«Կանադայի արկտիկական քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|364x364px|Կանադայի արկտիկական տարածաշրջան '''Կանադայի արկտիկակա...»:
(Տարբերություն չկա)

20:04, 23 Ապրիլի 2018-ի տարբերակ

Կանադայի արկտիկական տարածաշրջան

Կանադայի արկտիկական քաղաքականություն անգլ.՝ Arctic policy of Canada, պետության կողմից անցկացվող արտաքին քաղաքականություն, որը հիմնված է «Կանադայի հյուսիսային ռազմավարության» դիրքորոշման վրա։ Արկտիկայում Կանադայի առաջնային նպատակներն են հանդիսանում՝ նրա վերահսկողության տակ գտնվող արկտիկական տարածքների ինքնիշխանության պաշտպանությունը, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, տեղաբնիկ ժողովուրդների պաշտպանությունը և շրջակա միջավայրի պահպանությունը, տեղական ինքնակառավարման մարմինների զարգացումը։ Կանադան մտնում է «Արկտիկական խորհուրդ» միջազգային տարածաշրջանային կառուցվածքի՝ այսպես կոչվող «պաշտոնական» արկտիկական պետությունների ութնյակի մեջ, որոնք համագործակցում են շրջակա միջավայրի պահպանության և մերձբևեռային շրջանների զարգացման ոլորտում[1]։

Պատմություն

Կանադայի Արկտիկայի հարցում պետական քաղաքականության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ այդ պետությունը առաջինն է կազմավորել կոնցեպտուալ հիմքը՝ տարածաշրջանում իր ազգային շահերի իրականացման համար։ 1996 թվականին Կանադան միակ պետությունն էր, որը ստեղծել է համապատասխան նորմատիվ-իրավական հիմք, կազմակերպչական կառուցվածք և Արկտիկական ավազանում միջազգային համագործակցության մոդել։ Այդպիսի մոդելի վառ օրինակ է դարձել իր նախաձեռնությամբ Արկտիկական խորհրդի կազմավորումը, որի գործունեության կանոնները և առանձնահատկություններն ընդունվել են արկտիկական այլ պետությունների կողմից։ Կանադայի արտաքին քաղաքական գործունեության նորացված հիմքերը Արկտիկայում միջազգային համագործակցության հարցերով շարադրվել են 2000 թվականի հունիսի 8-ին երկրի արտաքին գործերի նախարարության հատուկ դիմումում, որը հասցեագրված էին Դանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանության պաշտոնական ներկայացուցիչներին։ Այդ դիմումի դիրքորոշման համաձայն կանադական կառավարությունը հավատարիմ է մնում տարածաշրջանում տնտեսական և քաղաքական գործընթացների տոտալ գլոբալացման սկզբումքներին՝ բացառելով զիջումների և առճակատման մեթոդները, որոնք նախկինում գործում էին «սառը պատերազմի» ժամանակաշրջանում։ Դրանից հետո դոկտրինային տեսակետների ձևավորումը և Արկտիկայի տարածաշրջանում երկրի շահերի իրացումը, տարածաշրջանային խնդիրների լուծումը վստահված էր Արկտիկայի Դաշնային խորհրդին[2]։

2006 թվականին ընդունվել է փաստաթուղթ, որտեղ որոշվել էր Կանադայի արտաքին և ներքին քաղաքականությունը՝ «Կանադայի Հյուսիսային ռազմավարությունը. Մեր Հյուսիսը, մեր ժառանգությունը, մեր ապագան» (անգլ.՝ Canada's Northern Strategy: Our North, Our Future, Our Heritage)։ Այնտեղ հիմնական դրույթները հետևյալն էին.

  • Կանադայի արկտիկական հատվածում ինքնիշխանության պաշտպանությունը,
  • Կանադական հյուսիսի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը,
  • Շրջական միջավայրի պահպանությունը և կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը,
  • Ինքնակառավարման զարգացումը, հյուսիսային տարածքների տնտեսական և քաղաքական ակտիվությունը, որպես Հյուսիսի յուրացման քաղաքականության մաս[3]։

Կանադայի վարչապետի պաշտոնին գտնվելու ժամանակ Սթիվեն Հարփերը «Կանադայի հյուսիսային ռազմավարության» իրականացման շրջանակներում պայքարում էր Արկտիկայում ռազմական ներկայության մեծացման, ինչպես նաև բևեռային լայնություններում սոցիալ-տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պահպանման համար։ Հարփերը նշում էր Արկտիկայում ռազմական ներկայության կարևորությունը, պնդում էր Կանադայի ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զորավարժությունների անցկացման վրա։ Բացի այդ, վարչապետը ենթադրում էր հիմնել 2, արդիականացնել արդեն գոյություն ունեցել 2 ռազմածովային բազա և կառուցել 3 նոր ժամանակակից ծանր սառցահատ։ Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը սառեցրեց այդ պլանները, բայց չհանգեցրեց դրանցից հրաժարվելուն[4][5]։

Ծանոթագրություններ

  1. Россия в современной международной системе координат: новые вызовы и возможности. Сборник статей международной научно-практической конференции МИГСУ / В.В. Комлева. — Издательство "Проспект", 2014. — 632 с. — ISBN 9785392152940
  2. Федосеев А. Доктринальные взгляды США и Канады на освоение Арктики // Зарубежное военное обозрение. — 2013. — № №6. — С. 3-9. Архивировано из первоисточника 7 Նոյեմբերի 2017.
  3. Арктическая энциклопедия. Международные отношения и организации / Коллектив авторов. — М: Litres, 2017. — С. 27. — 64 с. — ISBN 9785040717880
  4. «Канада вступила в борьбу за Арктику». Korrespondent.net. 2007-08-09. Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2017-11-03-ին.
  5. Коровин С.Д., Соловьев А.А., Федоров А.Э. «Милитаризация Арктики». Академия военных наук РФ (ռուսերեն). Аvnrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2017-11-03-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ