«Տասնորդական նախածանցներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: ar:سوابق النظام الدولي للوحدات
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: fa:پیشوندهای اس‌آی
Տող 214. Տող 214.
[[et:Ühikute detsimaaleesliited]]
[[et:Ühikute detsimaaleesliited]]
[[eu:SI aurrizkiak]]
[[eu:SI aurrizkiak]]
[[fa:پیشوندهای اس‌آی]]
[[fi:Kansainvälinen yksikköjärjestelmä#Kerrannaisyksiköt]]
[[fi:Kansainvälinen yksikköjärjestelmä#Kerrannaisyksiköt]]
[[fr:Préfixes du système international d'unités]]
[[fr:Préfixes du système international d'unités]]

12:00, 11 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Տասնորդական նախածանցներ (SI-ի նախածանցները[1]) - նախածանցներ են, որոնք դրվում են ֆիզիկայի չափման միավորներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով(ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 103(1000) անգամ։ Օրինակ` 1 կիլոմետրը =103 մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են ֆիզիկական մեծություններում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են SI-ի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ մեգապիկսել):


Նախածանցների ցանկ

տասի աստիճան Նախածանցը նշանակումը օրինակ
հայերեն միջազգային հայերեն միջազգային
10−24 յոկտո yocto յ y յգ — յոկտոգրամ
10−21 զեպտո zepto զ z զԿլ — զեպտոկուլոն
10−18 ատտո atto ա a ավ — ատտովայրկյան
10−15 ֆեմտո femto ֆ f ֆվ — ֆեմտովայրկյան
10−12 պիկո pico պ p պՖ — պիկոֆարադ
10−9 նանո nano ն n նմ — նանոմետր
10−6 միկրո micro մկ µ (u) մկմ — միկրոմետր, միկրոն
10−3 միլի milli մ m մմ — միլիմետր
10−2 սանտի centi ս c սմ — սանտիմետր
10−1 դեցի deci դ d դմ — դեցիմետր
101 դեկա deca դա da դալ — դեկալիտր
102 հեկտո hecto հ h հՊա — հեկտոպասկալ
103 կիլո kilo կ k կՆ — կիլոնյուտոն
106 մեգա Mega Մ M ՄՊա — մեգապասկալ
109 գիգա Giga Գ G ԳՀց — գիգահերց
1012 տերա Tera Տ T ՏՎ — տերավոլտ
1015 պետա Peta Պ P ՊՋ — ՊետաՋոուլ
1018 էկսա Exa Է E ԷԲ — Էկսաէլեկտրոնվոլտ
1021 զետտա Zetta Զ Z ԶէՎ — զետտաէլեկտրոնվոլտ
1024 յոտտա Yotta Յ Y Յբ — յոտտաէլեկտրոնվոլտ

Օգտագործման կանոնները

  • Նախածանցները գրվում են մեծության, կամ մեծության նշանին կպած։
  • Մեկից ավել նախածանցներ միաժամանակ օգտագործել չի թույլատրվում։
  • սկզբնական միավորից առաջացած հավելյալ միավորը որևիցե աստիճան բարձրացնելուց անհրաժեշտ է գրել այդ աստիճանը ամբողջ միավորի վրա (նախածանցի հետ մեկտեղ): Օրինակ 1կմ2=106 մ2:

Օգտագործման սահմանները

Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ մետրի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 106 մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն վայրկյանի հետ։ Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան ել հաճախ չեն օգտագործվում։


Տասնորդական և երկուական նախածանցների տարբերությունը

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210) , մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (220 աստիճան) և այլն․․․ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ(կիբի, մեբի, և այլն...)[2], որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։

Հետաքրքիր փաստեր

  • Տարածված uTorrent ծրագրի անվանումը կազմված է μ(միկրո) և տոռռենտ բառերից, այսինքն՝ միկրոտոռռենտ։

Ծանոթագրություններ

  1. http://isotc.iso.org/livelink/livelink/4289384/ISO_2955-1983E_repr_of_SI_units_with_limited_char_sets.pdf?func=doc.Fetch&nodeid=4289384
  2. http://physics.nist.gov/cuu/Units/binary.html