«Գանա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:Աֆրիկյան միության անդամ երկրներ]]
[[Կատեգորիա:Աֆրիկյան միության անդամ երկրներ]]
[[Կատեգորիա:Լիբերալ ժողովրդավարություններ]]
[[Կատեգորիա:Լիբերալ ժողովրդավարություններ]]
[[Կատեգորիա:Անգլախոս երկրներ և տարածքներ]]

09:17, 4 Հունիսի 2018-ի տարբերակ

Գանա
Republic of Ghana
Գանայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էԱշանտի, Բրոնգ-Ահաֆո մարզ, Կենտրոնական շրջան, Արևելյան մարզ, Մեծ Աքրա, Հյուսիսային շրջան, Վերին Արևելյան շրջան, Վերին Արևմտյան շրջան, Վոլտա և Արևմտյան շրջան
Պետական լեզուանգլերեն
ՄայրաքաղաքԱքրա
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳանայի խորհրդարան
Երկրի ղեկավարՆանա Ակուֆո-Ադդո[1]
Կառավարության ղեկավարՆանա Ակուֆո-Ադդո[2]
Մակերես238 537 կմ²
Ազգաբնակչություն32 833 031 մարդ (2021)[3]
Խտություն106 մարդ/կմ²
ՀիմնԳիմին Գանը
Կարգախոս«Freedom and Justice»
Հիմնադրված է1957 թ.
ԱրժույթԳանայի ցեդի
Կենտրոնական բանկԳանայի բանկ
Ժամային գոտիUTC+0 և Աֆրիկա/Աքրա[4]
Հեռախոսային կոդ+233
Ինտերնետ-դոմեն.gh
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,632[5]
ghana.gov.gh(անգլ.)

Գանա (անգլ.՝ Ghana), Գանայի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Ghana), պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Ազգերի համագործակցության անդամ է։ Ունի 24 603 500 բնակչություն։ Չնայած որ, Գանայի պետական լեզուն անգլերենն է, մարդիկ ավելի շատ տիրապետում են ականի, որը Գանայի ազգային լեզուն է։ Մայրաքաղաքը՝ Աքրա[6][7][8]։

Աշխարհագրական դիրք

Արևմուտքում Գանան սահմանակից է Կոտ դ'Իվուարի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Բուրկինա Ֆասոյի, արևելքում՝ Տոգոյի հետ։ Հարավում ողողվում է Գվինեյան ծոցի ջրերով։ Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը հարթավայրային է (150–300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ)։ Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը։ Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ։

Կլիմա

Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Գետային ցանցը հարուստ է։ Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան։

Ջրային ցանց

Միակ լիճը Բոսումտվին է։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին։ XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թվականին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։ Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք)։ Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։ Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում։ Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն։ Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը։

Գանայի պատմությունը, ազատագրական շարժումը ընդդեմ Անգլիայի

XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանա» հոդվածին։