«Անտիոքոս III Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Անտիոքոս III Մեծ մ.թ.ա. 242-187, Սելևկյանների պետության թագավոր մ.թ.ա. 223-ից: [[...
(Տարբերություն չկա)

07:48, 10 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Անտիոքոս III Մեծ մ.թ.ա. 242-187, Սելևկյանների պետության թագավոր մ.թ.ա. 223-ից: Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը: Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները: Մ.թ.ա. 219-ին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, [[Փյունիկիա]ն և Պաղեստինը, բայց մ.թ.ա. 217-ին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք: Մ.թ.ա. 212-ին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը: Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան: Սակայն նպատակին չհասնելով` նույն Անտիոքոսիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին: Մ.թ.ա. 212-205-ին Անտիոքոսը հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան` հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան: Արևելյան այս արշավանքի համար ստացավ <Մեծ> պատվանունը: Մինչև մ.թ.ա. 200 Անտիոքոսը վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը: Ստրաբոնի վկայությամբ, Անտիոքոսը Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաշես Ա-ին և Զարեհին: Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Անտիոքոսը պատերազմներ մղեց Պերգամի Եվմենոս II թագավորի դեմ: Մագնեսիայի ճակատամարտում մ.թ.ա. 190 ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով մ.թ.ա. 188 հրաժարվեց Տավրոս լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից` վճարելով խոշոր ռազմատուգանք: Սելևկյանների պետությունը անկում ապրեց: Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։