«Երվանդ Քոչարի թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 46. Տող 46.


==Միջոցառումներ==
==Միջոցառումներ==
Թանգարանը իրականցնում է տարաբնույթ միջոցառումներ որոնցով փորձ է արվում հանրահռչակել Երվանդ Քոչարի արվեստը:
Թանգարանը իրականցնում է տարաբնույթ միջոցառումներ որոնցով փորձ է արվում հանրահռչակել Երվանդ Քոչարի արվեստը: Թանգարանը իրականացնում է նաև մի շարք արտագնա էքսկուրսիաներ


== Թանգարանի տնօրեններ==
== Թանգարանի տնօրեններ==

12:44, 25 Մայիսի 2018-ի տարբերակ

Երվանդ Քոչարի թանգարան
Թանգարանի մուտք
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան
Մասն էԲնակելի տուն
ՀասցեՄաշտոցի 39/12, Երևան, Հայաստան և Mesrop Mashtots Avenue 39/12, Yerevan, ArmeniaՄաշտոցի պողոտա (39/12)
Հիմնադրվել է1984
ՏնօրենԿարինե Քոչար
Կայքkochar.am
Քարտեզ
Քարտեզ

Երվանդ Քոչարի թանգարան, գտնվում է Երևան քաղաքում, բացվել է 1984 թ. հունիսի 22- ին՝ Երվանդ ԵՔոչարի արվեստանոցի հիմքի վրա։Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է հանդիսանում:


Պատմություն

Թանգարանի շենքը գտնվում է բնակելի շենքի առաջին հարկում, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1946-1959 թթ., հետագայում թանգարանին ավելացվել է 3 սրահներ, որտեզղ էլ ցուցադրված է արվեստագի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր[1]։

2001թ. թանգարանը ենթարկվել է հիմնանորոգման:

Թանգարանը իրականացնում է 5 լեզուներով էսկուրսիաներ՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն:

Թանգարանում կազմակերպվում են դասախոսություններ, շնորհանդեսներ, համերգներ, ցուցահանդեսներ:

Թանգարանի երկրորդ հարկի սրահում 2017 թ ապրիլ ամսից գործում է «Քոչար» արվեստի ստուդիան: Ստուդիան իրականացնում է իր հիմնական գործունեույունը, որտեղ հաշվի են առնվում տարիքային առանձնահատկություններին համապատասխան չափորոշային պահանջները և հենքային ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի բաշխումը: Դասընթացն իրականացվում է երկու հիմնական փուլերով՝ նկարչություն կամ ապլիկացիա և արվեստի պատմություն: Կարևորվում է Գունանկարչությունը քանի որ այն շրջապատող իրականության գունային բազմազանության հարստության և ներդաշնակության ընկալման և պատկերման միջոց է: Իսկ արվեստի պատմություն՝ արվեստի բնագավառից տեսական գիտելիքների ձեռքբերման և ընդհանուր աշխարհայացքի ընդլայնման միջոց է: Աշակերտները ծանոթանում են կերպարվեստի ժանրերին, ուղղություններին նրանց առանձնահատկություններին, ծանոթանում հայտնի արվեստագետների ստեղծագործական ուղուն:

Միջոցառումներ

Թանգարանը իրականցնում է տարաբնույթ միջոցառումներ որոնցով փորձ է արվում հանրահռչակել Երվանդ Քոչարի արվեստը: Թանգարանը իրականացնում է նաև մի շարք արտագնա էքսկուրսիաներ

Թանգարանի տնօրեններ

Թանգարանի տնօրենն է Կարինե Քոչարը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/41.1