«Ագարակավան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{այլ|Ագարակ (այլ կիրառումներ)}}
{{այլ|Ագարակ (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Ագարակաւան}}
{{Բնակավայր
{{Բնակավայր
|կարգավիճակ = Գյուղ
|կարգավիճակ = Գյուղ

07:06, 10 Ապրիլի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Հիմնադրված է1920 թ.
Այլ անվանումներԱգարակ
Մակերես5.74 կմ²
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1388 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+3
Ագարակավան (Հայաստան)##
Ագարակավան (Հայաստան)
Ագարակավան (Արագածոտնի մարզ)##
Ագարակավան (Արագածոտնի մարզ)

Ագարակավան (մինչև 2006 թ. Ագարակ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, մարզկենտրոնից 32 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։ Ագարակավան է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։ Գյուղում գործում է միջնակարգ 12 ամյա դպրոց: Դպրոցն ունի 124 աշակերտ 2017թ դրությամբ:

Բնակչություն

Գյուղի նախնիները գաղթել են Մուշից Սասունից և Տարոնից։ Ագարակավանի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 1922 1959 1970 2001 2004
Բնակիչ 500 535 610 1 069 1 104

Տնտեսություն

Բնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր:

Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր: Հացահատիկային մշակաբույսերից աճեցնում են ցորեն և գարի: Կերային մշակաբույսերից աճեցնում են կորնգան և առվույտ: Տնամերձ հողերում մշակում են այգիներ և բանջարաբոստանային կուլտուրաներ: Այգիներում գերակշռում են ծիրանենին, խնձորենին, ընկուզենին, կեռասենին, տանձենին, մշակում են նաև նուշ, թութ, սերկևիլ, թուզ, կաղին: Հատապտուղներից աճեցնում են մոշ, ելակ, մորի, հաղարջ, մասուր: Բանջարաբոստանային կուլտուրաներից աճեցնում են կարտոֆիլ, լոբի, լոլիկ, վարունգ, դդում, սիսեռ, սմբուկ, կաղամբ, տաքդեղ, սոխ, սխտոր, կանաչիների տարբեր տեսակներ և այլն:

Հարևան գյուղատեղիներ

Գյուղից հյուսիս գտնվում է Դիան գյուղը, արևմուտքում Ներքին Բազմաբերդ գյուղն է: Հյուսիս-արևմուտքում Կաքավաձոր գյուղն է:

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.

Աշխարհագրություն

Գյուղի կլիման չորային է: Ամառները շոգ են և չոր, միջին ջերմաստիճանը տատանվում է +22 +34 աստիճանների սահմաններում, ամառվա ընթացքում քիչ են մթնոլորտային տեղումները, որոնց բացակայությունը մեծ վնաս է հասցնում արոտավայրերին և վարելահողերին: Գյուղը ունի ոռոգման և խմելու ջրի խնդիր, ոռոգումը կատարվում է արհեստականորոն ամբարված ջրի շնորհիվ, իսկ խմելաջուրը սակավ է: Ձմռանը ջերմաստիճանը տատանվում է -3 -15 աստիճանների սահմաններում, վերջին 3 տարիների ընթացքում ջերմաստիճանը նվազում է ընդհուպ մինչև -23 աստիճան: Հաստատուն ձյունածածկույթ չի ձևավորվում: Գյուղը չունի բնական գազի մատակարարում, գյուղացիների մեծ մասը տաքացնում են տները վառարաններով: Գյուղն ունի գիշերային լուսարձակներ: Գյուղում կա Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձան: Գյուղում չկա եկեղեցի, սակայն կա մատուռ, որը գյուղացիների սրբատեղին է: