«Ռուբեն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Կատեգորիայի տեղափոխում: Կատեգորիա:Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ → [[Կատեգորիա:Երևանի պետական գեղարվեստա-թատե...
Տող 40. Տող 40.


== Ընտանիք ==
== Ընտանիք ==
Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981, նոյեմբերի 27), Անուշ (1994, մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984, նոյեմբերի 25)։
Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։


== Ստեղծագործական ուղի ==
== Ստեղծագործական ուղի ==
1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։
1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։
* Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են [[Մորիս Մետեռլինկ|Մետեռլինկ]]ի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
* Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են [[Մորիս Մետեռլինկ|Մետեռլինկ]]ի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
* Շվարցի «Վիշապը»
* Շվարցի «Վիշապը»
* Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
* Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:
Տող 52. Տող 52.
1989 թվականին [[Պրահա]]յում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։
1989 թվականին [[Պրահա]]յում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։


Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Հարավսլավիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լիբանան]]ում, Գերմանիայում և այլուր։
Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Հարավսլավիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լիբանան]]ում, Գերմանիայում և այլուր։
== Համերգներ ==
== Համերգներ ==
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես նաև երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և [[Արցախ|Արցախում]]։
Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և [[Արցախ|Արցախում]]։
Նա մենահամերգներով հանդես է եկել [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Բելգիա|Բելգիայում]], [[Կանադա|Կանադայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Չեխիա|Չեխիայում]], [[Սերբիա|Սերբիայում]], [[Իրան|Իրանում]], [[Սիրիա|Սիրիայում]], [[Լիբանան|Լիբանանում]]։
Նա մենահամերգներով հանդես է եկել [[ԱՄՆ]]-ում, [[Ռուսաստան|Ռուսաստանում]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]], [[Բելգիա|Բելգիայում]], [[Կանադա|Կանադայում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Չեխիա|Չեխիայում]], [[Սերբիա|Սերբիայում]], [[Իրան|Իրանում]], [[Սիրիա|Սիրիայում]], [[Լիբանան|Լիբանանում]]։


Տող 65. Տող 65.
== Պարգևներ և մրցանակներ ==
== Պարգևներ և մրցանակներ ==
* Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ի։
* Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է [[Մովսես Խորենացու մեդալ]]ի։
* 2006 թվականին, ծննդյան 55 ամյակի առթիվ, պարգևատրվել է [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] ոսկե մեդալով։
* 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] ոսկե մեդալով։
* 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»<ref>{{Cite web|url=https://imusic.am/al/yAjTB|title=Ruben Hakhverdyan - 0-Ic 100 Tarekan Yerexanerin|website=imusic.am|accessdate=2017-03-18}}</ref> ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։
* 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»<ref>{{Cite web|url=https://imusic.am/al/yAjTB|title=Ruben Hakhverdyan - 0-Ic 100 Tarekan Yerexanerin|website=imusic.am|accessdate=2017-03-18}}</ref> ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։



13:47, 15 Մայիսի 2018-ի տարբերակ

Ռուբեն Հախվերդյան
Ռուբեն Հախվերդյանը Հարութ Փամբուկչյանի հետ Ազատության հրապարակում
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՌուբեն Հախվերդյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1950 (73 տարեկան)
{{{2}}} Երևան, Հայաստան
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերքաղաքային ֆոլկ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան,
ԳործիքներՎոկալ, կիթառ,
Գործունեությունսկսած 1980 թ.
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1974), Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց (1966), Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (1967) և Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց (1967)
Պարգևներ
Կայքrubenhakhverdian.com
 Ruben Hakhverdyan Վիքիպահեստում

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (դեկտեմբերի 3, 1950(1950-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։

Կենսագրություն

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։

Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։ 1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։ 1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։

Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում[1]։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Ջախարովի մոտ։

Ընտանիք

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։

Ստեղծագործական ուղի

1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։

  • Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
  • Շվարցի «Վիշապը»
  • Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»:

Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։

1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։

Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։

Համերգներ

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։

1991 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։

Ֆիլմեր

Պարգևներ և մրցանակներ

  • Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
  • 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
  • 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին»[2] ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։

Ստեղծագործություններ

Համերգի ժամանակ (2016)
  • Մեր սիրո աշունը
  • Հեքիաթ
  • Կուրորտային սեր
  • Ես հիշում եմ
  • Աշուն
  • Ես սպասում եմ քեզ հայրիկ
  • Խմբային լուսանկար
  • Հին ընկեր
  • Ռեքվիեմ
  • Երնեկ թե այս նոր տարին
  • Իմ փոքրիկ ընկեր
  • Իմ քաղաք
  • Իրիկուն
  • Կեսգիշեր
  • Ծառը
  • Եթե իմանայիր
  • Իմ անիծյալը
  • Կապույտ նժույգներ
  • Հոգու հաշտություն
  • Արամիկ
  • Չի կարելի
  • Գիշերվա աստղազարդ նկարում
  • Հանգչի լռությունը
  • Ջանիման
  • Նախագահական ընտրություններ
  • Սարդոստայն
  • Շաբաթվա օրերը
  • Տխուր սատանա
  • Ուրվականը
  • Սա Երևանն է
  • Իմ տունն անիվների վրա
  • Կենսագրություն
  • Կիթառ
  • Բարի լույս տիկին Արուս
  • Խոսքեր
  • Եվ իջավ իրիկուն
  • Երբ չկային բարձրահարկ շենքեր
  • Արտագաղթ
  • Օ սա իմ հին փողոցն է
  • Որ սարերը չմնան անտեր
  • Նավակ
  • Մենակ ճամփորդ եմ
  • Որքան արագ է պտտվում
  • Ես ու լուսինը միասին
  • Փոքրիկ իշխան
  • Դեղին այգին
  • Քա ճամփան
  • Լուռ քայլում էր տղան
  • Գազանանոց
  • Ում ձեռքից են ուտում էս շները
  • Մորացիր դու նրանց քարոզները բոլոր
  • Սպիտակ աղավնին
  • Տես պատուհանից այն կողմ
  • Երջանկություն
  • Շոգ կիրակի
  • Ձյուն
  • Կանչիր ինձ քո դղյակը
  • Նա է միակ իմ սերը
  • Շատախոս անձրև
  • Սիրուն կռունկ
  • Շիրիմիս վրա
  • Երևանի գիշերներում
  • Սարերի քամին
  • Երազ

Գրականություն

  • Ռուբեն Հախվերդյան, Շուշան Արգաքանյան, Երևան։ Բյուրոկրատ, 2011- 536 էջ, ISBN 978-9939-9046-0-3:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Ruben Hakhverdyan - 0-Ic 100 Tarekan Yerexanerin». imusic.am. Վերցված է 2017-03-18-ին.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Արտաքին հղումներ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։