«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.


==Անվանումը==
==Անվանումը==
[[Պատկեր:Group of Musicians,, XVIth or XVIIth century.jpg|mini|thumb|250px|ձախից|Տարբեր նվագարաններ, այդ թվում՝ նաև քամանչա ներկայացնող հայկական մանրանկար՝ 16-րդ դարի ձեռագրից:]]
[[Պատկեր:Group of Musicians,, XVIth or XVIIth century.jpg|mini|thumb|150px|ձախից|Տարբեր նվագարաններ, այդ թվում՝ նաև քամանչա ներկայացնող հայկական մանրանկար՝ 16-րդ դարի ձեռագրից:]]
Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհն ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:
Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհն ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:





== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

17:06, 7 Հունիսի 2018-ի տարբերակ

Քամանչա
Որակավորումnecked lute? և աղեղնավոր լարային երաժշտական գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.32

Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում: Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:

Կառուցվածքը

Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում։ Անդրկովկասում գործածվող քամանչան 20-րդ դարի սկզբներից դարձավ քառալար (մետաղյա). 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Մ․ Օգնեզաշվիլին։ 1920-ական թթ․ վերջերին Վ․ Բանին ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Հայտնի է նաև ԽՍՀՄ-ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Մ․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։

Պարսկական քամանչան

Պարսկական քամանչան համարվում է այսօր տարբեր ժողովուրդների մոտ տարածված բոլոր տարբերակների նախատիպը: Պարսկական քամանչայի արտաքին տեսքի և կառուցվածքի հստակ նկարագիրը հանդիպում է արդեն 15-րդ դարի ձեռագրերում: Իսկ առավել վաղ հիշատակությունները վերաբերում են 13-րդ դարին: Կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ՝ ցլի միզապարկից: Աղեղը պատրաստվում է ձիու պոչի մազերից: Դասական քամանչան ունի երեք լար՝ կվարտային լարվածքով: Հանդիպում է նաև երկու կամ չորս լարանի քամանչա՝ այլ լարվածքով: Կոթի վրա լադեր չկան: Պարսկական քամանչան նվագում են՝ նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի, գործիքի իրանը բռնելով ծնկներով:

Հայկական քամանչա

Պատկեր:Qamancha.JPG
Դվինում հայտնաբերված գավաթը (9-10-րդ դդ.)՝ քամանչահար գուսանի պատկերով:

Քամանչայի ամենահին պատկերը գտնվում է Հայաստանում՝ միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա. պատկերված է գուսանը՝ քամանչան ձեռքին: Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է: Քանի որ գուսանները, նրանցից հետո էլ՝ աշուղները երգելով մատուցում էին վիպական ու քնարական ստեղծագործություններ, ուստի նրանք չէին կարող գործածել փողային նվագարաններ: Նրանց հարկավոր էր այնպիսի նվագարան, որը թույլ կտար երգել և կձայնակցեր երգին: Այդ առումով խիստ հարմար էին լարային նվագարանները: Հայոց պատմիչները հիշատակում են այդ կարգի նվագարանների մի քանի անուն, որոնցից մեկն էլ քամանչան է:

Նաղաշ Հովնաթան, Տաղարան, 1765 թ.

Քամանչահար գուսանի պատկերով գավաթը, որ հայտնաբերվել է Դվինում, թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից: Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան: Հայաստանում քամանչայի տարատեսակների պատկերները հանդիպում են ինչպես բազմաթիվ ձեռագիր մատյաններում, այնպես էլ մեծ թվով տապանաքարերի ու վանքերի պատերի վրա:

Ուշագրավ է Հայաստանի Հացառատ գյուղի 15-17-րդ դարերի դամբարանի գտածոն, որտեղ շքեղ հարսանեկան տեսարան է պատկերված. հարսի և փեսայի կողքին կան բազմաթիվ նվագածուներ՝ իրենց նվագարաններով՝ սազով, քամանչայով, գալարափողով, եղեգնափողով, քանոնով, շեփորով և դափով: Հայկական աղբյուներից քամանչայի պատկեր է պահպանվել նաև Մոկսում գտնված 16-րդ դարի Ավետարանում, որտեղ քամանչան ներկայացված է որպես անսամբլային նվագարան՝ դափի և զուռնայի հետ: Արտաքին տեսքով այն շատ նման է դվինյան գտածոյին. կարճ ոտք, ուղիղ աղեղ և նվագելիս՝ բարձրացրած դաստակ: Նմանատիպ աղեղի պատկեր է պահպանված նաև պոետ, նկարիչ Նաղաշ Հովնաթանի մոտ:

Անվանումը

Տարբեր նվագարաններ, այդ թվում՝ նաև քամանչա ներկայացնող հայկական մանրանկար՝ 16-րդ դարի ձեռագրից:

Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհն ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:

Պատկերասրահ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամանչա» հոդվածին։