«Լայպցիգի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 41. | Տող 41. | ||
==Ճակատամարտից առաջ== |
==Ճակատամարտից առաջ== |
||
Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ [[Նիկոլա Օդինո]]յին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց [[Գրոսբերենի ճակատամարտ]]ում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ [[Էլբա]]ն բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները [[Դրեզդեն]]ից և շվեդները հյուսիսից: |
Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ [[Նիկոլա Օդինո]]յին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց [[Գրոսբերենի ճակատամարտ]]ում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ [[Էլբա]]ն բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները [[Դրեզդեն]]ից և շվեդները հյուսիսից: |
||
==Ընդդիմադիր զորքեր== |
|||
Ֆրանսիացիները ունեին մոտ 160.000 զիվոր մոտ 700 թնդանոթով<ref name=autogenerated1/>, գումարած 15.000 լեհեր, 10.000 իտալացիներ և 40.000 գերմանացիներ, որոնք պատկանում էին [[Հռենոսյան միություն|Հռենոսյան միության]]ը, ընդհանուր Նապոլեոնի կողմից մասնակցում էին 225.000 զինվոր<ref name="Chandler1020"/>: Դաշնակիցներն ունեին 380.000 զինվոր<ref name="Chandler1020"/> մոտ 1.500 թնդանոթով<ref name=autogenerated1/>, որը ներառում էր 145.000 ռուս, 115.000 ավստրիացի, 90.000 պրուսացի և 30.000 շվեդ: Սա դարձնում էր Լայպցիգը Նապոլեոնական պատերազմների խոշորագույն ճակատամարտը<ref>Stone, David R. (2006) ''A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya''. Greenwood Publishing Group, p. 107. {{ISBN|0275985024}}</ref>` առաջ անցնելով [[Բորոդինոյի ճակատամարտ|Բորոդինոյից]], [[Վագրամի ճակատամարտ|Վագրամից]], [[Ենա-Աուերշտադտի ճակատամարտ|Ենա-Աուերշտադտից]], [[Ուլմի ճակատամարտ|Ուլմից]] և [[Դրեզդենի ճակատամարտ|Դրեզդեն]]ից: |
|||
Նապոլեոնի երբեմնի հզոր բանակը թուլացել էր, նրա զորքի մեծ մասը արդեն բաղկացած էր երիտասարդներից և անփորձներից: Նապոլեոնը հավաքել էր այս զորքը նոր ձևավորված [[Վեցերորդ դաշնակցության]] դեմ: Չնայած նա հաղթում էր սկզբնական ճակատամարտերում, սակայն նրա մարշալները առանձին պարտություններ էին կրում: Ֆրանսիական կայսերական հեծելազորը բավար չէր և դժվարություններ էր առաջացնում Նապոլեոնի համար հետախուզել թշնամու դիրքերը: |
|||
Դաշնակցական զորքերը կազմավորված էին չորսաստիճան հրամանատարությունից: Բոհեմիայի ավստրիական բանակը գլխավորում էր Կառլ ֆոն Շվարցենբերգը, Սիլեսիայի պրուսական բանակը գլխավորում էր [[Գեբհարդ ֆոն Բլյուխեր]]ը, Լեհաստանի ռուսական բանակը գլխավորում էր Լևին Օգուստ Բեննիգսենը և հյուսիսում շվեդական բանակը գլխավորում էր Կառլ Ջոն Բերնադոտը: |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
07:13, 7 Հունիսի 2018-ի տարբերակ
Մասն է | German Campaign of 1813? |
---|---|
Վայր | Լայպցիգ |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
|
Լայպցիգի ճակատամարտ կամ Ազգերի ճակատամարտ (ռուս.՝ Битва народов, Բիտվա նարոդով, գերմ.՝ Völkerschlacht bei Leipzig; ֆր.՝ Bataille des Nations, շվեդ.՝ Slaget vid Leipzig) 1813 թվականի հոկտեմբերի 16--ից 19-ը Սաքսոնիայի, Լայպցիգ քաղաքում տեղի ունեցած ճակատամարտ: Ռուսաստանյի, Պրուսիայի, Ավստրիայի և Շվեդիայի դաշնակցական բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի և Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի գլխավորությամբ պարտության մատնեցին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ֆրանսիական բանակին: Նապոլեոնի բանակում կռվում էին նաև լեհ և իտալացի զինվորներ, ինպես նաև զինվորներ Հռենոսյան միությունից: Ճակատամարտը 1813 թվականի Գերմանական արշավանքի կիզակետն էր, որում ներգրաված էին 600.000 զինվորական և 2.200 հատ հրետանի, ինչը այն դարձրեց Ամենամեծ ճակատամարտը Եվրոպայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը:
Առաջին անգամ ճակատամարտերում պարտություն կրած Նապոլեոնը ստիպված էև վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ դաշնակիցները չէին ցանկանում հաղթանակը ձեռքի բաց թողնել և հաջորդ տարի ներխուժեցին Ֆրանսիա: Նապոլեոնը գահընկեց եղավ և արտաքսվեց Էլբա կղզի 1814 թվականի մայիսին:
Նախապատմություն
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը փորձեց ռազմական ճնշում գործադրել Ալեքսանդր I-ի Ռուսաստանի վրա ներխուժելով Ռուսաստան մոտ 650.000 զորքով, որը ստացել էր Գրանդե Արմի անվանում: Նապոլեոնին հաջողվեց նվաճել Մոսկվան 1812 թվականի վերջին արյունահեղ Բորոդինոյի ճակատամարտից հետո: Սակայն Ռուսաստանի ցարը հրաժարվեց անձնատուր լինել, անգամ երբ ֆրանսիացիները նվաճեցին քաղաքը, որը մինչ նվաճումը ռուսները այրել էին[1]: Արշավանքը Նապոլեոնի համար աղետալի ավարտ ունեցավ, քանի որ ֆրանսիացիներին սպասվում էր ցուրտ ռուսական ձմեռը, հիվանդություններով, սովով և ռուս պարտիզաններով, ինչի հետևանքով ֆրանսիացիները զորքի մի մասը միայն կարողացավ վերադառնալ Ռուսաստանից: Նապոլեոնի վիճակը ավելի վատթարացավ, երբ 1813 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի միացյալ բանակները Արթուր Ուելսլի Վելինգթոնի գլխավորությամբ պարտության մատնեցին ֆրանսիական զորքերին Պիրենեյան պատերազմի Վիտորիայի ճակատամարտում ներկայիս ֆրանս-իսպանական սահմանին: Այս պարտություններից հետո Ֆրանսիայի բանակները նահանջեցին Եվրոպայի բոլոր ռազմաճակատներից:
Հակաֆրանսիական զորքերը միացան Ռուսաստանին և միացյալ ուժերով շարքից հանեցին Գրանդե Արմիի մնացած հատվածին Կենտրոնական Եվրոպայում: Դաշնակիցները վերախմբավորվեցին որպես Վեցերորդ դաշնակցություն, որի մեջ մտան Ռուսաստանը, Ավստրիան, Պրուսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան Պորտուգալիան և ավելի փոքր գերմանական պետությունները, որոնց քաղաքացիները և առաջնորդները այլևս չէին ենթարկվում Ֆրանսիայի կայսրին[2]: Նապոլեոնը շտապեց վերադառնալ Ֆրանսիա և որոշեց կազմել նոր բանակը, որը քանակով հավասար կլիներ Ռուսաստանում կորցրած բանակին, սակայն տնտեսական բարդ վիճակը և կրած պարտությունների մասին լուրերը մեծացրեին քննադատների և զինվորական ծառայությունից խուսափողների թիվը Ֆրանսիայում[3]:
Չնայած քննադատություններին Ֆրանսիայում, Նապոլեոնին հաջողվեց վերակառուցել իր բանակը, միևնույն ժամանակ փնտրելով դաշնակիցներ կամ ցանկանում էր իր դեմ դուրս եկած դաշնակիցներից գոնե մեկ գերտերության դուրս մղել պատերազմից: Նա որոշեց վերադարձնել իր տիրույթները Գերմանիայում` տանելով երկու մարտավարական հաղթանակներ Լյուցենում մայիսի 2-ին և Բաուցենում մայիսի 20-21-ին ռուս-պրուսական զորքերի հանդեպ: Այս հաղթանակներից հետո կնքվեց կարճատև զինադադար: Դրանից հետո նա հաղթանակ տարավ նաև Դրեզդենի ճակատամարտում օգոստոսի 27-ին: Դրանից հետո դաշնակցային զորքերը Գերհարդ ֆոն Բլուչերի, Շվեդիայի թագաժառանգ արքայազն Կառլ Ջոնի, Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի և Կոմս Բեննինգսենի գլխավորությամբ ուղղորդվեցին համաձայն Տրախենբերգի պլանի մարտավարությամբ, համաձայն որի նրանք խուսափում էին դեմ առ դեմ դուրս գալ Նապոլեոնին, փոխարենը ճակատամարտեր էին փնտրելու նրա մարշալների դեմ: Այս քաղաքականությունը հաղթանակներ բերեց Գրոսբերենում, Կուլմում, Կատզբախում և Դեննեվիցում: Այս պարտություններից հետո Նապոլեոնը չկարողացավ հեշտությամբ շարունակել իր Դրեզդենի հաղթարշավը: Դժվարանցանելի մատակարարման ուղիները թույլ չտվեցին Նապոլեոնին ժամանակին վերականգնել իր բանակի կորուստները: Արդյունքում ճակատամարտի սկզբին դաշնակիցների զորքերի թիվը հասնում էր մեկ միլիոնի, փոխարենը Նապոլեոնի զորքերի թիվը մի քանի հարյուր հազար էր:
Ճակատամարտից առաջ
Փորձելով Պրուսիային դուրս մղեկ պատերազմից որքան հնարավոր է շուտ, Նապոլեոնը ուղղարկեց Մարշալ Նիկոլա Օդինոյին վերցնել Բեռլինը 60.000 զորքով: Օդինոն պարտվեց Գրոսբերենի ճակատամարտում հենց Բեռլինի մոտ: Հյուսիսից պրուսական զորքի առաջխաղացման պատճառով Նապոլեոնը ստիպված էր նահանջել դեպի արևմուտք: Նա անցավ Էլբան բանակի մեծ մասի հետ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին և իր զորքը տեղակայցեվ Լայպցիգի մոտակայքում, որպեսզի պաշտպանի մատակարարման գծերը: Նա տեղակայեց իր բանակը քաղաքի շրջակայքում, սակայն կենտրոնացրեց իր զորքերը իր հրամանատարական կետի մոտ: Պրուսացիները մոտեցան Վարտենբուրգից, ավստրիացիները և ռուսները Դրեզդենից և շվեդները հյուսիսից:
Ընդդիմադիր զորքեր
Ֆրանսիացիները ունեին մոտ 160.000 զիվոր մոտ 700 թնդանոթով[4], գումարած 15.000 լեհեր, 10.000 իտալացիներ և 40.000 գերմանացիներ, որոնք պատկանում էին Հռենոսյան միությանը, ընդհանուր Նապոլեոնի կողմից մասնակցում էին 225.000 զինվոր[5]: Դաշնակիցներն ունեին 380.000 զինվոր[5] մոտ 1.500 թնդանոթով[4], որը ներառում էր 145.000 ռուս, 115.000 ավստրիացի, 90.000 պրուսացի և 30.000 շվեդ: Սա դարձնում էր Լայպցիգը Նապոլեոնական պատերազմների խոշորագույն ճակատամարտը[6]` առաջ անցնելով Բորոդինոյից, Վագրամից, Ենա-Աուերշտադտից, Ուլմից և Դրեզդենից:
Նապոլեոնի երբեմնի հզոր բանակը թուլացել էր, նրա զորքի մեծ մասը արդեն բաղկացած էր երիտասարդներից և անփորձներից: Նապոլեոնը հավաքել էր այս զորքը նոր ձևավորված Վեցերորդ դաշնակցության դեմ: Չնայած նա հաղթում էր սկզբնական ճակատամարտերում, սակայն նրա մարշալները առանձին պարտություններ էին կրում: Ֆրանսիական կայսերական հեծելազորը բավար չէր և դժվարություններ էր առաջացնում Նապոլեոնի համար հետախուզել թշնամու դիրքերը:
Դաշնակցական զորքերը կազմավորված էին չորսաստիճան հրամանատարությունից: Բոհեմիայի ավստրիական բանակը գլխավորում էր Կառլ ֆոն Շվարցենբերգը, Սիլեսիայի պրուսական բանակը գլխավորում էր Գեբհարդ ֆոն Բլյուխերը, Լեհաստանի ռուսական բանակը գլխավորում էր Լևին Օգուստ Բեննիգսենը և հյուսիսում շվեդական բանակը գլխավորում էր Կառլ Ջոն Բերնադոտը:
Ծանոթագրություններ
- ↑ With Napoleon in Russia, The Memoirs of General Coulaincourt, Chapter VI 'The Fire' pp. 109–07 Pub. William Morrow and Co 1945
- ↑ Philip Dwyer, Citizen Emperor: Napoleon in Power (2013), pp. 431–74
- ↑ Merriman, John (1996), "A History Of Modern Europe" W.W. Norton Company, p. 579.
- ↑ 4,0 4,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «autogenerated1
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «Chandler1020
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Stone, David R. (2006) A Military History of Russia: From Ivan the Terrible to the War in Chechnya. Greenwood Publishing Group, p. 107. 0275985024