«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Տող 1. Տող 1.
=== Արտահայտված և չարտահայտված աթեիզմ ===

Աթեիզմի հասկացությունները նաև տարբերվում են նրանով՝ որքանով [[Աստված|Աստծո]] գաղափարը պետք է իմաստավորված լինի [[մարդ]]ու կողմից, որպեսզի նա կարողանա կոչվել ''աթեիստ'': Որոշ աթեիստների կարծիքով աթեիզմը կարող է դիտվել որպես հավատքի բացակայությունը դեպի աստվածներ: Դեռ [[1772]] թվականին աթեիստ [[Պոլ Անրի Հոլբախ|Հոլբախը]] գրել է.
«Բոլոր երեխաները աթեիստներ են. նրանք չունեն ոչ մի պատկերացում Աստծո մասին»:<ref>{{գիրք| հեղինակ = [[Պոլ Անրի Հոլբախ]]. | վերնագիր = Առողջ դատողություն կամ Բնական գաղափարների ընդդիմությունը գերբնական գաղափարներին | հղում = http://www.libshare.ru/e_mag/view_good/401 | թվական = 1772}}</ref>
[[Ջորջ Հենրի Սմիթ]]ը ([[1979]]թ.) առաջարկել է.
{{քաղվածք|«Մարդ, ով անծանոթ է [[թեիզմ]]ին, հանդիսանում է աթեիստ, քանի որ չի հավատում Աստծոն: Այս կատեգորիան ներառում է նաև երեխաներին, որոնք կարող են հասկանալ՝ ինչ է կանգնած աթեիզմի հետևում, բայց դեռ ծանոթ չեն դրա հետ կապված հասկացություններին: Հենց այն փաստը, որ երեխան չի հավատում Աստծոն, արդեն նրան աթեիստ է դարձնում»:<ref>{{գիրք| հեղինակ = George H. Smith | վերնագիր = Atheism: The Case Against God | թվական = 1979 | հրատարակչություն = Buffalo, New York: Prometheus | էջեր = 14 | isbn = 0-87975-124-X}}</ref> }}

Սմիթը այս կերպ ներմուծեց ''«չարտահայտված աթեիզմ»'' հասկացությունը, որը նկարագրում է «թեիստական հավատքի բացակայությունը առանց դրա հերքման գիտակցության», ու ''«արտահայտված աթեիզմ»'' հասկացությունը, որը նկարագրում է անհավատության ավելի համաընդունված բնորոշումը:

Այն տեսակետը, որ երեխաները աթեիստ են ծնվում, առաջացել է համեմատաբար վերջերս: Մինչ [[18-րդ դար]] Աստծո գոյությունը այնքան համաընդունված էր արևմտյան աշխարհում, որ «իրական» աթեիզմի հենց միայն գոյության գաղափարը հերքվում էր: Այն մասին ուսմունքը, որ բոլոր մարդիկ հավատում են Աստծոն ի ծնե, կոչվում է «մտաբերության մասին թեիստական ուսմունք»: Համաձայն այս ուսմունքի՝ աթեիստներն ուղղակի հերքում են ակնհայտը: <ref>{{գիրք | հեղինակ = [[Ռալֆ Քեդվորթ]] | վերնագիր = The True Intellectual System of the Universe: the first part, wherein all the reason and philosophy of atheism is confuted and its impossibility demonstrated | թվական = 1678}}</ref> Նաև հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ գոյություն չունեն «աթեիստներ մինչև հոգու խորքը», ու կրիտիկական իրավիճակում («չկան աթեիստներ խրամատներում կրակի տակ»), օրինակ՝ մահվան մահիճում, աթեիստները միանգամից սկսում են հավատալ Աստծոն: Աթեիստները առարկում են այսպիսի դատողությունները՝ «մինչև հոգու խորքը աթեիստների»<ref>{{cite web|last=Lowder|first=Jeffery Jay|year=1997|title=Atheism and Society|url=http://www.infidels.org/library/modern/jeff_lowder/society.html|archiveurl=http://www.webcitation.org/654hXOTRK}}</ref> օրինակներ բերելով: Նաև ի պատասխան՝ ստեղծվել են աթեիստական կազմակերպություններ զինվորական անձնակազմում <ref>Աթեիստական կազմակերպություններ զինվորական անձնակազմում: [http://www.atheistfoxholes.org/ Atheists in Foxholes] և [http://www.maaf.info/ Military Association of Atheists & Freethinkers].</ref>: Մյուս կողմից՝ հենց վերը բերված դատողությունը վկայում է այն բանը, որ կրոնական հավատքի պատճառներից մեկը հանդիսանում է մահվան սարսափը: Մասնավորապես՝ ամերիկյան ֆանտաստիկ գրող [[Ջեյմս Մոռռոու]]ն [[2001]] թվականին պատասխանեց այդ աֆորիզմին հետևյալ կերպ.

{{քաղվածք|«Խրամատներում չկան աթեիստներ - սա փաստարկ չէ աթեիստների դեմ, սա փաստարկ է խրամատների դեմ»:<ref>[http://www.strangehorizons.com/2001/20011203/morrow.shtml Interview with James Morrow]</ref>|Ջեյմս Մոռռոու}}

=== Ուժեղ և թույլ աթեիզմ ===

[[Փիլիսոփայություն|Փիլիսոփաներ]]՝ ինչպիսիք են [[Էնթոնի Ֆլու]]ն<ref name="presumption">{{Cite book|title = The Presumption of Atheism|last = Flew|first = Antony|publisher = Barnes and Noble|year = 1976|location = New York|pages = 14|url = http://www.positiveatheism.org/writ/flew01.htm}}</ref> ու [[Մայքլ Մարտին]]ը<ref name="martin" />, առանձնացնում են թույլ (բացասական) ու ուժեղ (դրական) աթեիզմ<ref>{{Cite web|url = http://atheism.about.com/od/atheismquestions/a/strong_weak.htm|title = Strong Atheism vs. Weak Atheism: What's the Difference?|publisher = about.com|last = Cline|first = Austin}}</ref>: Ուժեղ աթեիզմը այն պնդման պաշտպանումն է, որ [[աստված]]ներ գոյություն չունեն: Թույլ աթեիզմը իր մեջ ներառում է [[թեիզմ]]ի բացակայության մյուս բոլոր տարատեսակները: Համաձայն այդ բաժանման՝ ցանկացած անձ համարվում է կա՛մ թեիստ, կա՛մ «ուժեղ», կա՛մ «թույլ» աթեիստ: Ուժեղ և թույլ տերմինները առաջացան համեմատաբար վերջերս, սակայն դրանք համարժեք տերմիններ բացասական ու դրական աթեիզմն արդեն կիրառվում էր փիլիսոփայական [[Գրականություն|գրականության]] մեջ<ref name="presumption"/> ու (որոշակիորեն այլ իմաստով) [[կաթոլիկություն|կաթոլիկ]] ջատագովների կողմից<ref>{{Cite journal|url = http://www.nd.edu/Departments/Maritain/jm3303.htm|title = On the Meaning of Contemporary Atheism|last = Maritain|first = Jacques|date = հուլիս,1949|journal = The Review of Politics|issue = 3|volume = 11|pages = 267-280}}</ref>: Աթեիզմի այսպիսի բաժանմանը համաձայն ագնոստիկոսների մեծամասնությունը հանդիսանում է «թույլ» աթեիստ:

Վերը բերված բնորոշման հիման վրա [[ագնոստիցիզմ]]ը կարող է համարվել «թույլ» աթեիզմ<ref>{{Cite journal|url = http://www.blackwell-synergy.com/doi/pdf/10.1111/j.1467-9329.2006.00339.x|title = Worshipping an Unknown God|last = Kenny|first = Anthony|date = 2006|journal = Ratio|issue = 4|volume = 19|page = 442|quote = Նրանք, ովքեր չեն հավատում Աստծոն, քանի որ համարում են, որ «Աստված գոյություն ունի» պնդումի իրավացիությունը որոշված չէ, կարող են համարվել բացասական աթեիստ-ագնոստիկոսներ կամ ուղղակի ագնոստիկոսներ:}}</ref>, սակայն ագնոստիկոսների մեծամասնությունը բաժանում է իր հայացքները աթեիզմից, որը համարում է ոչ ավելի հիմնավորված, քան թեիզմը<ref>{{Cite book|title = What I believe|last = Kenny|first = Anthony|publisher = Continuum|isbn = 0-8264-8971-0|chapter = Why I Am Not an Atheist|quote = Իրոք չեզոք դիրքորոզումը թեիզմ կամ աթեիզմ չէ, այլ ագնոստիցիզմ... Պետք է հիմնավորել գիտելիքի առկայության մասին պնդումները կամ էլ ընդունել, որ այն չկա:}}</ref>: [[Աստված|Աստծո]] գոյություն ունենալու կամ չունենալու մասին գիտության ենթադրվող անհասանելիությունը դիտվում է այն բանի հատկություն, որ աթեիզմը զերծ չէ կույր [[Հավատալիքներ|հավատքից]]<ref>{{Cite news|url = http://archive.columbiatribune.com/2005/jan/20050123comm008.asp|title = Atheists take bigger leap of faith than ‘believers’|last = Freaking|first = Ken|date = [[հունվարի 23]],[[2005]]|work = Columbia Daily Tribune}}</ref>: Աթեիստների սովորական պատասխանը այն է, որ չապացուցված [[կրոն]]ական պնդումները արժանի են նույնքան թերահավատության, որքան ցանկացած այլ չապացուցված պնդումները<ref>{{Cite book|title = Atheism: A Very Short Introduction|last = Baggini|first = Julian|publisher = Oxford: [[Oxford University Press]]|year = 2003|isbn = 0-19-280424-3|pages = 30-34}}</ref>, ու որ Աստծո գոյություն չունենալու անապացուցելիությունը չի ենթադրում, որ նրա գոյություն ունենալն ու չունենալը հավասարապես հավանական են<ref>{{Cite book|title = Atheism: A Very Short Introduction|last = Baggini|first = Julian|publisher = Oxford: [[Oxford University Press]]|year = 2003|isbn = 0-19-280424-3|pages = 22}}</ref>: [[Շոտլանդիա|Շոտդալնդացի]] [[փիլիսոփայություն|փիլիսոփա]] [[Ջոն Սմարթ]]ը նույնպես հաստատում է, որ «երբեմն մարդ, ով իրականում հանդիսանում է աթեիստ, կարող է ինքն իրեն կոչել ագնոստիկոս փիլիսոփայական [[սկեպտիցիզմ]]ի չմտածված ընդհանրացման պատճառով, որը հետ է պահում մեզ այն դատողությունից, որ մենք որևէ բան գիտենք, երևի միայն բացի [[մաթեմատիկա]]յից ու ֆորմալ [[տրամաբանություն]]ից»<ref name="stanford">{{Cite book|edition = գարուն, [[2013]]|title = Atheism and Agnosticism|url = http://plato.stanford.edu/archives/spr2013/entries/atheism-agnosticism/|date = [[հունվարի 1]], [[2013]]|first = John J. C.|last = Smart|editor-first = Edward N.|editor-last = Zalta}}</ref>: Որպես հետևություն՝ հայտնի աթեիստ-գրողներից ոմանք, օրինակ՝ [[Ռիչարդ Դոքինզ|Ռիչարդ Դոքինզը]], գերադասում են տարբերակել թեիստական, ագնոստիկական ու աթեիստական հայացքներ ըստ հավանականության, որը վերագրվում է ''«Աստված գոյություն ունի»'' դատողության ճշմարտացիությանը<ref>[[Ռիչարդ Դոքինզ]] - [[Աստծո մոլորությունը]]</ref>:

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

22:25, 9 Մայիսի 2018-ի տարբերակ