«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Beko տեղափոխեց էջը «Էրեբունի թանգարան»-ից «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան» վերահղման վրայով: պաշտոնական անվանում
Տող 19. Տող 19.
Մշտական ցուցադրությունից բացի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պարբերաբար ներկայացնում է ցուցահանդեսներ՝ միտված հանրության կողմից թանգարանային հավաքածուի ճանաչմանը, Էրեբունիում, Կարմիր բլուրում և Շենգավիթում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների վերջին արդյունքների, ինչպես նաև առանձին թեմաների լուսաբանմանը<ref>{{cite web | url=http://www.erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1249&Itemid=280&lang=hy | title=Էրեբունի թանգարան․ Պատմական ակնարկ | publisher=.erebuni.am | accessdate=28 Ապրիլ 2018}}</ref>:

== Կրթական Ծրագրեր:«Պատանի հնագետ» դպրոց ==
== Կրթական ծրագրեր ==
==== «Պատանի հնագետ» դպրոց ====
2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին ու բարձր դասարանների դպրոցականներին՝ մասնակցելու դպրոցի 2018թ. գարնանային դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

10:53, 28 Ապրիլի 2018-ի տարբերակ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԷրեբունի վարչական շրջան
ՎայրԵրևան
ՀասցեԵրևան, Էրեբունի փողոց 38
Հիմնադրվել է1968
Կայքerebuni.am
Քարտեզ
Քարտեզ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:

Պատմական ակնարկ

Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում:

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:

1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող, գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը՝ ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ աճյունասափորները:

Թանգարանի բացառիկ ցուցանմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում:

Մշտական ցուցադրությունից բացի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պարբերաբար ներկայացնում է ցուցահանդեսներ՝ միտված հանրության կողմից թանգարանային հավաքածուի ճանաչմանը, Էրեբունիում, Կարմիր բլուրում և Շենգավիթում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների վերջին արդյունքների, ինչպես նաև առանձին թեմաների լուսաբանմանը[1]:

Կրթական ծրագրեր

«Պատանի հնագետ» դպրոց

2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին ու բարձր դասարանների դպրոցականներին՝ մասնակցելու դպրոցի 2018թ. գարնանային դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է: Դիմումներն ընդունվում են մինչև 2018թ. մայիսի 14-ը: Դիմումի ձևաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում: Մանրամասների համար կարող եք զանգահարել Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին՝ 010 43-89-53 հեռախոսահամարով:

Թանգարանի առավելություններից է նաև թեքահարթակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց այցելել թանգարան:

Աշխատանքային ժամեր՝ 10:30-16:30 (երեքշաբթի-կիրակի),

Տոմս՝ մեծահասակներ՝ 1000 ՀՀ դրամ, դպրոցահասակ երեխաներ, ուսանողներ՝ 300 ՀՀ դրամ:

Անվճար օր՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը՝ դպրոցականների համար, վերջին շաբաթ օրը՝ ուսանողների և մեծահասակների համար:

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Էրեբունի թանգարան․ Պատմական ակնարկ». .erebuni.am. Վերցված է 28 Ապրիլ 2018-ին.