«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն
Հետ է շրջվում 5684108 խմբագրումը, որի հեղինակն է՝ Կարապետ Հակոբյան (քննարկում) մասնակիցը Պիտակ՝ Հետ շրջել |
No edit summary |

Տող 4. | Տող 4. | ||
| պատկեր =[[Պատկեր:Commanders of Armenian volunteer units.png|220px]] |
| պատկեր =[[Պատկեր:Commanders of Armenian volunteer units.png|220px]] |

| մականուն ='''Խանասորի Վարդան'''
'''Վարդան'''
'''Վարդան Խանասորա''' |
| մականուն ='''Խանասորի Վարդան'''
'''Վարդան'''
'''Վարդան Խանասորա''' |

| ծննդյան վայր = [[Ղարաբաղ]], [[Ելիզավետպոլի նահանգ]] |
| ծննդյան վայր = [[Լեռնային Ղարաբաղ]], [[Ելիզավետպոլի նահանգ]] |

| վախճանի վայր = {{Դրոշ|ՀԽՍՀ}} [[Երևան]], [[Հայկական ԽՍՀ]] |
| վախճանի վայր = {{Դրոշ|ՀԽՍՀ}} [[Երևան]], [[Հայկական ԽՍՀ]] |

| կոչում = |
| կոչում = |

| զորամաս = |
| զորամաս =կամավորական խմբեր |

| հրամանատար էր =5-րդ կամավորական գնդի, [[Խանասորի արշավանք]]ի |
| հրամանատար էր =5-րդ կամավորական գնդի, [[Խանասորի արշավանք]]ի |

| պաշտոն =[[խմբապետ]], [[հայդուկապետ]] |
| պաշտոն =[[խմբապետ]], [[հայդուկապետ]] |

| մարտեր =[[Շատախի ինքնապաշտպանություն]]
[[Խանասորի արշավանք]]

| մարտեր =[[Շատախի ինքնապաշտպանություն]]
[[Խանասորի արշավանք]]
Հայ-թաթարական ընդհարումներ
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
[[Վանի հերոսամարտ|Վանի ինքնապաշտպանություն]], [[Առաջին համաշխարհային պատերազմ]] |

| պարգևներ = |
| պարգևներ = |

| պաշտոնաթող =[[1918 թվական]] |
| պաշտոնաթող =[[1918 թվական]] |
18:14, 11 Ապրիլի 2018-ի տարբերակ
Սարգիս Մեհրաբյան | |

1870 - 1943 թվականի հունվարի 2 | |
Ծննդավայր | Լեռնային Ղարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Կամավորական խմբեր |
Ծառայության տարիներ | 1890—1917 թվականներ |
Կոչում | գեներալ |
Զորամաս | կամավորական խմբեր |
Հրամանատարն էր | 5-րդ կամավորական գնդի, Խանասորի արշավանքի |
Պաշտոն | խմբապետ, հայդուկապետ |
Մարտեր/ պատերազմներ | Շատախի ինքնապաշտպանություն Խանասորի արշավանք Հայ-թաթարական ընդհարումներ Ղարաբաղի ինքնապաշտպանություն Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ |
Պաշտոնաթող | 1918 թվական |
Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թ. որպես Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան), Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերում՝ առանց Բաքվի կուսակցական կյանքին մասնակցության։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից՝ հաստատվում է Բաքվում։ 1915 թ. սկզբին անցնում է Թիֆլիս։ 1915 թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ 1915 թվականի գարնանը նշանակվում է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։
Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում (1941-1945 թթ.):
Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։
Գրականություն
- Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։
- Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 398 էջ։
- Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002:
- Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, Թեհրան, 1950, 182 էջ։
- Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |