«Դափնեվարդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Nerium oleander2.jpg|մինի|Սովորական դափնեվարդ]]
[[Պատկեր:Nerium oleander2.jpg|մինի|Սովորական դափնեվարդ]]
'''Դափնեվարդ''' ({{lang-lat|Nerium}}), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար բարձր թփեր են։ Տերևները նեղ են, նշտարաձև, կաշեկերպ։ Ծաղիկները վառ են, խոշոր։ Պսակը վարդագույն է, կարմիր, սպիտակ կամ դեղին։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Սովորական դափնեվարդ ({{lang-lat|N․ oleander}}) [[ՀՀ]]-ում աճեցվում է [[Ղրիմ]]ի հարավային և [[Կովկաս]]ի [[Սևծովյան տարածաշրջան|Սևծովյան]] ափերին, [[Անդրկովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է [[գլիկոզիդներ]] (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։
'''Դափնեվարդ''' ({{lang-lat|Nerium}}), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մ-ի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն ({{lang-lat|N․ oleander}}) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.): Նախկին [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]-ում աճեցվում է [[Ղրիմ]]ի հարավային և [[Կովկաս]]ի [[Սևծովյան տարածաշրջան|Սևծովյան]] ափերին, [[Անդրկովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում։ Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։ Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է [[գլիկոզիդներ]] (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Բազմացվում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Կտրոնները ավազում կամ ջրում 20-220 ջերմության պայմաններում սովորաբար արմատակալում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Ճփնին ծաղկում է ամռանը։ Բույսերը գարնանից անհրաժեշտ է փոխադրել պատշգամբ կամ պարտեզ և պահել ուղղակի արևի տակ։

{{վիքիբառարան}}
{{վիքիբառարան}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=320}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=320}}

10:14, 14 Ապրիլի 2018-ի տարբերակ

Սովորական դափնեվարդ

Դափնեվարդ (լատին․՝ Nerium), շնամեռուկազգիների (Apocinaceae) ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը Փոքր Ասիան և Հարավային Եվրոպան է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մ-ի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն (լատին․՝ N․ oleander) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.): Նախկին ԽՍՀՄ-ում աճեցվում է Ղրիմի հարավային և Կովկասի Սևծովյան ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։ Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Բազմացվում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Կտրոնները ավազում կամ ջրում 20-220 ջերմության պայմաններում սովորաբար արմատակալում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Ճփնին ծաղկում է ամռանը։ Բույսերը գարնանից անհրաժեշտ է փոխադրել պատշգամբ կամ պարտեզ և պահել ուղղակի արևի տակ։

Ընթերցե՛ք «դափնեվարդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 320