«Միշել Ֆուկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 24. Տող 24.
* «Կարգապահություն և պատիժ» / «Discipline and Punish» 1975
* «Կարգապահություն և պատիժ» / «Discipline and Punish» 1975
* «Իշխանություն և սեքսուալություն» /«Power and sexuality» 1982
* «Իշխանություն և սեքսուալություն» /«Power and sexuality» 1982
* «Սեքսուալության պատմություն» /«The History of Sexuality» 1984
* «Սեռականության պատմություն» /«The History of Sexuality» 1984


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

11:25, 11 Հունիսի 2018-ի տարբերակ

Միշել Ֆուկո
Michel Foucault
Ծնվել էհոկտեմբերի 15, 1926(1926-10-15)[1][2][3][…] Պուատիե, Վյեն, Ֆրանսիա[4]
Մահացել էհունիսի 25, 1984(1984-06-25)[1][2][5][…] (57 տարեկան) Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[6]
բնական մահով
ԳերեզմանQ110358956?
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ, պոստստրուկտուրալիզմ և Մայրցամաքային փիլիսոփայություն
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Համալսարան Լիլ III, Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս[8], Փարիզ 8 համալսարան, Ուփսալայի համալսարան, Վարշավայի համալսարան և Թունիսի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, պատմություն, հասարակագիտություն, history of ideas?, իմացաբանություն, բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
ԱնդամակցությունLes Amis de la bibliothèque du Saulchoir?[9]
Ալմա մատերԱնրի IV լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][10] և գերմաներեն
Ազդվել էԻմանուիլ Կանտ, Ֆրիդրիխ Նիցշե, Գաստոն Բաշլյար, Մարտին Հայդեգեր, Ժորժ Բատայ, Ժորժ Կանգիլեմ, Կարլ Մարքս, Մորիս Բլանշո, Jean-Toussaint Desanti?, Լուի Ալտյուսեր, Pierre Hadot?, Զիգմունդ Ֆրոյդ, Կլոդ Լևի-Ստրոս, Գեյլ Ռուբին, Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ[11], Պլատոն, Կինիկներ, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Ֆերդինանդ դը Սոսյուր, Էդմունդ Հուսերլ, Լյուդվիգ Բինսվանգեր, Կառլ Յասպերս, Eugène Minkowski?, Maurice Merleau-Ponty?, Էռնստ Կասիրեր, Raymond Roussel?, Ժան Իպոլիտ, Ժորժ Դյումեզիլ, Ժակ Լական և Ժիլ Դելյոզ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ՀայրPaul Foucault?
ՈւսուցիչԺան Իպոլիտ, Daniel Lagache?, Maurice Merleau-Ponty?[12], Ժորժ Կանգիլեմ և Լուի Ալտյուսեր[12]
ԱշակերտներԺակ Դերիդա
Ստորագրություն
Изображение автографа
 Michel Foucault Վիքիպահեստում

Միշել Ֆուկո (ֆր.՝ Michel Foucault, 1926 թ. հոկտեմբերի 15, Պուատիե - 1984 թ. հունիսի 25, Փարիզ), ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ է։ Ծնվել է Ֆրանսիայի Պոլիշինել քաղաքում՝ ապահովված վիրաբույժի ընտանիքում։ Դպրոցում ունեցել է բավարար առաջադիմություն։

Կենսագրություն

1943 թվականին ստացել է բակալավրի կոչում և մեծ նվաճումներ է ունեցել ֆրանսերեն, հունարեն և լատիներեն լեզուներ սովորելու գործընթացում։ 1945-ին երկրորդ անգամ պատրաստվել է ընդունելության քննություններ հանձնել Փարիզի Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար և այս անգամ հաջողությամբ պսակել այդ գործը։ Վերջինս ավարտելու վերջին տարում Ֆուկոն սկսում է անդամակցել Ֆրանսիական Կոմունիստական կուսակցությանը, թերևս դրա ժողովներին ու հանդիպումներին Ֆուկոն երբեք չէր մասնակցում, քանի որ կտրականապես չէր ընդունում դրա հայացքները հոմոսեքսուալության վերաբերյալ, ինչը այդ ժամանակ Ֆոկուն արդեն ընդունել էր իբրև իր կյանքի կարևոր մի մաս։ Հոմոսեքսուալ հակումների պատճառով մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ 1955 թվականին Ֆուկոն արդեն դառնում է Փարիզի Բարձրագույն Դպրոցի դասախոս կենտրոնանալով երկու առարկաների վրա՝ հոգեբանության և փիլիսոփայության։ Երեք տարի անց Ֆուկոն ստանում է կրտսեր դասախոսի պաշտոն Շվեդիայի Ուպսալա համալսարանում, որտեղ սկսում է ֆրանսիական գրականության դասեր տալ։ 1959-ին դառնում է Համբուրգի Ֆրանսիական համալսարանի տնօրեն։ 1960-ին հանդիպում է փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողի՝ Դանիել Դեֆերտի հետ, ով դառնում է Ֆուկոյի ողջ կյանքի ուղեկիցը։ 1962-ին Ֆուկոյի գաղափարները ավելի մեծ ճանաչում են գտնում և նրան հրավիրում են Կլերմոն քաղաքի համալսարան իբրև փիլիսոփայության պրոֆեսոր։ 1966-1968-ին Դեֆերտի հետ մեկնում է Թունիս, որտեղ Դեֆերտը պետք է զին. ծառայություն անցներ և դառնում է Թունիսի համալսարանի հրավիրյալ դասախոս։

1968-ին Ֆրանսիայի կառավարությունը փորձարարական համալսարան է հիմնում և նշանակում է Ֆուկոյին այդ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան։ Երբ սկսվեցին ուսանողական ցույցեր այն պատճառով, որ առարկաների մեծ մասը իրենց մեջ կրում էին մարքս-լենինյան հայացքներ, Ֆուկոն նույնպես միացավ ցույցերին և բախումներին ոստիկանների հետ, քանի որ կտրականապես մերժում էր դրանք։ Թերևս Ֆուկոյի ակտիվիստությունը երկար կյանք չունեցավ, քանի որ 1970-ականին նա ընտրվեց Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակադեմիական կառույց՝ Քոլեջ դե Ֆրանս, իբրև Մտածողության Համակարգերի Պատմության ամբիոնի վարիչ։

1979 թվականին Ֆուկոն երկու անգամ մեկնեց Իրան ուսումնասիրելու հասարակության քաղաքական կարգերը և հետազոտելու սոցիալական կարգ ու կանոնը Իրանական հեղափոխությունից հետո և աջակցելու նոր ձևավորվող իշխանություններին։

Ֆուկոն մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական, ինչպես նաև համաշխարհային գիտության ոլորտում ստեղծելով առաջին հոգեվերլուծության ամբիոնը։ Նրա գրքերը բժշկության, սոցիալական գիտությունների, բանտերի, խելագարության և սեքսուալության թեմաներով նպաստեցին այդ ոլորտների նկատմամբ այլ հետազոտողների ու գիտնականների ուշադրության կենտրոնացմանը և մեծ հեղինակություն և ճանաճում բերեցին Ֆուկոյին՝ դասելով նրան 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողների շարքին։ Ֆուկոյի աշխատանքները իշխանության, գիտելիքի և դիսկուրսի ոլորտում մեծ ազդեցություն թողեցին սոցիալական գիտությունների զարգացման վրա։ 1960-ականներին Ֆուկոն ասոցացվում էր ստրուկտուրալիզմի հետ, որից նա հնարավորին չափով հեռացնում էր իրեն։ Ֆուկոն նաև մերժում էր պոստստրուկտուրալիզմի և պոստմոդերնիզմի պիտակները՝ նախընտրելով իր մտքերը դասել մոդեռնի քննադատական պատմության մեջ, որը սկիզբ էր առնում Կանտից։

Ֆուկոն մահացավ 1984-ին Փարիզում, ՁԻԱՀ-ից։

Ստեղծագործությունը

Հիմնական աշխատանքների ցանկ

  • «Խելագարությունը և քաղաքակրթությունը» /« Madness and Civilization» 1961
  • «Կլինիկաների ծնունդ» /« The Birth of the Clinic» 1963
  • «Իրերի կարգը» /«The Order of Things» 1966
  • «Գիտելիքի արխեոլոգիա» /«The Archaeology of Knowledge» 1969
  • «Կարգապահություն և պատիժ» / «Discipline and Punish» 1975
  • «Իշխանություն և սեքսուալություն» /«Power and sexuality» 1982
  • «Սեռականության պատմություն» /«The History of Sexuality» 1984

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միշել Ֆուկո հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ֆուկո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ֆուկո» հոդվածին։