«Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 78. Տող 78.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
[http://www.vie-publique.fr/decouverte-institutions/institutions/collectivites-territoriales/outre-mer/existe-t-il-differents-types-collectivites-outre-mer.html Synthèse du site Vie-publique.fr]
[http://www.vie-publique.fr/decouverte-institutions/institutions/collectivites-territoriales/outre-mer/existe-t-il-differents-types-collectivites-outre-mer.html Synthèse du site Vie-publique.fr]

[[Կատեգորիա:Ֆրանսիայի աշխարհագրություն]]

19:07, 23 Հունիսի 2018-ի տարբերակ

Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ(ֆր.՝ France d'outre-mer)[1] ընդգրկում են Ֆրանսիայի հանրապետությանը պատկանող այն տարծքները, որոնք գտնվում են Մայրցամաքային Ֆրանսայից (գտնվում է Եվրոպա աշխարհամասում) հեռու:Այժմ այդ տարածքները կարող են ունենալ հետեւյալ կարգավիճակները.

  • անդրծովյան դեպարտամենտ և տարածաշրջան (ֆր.՝ Département et région d'outre-mer, հապավումը ՝DOM, հազվադեպ DROM)
  • անդրծովյան համայնք (ֆր.՝ collectivité d'outre-mer, հապավումը՝ COM)
  • անդրծովյան տարածք վարչատարածքային հատուկ կարգավիճակով (ֆր.՝ collectivité sui generis)

Ավելի վաղ, երբ դեռեւս գոյությու ուներ անդրծովյա տարածքի(ֆր.՝ territoire d’outre-mer) կարգավիճակը ֆրանսերենում այդ բոլոր տարածքները, դեպարտամենտները հաճախ անվանում էին DOM-TOM (հապավումը դեpartements d'outre-mer / territoires d'outre-mer): Ֆրանսիայի անդրծովյան տարածքները համարվում են Ֆրանսիայի գաղութատիրական կայսրության (XVI-XVIII-րդ դարեր) հետևանքը, այս տարածքները գտնվում են Ամերիայում, Օվկիանիայում, Հնդկական օվկիանոսում և Անտարկտիդայում և տարբերվում են իրենց վարչական և իրավական համակարգերով: Ֆրանսիայի անդրծովյան տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 120 369 կմ2 (կամ 552528 կմ2 նեռարյալ Ադելի երկիրը)[2] իսկ բնակչությունը 2016 թվականին կազմում էր 2,7 միլիոն մարդ[3], այս տարածքները կազմում են ընդհանուր Ֆրանսիայի տարածքի 17,9 % -ը և բնակչության 4 %-ը:

Կարգավիճակներ

Անդրծովյան դեպարտամենտ և տարածաշրջան

Անդրծովյան դեպարտամենտները և տարածաշրջանները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորոդ Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածով։ Այս կարգավիճակը վերաբերում է Գվադելուպեին, Մարտինիկին, Ֆրանսիական Գվինեային, Ռեոնիոնին եւ Մայոտտին: Մայրցամաքային Ֆրանսիայում կիրառվող օրենքներն ու կանոնները կիրառվում են օրինական հիմունքներով (այս տարածքներում գործում է նույնական օրենսդրական համակարգ): Անդրծովյան դեպարտամենտների և տարածաշրջանների իրավական օրգանները նունն են ինչ Մայրցամաքային Ֆրանսիայի դեպարտամենտների և տարածաշրջանների իրավական օրգանները, սակայն 2008 թվականին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումներից հետո նրանք կարող են իրավասու լինել օրենքով կամ կանոնակարգով, իրենց տարածքներում կիրառվող կանոնները սահմանելուսահմանափակ թվով հարցերում (որոնք բացառվում են քաղաքացիություն, քաղաքացիական իրավունքներ, հանրային ազատությունների երաշխիքներ, պետություն եւ արդարադատության կազմակերպումը, քրեական օրենքը, քրեական դատավարությունը, արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, հասարակական անվտանգությունը եւ կարգը, փողը, վարկային եւ արտարժութային փոխանակումը կամ ընտրական իրավունքը): Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսվում է, որ մեկ տարածքային ստորաբաժանումը կարող է փոխարինել մեկ այլ Անդրծովյան դեպարտամենտի կամ տարածաշրջանի: Այս դրույթը վերաբերում է երեք անդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի. Մայոտան, որի շրջանային խորհուրդն իրականացնում է նաեւ տարածաշրջանային խորհրդի լիազորությունները. Ֆրանսիական Գվինեա, որի Ազգային Ժողովը 2015 թվականի դեկտեմբերից ի վեր ունի վարչաշրջանի եւ տարածաշրջանային խորհրդի լիազորությունները. Մարտինիկա, որի Ազգային ժողովը դեկտեմբերից ի վեր կիրականացնի գերատեսչական խորհրդի եւ տարածաշրջանային խորհրդի իրավասությունները գործադիր իշխանության գործադիր խորհուրդը:

Անդրծովյան համայնք

Անդրծովյան համայնքները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածով: Այս կարգավիճակը վերաբերում է Սեն Մարտենին, Սեն Պիեռ և Միքելոնին, ուրբ Բարդուղիմեոսի կղզում, Ուոլիս և Ֆոտունային, Ֆրանսիական Պոլինեզիային։

Անդրծովյան համայնքներից յուրաքանչյուրի կոնկրետ կարգավիճակը սահմանվում է օրգանական օրենքով, որը սահմանում է նրանց լիազորությունները եւ այն պայմանները, որոնցով Ֆրանսիայում կիրառվող օրենքներն ու կանոնները կիրառվում են նրանց նկատմամբ (այս տարածքներում գործում է առանձնահատուկ օրենսդրական ռեժիմ):

Նոր Կալեդոնիա

Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ռեժիմը սահմանվում է Սահմանադրության XIII-րդ անվանումով եւ 1999 թվաականի Մարտի 19-ին Նոր Կալեդոնիայի օրգանական օրենքով: Այս դրույթները անցումային են, մինչև Նոր Կալեդոնիայի հնարավոր անկախության վերաբերյալ ինքնորոշման հանրաքվեն, որը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերիի 4-ին: Վերջիններս թույլ են տալիս Ֆրանսիայի քաղաքացիություն ուենելու հետ մեկ տեղ ունենեալ նաև նորկալեդոնյան քաղաքացիություն և ունենեալ ինքնությունը հաստատող նորկալեդոնյան քարտեր: Նոր Կալեդոնիան կառավարվում է Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի կողմից, որը կարող է ընդունվել երկրի օրենքները կիսա-օրեսդրական արժեքով և որը ընտրում է Նոր Կալեդոնիայի կառավարությունը: Կառավարությունը կոլեգիալ մարմին է, որը ընտրվում է համամասնական ընտրակարգով, ինչը ապահովում է հիմնական քաղաքական համակարգերիի ներկայացուցչությունը: Նոր Կալեդոնիան բաժանված է երեք մարզերի: Տարածքային համայնքները, մարզերը յուրաքանչյուրն ունի գավառական ժողով, որը ընտրում է մարզային նախագահ: Մարզերը ունեն կարեւոր լիազորություններ, քանի որ նրանք իրականացնում են բոլոր լիազորությունները, որոնք չեն պատկանում Նոր Կալեդոնիա կամ վերապահված չեն պետությանը: Գոյություն ունի նաև սովորական Սենատ, որը Կանաքսի մաքսային եւ անձնական կարգավիճակի հարցերով իրավասություն ունի: Պետությունը Նոր Կալեդոնայում ներկայացված է Հանրապետության բարձրագույն հանձնակատարի կողմից:

Այլ տարածքներ

Մշտական բնակճություն չունեցող Ֆրանսիական հարավային և անտարկտիկ տարածքների և Քլիփերթոնի կարգավիճակը ամրագրված է 1955 թվականի օգոստոսի 6-ի օրենքով, որ սահմանում է[4]

  • Ֆրանսիական հարավային և անտարկտիկ տարածքները, որը սահմանվում է որպես անդրծովյան տարածք գտնվում են ավագ կառավարչի՝ պետության ներկայացուցիչի և տարածքի ղեկավարի լիազորությունների ներքո: Նրա նստավայրը Սեն Պիեռում (Ռեյունիոն):
  • Քլիփերթոնը գտնվում է կառավարության անմիջական լիազորության ներքո: Անդրծովյան տարածքների նախարարին է լիազորված այս կղզու կառավարումը

Պատմություն

Ֆրանսիայի անդրծովյան տարածքները սկզբնական շրջանում Ֆրանսիայի գաղութային կայրության տարածքներն են եղել: Ֆրանսական Անտիլլ, Գայանա, Ռեունյոն, Սեն Պիեռ և Միքելոն կղզիները առաջին Ֆրանսկան գաղութային կայսրության մասն են կազմել: XIX-րդ դարում Ֆրանսիան նոր գաղութային տարածքներ է գրավում Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում և Օվկիանիայում: Երկրորդ Ֆրակսիական գաղութային կայսրության կազմի մեջ մտնում էին բազմաթիվ տարածքներ, որոնք ունեիր տարբեր կարգավիճակներ կայսրության ներսում: Այսպիսի տարածքներից էին Ալժիրի ֆրանսիական դեպարտամենտը, գաղութները, պրոտեկտորատները, որոնց թվին էին պատկանում նաև Ազգերի լիգայի կողմից մեծամասամբ Մերձավոր Արևելքում ստացած մանդատները։ Նախկին որոշ տրապետությունների ՝ Ֆրանսիական Անտիլլի և Ռեունյոնի բնակիչները ավտոմատ կերպով օգտվում էին ֆրանսիական քաղաքացիությունից այն դեպքում երբ այլ գաղութներում ֆրանսիական քաղաքացիություն ստանալը շատ դժվար էր և տեղի բնակչությունը ապրում էր տեղաբնակաների իրավական հատուկ կարգով։

Երկրորդ համաշխարհաիյն պատերազմի արդյունքում(որի ընթացքում Ֆրանսիայի անդրծովյան տարածքները կարևոր դեր խաղացին) ֆրանսիական գաղութային կայսրությաննը կարգավիճակը զարգացավ փոփոխության ենթարկվելով մինչև վերջնական վերանալը։ 1946 թվականի մարտի ընդունված դեպարտամենտների օրենքով Գուատելուպան, Մարտինիկան, Ռեունյոնը, Գայանանա դարձան ֆրանսիական դեպարտամենտներ որոնցում գործում էին Մայրցամաքային Ֆրանսիայում ընդունված բորոլ օրենքները և որոշումները։ 1946 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված Չորրորդ հանրապետության սահմանադրությամբ ստեղծվեց Միասնական Ֆրանսիա։ Ֆրանսիական գաղութները դարձան անդրծովյան տարածքներ և Մայրցամաքաիյն Ֆրանսիայի և անդրծովյան դեպարտամենտների՝ Ֆրանսական Ալժիրի, Գուատելուպայի, Մարտինիկան, Ռեունյոնի, Գայանայի հետ դարձան Ֆրանսիական հանրապետություն մինչ դեռ պրոտեկտորատները դարձան Ասոցացաված պետություններ (որոնցից շատերը հետագայում անկախություն են ձեռք բերում)։ Հինգերորդ հանրապետության հետ ստեղծվեց Ֆրանսիական համայնք, որը իր մեջ ներառում էր, մի շաչք աֆրիկյան պետություններ, սակայն այն երկար կյանք չունեցավ։ Ֆրանսիական համայնքի մաս կազմող տարածքներից և ոչ մեկը չհամաձայնեց դառնալ անդրծովյան դեպարտամենտ ավելին համայնքի մաս կազմող պետությունների մեծ մասը անկախություն ձեռք բերեց 1960 թվականին։ Սակայն որոշները՝ Նոր Կալեդոնիան , Ֆրանսակակն Պոլոնեզիան, Ֆրանսիական ավստրալիական և արկտիական տարածնքները, Սենտ Պերը և Միքելոնը, Սոմալիի Ֆրասիական ափը և Կոմորների տարածքը պահեցին անդրծովյան տարածքի կարգավիճակը։ 1974 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված հանրաքվեից հետո Կոմորների տարածքը դառնում է անկախ 1975 թվականին բացառությամբ Մայոտտից, որը կողմ է քվեարկում Ֆրանսիայի կազմում մանալուն ։ Սոմալիի Ֆրասիական ափը վերանվանվում էՖրանսիական աֆար և իսսա տարածքներ և անկախություն է ստանում 1977 թվականին։

1976 թվականի դեկտեմբերի 24-ի օրենքով Մայոտան դարձավ Ֆրանսայի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքային համայնք [5]: 1976 թվականին Սենտ Պիրեռ և Միքելոնը ջեռք բերեց անդրծովյան դեպարտամենտի կարգավիճակ[6] սակայն 1985 թվականի հունիսի 11-ի որոշմամբ այս դեպարտամենտի կարձավիճակը ձևափոխվում է, դառնալով անդրծովյան համայք հատուկ կարգավիակով[7]: 1980-ական թվականների Նոր Կալեդոնիայում տեղի ունեցան բազմաթիվ խռովությունները և անկարգություները, որոնք բռի կերպով ճնշվեցին ոստիկանության կողմից: Այս դեպքերի հանգուցալուծումը եղավ այն, որ 1988 թվականի ապրիլի 22-ից մայիսի 5-ը տեղի բնակչությունը գրավեց Օվեա կղզին: 1988 թվականի հունիսի 26 ընդունված Մալիգոնյան համաձայնագրերը, որոնք վավերացվեցին հանրաքվեով, խաղաղություն են բերում. Նոր Կալեդոնիան բաժանվում է մարզերի, որոնք օժտված էին կարևոր իշխանությամբ, ինչպես նաև տեղի բնակչությունը հնարավորություն ստացավ կազմակերպել ինքնորոշման նեո-կալեդոնյան հանրաքվե: Սակայն ավելի ուշ ստորագրված Նոեմեյան համաձայնագրերը հետաձգեցին հանրաքվեի օրը և Նոր Կալեդոնիան դառնում է 1958 թվականին ընդունված Ֆրանսիայի 5-րդ հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածի կոնկրետ դրույթներով կարգավորված հատուկ կարգավիճակ ունեցող տարածքային միավոր: 1999 թվականին Նոր Կալեդոնիայում ընդունված օրգանական օրենքը կազմակերպում է համայնքի քաղաքական ինստիտուտները և թույլ է տալիս այն ընդունել Նոր Կալեդոնիայի օրենքները, որոնք կիսա-օրեսդրական ուժ ստացան: 2001 թվականի հուլիսի 11-ին ընդունված օրենքով Մայոտան դառնում է դեպարտամային համայնք [8]: 2003 թվականի Մարտի 28-ին Ֆրանսիայում ընդունվում է սահմանադրական բարեփոխումների ծրագիր, որովվ երացնում են արդրծովյան տարածքների հայեցակարգը և Անդրծովյան Ֆրանսիայի համար ստեղծում է երկու իրավական կատեգորիա, ինչպես նաև ընդունվում է Նոր Կալեդոնիայի հատուկ կարգավիճակը,[9] ըստ այդ բերափոխումների սահմանվեց

  • անդրծովյան դեպարտամնտները և շրջանները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորոդ Հանրապետության սոահմանադրության 73-րդ հոդվածով, որում ասուվում է « Ֆրանսիայի Հանրապետությունում ընդունված օրենքներն ու կանոնները կիրառելի ենայս տարածքնում օրինական հիմունքներով» , սակայն հոդվածում ասվում է նաև, որ որոշ օրենքներ և կակաոնոնր կարող են փոխվել կախված այդ տարածքի առանձնահատկությունների։ Հոդվածում նշվում է նաև, որանդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի գերատեսչական խորհուրդը և տարածաշրջանային խորհուրդը կարող են միավորվել միասնական համայնք ձևավորելու համար։
  • անդրծովյան համայնքները կառավարվում են Ֆրանսիայի Հինգերորոդ Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածով որը սահմանում է, որ յուրաքանչյուր անդրծովյան համայնքի կարգավիճակը սահմանվում է օրգանական օրենքով, որը մասնավորապես նախատեսում է «պայմանները, որոնցում կիրառելի են Ֆրանսիայի Հանրապետության օրենքներն ու կանոնները»։

Այս սահմանադրական բարեփոխումը, ինչպես նաև օրենսդրական ռեժիմը Ֆրանսիական հարավային և անտարկտիկ տարածքների կառավարումը սահմանվում են օրենքով։ 2004 թվականին Ֆրանսիական Պոլինեզիան նոր կարգավիչակ ստացավ, որը փոխարինեց նրանց 1996 թվականին ընդունված անդրծովյան տարածքի կարգավիճակը [10]: Այս կարգավիճակով Ֆրանսիական Պոլինեզիան դարձավ Անդրծովյան պետություն Հանրապետույթան կազմի մեջ սահմանված Սահմանադրության 74-րդ հոդվածովը, երը նրան հնարավորություն է տալիս ընդունել օրենքներ կակաոնադրությամբ սահմանված[11]։

2007 թվականին Սուրբ Բարդուղիմեոսի կղզու և Սեն Մարտենի համայնքները առանձնացվեցին Գվատելուպայից, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը դառնա անդրծովյան համայնք[12]:

2009 թվականին մարտի 29-ին Մայոտայում տեղի է ունենում հարաքվե, որի արդյունքում Մայոտան դառնում է անդրծովյան դեպարտամենտ Սահմանադրության 73-րդ հոդվածով: Իսկ տարածքային ստորաբաժանումը, որն իրականացնում է անդրծովյան դեպարտամենտի և տարածաշրջանի վարչության լիազորությունները, ստեղծվել է 2011 թվականին «Մայոտայի դեպարտամենտ» անվանման տակ[13]։

2010 թվականի հունվարի 10-ին Գվինեայում և Մարտինիկայում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքում, այս երկու տարծքների բնակչույթունը հրաժարվեցին դառնալ անդրծովյան տարածք և սակայն ընդունեցին տարածքային միավորումների միասնական տարածքների ստեղծման եւ տարածքային բաժինների ստեղծումը, սակայն շարունակում են ենթարկվել Սահմանադրության 73-րդ հոդվածին:

Աշխարհագրություն

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների աշխարհագրական առանձնահատկությունների մեկը հանդիսանում է այՆ, որ տարածքները գտնվում են Մայրցամաքային Ֆրանսաիայից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես օրինակ Սուրբ Բարդուղիմեոսի կղզին Մայրցամաքային Ֆրանսիային 6800 կիլոմերտ հեռավորության վրա են գտնվում, Ֆրանսիական Պոլինեզիա՝ 16000 կիմոմետր, Նոր Կալեդոնիա՝16800։ Այս Ամենին կարող են ավելացնել նաև մոտակա տնտեսական գործընկերների հեռավորությունը (օրինակ, Պապեթեան՝ Ֆրանսիական Պոլինեզիայի մայրաքաղաքը գտնվում է Ավստրալիայից 5,700 կիլոմետր հեռավորության վրա)[14]։ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների աշխարհագրական առանձնահատկությունների մեկը հանդիսանում Է նաև այս տարածքների կղզի լինելը, բացառություն է կազմում միայն Ֆրանսիական Գվիանան։ Սակայն վերջինս այնուամենայնիվ մեկուսացված է մնացյալ Հարավային Ամերիկայից, շրջապատված լինելով Ատլանտյան օվկիանոսով և Ամազոնիայով[15]։ Այդ գործոնները, սակայն, թույլ են տալիս Ֆրանսիան ունենալ 11 միլիոն կմ2ից ավելի բացառիկ տնտեսական գոտի, որը աշխարհում երկրորդ խոշորագույնն է Միացյալ Նահանգներից հետո: Բացի դրանից, 2015 թվականից սկսած, Ֆրանսիային հնարավորություն տրվեց օգտագործել հավելյալ579.000 կմ2 մայրցամաքային` որպես Բացառիկ տնտեսական գոտու ծայրամասային ծովային տարածքների ընդլայնում, սակայն դրանք բացառիկ տնտեսական գոտու մաս չեն կազմում, ինչը նշանակում է, որ Ֆրանսիան իրավունք չունի օգտագործել այս տարածքների կենդանի ծովային ռեսուրսների ինչպիսիք են օրինակ ձկները և այլն):

Բացառությամբ Ֆրանսիական հարավային և անտարկտիկ տարածքների և Սեն Պիեռ և Միքելոնի, որոնք գտնվում են սառը կլիմայական գոտում մնացյալ այդրծովյան տարածքները գտնվում են արեւադարձային կամ հասարակածային կլիմայական գոտիներում և ենթակա են բնական վտանգների, որոնք կարող է լինել կարևոր (ցիկլոններ, երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ)[16]։

Ժողովրդագրություն

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների բնակչությունը ըստ 2017 թվականին իրականացված մարդահամարի 2,7 միլիոն է ինչը կազմում է Ֆրանսիայի Հանրապետության ընդհանուր բնակչության մոտավորապես 4 %-ը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանիայի անդրծովյան տարածքներից դեպի Մայրցամաքային Ֆրանսիա մեծ արտագաղթ սկսկվեց, սկայն միրնույն ժամանակահատվածում անդրվովյան որոշ տարածքներում ինչպիսիքն Գվինենան և Ռեունյոնն են սկսվեց ներգաղթ ինչ կարևոր նշանակություն ունեցավ այն անդրծովյան տարածքների [17]։

Տնտեսություն և զարգացում

Ֆրանսիական անդրծովյան տարածքների Տնտեսական իրավիճակը սահմանվում են որպես «շքեղության տարածության մեջ» հատկապես Մայրցամաքային Ֆրանսիայից եկող մեծ ֆինանսական հոսքերի պատճառով: Անդրծովյան տարատքների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, մարդկային զարգացման ինդեքսը(ՄԶՀ) կամ կյանքի տեւողությունը ընդհանուր առմամբ, շատ ավելի բարձր է, քան այս տարանքների մոտ գտնվող, հարեւան երկրներում[18]:

Սակայն, անդրծովյան տարածքների տնտեսությունը չափազանց կախված է Մայրցամաքային Ֆրանսիայից: Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արտաքին առեւտրի 50% -ից 60%-ը տեղի է ունենում Մայրցամաքային Ֆրանսիայի հետ։ Ինչպես նաև, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն եւ շինարարությունը հանդիսանում են այս տարածքների տնտեսությունների երեք հիմնական ոլորտները[19]:

Այս ամենին զուգահեռ անդրծովյան տարածքների բնակչության կենսամակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Մայրցամաքային Ֆրանսիայինը․ միջին վիճակագրական աշխատավարձը կազմում է 10% -ով ցածր քան Մայրցամաքային Ֆրանսիայինը իսկ գործազրկության մակարդակը գրեթե երեք անգամ ավելի բարձր է: Ավելին, երբեմն առաջին անհրաժեշտության պարագաների գները շատ բարձր են (օրինակ վառելիքի գները մինչեւ 35% -ով ավելի բարձր են քան Մայրցամաքային Ֆրանսիայում)[20]։

Ծանոթագրություններ

  1. «Les Outre-mer». Ministère des Outre-mer (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  2. http://www.larousse.fr/encyclopedie/autre-region/France_d_outre-mer/136636
  3. Insee, « Insee Première n° 1581 - Bilan démographique 2015, janvier 2016
  4. «Loi n° 55-1052 du 6 août 1955 portant statut des Terres australes et antarctiques françaises et de l'île de Clipperton. | Legifrance». www.legifrance.gouv.fr. Վերցված է 2018-06-23-ին.
  5. «Loi n°76-1212 du 24 décembre 1976 RELATIVE A L'ORGANISATION DE MAYOTTE». Légifrance. Վերցված է 3 décembre 2015-ին.
  6. «Loi n°85-595 du 11 juin 1985 RELATIVE AU STATUT DE L'ARCHIPEL DE SAINT-PIERRE-ET-MIQUELON». Légifrance. Վերցված է 3 décembre 2015-ին.
  7. «Loi n°85-595 du 11 juin 1985 RELATIVE AU STATUT DE L'ARCHIPEL DE SAINT-PIERRE-ET-MIQUELON». Légifrance. Վերցված է 3 décembre 2015-ին.
  8. LOI n° 2001-616 du 11 juillet 2001 relative à Mayotte, 11 juillet 2001, Վերցված է 2018-06-23-ին
  9. LOI constitutionnelle n° 2003-276 du 28 mars 2003 relative à l'organisation décentralisée de la République, Վերցված է 2018-06-23-ին
  10. LOI organique no 96-312 du 12 avril 1996 portant statut d'autonomie de la Polynésie française, Վերցված է 2018-06-23-ին
  11. Loi organique n° 2004-192 du 27 février 2004 portant statut d'autonomie de la Polynésie française, Վերցված է 2018-06-23-ին
  12. LOI organique n° 2007-223 du 21 février 2007 portant dispositions statutaires et institutionnelles relatives à l'outre-mer, Վերցված է 2018-06-23-ին
  13. LOI organique n° 2009-969 du 3 août 2009 relative à l'évolution institutionnelle de la Nouvelle-Calédonie et à la départementalisation de Mayotte, Վերցված է 2018-06-23-ին
  14. française, La Documentation. «Des données géographiques et historiques communes». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  15. française, La Documentation. «Des données géographiques et historiques communes». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  16. française, La Documentation. «Des données géographiques et historiques communes». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  17. française, La Documentation. «Des données géographiques et historiques communes». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  18. française, La Documentation. «Un développement encore fragile». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  19. française, La Documentation. «Un développement encore fragile». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.
  20. française, La Documentation. «Un développement encore fragile». www.ladocumentationfrancaise.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-06-23-ին.

Արտաքին հղումներ

Synthèse du site Vie-publique.fr