«Եվրոպա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 384. Տող 384.
Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ [[օգտակար հանածոներ]]ի զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է [[Ռուր]]ի(Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ [[Գազ]]ի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, [[երկաթ]]ի պաշարներ՝ [[Լոթարինգիա]]յում (Ֆրանսիա)։ <br />
Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ [[օգտակար հանածոներ]]ի զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է [[Ռուր]]ի(Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ [[Գազ]]ի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, [[երկաթ]]ի պաշարներ՝ [[Լոթարինգիա]]յում (Ֆրանսիա)։ <br />
Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային։ Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով ([[Օդեր]], [[Էլբա]], [[Սեն]], [[Լուարա]], [[Հռենոս]]), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։ <br />
Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային։ Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով ([[Օդեր]], [[Էլբա]], [[Սեն]], [[Լուարա]], [[Հռենոս]]), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։ <br />
Դեպի հարավ և արևելք մակերևույթն աստիչանաբար բարձրանում է ու դառնում լեռնային։ [[Ալպեր]]ի լեռներում կան լավագույն պայմանները հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Այստեղ են լեռնադահուկային մարզաձևի համաշխարհային նշանակության կենտրոնները։ <br />
Դեպի հարավ և արևելք մակերևույթն աստիճանաբար բարձրանում է ու դառնում լեռնային։ [[Ալպեր]]ի լեռներում կան լավագույն պայմանները հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Այստեղ են լեռնադահուկային մարզաձևի համաշխարհային նշանակության կենտրոնները։ <br />
Պատմական որ վաղ անցյալում Արևմտյան Եվրոպայի տարածքի մե/ մասը ծածկված է եղել [[կաղնի|կաղնու]] և [[հաճարենի|հաճարենու]] անտառներով, սակայն նոր բնակավայրերի և ճանապարհների կառուցումը, վարելահողերի ընդարձակումը հանգեցրել են [[անտառներ]]ի զանգվածային հատմանը և դրանց մակերեսի խիստ կրճատմանը։ Ներկայումս անտառների տարածքների բաժինն առավել մեծ է [[Ավստրիա]]յում (47%)։
Պատմական որ վաղ անցյալում Արևմտյան Եվրոպայի տարածքի մեծ մասը ծածկված է եղել [[կաղնի|կաղնու]] և [[հաճարենի|հաճարենու]] անտառներով, սակայն նոր բնակավայրերի և ճանապարհների կառուցումը, վարելահողերի ընդարձակումը հանգեցրել են [[անտառներ]]ի զանգվածային հատմանը և դրանց մակերեսի խիստ կրճատմանը։ Ներկայումս անտառների տարածքների բաժինն առավել մեծ է [[Ավստրիա]]յում (47%)։


=== Բնակչություն ===
=== Բնակչություն ===

16:23, 29 Մայիսի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)
Եվրոպա
Եվրոպայի քաղաքական քարտեզը (Աֆրիկյան և Ասիական երկիրներ ևս տեսանելի են)

Եվրոպան Երկրի վեց աշխարհամասերից մեկն է, կազմում է Եվրասիայի հյուսիս-արևմտյան մասը։

Անվանում

«Եվրոպա» հունարեն բառը նշանակում է «արևմուտք»։ Եվրոպա անունը ծագել է հին հունական դիցաբանութան հերոս, փյունիկյան թագուհի Եվրոպայի անունից, ում փախցրել էր Զևսը։ Հին հույներն այդպես էին անվանում Հունաստանից արևմուտք ընկած տարածքները։

Աշխարհագրական տվյալներ

Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10,180,000 կմ2, այսինքն Երկրագնդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է, Ավստրալիան է։

Բնակչությունը կազմում է 731 մլն, այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհում ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։

Մակերևույթ

Ջրագրություն

Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլգան ու Դանուբը), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (ամենախոշոր լճերն են Լադոգան ու Օնեգան, ամենաղի լճերը՝ Էլտոնն ու Բասկունչակը)։ Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցված են նավահանգիստներ։ Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը Ռոտերդամը, գտնվում է եվրոպական փոքր երկրներից մեկում՝ Նիդերլանդներում։

Կլիմա

Եվրոպայի կլիման բազմաբնույթ է, հյուսիսում, հատկապես Բևեռային շրջանից այն կողմ, խստաշունչ է, Եվրոպայի մեծ մասում՝ չափավոր, Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ մեղմ։

Բուսական և կենդանական աշխարհ

Եվրոպայի մշակված դաշտերում այսօր աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի և այլն։

Եվրոպական անտառներում ապրում են զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ և այլ թռչնատեսակներ։ Իսկ ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի զառիթափ ափերին, ժայռերի վրա, թռչունները ստեղծում են իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, և ձագ հանում այնտեղ։ Այստեղ ապրում են նաև զանազան կենդանիներ, մասնավորապես՝ աղվես, սկյուռ, գայլ, արջ, նապաստակներ և այլն։

Տեղակայվածություն

Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է նախկին Խորհրդային Միության տարածքով՝ հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով։

Եվրոպայի քաղաքական քարտեզ

Պետություններ

Ցանկում ընդգրկված չեն մասամբ ճանաչված և չճանաչված պետությունները։

Եվրոպայի պետությունները.

երկիր ու դրոշ մակերես
(կմ²)
բնակչություն
բնակչության խտությունը
(1 մարդ կմ²)
մայրաքաղաք
Ալբանիա Ալբանիա 28748 3,600,523 125.2 Տիրանա
Անդորրա Անդորրա 468 68403 146.2 Անդորա լա Վելյա
Ավստրիա Ավստրիա 83858 8,169,929 97.4 Վիեննա
Բելառուս Բելառուս 207600 10,335,382 49.8 Մինսկ
Բելգիա Բելգիա 30510 10,274,595 336.8 Բրյուսել
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցոգովինա 51129 3,843,126 75.2 Սարաևո
Բուլղարիա Բուլղարիա 110910 7,621,337 68.7 Սոֆիա
Դանիա Դանիա 43094 5,564,219 129 Կոպենհագեն
Էստոնիա Էստոնիա 45226 1,415,681 31.3 Տալլին
ԽորվաթիաԽորվաթիա 56542 4,437,460 77.7 Զագրեբ
ՉեխիաՉեխիա 78866 10,256,760 130.1 Պրահա
ԳերմանիաԳերմանիա 357021 83,251,851 233.2 Բեռլին
ԻսլանդիաԻսլանդիա 103000 307,261 2.7 Ռեյկյավիկ
Իռլանդիա Իռլանդիա 70280 4,234,925 60.3 Դուբլին
Իսպանիա Իսպանիա 504851 45,061,274 89.3 Մադրիդ
ԻտալիաԻտալիա 301230 58,751,711 191.6 Հռոմ
ԼատվիաԼատվիա 64589 2,366,515 36.6 Ռիգա
ԼեհաստանԼեհաստան 312685 38,625,478 123.5 Վարշավա
ԼիխտենշտայնԼիխտենշտեյն 160 32,842 205.3 Վադուց
ԼիտվաԼիտվա 65200 3,601,138 55.2 Վիլնյուս
ԼյուքսեմբուրգԼուքսեմբուրգ 2586 448,569 173.5 Լուքսեմբուրգ
ՀունաստանՀունաստան 131940 10,645,343 80.7 Աթենք
ՀունգարիաՀունգարիա 93030 10,075,034 108.3 Բուդապեշտ
ՄալթաՄալթա 316 397,499 1,257.9 Վալետա
Հյուսիսային ՄակեդոնիաՄակեդոնիա 25713 2,054,800 81.1 Սկոպյե
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 244820 61,100,835 244.2 Լոնդոն
ՄոլդովաՄոլդովա 33843 4,434,547 131.0 Քիշնև
ՄոնակոՄոնակո 1.95 31,987 16,403.6 Մոնակո
ՉեռնոգորիաՉեռնոգորիա 13812 616,258 44.6 Պոդգորիցա
ՆիդերլանդներՆիդեռլանդներ 41526 16,318,199 393.0 Ամստերդամ
Նորվեգիա Նորվեգիա 324220 4,525,116 14.0 Օսլո
Շվեդիա Շվեդիա 449964 9,090,113 19.7 Ստոկհոլմ
ՇվեյցարիաՇվեյցարիա 41290 7,507,000 176.8 Բեռն
ՊորտուգալիաՊորտուգալիա 91568 10,409,995 110.1 Լիսաբոն
Ռումինիա Ռումինիա 238391 21,698,181 91.0 Բուխարեստ
Սան Մարինո Սան Մարինո 61 27,730 454.6 Սան Մարինո
Սերբիա Սերբիա 88361 7,495,742 89.4 Բելգրադ
Սլովակիա Սլովակիա 48845 5,422,366 111.0 Բրատիսլավա
Սլովենիա Սլովենիա 20273 1,932,917 95.3 Լյուբլյանա
Վատիկան Վատիկան 0.44 900 2,045.5 Վատիկան
Ուկրաինա Ուկրաինա 603700 48,396,470 80.2 Կիև
Ֆինլանդիա Ֆինլանդիա 336593 5,157,537 15.3 Հելսինկի
Ֆրանսիա Ֆրանսիա 547030 63,182,000 115.5 Փարիզ

Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ Եվրոպայում

երկիր ու դրոշ մակերես
(կմ²)
բնակչություն
բնակչության խտությունը
(1 մարդ կմ²)
մայրաքաղաք
Թուրքիա Թուրքիա 783562 71,517,100 93 Անկարա
Ղազախստան Ղազախստան Աստանա

Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք ունենալու փաստը քննարկելի/վիճարկելի է համարվում

երկիր ու դրոշ մակերես
(կմ²)
բնակչություն
բնակչության խտությունը
(1 մարդ կմ²)
մայրաքաղաք
Ադրբեջան Ադրբեջան 86600 9,000,000 97 Բաքու
Վրաստան Վրաստան 69700 4,661,473 64 Թբիլիսի

Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային, ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով

երկիր ու դրոշ մակերես
(կմ²)
բնակչություն
բնակչության խտությունը
(1 մարդ կմ²)
մայրաքաղաք
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս[1] 9251 1,141,166 123.4 Նիկոսիա
Հայաստան Հայաստան[2] 29800 3 017,100 101 Երևան

Արևմտյան Եվրոպա

Արևմտյան Եվրոպա է կոչվում Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը, որն ընկած է Հյուսիսային ծովի և Միջերկրական ծովի կենտրոնական հատվածի միջև։ Արևմտյան Եվրոպայի երկրները ըստ պետական կառուցվածքի բաժանվում են երեք խմբի.

  1. սահմանադրական միապետություններ՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լիխտենշտեյն
  2. դաշնային խորհրդարանական հանրապետություններ՝ Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա
  3. ունիտար նախագահական հանրապետություն՝ Ֆրանսիա։


Արևմտյան Եվրոպայի երկրներն են Ավստրիան, Լուքսեմբուրգը, Բեգիան, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը, Ֆրանսիան։

Արևմտյան Եվրոպան զբաղեցնում է 1.1 միլիոն կմ2 տարածք։ Բնակչությունը 187 միլիոն է։

Բնական պայմաններն ու ռեսուրսներ

Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ օգտակար հանածոների զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է Ռուրի(Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ Գազի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, երկաթի պաշարներ՝ Լոթարինգիայում (Ֆրանսիա)։
Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային։ Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով (Օդեր, Էլբա, Սեն, Լուարա, Հռենոս), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։
Դեպի հարավ և արևելք մակերևույթն աստիճանաբար բարձրանում է ու դառնում լեռնային։ Ալպերի լեռներում կան լավագույն պայմանները հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար։ Այստեղ են լեռնադահուկային մարզաձևի համաշխարհային նշանակության կենտրոնները։
Պատմական որ վաղ անցյալում Արևմտյան Եվրոպայի տարածքի մեծ մասը ծածկված է եղել կաղնու և հաճարենու անտառներով, սակայն նոր բնակավայրերի և ճանապարհների կառուցումը, վարելահողերի ընդարձակումը հանգեցրել են անտառների զանգվածային հատմանը և դրանց մակերեսի խիստ կրճատմանը։ Ներկայումս անտառների տարածքների բաժինն առավել մեծ է Ավստրիայում (47%)։

Բնակչություն

Արևմտյան Եվրոպայի բնակչությունը աչքի է ընկնում ազգային կազմի խայտաբղետությամբ։ Երկրների մի մասը՝ Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը միազգ պետություններ են։ Ֆրանսիան ունի նաև տեղաբնիկ ազգային փոքրամասնություններ։

Բելգիան, օրինակ երկազգ երկիր է, իսկ Շվեյցարիայում բնակվում են երեք ազգություններ՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին, փոքր մասը՝ կելտական և ռոմանական լեզվախմբերին։ Երկրների մի մասը գտնվում է «ժողովրդական աշնան», մյուսները՝ «ժողովրդական ձմռան» փուլերում։ Շատ երկրներում բնակչության միջին խտությունն ավելին է, քան 200 մարդ/կմ2։ Բնակչության 4/5 ապրում է քաղաքներում։

Արևմտյան Եվրոպայում բնակվում է երկրագնդի բնակչության միայն 3.3% -ը, բայց նրան բաժին է ընկնում համաշխարհային արդյունաբերական արտադրանքի 20%-ը։ Էներգետիկան խրախուսվում է ինչպես ներմուծվող, այնպես էլ սեփական ռեսուրսների վրա։ Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլ երկրներ։ Բելգիայի համար ավելի բնորոշ է մետաղատար մեքենաշինությունը և գունավոր մետալուրգիան, Լյուքսեմբուրգի համար՝ պողպատաձուլությունը, Շվեյցարիայի և Նիդերլանդների համար՝ ճշգրիտ և նուրբ մեքենաշինությունը։ Շվեյցարիային է բաժին ընկնում աշխարհում թողարկվող ժամացույցների 1/3-ը։

Տնտեսություն

Արևմտյան Եվրոպային բաժին է ընկնում ամբողջ աշխարհի ՀՆԱ-ի 13%-ը։ Այստեղի բանկերում է կենտրոնացված աշխարհի դրամանակ զանգվածի և ոսկու պահուստների մոտ 1/4-ը։ Արևմտյան Եվրոպայի երկրները գտնվում են զարգացման հետինդուստրիալ փուլում՝ շատ բարջր մակարդակի է հասել ծառայությունների ոլորտը։

Գյուղատնտեսություն

Արևմտյան Եվրոպայի երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Հողագործության մեջ առաջատարը ցորենի մշակություննէ 50 ց/հա միջին բերքատվությամբ։ Նիդերլանդներում առանձնահատուկ զարգացում է ստացել և արտահանող ճյուղ է դարձել ծաղկաբուծությունը։ Արևմտյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած շրջանն է։ Զարգացած է նաև խողովակաշարային տրանսպորտը։ Արտահանում է՝ ծովային նավեր, քիմիկատներ, արհեստական մանրաթելեր, անասնապահական մթերքներև այլն։ Ներմուծում է նավթ, գազ, կիսաֆաբրիկատներ, պարենամթերք և այլն։

Բուսաբուծություն

Բուսաբուծությանն մեջ առաջատարը ցորենի մշակությունն է՝ շատ բարջր բերքատվությամբ։ Մեծ տարածք են զբաղեցնում նաև գարու, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, վուշի, կերային խոտերի ցանքերը։ Զարգացած են խաղողագործությունը և բանջարեղենի մշակությունը։

Անասնապահություն

Անասնապահությաննը բաժին է ընկնում գյուղատնտեսության արտադրանքի 3/4-ը։ Երկրներից շատերը մեծաքանակ անասնապահական մթերքներ արտահանող են։ Արևմտյան Եվրոպային բաժին է ընկնում կենդանական յուղի համաշխարհային արտադրության 1/5-ը, կաթի 1/7-ը, մսի և ձվի 1/8-ը։

Արդյունաբերություն

Էներգետիկա

Էներգետիկան զարգանում է սեփական ռեսուրսների և ներմուծվող վառելիքի վրա։ Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Ավստրիան, Նիդեռնալնդները՝ քարածուխ, ջրաէներգետիկ ռեսուրսներ, բնական գազ։

Մեքենաշինություն

Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է, որի արտադրանքի զգալի մասն արտահանվում է։ Արևելյան Եվրոպայի մեքենաշինական ընկերությունները մեծ թվով ձեռնարկություններ ունեն նաև աշխարհի այլ երկրներում։

Քիմիական արդյունաբերություն

Արևելյան Եվրոպայի քիմիական արդյունաբերությունը, հենվելով սեփական ու ներմուծվող բազմազան հումքի և այլ ճյուղերի թափոնների օգտագործման վրա, արտադրում է պլաստմասսաներ, սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթելեր, հանքային պարարտանյութեր և այլն։

Թեթև և սննդի արդյունաբերություն

Տարածաշրջանում զարգացած են թեթև և սննդի արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը։ Թեթև արդյունաբերության շատ արտադրատեսակների գծով առանձին երկրներ վերածվել են «նորաձևության օրենսդիրների»։

Տրանսպորտ

Արևելյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած տարածաշրջանն է։ Ներքին փոխադրումներում առաջատարը ավտոտրանսպորտն է, իսկ արտաքինում՝ ծովայինը։
Տարածաշրջանի տարածքով առավել մեծ երկրների բեռնափոխադրումներում կարևոր դեր ունի երկաթուղային տրանսպորտը։ Օդային ավազանի մաքրության և մարդկանց առողջության պահպանման համար, որպես տրանսպորտի միջող լայնորեն օգտագործում են հեծանիվներ։ Արևելյան Եվրոպայի երկրների համար չափազանց կարևոր նշանակություն ունի խողովակաշարային տրանսպորտը։ Զարգացած է ներքին ջրային տրանսպորտը։ Զարգացման բարձր աստիճանի է հասնում օդային տրանսպորտը։ Խոշոր ծովային տերություններ են Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Բազմաթիվ են միջազգային նշանակության ծովային նավահանգիստները, այդ թվում՝ Ռոտերդամը, Համբուրգը, Մարսելը և Հավրը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եվրոպա հոդվածին