«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Բրոնքսյան պատմություն | բնօրինակ անվանում = A Bronx Tale | պատկե...
 
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: en:A Bronx Tale
Տող 1. Տող 1.

{{Տեղեկաքարտ Ֆիլմ
{{Տեղեկաքարտ Ֆիլմ
| հայերեն անվանում = Բրոնքսյան պատմություն
| հայերեն անվանում = Բրոնքսյան պատմություն
Տող 45. Տող 44.
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:Ամերիկյան ֆիլմեր]]
[[Կատեգորիա:1993 ֆիլմեր]]
[[Կատեգորիա:1993 ֆիլմեր]]



[[da:A Bronx Tale]]
[[da:A Bronx Tale]]
[[de:In den Straßen der Bronx]]
[[de:In den Straßen der Bronx]]
[[en:A Bronx Tale]]
[[es:A Bronx Tale]]
[[es:A Bronx Tale]]
[[fr:Il était une fois le Bronx]]
[[fr:Il était une fois le Bronx]]

12:27, 30 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Բրոնքսյան պատմություն
անգլ.՝ A Bronx Tale
Պատկեր:A bronx Tale.jpeg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԴրամա
Կրիմինալ
ՀիմքԲրոնքսյան պատմություն
Թվական1993թ.
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՌոբերտ Դե Նիրո
ՊրոդյուսերՌոբերտ Դե Նիրո
Սցենարի հեղինակՉեզ Պալմինտերի
ԴերակատարներԼիլո Բրանչատո կրտսեր
Չեզ Պալմինտերի
Ռոբերտ Դե Նիրո
Ֆրենսիս Կապրա
Տարալ Հիքս
ՕպերատորՌեյնալդո Ուիլյալոբոս
ՄոնտաժՌոբերտ Ք. Լովեթ և Դևիդ Ռեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունSavoy Pictures
Տևողություն120 րոպե


Բրոնքսյան պատմությունը (անգլ.` A Bronx Tale) 1993թ.-ին նկարահանված կրիմինալ, դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ է, որտեղ գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Բրոնքս թաղամասում` 1960-ականներին: Ֆիլմը Ռոբերտ Դե Նիրոյի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Վերջինս հանդես է գալիս նաև ֆիլմում: Ֆիլմի սցենարի հեղինակն է Չեզ Պալմինտերին, ով նույնպես խաղում է ֆիլմում և մարմնավորում առանցքային կերպարներից մեկին` Սանիին:

Սյուժեն

Ֆիլմի գլխավոր հերոսն է Նյու Յորքի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն (Դե Նիրո) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ խաղալիս տեսնում է, թե ինչպես են աչքի առաջ բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է բեյսբոլի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն (Չեզ Պալմինտերի), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից:

Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, կրկին ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` Սի, որը դառնում է նրա նրա նոր անունը թաղամասում և բոլոր նրան դիմում են այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հոր նման:

Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս և վառել նրանց խանությները և Սիին տանում են հետները, ճանապարհին նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայի միջից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին գնում է այդ թաղամաս և տեսնելով մանկության ընկերների դիակները` ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված Սի վազում է դեպի Սանիի բարը` Նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու համար: Սակայ երբ մտնում է բարի մեջ, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով կրակում է Սանիի վրա և սպանում նրան: Հետագայում պարզվում է որ դա յան մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:

Արտաքին հղումներ