«Աստղաշեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Աստղաշէն}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
{{Տեղեկաքարտ Բնակավայր
| կարգավիճակ = գյուղ
| կարգավիճակ = գյուղ

05:11, 10 Ապրիլի 2018-ի տարբերակ

Գյուղ
Աստղաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի շրջան
ԳյուղապետԶորիկ Ղազարյան
Այլ անվանումներԴաշբուլաղ, Քարաղբյուր
Մակերես1595.7 հա կմ²
ԲԾՄ772 մետր
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն507 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աստղաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աստղաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աստղաշեն, գյուղ Արցախի Ասկերանի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից 15 կմ արևմուտք` 800 մետր բարձրության վրա, իսկ Ստեփանակերտից` 20 կմ հեռավորության վրա։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2.5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապն առկա է: 2014 թվականից ի վեր ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով: Աստղաշենն ունի գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ և միջնակարգ դպրոց (Ժան Անդրյանի անվան), որտեղ սովորում են 73 աշակերտ (2017 թվականի դրությամբ)։ 2010 թվականին Վիլհելմ Կարապետյանի օժանդակությամբ գյուղում բացվել է արվեստի դպրոց[1][2]։

Անվան ծագում

Մինչև թուրք-սելջուկների հարձակումը գյուղը կոչվում էր Քարաղբյուր: Հետագայում կոչվել է Դաշբուլաղ, իսկ 1988 թվականին վերանվանվել է Արցախաշեն: Արցախի տարածքում հայտնաբերվել են բրածո կենդանիներ, ինչպես նաև փայտի քարացած մնացորդներ: Աստղակերպ քարացած մնացորդների առկայությունը, վայրի բացառիկությունը հակտորոշ երևույթ է գնահատվել և Արցախաշեն վերանվանված գյուղը 1996 թվականի հունվարի 31-ին վերանվանվել է Աստղաշեն: Իսկ գյուղի պատմական անունը Քարաղբյուր է[3]:

Բնակչություն

Գյուղի բնակչության քանակը տարբեր տարիներին․

Ըստ Սերգեյ Մելքումյանի «Լեռնային Ղարաբաղը» 1990 թվականին Լույս ընծայված գրքի` գյուղում կար 450 տուն, 1600 բնակիչ, 1987 թվականին` 208 տուն` 708 բնակիչ, 1988 թվականի Արցախյան շարժման նախօրյակին` հայ-136 ծուխ` 342 բնակիչ և ադրբեջանցի` 59 ծուխ` 345 բնակիչ: 2000 թվականին` 140 ծուխ միայն հայկական` 500 բնակիչ, 2002 թվականին` 144 ծուխ` բնակիչ` 506:

2015 թվականի դրությամբ Աստղաշենի բնակչության թիվը կազմում է 507 մարդ[4]:

Աշխարհագրություն

Համայնքը լեռնային է, ունի 1595.7 հա տարածք, որից 1263.08 հա գյուղատնտեսական նշանակության, 177.69 հա` անտառային հողեր: Աստղաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը:

Աստղաքարեր

Աստղաշեն գյուղում հայտնաբերված աստղաքարերը 165 –145 մլն «տարեկան» են[5]: Ենթադրում են, որ այնտեղ ժամանակին օվկիանոս է եղել։ Օվկիանոսի հատակին մանր կենդանիների մնացորդներ կային, որոնք աստիճանաբար կպել են իրար և այդպես քարացել[6]: Աստղաշենի բրածո տեղանքը մինչ օրս լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել, թերևս առաջին փորձը 2013 թվականի աշնանն Ազոխի քարանձավի հնագիտական արշավախմբի կողմից կատարված ուսումնասիրությունն է: Ուսումնասիրության նախնական տվյալների մասին տեղեկություններ է հայտնել Ազոխի քարանձավի հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը: Աստղաշենի հաջորդականության բրածո պարունակող տեղամասը գտնվում է անմիջապես ճամփեզրի տակ, բացի Հյուսիսից, Հյուսիս–արևմուտքից դեպի Հարավ–արևմուտք ուղղությամբ մոտ 75 մ փոքր արահետից: Շերտադարսման անկումը հարավ-արևմտյան ուղղությամբ մոտ 16° է: Բրածոներով հարուստ տեղամասը գլխավորապես հանդիպում է Աստղաշենի հաջորդականության հիմնահարթակում և միջնամասում: Այս հորիզոնները բավական խոշոր հատիկավորված են՝ կլորավուն հատիկներ պարունակող բեկորային քարաշերտերով և կենսաշերտային նյութով: Որոշ քարաշերտեր մուգ են և, ըստ երևույթին, կազմված բազալտից: Աչքի են ընկնում նաև հանքայնացման կանաչ օջախներ, որոնք կարող են լինել հանքային քլորիտի կամ գլաուկոնիտի առկայության նշաններ:

«Տարածքը հարուստ է ծովային բրածո մնացորդներով, որոնք լավ են պահպանվել ժայռապարների շերտադարս մակերեսներին: Դրանք, որպես կանոն, ընկղմված չեն նստվածքաշերտի հաստության մեջ, որը բավական փխրուն է: Բրածո նյութը մասնատված է և վատ տեսակավորված: Կենսաշերտը հիմնականում պարունակում է ծովաշուշանների մնացորդներ, իսկ աստղաձեւ բրածոներն իրականում այս բուսատեսակներին պատկանող աստղաձև ոսկրիկներ են (ցողունային հատվածներ): Հնարավոր է, դրանք ծովաշուշանների Pentacrinites ցեղատեսակի ներկայացուցիչներ են (կամ, ամենայն հավանականությամբ, ցեղակից որևէ տաքսոնի, ինչպես օրինակ՝ benthic isocrinids): Pentacrinites ցեղատեսակը գոյություն է ունեցել տրիասից մինչև էոցեն ժամանակաշրջանը, այնուամենայնիվ, հայտնի է, որ այն առավել տարածված է եղել յուրայի շրջանում: Ծովաշուշանները ծովաստղի և ծովոզնու ցեղակիցներ են և պատկանում են փշամորթների տիպին»,-տեղեկացնում է Լևոն Եպիսկոպոսյանը։ Աստղաշենի այս հատվածից վերցվել են աստղաձեւ ոսկրիկների նմուշներ, որոնք ուղարկվել են հետազոտման Հյուսիսային Եվրոպա ծովաշուշանների մասնագետի, ով այժմ փորձում է պարզել՝ արդյոք դրանք նոր տեսակներ են, թե՝ ոչ: Աստղաշենում հայտնաբերված այլ բրածո մնացորդների թվում էին ծովաոզնու շուրջբերանային հատվածը և նիզակակիր ծովաոզնու բավականին խոշոր փշերը: Գտնվել են նաեւ ուսոտանիների տեսակներ խիստ կողավորված խեցիներով: Աստղաշենի ժայռահարթակը, ըստ էության, հանդիսանում է կոշտից մինչեւ շատ կոշտ կենսաշերտ՝ ներառված յուրայի ժամանակաշրջանի «ստանդարտ» կրաքարային 34 հաջորդականության մեջ, ինչը, ընդհանուր առմամբ, բնորոշ է այս տարածաշրջանին[7]։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ[8]: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ:  Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 2 ակունքներից: Գյուղում գործում են առևտրի 4 օբյեկտներ: Համայնքի տարածքում առկա են թվով 11 աղբյուրներ` Քարե (հենց Քարե աղբյուրի անունից էլ առաջացել է Քարաղբյուր անվանումը), Ալեքսանի, Պլպլան, Վերին, Նապաստակի, Վանուն, Ալիսանի, Քրամի, Վետանց, Ղշլաղեն և Մոսունց ծորին:

Տրանսպորտ

Համայնքային ենթակայության ճանապարհներն պատված է խճով ու կոպճով, չմշակված կապակցող նյութերով: Տրանսպորտային կապը կարգավորված է: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Պատարա-Ստեփանակերտ-Պատարա թիվ 112 և Խանցք-Ստեփանակերտ-Խանցք թիվ 123 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով:

Պատմամշակույթային հուշարձաններ

Աստղաշենի Ս. Գևորգ եկեղեցի

Համայնքի տարածքում են Ս. Գևորգ եկեղեցին(19-րդ դարի կես), Ֆռանգյուլաց, Կապենխաչ, Չմանենխաչ, Երե նահատակ սրբատեղիները, ինչպես նաև դամբարաններ (մ.թ.ա. 2-1 հազ), աղբյուր` 1930 թվական: Աստղաշենում հաշվառված է 53 հուշարձան։ Ս. Գևորգ եկեղեցին կառուցված է երեք կամարների վրա, ունի ուղղանկյուն հատակագիծ (չափերը՝ 17.3 x 8.4մ)[9]: Միանավ բազիլիկա է՝ կառուցված 19-րդ դարում: Ներկայումս այն վերանորոգված է: Ծածկը թիթեղապատ է, տանիքը՝ թաղակապ: Միակ մուտքը բացվում է հարավային կողմից[10]: Ունի 5 պատուհան, որոնք բացվում են հարավային, արևելյան և արևմտյան կողմերից: Մուտքից աջ, ագուցված մի քարի վրա արձանագրված է.

1898 ամի 24 օքոստոսին եկաւ Հայրիգն կացաւ այս տեղենց

Եկեղեցու բակում կան երկու ուշագրավ խաչքարեր՝ բնորոշ 16-17-րդ դարերին: 2007 թվականին «Սուրբ Գևորգ» եկեղեցին վերակառուցվեց ամերիկահայ բարերարներ բժիշկ Յակոբ և տիկին Լուդովիկա Այնթապլյանների հովանավորությամբ, Արմեն Էդվարդի Ղահրամանյանի և Բորիս Պետրոսյանի նախաձեռնությամբ:

Գյուղի կենտրոնում կառուցված է հուշարձան `  երկարությունը 7մ, լայնությունը 3.5մ, բարձրությունը 3.5մ, որը նվիրված է Արցախյան պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակին, կառուցված է կարմիր տուֆից, կամարակապ է, կենտրոնում հրեշտակ է՝ ձեռքին սուր, կամարների վրա զարդանախշեր են, վերին և ստորին մասերում կան արձանագրություններ:

Գյուղի սրբավայրերն էին` Փռունգյուլաց Սուրբը, Խաչին տակը կամ Կապեն Խաչը, Չիմանեն Խաչը, Յերե նահատակը` Խաչին դոշը:

Գյուղի վերևի մասում կա մի քարանձավ, որը տեղացիներն անվանում էին «Սանգար»: Ժամանակին այնտեղ կատարում էին պեղումներ: Քարանձավի մեջ կային նախնադարյան մարդկանց ոսկորներ, որոնք ուսումնասիրել են և ասել են, որ հազարավոր տարիների պատմություն ունեն այդ ոսկորները:

Աստղաշենը Հայրենական մեծ պատերազմում

Հայրենական Մեծ պատերազմում գյուղի զոհվածներին նվիրված հուշարձան

Գյուղում կա նաև Հայրենական մեծ պատերազմում նահատակված 124 մարտիկներին նվիրված հուշարձան (1970-ական թվականներ.), որը կերտել է համագյուղացի Աբել Իսահակի Պետրոսյանը:

Աստղաշենցիներն Արցախյան պատերազմում

Աստղաշենում 1991 թվականին կազմավորվել է կամավորական ջոկատ, որն առանձին, ապա Բադարայի վաշտի կազմում մասնակցել է Ասկերանի (Նախիջևանիկ, Խրամորթ), Մարտակերտի, Աղդամի, Քելբաջարի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աստղաշենի հրամանատարներն են եղել Վ. Ղազարյանը, Կ. Գասպարյանը, Ա. Եգորյանը, Յ. Անտոնյանը։ Գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[2]: Նրանց հիշատակի անկյունը բացել են Աստղաշենի դպրոցում 1994 թվականի դեկտեմբերի 21-ին: Գյուղի զոհված ազատամարտիկների պատվին գյուղում բացվել է հուշարձան, որը կառուցվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատար, գեներալ-մայոր, աստղաշենցի  Արմեն Ղահրամանյանի նախաձեռնությամբ` 2009 թվականին:

Հայտնի աստղաշենցիներ

Գյուղի պատմության մեջ կարելի է նշել բազմաթիվ հայտնի անուններ.
  • Ռոբերտ Քոչարյան- ՀՀ նախկին նախագահ,
  • Կարեն Կարապետյան - ՀՀ վարչապետ,
  • Լևոն Մնացականյան - Արցախի հանրապետության պաշտպանության նախարար,
  • Նարինե Աղաբալյան - Արցախի հանրապետության կրթության և գիտության նախարար,
  • Արմեն Ղահրամանյան - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ,
  • Ռիտա Մնացականյան – Արցախի հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր,
  • Մովսես Կարապետյան - գնդապետ,
  • Անդրանիկ Ճաղարյան - դոկտոր-պրոֆեսոր,
  • Ռոլանդ Գրիգորյան - ակադեմիկոս,
  • Պավել Անդրյան - վաստակավոր ուսուցիչ,
  • Սեդրակ Քոչարյան - գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • Էդիկ Ղահրամանյան - Ստեփանակերտի Շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ:
Հանրաճանաչ գիտնականներ են․
  • Անդրանիկ Ջումշուդի Ճաղարյան - բճշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, սրտաբան (Երևան), «Գրանդ պրի» և Ն.Ն.Բուրդենկոյի անվան մրցանակակիր:
  • Ռոլանդ Անաստասի Գրիգորյան - Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր (Երևան), բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ:
  • Բենիկ Մկրտիչի Մնացականյան -  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (Ուզբեկստան` Սամարղանդ):
  • Երվանդ Համբարձումի Անդրյան - անասնաբուծական գիտությունների թեկնածու (դոցենտ, Վորոշիլոգրադում):
  • Միքայել Ներսեսի Առաքելյան - բանահավաք, գիտաշխատող, «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից» գրքի և այլ աշխատությունների հեղինակ:
  • Ժան Սերգեյի Անդրյան- գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ: (20.06.1996 թվական. Հետմահու, Ստեփանակերտում նշվեց Ժանի ծննդյան 70-ամյանկը և որոշվեց իր ծննդավայրի` Աստղաշենի դպրոցը անվանել Ժան Անդրյանի անունով):
  • Ռոբերտ Միքայելի Ղահրամանյան - ԽՍՀՄ, ՀՀ և Արցախի գրողների միության անդամ, բանահավաք, բազմաթիվ գրքերի հեղինակ, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ:
  • Սլավա Զավենի Պետրոսյան - դասախոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու:
  • Յուրի Ավանեսի Ասրյան - դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, հնագետ:
  • Յուրի Հովսեփի Ջհանգիրյան - գյուղատնտեսական գիտությունների թեկնածու: Գյուղին իր մեծ օգնությունն է ցուցաբերում համագյուղացի Վիլեն Կարապետյանը: Նրա ջանքերով 2010 թվականին կառուցվեց գյուղի արվեստի դպրոցը:

Պատկերասրահ

Հետաքրքիր փաստեր

  • 1898 թվականի օգոստոսի 24-ին Դաշբուլաղ ժամանեց Խրիմյան Հայրիկը: Գյուղում նրա գտնվելու մասին վկայում է քարի վրա գրությունը, որը պահվում է դպրիան թանգարանում:[11]
  • Աստղաշենի ամենատարեց մարդը 2017 թվականի դրությամբ Նունուֆար Իշխանի Պետրոսյանն է` ծնված 1923 թվականին:

Ծանոթագրություններ

  1. «ԼՂՀ Աստղաշեն գյուղում բացվել է արվեստի դպրոց». https://armenpress.am. Արմենպրես. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. 2,0 2,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 79-80։
  3. Բազմավեպ, (1989 թ). նախախորհրդային քարտեզներ. էջ 204.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». http://www.stat-nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն); line feed character in |title= at position 22 (օգնություն)
  5. «Աստղաշենի աստղային առեղծվածը». http://artsakhtimes.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. «Աստղաշենի գաղտնիքները». https://medium.com. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  7. «Աստղաշեն. թե ինչ են հուշում ուսումնասիրությունները». http://www.karabakh-open.info. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  8. «Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի առօրյան». http://www.artsakhtv.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  9. «Աստղաշեն. թե ինչ են հուշում ուսումնասիրությունները». http://www.karabakh-open.info. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  10. «Աստղաշենի տեսարժան վայրեր». http://ecovillage.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  11. Ջհանգիրյան, Անյա (2015). Աստղաշենը և աստղաշենցիք. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն. էջեր 10–11.

Աղբյուրներ

  • Հ. Ղահրամյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015 էջ 33-34