«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի}}
{{Արևմտահայերեն|Գէորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի''', [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից։ Հաջորդել է [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն]]։
'''Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի''', {{ԱԾ}}, [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] 1866-ից։ Հաջորդել է [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն]]։


== Կենսագրություն ==
Ծնվել է 1813 թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Վաղարշապատում։
Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում։


==Կյանքի վաղ տարիները==
1827-1829 թթ.ին սովորել է [[Գում Գափու]]ի պատրիարքական [[ժառանգավորաց վարժարան]]ում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին։ 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար։ 1834-ին ստացել է [[սարկավագ]]ության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ. Պոլսի Սբ. Աստվածածին, Սբ. Խաչ և Սբ. Հարություն եկեղեցիների քարոզիչ։ Նրա ջանքերով է ստեղծվել Կ. Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը։
Գևորգ Դ կաթողիկոսը (ավազանի անունով՝ Գրիգոր Քերեստեճյան) ծնվել է [[1813]] թվականի հուլիսի 5-ին, [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսի]] [[Սամաթիա]] արվարձանում, արհեստավորների ընտանիքում: Նրա հայրը ատաղձագործ Գրիգորի որդի մահտեսի Պետրոսն էր: Մահտեսի անվանում էին [[Երուսաղեմ]] ուխտի գնացած հավատացյալներին: Պետրոսը դերձակ էր և օսմանյան բանակի [[ենիչերի]] զինվորների համար մինթան, այսինքն վերնազգեստ էր կարում: Իսկ մոր անունը Սրբուհի էր, որը նույնպես մահտեսի էր:
Նրանց ընտանիքում իշխող ջերմեռանդության ու խիստ բարեպաշտական մթնոլորտի մեջ է մեծանում է Գրիգորը, որը յոթ տարեկանում արդեն անգիր գիտեր եկեղեցական շատ աղոթքներ, ինչպես իր հասակակիցներից շատերը այդ ժամանակաշրջանում:
[[1820]] թվականից Գրիգորի կրթությամբ է սկսվում զբաղվել Հովսեփ դպիրը, որն իր տանը հիմնել էր մասնավոր ուսումնարան: Այստեղ նա շատ երեխաների հետ սովորում է գրել, կարդալ, քրիստոնեական վարդապետություն, ժամասացություն, [[շարական]]ներ երգել, ինչպես նաև թվաբանական ու քերականական աղքատիկ տեղեկություններ: Հովսեփ դպիրի մոտ ստացած մակերեսային ուսումը, այնուամենայնիվ, Գրիգորի մոտ սեր է արթնացնում առ եկեղեցին:
Այստեղ նա սովորում է յոթ տարի, մինչև որ Հարություն ամիրա Պեզճյանի հովանավորությամբ և Կարապետ պատրիարքի հսկողությամբ բացվում է [[Գում Գափու]]ի պատրիարքական եկեղեցու [[Ժառանգավորաց վարժարան]]ը: Այստեղ դասախոսում էր ժամանակի հռչակավոր գիտնական, վարժապետ [[Գրիգոր Փեշտիմալճյան|Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանը]]: Վարժարանը բացվել էր քահանայության պատրաստվող պատանիների և հասակավոր դպիրների համար:
Գրիգոր Քերեստեճյանն այս վարժարանում սովորում է երկու տարի՝ 1827-1829 թվականներին՝ [[Գրիգոր Փեշտիմալճյան]]ից ստանալով բարոյական արժեքներ և գիտելիքներ, թեպետ դարձյալ սահմանափակ ու միակողմանի: Այս տարիներին Գրիգորն այնքան է աչքի ընկնում իր ուշիմությամբ, ջանասիրությամբ և համեստությամբ, որ գրավում է պատվելու և Կարապետ պատրիարքի ուշադրությունը, վայելում նրանց սերը: [[1830]] թվականի մայիսի 25-ին պատրիարքը ոսկեգիր կոնդակով նշանակվում է [[Պոլսո հայոց պատրիարքություն|Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական]] փոխանորդարանի քարտուղար՝ պաշտոնավարելով չորս տարի Առաքել ավագ քահանայի և ապա Պրուսացի Պողոս վարդապետի օրոք:

==Վարդապետ ձեռնադրվելը==
Շուտով հրաժարական է տալիս Կարապետ պատրիարքը, որի փոխարեն պատրիարք է ընտրվում Պրուսացի Ստեփանոս արքեպիսկոպոսը: Հենց նա էլ, անսալով Գրիգորի խնդրանքին, 1834 թվականի ապրիլի 7-ին պատրիարքական եկեղեցում նրան ձեռնադրում է [[սարկավագ]], իսկ հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին՝ կուսակրոն քահանա: Գրիգոր Քերեստեճյանն ընտրում է Գևորգ անունը:
Գևորգ աբեղան իր հոգևոր գործունեությունը սկսում է քարոզչությամբ՝ [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսի]] Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին և Սուրբ Հարություն եկեղեցիներում՝ շուտով արժանանալով ժողովրդի համակրանքին: Ձեռնադրությունից մի քանի ամիս անց պատրիարքը եկեղեցում ներկա լինելով Գևորգ աբեղայի մի քարոզին, խիստ հավանում է այն և դեկտեմբերի 9-ին նրան շնորհում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանություն: Աչքի ընկնելով իր քարոզչությամբ, նա դառնում է ոչ միայն ժողովրդի, այլև ամիրաների ու իշխանների սիրելին, և նրանց խնդրանքով Ստեփանոս պատրիարքը նշանակում է [[Խասգյուղ]]ի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քարոզիչ՝ վստահելով նաև գյուղի եկեղեցու և դպրոցի կառավարման հոգսը:

==Կրթական գործունեությունը==
Այստեղ Գևորգ վարդապետի համար բացվում է գործունեության լայն ասպարեզ. նա հատկապես սկսում է զբաղվել մանուկների դաստիարակությամբ ու կրթությամբ: Հետագայում, հաշվի առնելով նրա նվիրված գործունեությունն այս ասպարեզում, ժողովուրդը Գևորգ վարդապետին տալիս է «Դպրոցների պաշտպան» անունը: Նրա մի քարոզից ոգևորվելով, կրթության գործին նպաստել է որոշում գլխավոր ամիրաներից մեկը՝ Մկրտիչ Ճեզաիրլյանը: Նրա տրամադրած գումարով կառուցվում է դպրոցի շենքը, իսկ Գևորգ վարդապետը բարեկարգում է ուսումնական ծրագիրը՝ դասավանդվող առարկաների շարքում ընդգրկելով լեզուներև և բացելով գրադարան: Նաև կարգվում են առավել գիտակ ուսուցիչներ: Բայց նրա ամենանշանակալի նորամուծությունն էր օրիորդաց դպրոց հիմնելը այն ժամանակաշրջանում, երբ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] մեջ աղջիկների կրթությունն ավելորդ, նույնիսկ վնասակար բան էր համարվում:
1820-ական թվականներին [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսում]] քարոզչություն էին սկսել իրականացնել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ից]] ժամանած [[Բողոքականություն|բողոքական քարոզիչները]], որոնք քրիստոնեություն էին քարոզում հատկապես քրիստոնյա հայության շրջանում: Դրա դեմ պայքարելու համար ընտրվում է [[Մարզվան]]ի հոգևոր առաջնորդ Հակովբոս եպիսկոպոսը: Նա բողոքականության տարածման դեմն առնելու համար դիմում է խստությունների, հրապարակավ նզովում է բողոքականությունն ու [[Մարտին Լյութեր]]ի վարդապետությունը, իսկ բողոքականություն ընդունած հայերին աքսորել տվեց: Գևորգ վարդապետն այդ խիստ միջոցներին դեմ էր, իսկ բողոքականության դեմ պայքարի լավագույն զենքը համարում էր դպրոցն ու ժողովրդի դաստիարակությունը, որով էլ, ի դեպ, գործում էին ամերիկացի քարոզիչները: Գևորգ վարդապետն անհրաժեշտ էր համարում կանոնավոր դպրոցներ բացել և անվճար ուսում տալ աղքատ ընտանիքների երեխաներին: Դրան զուգահեռ նա ձգտում էր խնամքի կենտրոն բացել աղքատների ու որբերի համար, աշխատանք հայթայթել անգործ մնացած հայերի համար: Սակայն պատրիարքը դեռևս չէր հետևում Գևորգ վարդապետի հորդորներին:

==Հակովբոս պատրիարքի հետ հարաբերությունները==
Հակովբոս պատրիարքը սկսում է կասկածանքով վերաբերվել Գևորգ վարդապետին, քանի որ նա խիստ միջոցներ չէր գործադրում բողոքականության դեմ: Նրանց հարաբերությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ վարդապետը պատրիարքի ձեռքը չմատնեց բողոքականությանը հարած մի քանի հայրենակցի: Հակովբոս պատրիարքը նրան հրամայում է, իբրև աքսոր, հաստատվել Բերայում, զբաղվել այնտեղի քարոզչությամբ: Այդ պաշտոնն այն ժամանակ պատվավոր չէր համարվում: Գևորգ վարդապետը պատրաստ էր սիրով մեկնել իր ծառայության նոր վայրը, սակայն ընդվզում են Խասգյուղի բնակիչներն ու ամիրաները՝ դիմելով պատրիարքին և պահանջելով չհեռացնել իրենց վարդապետին: Միաժամանակ նրան են դիմում Միջգյուղի բնակիչներն ու ամիրաները, խնդրելով Գևորգ վարդապետին ծառայության նշանակել իրենց մոտ: Պատրիարքը տեսնելով ժողովրդի համակրանքը, հրաժարվում է վարդապետին Բերա աքսորելու մտքից, բայց նրան չի թողնում իր նախկին պաշտոնին, այլ 1840 թվականին հրամայում է տեղափոխվել Միջգյուղ:
Բայց շուտով, երբ Անգլիայի դեսպանը պաշտպանում է բողոքական քարոզիչների գործունեությունը, Հակովբոս պատրիարքը ինքն է՛լ համոզվում է, որ նրանց դեմ խստությամբ պայքարել հնարավոր չէ, այլ միայն դպրոցով, որի կարիքը Կոստանդնուպոկսում զգացվում էր դեռ 18-րդ դարի սկզբից: 1838 թվականին ամիրա Կարապետ Պալյանի ջանքերով Սկյութարում հիմնվում է Սուրբ Երուսաղեմի ճեմարանը, որի պահպանության ու զարգացման համար մեծ ջանքեր է ներդնում պատրիարքը: Բայց մյուս ամիրաները թշնամանք տածելով Կարապետ Պալյանի հանդեպ, չեն աջակցում դպրոցի պահպանմանը: Արդյունքում վեճ է ծագում ժողովրդի և ամիրաների միջև, ինչի պատճառով Հակովբոս պատրիարքը հրաժարական է տալիս, իսկ պատրիարքական աթոռին 1840 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին բազմում է նրա նախորդը՝ Ստեփանոսը:
Ազգային Գերագույն ժողովի որոշմամբ Գևորգ վարդապետը գնում է Արմաշ՝ իբրև պատրիարքի հրավիրակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին, շարունակելով ծառայել Միջգյուղի համայնքին, Ստեփանոս պատրիարքի հավանությամբ ստանձնում է պատրիարքական փոխանորդության պաշտոնը, որը վարում է մինչև 1843 թվականի հունվարի 22-ը:
1841 թվականի հունվարի 15-ին պատրիարքը նրան շնորհում է վարդապետական ծայրագույն իշխանություն և եպիսկոպոսության աստիճան վկայական, թեև նա չի կարողանում իսկույն ժամանել Էջմիածին՝ ձեռնադրվելու համար:



1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցու]] կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցու]] կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։

13:11, 18 Ապրիլի 2018-ի տարբերակ

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1813(1813-07-05)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էդեկտեմբերի 6, 1882(1882-12-06)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԳերեզման Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, հուլիսի 5, 1813(1813-07-05)[1], Կոստանդնուպոլիս[1] - դեկտեմբերի 6, 1882(1882-12-06)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1], Ամենայն Հայոց կաթողիկոս 1866-ից։ Հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն։


Կյանքի վաղ տարիները

Գևորգ Դ կաթողիկոսը (ավազանի անունով՝ Գրիգոր Քերեստեճյան) ծնվել է 1813 թվականի հուլիսի 5-ին, Կոստանդնուպոլսի Սամաթիա արվարձանում, արհեստավորների ընտանիքում: Նրա հայրը ատաղձագործ Գրիգորի որդի մահտեսի Պետրոսն էր: Մահտեսի անվանում էին Երուսաղեմ ուխտի գնացած հավատացյալներին: Պետրոսը դերձակ էր և օսմանյան բանակի ենիչերի զինվորների համար մինթան, այսինքն վերնազգեստ էր կարում: Իսկ մոր անունը Սրբուհի էր, որը նույնպես մահտեսի էր: Նրանց ընտանիքում իշխող ջերմեռանդության ու խիստ բարեպաշտական մթնոլորտի մեջ է մեծանում է Գրիգորը, որը յոթ տարեկանում արդեն անգիր գիտեր եկեղեցական շատ աղոթքներ, ինչպես իր հասակակիցներից շատերը այդ ժամանակաշրջանում: 1820 թվականից Գրիգորի կրթությամբ է սկսվում զբաղվել Հովսեփ դպիրը, որն իր տանը հիմնել էր մասնավոր ուսումնարան: Այստեղ նա շատ երեխաների հետ սովորում է գրել, կարդալ, քրիստոնեական վարդապետություն, ժամասացություն, շարականներ երգել, ինչպես նաև թվաբանական ու քերականական աղքատիկ տեղեկություններ: Հովսեփ դպիրի մոտ ստացած մակերեսային ուսումը, այնուամենայնիվ, Գրիգորի մոտ սեր է արթնացնում առ եկեղեցին: Այստեղ նա սովորում է յոթ տարի, մինչև որ Հարություն ամիրա Պեզճյանի հովանավորությամբ և Կարապետ պատրիարքի հսկողությամբ բացվում է Գում Գափուի պատրիարքական եկեղեցու Ժառանգավորաց վարժարանը: Այստեղ դասախոսում էր ժամանակի հռչակավոր գիտնական, վարժապետ Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանը: Վարժարանը բացվել էր քահանայության պատրաստվող պատանիների և հասակավոր դպիրների համար: Գրիգոր Քերեստեճյանն այս վարժարանում սովորում է երկու տարի՝ 1827-1829 թվականներին՝ Գրիգոր Փեշտիմալճյանից ստանալով բարոյական արժեքներ և գիտելիքներ, թեպետ դարձյալ սահմանափակ ու միակողմանի: Այս տարիներին Գրիգորն այնքան է աչքի ընկնում իր ուշիմությամբ, ջանասիրությամբ և համեստությամբ, որ գրավում է պատվելու և Կարապետ պատրիարքի ուշադրությունը, վայելում նրանց սերը: 1830 թվականի մայիսի 25-ին պատրիարքը ոսկեգիր կոնդակով նշանակվում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդարանի քարտուղար՝ պաշտոնավարելով չորս տարի Առաքել ավագ քահանայի և ապա Պրուսացի Պողոս վարդապետի օրոք:

Վարդապետ ձեռնադրվելը

Շուտով հրաժարական է տալիս Կարապետ պատրիարքը, որի փոխարեն պատրիարք է ընտրվում Պրուսացի Ստեփանոս արքեպիսկոպոսը: Հենց նա էլ, անսալով Գրիգորի խնդրանքին, 1834 թվականի ապրիլի 7-ին պատրիարքական եկեղեցում նրան ձեռնադրում է սարկավագ, իսկ հաջորդ տարվա սեպտեմբերի 1-ին՝ կուսակրոն քահանա: Գրիգոր Քերեստեճյանն ընտրում է Գևորգ անունը: Գևորգ աբեղան իր հոգևոր գործունեությունը սկսում է քարոզչությամբ՝ Կոստանդնուպոլսի Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին և Սուրբ Հարություն եկեղեցիներում՝ շուտով արժանանալով ժողովրդի համակրանքին: Ձեռնադրությունից մի քանի ամիս անց պատրիարքը եկեղեցում ներկա լինելով Գևորգ աբեղայի մի քարոզին, խիստ հավանում է այն և դեկտեմբերի 9-ին նրան շնորհում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանություն: Աչքի ընկնելով իր քարոզչությամբ, նա դառնում է ոչ միայն ժողովրդի, այլև ամիրաների ու իշխանների սիրելին, և նրանց խնդրանքով Ստեփանոս պատրիարքը նշանակում է Խասգյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քարոզիչ՝ վստահելով նաև գյուղի եկեղեցու և դպրոցի կառավարման հոգսը:

Կրթական գործունեությունը

Այստեղ Գևորգ վարդապետի համար բացվում է գործունեության լայն ասպարեզ. նա հատկապես սկսում է զբաղվել մանուկների դաստիարակությամբ ու կրթությամբ: Հետագայում, հաշվի առնելով նրա նվիրված գործունեությունն այս ասպարեզում, ժողովուրդը Գևորգ վարդապետին տալիս է «Դպրոցների պաշտպան» անունը: Նրա մի քարոզից ոգևորվելով, կրթության գործին նպաստել է որոշում գլխավոր ամիրաներից մեկը՝ Մկրտիչ Ճեզաիրլյանը: Նրա տրամադրած գումարով կառուցվում է դպրոցի շենքը, իսկ Գևորգ վարդապետը բարեկարգում է ուսումնական ծրագիրը՝ դասավանդվող առարկաների շարքում ընդգրկելով լեզուներև և բացելով գրադարան: Նաև կարգվում են առավել գիտակ ուսուցիչներ: Բայց նրա ամենանշանակալի նորամուծությունն էր օրիորդաց դպրոց հիմնելը այն ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրության մեջ աղջիկների կրթությունն ավելորդ, նույնիսկ վնասակար բան էր համարվում: 1820-ական թվականներին Կոստանդնուպոլսում քարոզչություն էին սկսել իրականացնել ԱՄՆ-ից ժամանած բողոքական քարոզիչները, որոնք քրիստոնեություն էին քարոզում հատկապես քրիստոնյա հայության շրջանում: Դրա դեմ պայքարելու համար ընտրվում է Մարզվանի հոգևոր առաջնորդ Հակովբոս եպիսկոպոսը: Նա բողոքականության տարածման դեմն առնելու համար դիմում է խստությունների, հրապարակավ նզովում է բողոքականությունն ու Մարտին Լյութերի վարդապետությունը, իսկ բողոքականություն ընդունած հայերին աքսորել տվեց: Գևորգ վարդապետն այդ խիստ միջոցներին դեմ էր, իսկ բողոքականության դեմ պայքարի լավագույն զենքը համարում էր դպրոցն ու ժողովրդի դաստիարակությունը, որով էլ, ի դեպ, գործում էին ամերիկացի քարոզիչները: Գևորգ վարդապետն անհրաժեշտ էր համարում կանոնավոր դպրոցներ բացել և անվճար ուսում տալ աղքատ ընտանիքների երեխաներին: Դրան զուգահեռ նա ձգտում էր խնամքի կենտրոն բացել աղքատների ու որբերի համար, աշխատանք հայթայթել անգործ մնացած հայերի համար: Սակայն պատրիարքը դեռևս չէր հետևում Գևորգ վարդապետի հորդորներին:

Հակովբոս պատրիարքի հետ հարաբերությունները

Հակովբոս պատրիարքը սկսում է կասկածանքով վերաբերվել Գևորգ վարդապետին, քանի որ նա խիստ միջոցներ չէր գործադրում բողոքականության դեմ: Նրանց հարաբերությունները սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ վարդապետը պատրիարքի ձեռքը չմատնեց բողոքականությանը հարած մի քանի հայրենակցի: Հակովբոս պատրիարքը նրան հրամայում է, իբրև աքսոր, հաստատվել Բերայում, զբաղվել այնտեղի քարոզչությամբ: Այդ պաշտոնն այն ժամանակ պատվավոր չէր համարվում: Գևորգ վարդապետը պատրաստ էր սիրով մեկնել իր ծառայության նոր վայրը, սակայն ընդվզում են Խասգյուղի բնակիչներն ու ամիրաները՝ դիմելով պատրիարքին և պահանջելով չհեռացնել իրենց վարդապետին: Միաժամանակ նրան են դիմում Միջգյուղի բնակիչներն ու ամիրաները, խնդրելով Գևորգ վարդապետին ծառայության նշանակել իրենց մոտ: Պատրիարքը տեսնելով ժողովրդի համակրանքը, հրաժարվում է վարդապետին Բերա աքսորելու մտքից, բայց նրան չի թողնում իր նախկին պաշտոնին, այլ 1840 թվականին հրամայում է տեղափոխվել Միջգյուղ: Բայց շուտով, երբ Անգլիայի դեսպանը պաշտպանում է բողոքական քարոզիչների գործունեությունը, Հակովբոս պատրիարքը ինքն է՛լ համոզվում է, որ նրանց դեմ խստությամբ պայքարել հնարավոր չէ, այլ միայն դպրոցով, որի կարիքը Կոստանդնուպոկսում զգացվում էր դեռ 18-րդ դարի սկզբից: 1838 թվականին ամիրա Կարապետ Պալյանի ջանքերով Սկյութարում հիմնվում է Սուրբ Երուսաղեմի ճեմարանը, որի պահպանության ու զարգացման համար մեծ ջանքեր է ներդնում պատրիարքը: Բայց մյուս ամիրաները թշնամանք տածելով Կարապետ Պալյանի հանդեպ, չեն աջակցում դպրոցի պահպանմանը: Արդյունքում վեճ է ծագում ժողովրդի և ամիրաների միջև, ինչի պատճառով Հակովբոս պատրիարքը հրաժարական է տալիս, իսկ պատրիարքական աթոռին 1840 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին բազմում է նրա նախորդը՝ Ստեփանոսը: Ազգային Գերագույն ժողովի որոշմամբ Գևորգ վարդապետը գնում է Արմաշ՝ իբրև պատրիարքի հրավիրակ, իսկ նույն տարվա դեկտեմբերին, շարունակելով ծառայել Միջգյուղի համայնքին, Ստեփանոս պատրիարքի հավանությամբ ստանձնում է պատրիարքական փոխանորդության պաշտոնը, որը վարում է մինչև 1843 թվականի հունվարի 22-ը: 1841 թվականի հունվարի 15-ին պատրիարքը նրան շնորհում է վարդապետական ծայրագույն իշխանություն և եպիսկոպոսության աստիճան վկայական, թեև նա չի կարողանում իսկույն ժամանել Էջմիածին՝ ձեռնադրվելու համար:


1841 թ.-ին արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի։ 1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։

Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։ 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։ Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ՝ կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։ Կաթողիկոսական գահին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Մակար Ա Թեղուտցին։

Արտաքին հղումներ


Նախորդող՝
Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
Կաթողիկոս
1866–1882
Հաջորդող՝
Մակար Ա Թեղուտցի
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.