել այտերը (օդը տեղափոխելով մեկ այտից մյուսը)
  3. Այտերը ներս քաշել դեպի բերանի խոռոչ` պահելով ատամների արանքում
  4. Կատարել ծծելու շարժումներ: Շրթունքները միացրած կնճիթի նման առաջ բերել և հետո վերադարձնել նորմալ դիրքի: Ծնոտները սեղմել
  5. Ծնոտները սեղմած շրթունքները ձգել կողմ, վերև, ներքև` մերկացնելով երկու շարքի ատամները, լնդերը, իսկ հետո շուրթերը իրար հանգիստ միանում են (համապատասխանաբար արտասանել ի, ս, զ, պ, բ, մ)
  6. Ատամները բաց, ծնոտները իրար կպած, շրթունքները կնճիթի նման բերել առաջ և կնճիթով ներշնչել օդի հոսքը, իսկ արտաշնչելիսարտաբերել –ս-, զ, ի
  7. Շրթունքները իրար միացրած բացել և փակել բերանը
  8. Ատամները բաց
    *Բացել բերանը
    *Միացնել ծնոտները
    *Միացնել շուրթերը
  9. Աննշան բացած բերանով բացել ատամները
  10. Շուրթերը ներքաշել խողովակի, ձագարի ձևով(ծնոտները իրարից հեռու)
  11. Շուրթերը ձգել ձագարի ձևով. Փչել մոմը, փչել փոքրի կղպջակներ(փչել –ու, օ-): Նախորդ բոլոր վարժությունները սկզբում իրականացվում է գրգիռի տարածմամբ, ներգրավելով հարևան ատամներին, իսկ հետո աստիճանաբար աշխատանքը կենտրոնանում է միայ շուրթերի վրա, իսկ մյուս բոլոր մկանային խմբերին տրվում է հնարավորություն օգնության հանգստի վիճակում
  12. Շուրթերը ներքաշել դեպի ներս և ատամներով պինդ սեղմել
  13. Ծնոտները սեղմած, շրթունքները միասին բարձրացնել վեր(դեպի քիթը) և ներքև
  14. Բարձրացնել վերին շրթունքը. Երևում է միայն վերին ատամնաշարը
  15. Ներքև քաշել ներքևի շրթունքը. Երևում է միայ ստորին ատամնաշարը
  16. Հերթով բարձրացնել երկու շուրթերը
    *Վերինը բարձրացնել
    *Ներքինը իջեցնել
    *Վերինը իջեցնել
    *Ներքինը բարփրացնել
  17. Նմանակել ատամները ողողելուն: Այս գործողության սկզբում կարելի է հերթով փչել այտերին
  18. Հավաքած օդը հերթով լցնել վերին շրթունքի մեջ, հետո` ներքևի շրթունքի մեջ
  19. Վերին շրթունքով ներծծել ստորին շրթունքը, և կտրուկ բացել բերանը
  20. Ստորին շրթունքով ներծծել վերին շրթունքը
  21. Կատարել շրթունքներով վիբրացիա (ձիու փռնչոց)
  22. Շրթունքները կնճիթաձև, հետո նաև ձգված շարժել աջ և ձախ
  23. Շրթունքները կնճիթաձև, շրջանաձև պտտել
  24. Ծնոտները միասին ներքևի շրթունքը շարժել աջ և ձախ
  25. Ծնոտները միասին վերին շրթունքը շարժել աջ ու ձախ
  26. Ծնոտները միասին , շրթունքները իրար միացած շարժել վերև` դեպի քիթը և ներքև: Շնչել քթով:
  27. Ուժային գիմնաստիկա (շրթունքների ողջ թուլության դեպքում)
    *Վարժություն բերանով
    *Ուժեղ փչել ուռեցնել այտերը, հնարավորության դեպքում օդը պահել շրթունքներով բերանի խոռոչում

3-րդ փուլ- Այս փուլում տեղի է ունենում կերակրափողային ձայնի ավտոմատիզացիա: Հիվանդին խնդրում են արտաբերել կարճ արտահայտություններ: Հետզհետե խոսքը դառնում է պարզ և հասկանալի:

Ձայնային վարժություններ ձայնավոր հնչյունների համար: Առաջին հերթին դրվում են Ա, Օ, Ու, Է ձայնավորները: Ձայնավոր հնչյունները սկզբում արտասանվում են առանց ձայնի: Աստիճանաբար մեծանում է կրկնող ձայնավորների թիվը:

Օրինակ` ա է

                  ա, ա                         է, է
                  ա,ա,ա                      է,է,է

Հաջորդ փուլում

Օրինակ` ա, օ ա, օ, ու

                  ա, ու                      ա, ու, է
                   ա, է                        է, ա, ու


Այնուհետև հիվանդներից պահանջվում է ձայնավորները արտաբերել փոքր ընդմիջումներով 1-3 վայրկյան:

Օրինակ` ա-, ա---, ա-, է--, ա--, ու--: Ձայնավորները արտաբերել երկարատև:

Ձայնարտաբերության ճիշտ դաստիարակումը անց է կացվում սովորական կորեկցիոն մեթոդներով: Կարևորը օդի հոսքի ուղղության մշտական հսկումն է: Դժվար դեպքրում կարելի է կիրառել քթանցքների ժամանակավոր սեղմում, որի ժամանակ հնչյունն արտասանվում է առավել հնչելի ու ցայտուն:

Որից հետո արտաբերում են կարճ արտահայտություններ` «Խնդրեմ», «Բարև ձեզ», «Որտեղ է հեռախոսը», հետզհետե ավելացնելով բառերի մեջ վանկերի քանակությունը և արտահայտության մեջ բառերի քանակությունը: Այս ամենի ստացումից հետո արտաբերել կարճ, փոքրիկ նախադասություններ` «Այսօր տաք օր է», «Վաղը կգնամ զբոսանքի»:

4-րդ փուլ- Տեղի է ունենում կերեկրափողային ձայնի ձևավորում:

Ձայնային պրոթեզներ

Այժմ ողջ աշխարհում կոկորդի հեռացումից հետո տարածված է ձայնային պրոթեզավորումը: Ձայնային պրոթեզավորումը ստեղծվել է 1980 թվականին ամերիկացի լարինգոլոգների և ֆոնիատորների կողմից և հիմնովին մտել կիրառության մեջ աշխարհի գրեթե բոլոր օնկոլոգիական հաստատություններում: Որի համար տրախիայի և կերակրափողի վերին հատվածում փոսիկ, անչք են առաջացնոմ: Ձայնային պրոթեզը թույլ է տալիս արտաշնչման ժամանակ ճդը ուղղել տրախիայից կերակրափող, որի արդյունքում առաջանում է կերակրափողի պատի և ըմպանի ներքին հատվածի տատանումներ: Այս եղանակով առաջանում է ձայն: Ձայնի բարձրությունը, էմոցիոնալությունը, որակը հիվանդներին թույլ է տալիս ազատ շփվել շրջապատողների հետ:

Այս մեթոդին տիրապետելը բավականին հեշտ է: Հիվանդների 90%-ը բարեհաջող է անցնում ձայնի վերականգնումը այս մեթոդի օգտագործման շնորհիվ: Ձայնային պրոթեզավորումն կարող է իրականացվել անմիջապես վիրաբուժական միջամտության ժամանակ: Ձայնային պրոթեզի օգտագործման միջին ժամանակահատվածը 6 ամիս է, որից հետո ձայնայն պրթոեզը փոխարինվում է նորով: Այս մեթոդը ևս ունի թոեություններ:

Մագնիսային փականները բավականին թանկ են և այդ պատճառով շատ հիվանդներ մագնիսային փականի փոխարեն օգտագործում են իրենց մատը:

Կոկորդի քաղցկեղի ռիսկեր

Հյուսիսային Իրանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց տաք թեյի կանոնավոր օգտագործումը էապես ավելացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիտնականների միջազգային խումբը հյուսիսիրանյան Գոլեստան շրջանում (որտեղ կերակրափողի քաղցկեղով հիվանդների թիվը աշխարհում ամենաշատն է) հետազոտել է չափազանց տաք թեյ խմելու սովորության և կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականության միջև առկա կապը: Հետազոտություններին մասնակցել են 300 տեղացիներ կերակրափողի քաղցկեղի հաստատված ախտորոշմամբ և 571 մարդ վերահսկիչ խմբում: Սև թեյի օգտագործումը երկու խմբերում էլ հավասար է եղել և կազմել է օրական շուրջ մեկ լիտր:

Գոլ թեյի օգտագործումը (ոչ ավել քան 65 աստիճան ըստ Ցելսուսի) տաք թեյի համամեմատ` (65-69 աստիճան) կրկնակի անգամ ավելացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ չափազանց տաք թեյը (70 աստիճան և ավել)` 8 անգամ: Խմած թեյի ծավալը չի անդրադառնում ռիսկայնության վրա: Չափումներում թերացումների նվազեցման համար գիտնականները չափել են 50 հազար տեղացի բնակչության կողմից օգտագործվող թեյի ջերմաստիճանը: Չափված մեծությունները տատանվում էին 60-ից ցածր մինչև 70-ից բարձր աստիճանի մակարդակում և ընդհանուր առմամբ ստացված տվյալները հաստատվել են:

Հետազոտությունների արդյունքների հիման վրա հեղինակները խորհուրդ են տալիս թեյը խմել ոչ շուտ, քան այն եռալուց 4 րոպե անց:

Գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանել քաղցկեղից: Գիտնականները հավաստում են, որ ամբողջ խնդիրը կարոտինիդների մեջ է` հակաօքսիդանտների մի խումբ, որոնք նաև առկա են դդումի մեջ:

Խրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և քաղցկեղը, հարուցվում են ԴՆԹ-ի, սպիտակուցների և ճարպերի թթվածնային վնասվածքով: Բացահայտվել է, որ կարոտինոիդները, ներառյալ բետա-կարոտինը, ալֆա-կարոտինը և լիկոպինը, արգելակում են այդ վնասը;

Գրականություն

  1. В.О.Ольшанский, Е.Н. Новожилова, В.В. Дворниченко-Голосовые протезы как способ реабилитации голосовой функции после ларингэктомии.
  2. В.В.Дворниченко-Областной онкологический диспансер
  3. В.О.Ольшанский, Е.Н. Новожилова, В.В. Дворниченко (Москва)
  4. Алмазова Е. С. -Логопедическая работа по восстановлению голоса у детей.
  5. А.В. Ваккер, И.В. Белоцерковский, А.Г. Жуковец
  6. Кожанов Л.Г., Сдвижков А.М.