«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն
չ հոդվածում աղբյուր կա՝ ԱԺ կայք |
Անհրաժեշտ է հստակեցումներ և առնվազն 3 վստահելի երկրորդական աղբյուր: Առավել մանրամասն տես՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB_%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF%D5%8F%D5%86%D5%82#%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF_%D5%AF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4 |
||
Տող 10. | Տող 10. | ||
[[Պատկեր:Ribbon bar of medal For Courage.png|50px|link=Արիության մեդալ (Հայաստան)]] |
[[Պատկեր:Ribbon bar of medal For Courage.png|50px|link=Արիության մեդալ (Հայաստան)]] |
||
}} |
}} |
||
'''Արտակ Հայկազի Զեյնալյան''' ({{ԱԾ}}), կուսակցական-քաղաքական գործիչ, [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ ԱԺ]] [[ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկ|6-րդ գումարման նախկին պատգամավոր]] [[«Ելք» դաշինք]]ից, [[«Հանրապետություն» կուսակցություն|Հանրապետություն կուսակցության]] անդամ,<ref name="ՀՀԱԺպաշտկայք">[http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1172&lang=arm Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում]</ref>, [[ՀՀ Փաստաբանների պալատ]]ի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից: |
'''Արտակ Հայկազի Զեյնալյան''' ({{ԱԾ}}), կուսակցական-քաղաքական գործիչ, [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ ԱԺ]] [[ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորների ցանկ|6-րդ գումարման նախկին պատգամավոր]] [[«Ելք» դաշինք]]ից, [[«Հանրապետություն» կուսակցություն|Հանրապետություն կուսակցության]] անդամ,<ref name="ՀՀԱԺպաշտկայք">[http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1172&lang=arm Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում]</ref>, [[ՀՀ Փաստաբանների պալատ]]ի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից{{փաստ}}: |
||
Տիրապետում է [[հայերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[ռուսերեն]]ին<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />: |
Տիրապետում է [[հայերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[ռուսերեն]]ին<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />: |
07:50, 12 Մայիսի 2018-ի տարբերակ
Արտակ Զեյնալյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
Կուսակցություն՝ | «Հանրապետություն» կուսակցություն | ||
Կրթություն՝ | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան | ||
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1969 (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Հայկազ Զեյնալյան | ||
Զավակներ | չորս զավակ և մեկ թոռ[1] | ||
Պարգևներ |
Արտակ Հայկազի Զեյնալյան (սեպտեմբերի 9, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական-քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման նախկին պատգամավոր «Ելք» դաշինքից, Հանրապետություն կուսակցության անդամ,[1], ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից[փա՞ստ]:
Տիրապետում է հայերենին, ֆրանսերենին, ռուսերենին[1]:
Կենսագրություն
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 9-ին Երևանում[1]:
1990-1997 թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում, 1992 թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը[1]:
2001 թվականին դարձել «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար[1]:
Աշխատանքային գործունեություն
- 1998-2001 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ նախարարի տեղակալի պաշտոնում[1]:
- 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
- 2001 թվականից «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
- 2003 թվականից «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
- 2004 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:
- 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
- 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
- 2011 թվականին դարձել է «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
- 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
- 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է[1]:
Ինչպես նշված է Արտակ Զեյնալյանի պաշտոնական կենսագրության մեջ, հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած «ստրատեգիական դատավարություններ», այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, ՄԻԵԴ ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է[փա՞ստ][1]:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ[1]:
Պարգևներ
- ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի[1]:
- Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
- 2011 թվականին արժանացել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
- Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների[1]:
- 2009 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար[1]:
- 2014 թվականին արաժանացել է «2014 թվականի Համընհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար[1]:
- 2016 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին[1]:
Ծանոթագրություններ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Հանրապետություն» կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ փաստաբաններ
- Արիության մեդալակիրներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից
- Հաշմանդամություն ունեցող հայեր
- «Ելք» դաշինքի անդամներ