«Ռուդոլֆ Խառատյան»–ի խմբագրումների տարբերություն
ոչ հանրագիտարանային հատվածի հեռացում |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անձ}} |
{{Տեղեկաքարտ Անձ}} |
||
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), |
'''Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան''' ([[1947]], [[ապրիլի 1]], [[Երևան]]), բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ ([[2012]])։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
17:30, 21 Հունիսի 2018-ի տարբերակ
Ռուդոլֆ Խառատյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1966), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, բալետի պարող, պարուսույց և ուսուցիչ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մեծ թատրոն և Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Պարգևներ և մրցանակներ | |
Rudolf Kharatyan Վիքիպահեստում |
Ռուդոլֆ Գուրգենի Խառատյան (1947, ապրիլի 1, Երևան), բալետի հայ արտիստ, պարուսույց, նկարիչ։ ՀՀ ժողովրդական արտիստ (2012)։
Կենսագրություն
1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը՝ Մաքսիմ Մարտիրոսյանի արվեստանոցը։ Ավարտել է նաև Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի մագիստրատուրան՝ ստանալով խորեոգրաֆի և բեմադրիչի մասնագիտություն։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան բալետի ակադեմիայում (պարուսույց Ա.Պուշկինի մոտ)։ 1967-1990 թթ. եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մոսկվայի Մեծ թատրոնի և ռուսական բալետի աստղերի հետ շրջագայել է ողջ աշխարհով։ 1979-1991 թթ. ղեկավարել է Հայաստանի կամերային բալետի գեղարվեստական բաժինը, 1973-1979 թթ.` Երևանի գեղագիտական կենտրոնի պարի բաժինը։ 1999 թվականից ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի «Արքա» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։
Դասավանդել է Մարիինյան թատրոնի բալետային խմբին (Վաշինգթոն), American Ballet Theatre-ին, Washington Ballet-ին, Tulsa բալետին, Բրազիլիայի երիտասարդական բալետային խմբին, Դեբրա Քոքեր Պարային խմբին և Հյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցում։ Մաստեր-կլասներ է անցկացրել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ Վաշինգթոնի Դյուք Էլինգտոնի անվան արվեստի դպրոցում, Բալտիմուրի Փիբոդի կոնսերվատորիայի բալետի բաժնում, Կանադայի Մոնրեալ քաղաքի Les Ballets Classic du Montreal և Ballet Divertimento բալետների հետ։ 1991-1994 թթ. դասավանդել է Վաշինգտոնի Կիրովի բալետային ակադեմիայում, իսկ Washington Ballet School-ում 1994-2007 թթ. եղել է դասական պարերի գլխավոր պարուսույցը։ Նրա ղեկավարությամբ իր ուսանողները հռչակավոր միջազգային բալետային մրցույթներում դարձել են մեդալակիրներ։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ։ Դասավանդում է Ստրատմորի City Dance Centre-ում։
Շուրջ 100 աշխատանքերի հեղինակ է, որոնք տարածվում են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական։ 2008 թվականին Ալեքսաանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ երկու բալետներ։ 2008 թվականին հրավիրվել է Վաշինգտոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին՝ որպես խոսնակ։ 2009 թվականին հրավիրվել է Վաշինգտոնի «Շեքսպիր» թատրոն՝ դասախոսություն կարդալու և ցուցադրելու[1]։ Նրա մեծաթիվ սաներն այժմ պարում են աշխարհի լավագույն բալետային խմբերի հետ: Դասավանդել է նաև Ստրատմորի City Dance Centre-ում: Հեղինակել է շուրջ 100 աշխատանք, որոնք տարածվել են ավանգարդ-էքսպերիմենտալից մինչև դասական: 2008թ. Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է մեկ գործողությամբ եկու բալետ: 2008թ. հրավիրվել է Վաշինգթոնում կայացած Dance Critics of America կոնֆերանսին` որպես խոսնակ: 2009թ. Վաշինգթոնի «Շեքսպիր» թատրոնը հրավիրել է նրան դասախոսություն կարդալու և ցուցադրելու դասական պարի շարժումները: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ: 7 տարեկան հասակից նկարել է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր: Արժանացել է բազմաթիվ մրցանակակների, մեդալների: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2012թ.` ժողովրդական արտիստի կոչման:
Դերապարեր
Լավագույն դերապարերից են՝
- Սպարտակ՝ Արամ Խաչատրյանի Սպարտակ
- Ռոմեո՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»
- Անտունի՝ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»
- Կոմս Ալբերտ՝ Ադանի «Ժիզել»
- Զիգֆրիդ՝ Չայկովսկու «Կարապի լիճը»
Նկարչություն
Զբաղվել է նկարչությամբ։ 7 տարեկան հասակից նկարել է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Իտալիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում և այլուր։
Մրցանակներ, պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1974
- Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2012)[2]