«Հոշոտված Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Հոշոտված Հայաստան''', փաստագրական հուշագրություն, որ պատմված է [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղաս...
 
Տող 17. Տող 17.


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==
* Հոշոտված Հայաստան, գրի է առել` Հ. Գեյթս, Լոս Անջելես, §Երազ տպարան¦, 1995
* «Հոշոտված Հայաստան», գրի է առել` Հ. Գեյթս, Լոս Անջելես, «Երազ» տպարան, 1995
* [http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_6.php «Հոգիների աճուրդ» կամ «ճշմարտության հուշարձան»]
* [http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_6.php «Հոգիների աճուրդ» կամ «ճշմարտության հուշարձան»]



10:29, 30 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Հոշոտված Հայաստան, փաստագրական հուշագրություն, որ պատմված է Հայոց ցեղասպանության վկաներից մեկի` Արշալույս Մարտիկանյանի կողմից: Հուշագրությունում Արշալույսը Մարտիկանյանը պատմում է իր և իր ժողովրդի չարչարանքների, ջարդերի ու կոտորածների, հայ ազգաբնակչության տեղահանությունների մասին:

Բովանդակություն

Արշալույս Մարտիկանյանը ծնվել է Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում: Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն: Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում 1915 թվականի ապրիլից: Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը: Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առջև Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար: Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ճաշակելով հարեմների դառնությունն ու սոսկալի տանջանքները` փոքրիկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում Տիրոջ պատգամին. «Ես եմ քո Տեր Աստվածը, Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար» (Բ. Օր. Ե 6-21):

Երկարատև չարչարանքներից հետո նա ապաստան է գտնում մի ամերիկացու տանը: Հետագայում պարզվում է, որ ամերիկացին ճանաչված միսիոներ-բժիշկ Ֆրեդերիկ Մակքալըմն է: Վերջինս գտնվում էր Կոստանդնուպոլսում, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Նա առաջիններից մեկն էր, ով վերադառնալով Էրզրում, օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդին: Այդ ժամանակ ռուսական բանակն արդեն մուտք էր գործել Էրզրում:

Արշալույսը Զորավար Անդրանիկի միջնորդությամբ և Մեծ դուքսի` Կովկասի ռազմաճակատի ընդհանուր հրամանատարի հրամանով տեղափոխվում է Ամերիկա: Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև փրկություն հայցելու իր ժողովրդին, հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին`

«Մեծ դուքսը կարգադրել է քեզ ուղարկել Ամերիկա, որտեղ մեր խեղճ ժողովուրդը շատ բարեկամներ ունի: Երբ հասնես այդ սիրելի երկիրը, նրա ժողովրդին ասա, որ Հայաստանը հյուծված է, հոշոտված և արյունաքամ, բայց նորից կբարձրանա, միայն եթե Ամերիկան օգնություն տրամադրի մեզ, սնունդ ուղարկի մեր սովյալներին, դրամ` նրանց վերադարձնելու իրենց տները, երբ պատերազմն ավարտվի»:

Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է 1996 թվականին ԱՄՆ-ում: Ցավոք այսօր նրա շիրիմի տեղն անհայտ է:

Ֆիլմ

Հուշագրության լույս տեսնելուց կարճ ժամանակ հետո նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին առաջին կարճամետրաժ ֆիլմը «Հոգիների աճուրդ» խորագրով: Ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին և ցուցադրվել Նյու Յորքում 1919-ին:

Աղբյուրներ