«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ |բնօրինակ անուն = Rich Dad Poor Dad |պատկեր = Rich Dad Poor...»:
 
No edit summary
Տող 2. Տող 2.
|անուն = Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ
|անուն = Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ
|բնօրինակ անուն = Rich Dad Poor Dad
|բնօրինակ անուն = Rich Dad Poor Dad
|պատկեր = Rich Dad Poor Dad.jpg
|պատկեր =
|նկարագրում =
|նկարագրում =
|ենթավերնագիր =
|ենթավերնագիր =

14:56, 7 Ապրիլի 2018-ի տարբերակ

Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ
Rich Dad Poor Dad
ԵնթավերնագիրWhat The Rich Teach Their Kids About Money – That The Poor And Middle Class Do Not!
ՀեղինակՌոբերտ Կիյոսակի և Շերոն Լեկտեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն[1]
ԹեմաԱնձնական ֆինանսներ, ձեռնարկատիրություն, բիզնես, ներդրումներ, տնտեսագիտություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2000 թվական, ապրիլի 1
Էջեր207
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակման տարեթիվ1997
ԳՄՍՀ1-61268-113-1
OCLC43946801 և 168668493

Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ (անգլ.՝ Rich Dad Poor Dad), գիրքը ամերիկացի (ճապոնական ծագմամբ) գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիի և նրա գործընկեր ու հաշվապահ Շերոն Լեկտերի համատեղ աշխատանքն է, հրատարակվել է 2000 թվականի ապրիլի 1-ին: Գրքում ներկայացված է տարբեր սոցիալական խավերի երկու հայրերի պատմությունը, ցույց տալու համար, թե ինչ են սովորեցնում հարուստ հայրերն իրենց երեխաներին և ինչ չեն սովորեցնում աղքատները: Այս գրքի հիմնական առաքելությունը ընթերցողին ֆինանսական գրագիտություն սովորեցնելն է (ֆինանսական կրթություն), բիզնես սկսելու և ձեռք բերելու հմտություններ՝ ակտիվների ներդրմամբ, անշարժ գույքի ներդրմամբ: Ինչպես նաև գիրքը բարձրացնում է ֆինանսական մտածողությունը (ֆինանսական IQ), բարելավվում գործարար և ֆինանսական հմտությունները:: «Հարուստ հայրիկ, Աղքատ հայրիկ» գիրքում կան առակային ոճով գրված հատվածներ, Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին[2]:

Սյուժե

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը ֆինանսական կրթության բացերի մասին է, որոնք փչացնում են մարդու կյանքը: Գիրքը այն մարդկանց համար է, ովքեր չեն հասկանում, թե ուր է կորչում իրենց աշխատած գումարը: Գրքում խոսվում է մարդկանց մտածողության տեսակների մասին՝ հարուստ և աղքատ մարդկանց մտածողության: Մարդկանց 95%-ը աղքատ և ընդամենը 5%-ը՝ հարուստ: Ըստ գրքի հեղինակների պատճառը այն է, որ մարդկանց առաջին խումբը ծախսում է այնքան, որքան աշխատում է, իսկ երկրորդ խումբը ծախսում է այնքան, որքան թույլ է տալիս իրենց ակտիվը՝ գործը, որը իրենք հիմնել են, և որը եկամուտ է բերում իրենց: Առաջին խումբը աշխատում է ուտելիքի և հագուստի համար, երկրորդ խումբը անգամ եկամուտների աճի դեպքում դրանք ծախսում է ոչ թե հերթական անպետք իրը ձեռք բերելու, այլ շրջանառության մեջ դնելու համար:

Գրքի հերոսը ծնվել էր քաղաքացիական ծառայողի՝ բավական հաջողակ ուսուցչի ընտանիքում, ով վատ չէր վաստակում, սակայն միշտ բախվում էր գումարի չբավականացնելու խնդրի հետ: Այդ մարդը Ռոբերտ Կիյոսակիի հարազատ հայրն էր, սակայն կար ևս մեկ մարդ, ում Կիյոսակին կոչում էր «հարուստ հայրիկ»: Դա նրա ընկերոջ՝ Մայքլի հայրն էր՝ ոչ լավ կրթությամբ մի մարդ, ով որոշել էր զբաղվել բիզնեսով և դարձել էր Հավայան կղզիների ամենահարուստ մարդկանցից մեկը: Ռոբերտ Կիյոսակիի երկու հայրիկներն էլ սովորեցնում էին նրան իրենց կյանքի արժեքները և տալիս էին միանգամայն տարբեր կրթություն և գիտելիքներ: Ռոբերտ Կիյոսակիի հարազատ հայրը, ասում էր նրան, որ պետք է լավ սովորել դպրոցում, ստանալ լավ կրթություն և այդ դեպքում միայն կկարողանա գտնել բարձր աշխատավարձով աշխատանք: Հարուստ հայրիկն ընդհակառակը, կոտրում էր բոլոր կարծրատիպերն ու փոխում տղայի հոգեբանությունը: Նա գտնում էր, որ մարդկանց 95%-ը սովորում է կանոններ դպրոցում և հետևում դրանց ողջ կյանքի ընթացքում, հենց դրա պատճառով էլ աղքատ է: Իսկ ահա մարդկության 5%-ը սովորում է այլ կանոններ՝ կյանքի կանոններ: Հենց այդ կանոններն է բացահայտում Ռոբերտ Կիյոսակին այս գրքում: Ահա դրանցից մի քանիսը՝

  • Հարկավոր չէ աշխատավարձի բարձրացման դեպքում տեղափոխվել 5-սենյականոց բնակարան, որովհետև վարձի չափը կավելանա ձեր աշխատավարձի չափին զուգահեռ:
  • Պաշտոնի բարձրացում ստանալով՝ պետք չէ նոր մեքենա կամ թանկարժեք տեխնիկա գնել:
  • Պետք չէ տանջամահ լինել՝ աշխատելով հանուն այն բանի, որ թանկարժեք ծխախոտ ծխեք և ընթրեք ռեստորաններում:
  • Եթե ունեք մեծ գումար, մի ծախսեք դա ձեր հաճույքի համար: Ներդրեք դա գործի մեջ, ստեղծեք մշտական եկամուտ:


Գրքի հիմնական սկզբունքները

Գիրքը բացահայտում է ունևոր մարդկանց ֆինանսական գրագիտության գաղտնիքները: Ռոբերտ Կիոսակին վստահ է, որ հարստության ցուցանիշն ամենևին այն չէ, թե որքան եք վաստակում, այլ այդ վաստակածը խնայելու մեջ է։

  • 1. Հարուստները չեն աշխատում փողի համար. փողն է աշխատում նրանց համար:
  • 2. Ձե՛ռք բերեք ակտիվներ, ազատվե՛ք պասիվներից: Ակտիվն այն է, ինչ փող է բերում, իսկ պասիվը փողը հանում է Ձեր գրպանից:

Ակտիվներ են`

  • բիզնեսը, որը չի պահանջում իմ ներկայությունը. այն պատկանում է ինձ, բայց ղեկավարվում է այլ անձանց կողմից
  • բաժնետոմսեր
  • պարտատոմսեր
  • պարտավորությունների մատյան
  • բաց ներդրումային հիմնադրամներ
  • եկամտաբեր անշարժ գույք
  • մտավոր սեփականությունից ստացվող հեղինակային հոնորարներ
  • 3. Մտածե՛ք Ձեր բիզնեսի մասին:
  • 4. Զարգացրե՛ք ֆինանսական գրագիտությունը` հաշվապահական գործ, ներդրում, մարքեթինգ, օրենքներ:
  • 5. Աշխատե՛ք սովորել, թե ինչպես կարելի է չաշխատել հանուն փողի:
  • 6. Հաղթահարե՛ք խոչընդոտներ`
  • վախ
  • ցինիզմ
  • ծուլություն
  • վատ սովորություններ
  • թեթևամտություն
  • մեծամտություն

Գրքի մասին

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը վաճառվել է ավելի քան 32 միլիոն օրինակով[3], ավելի քան 52 լեզուներով, 109 երկրներում: Գիրքը ստացել է դրական կարծիքներ որոշ քննադատների կողմից:

Մեջբերումներ

  • Առաջին հերթին ներդրում արեք ձեր ինքնակրթության և զարգացման մեջ: Օգտագործեք դրա համար բոլոր հնարավոր տարբերակները, նույնիսկ եթե դրանք ձեզ ձանձրալի թվան: Անգամ եթե ինչ-որ պահի դուք աﬔն ինչ կորցնեք, ձեզ կﬓա ձեր խելքը, որի օգնությամբ դուք կկարողանաք շատ արագ աﬔն ինչ վերականգնել: Այնպես որ, երբեք ﬕ ծուլացեք սովորել և բարձրացնել ձեր ֆինանսական գրագիտությունը:
  • Կա տարբերություն աղքատ լինելու և սնանկ լինելու միջև: Սնանկացումը ժամանակավոր երևույթ է, աղքատությունը՝ մշտական:
  • Ժամանակը, ըստ էության, մեր միակ ունեցած կապիտալն է: Սակայն այն հնարավոր չէ կուտակել, փոխանակել կամ գնել: Այն հնարավոր է ﬕայն ծախսել: Եվ ﬕակ տարբերությունը հարուստների և աղքատների ﬕջև այն է, թե ինչպես են նրանք ծախսում իրենց ժամանակը:
  • Ձեր ապագան ստեղծվում է այն բաներով, որոնք դուք անում եք այսօր, այլ ոչ թե այն բաներով, որոնք դուք անելու եք վաղը:
  • Փողի մեծ քանակությունը հազվադեպ է լուծում ինչ-որ մեկի ֆինանսական խնդիրները: Միայն իմաստությունն է լուծում այդ խնդիրները:
  • Մի հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսի գտնես լավ ընկերություն, որտեղ կարող ես աշխատել: Մյուս հայրիկը խորհուրդ էր տալիս՝ շատ սովորիր, որպեսզի գտնես լավ ընկերություն, որը կարող ես գնել:
  • Ինքնակառավարման ու վերահսկման համակարգի բացակայությունը ամենամեծ տարբերակիչ գծերից է հարուստ մարդկանց և ﬕջին ու աղքատ խավերի ﬕջև:
  • Անցկացնել ողջ կյանքը վախի մեջ՝ այդպես էլ չիրականացնելով և ոչ մի երազանք. դա դաժան է: Քրտնաջան աշխատել փողի դիմաց և մտածել, որ դրանք քեզ թույլ կտան գնել այն իրերը, որոնք քեզ կդարձնեն երջանիկ. դա սարսափելի է:
  • Եթե դուք գտել եք այն գործը, որը ձեզ առավելագույն հաճույք է պատճառում, ապա դա աﬔնայն հավանականությամբ ձեր կոչուﬓ է, հետևաբար դա աﬔնակարևոր բանն է, որով կարող եք զբաղվել ձեր կյանքի ընթացքում:
  • Աղքատ, անհաջողակ, անառողջ ու դժբախտ մարդը նա է, ով չափազանց հաճախ է օգտագործում «վաղը» բառը:
  • Հաղթանակել նշանակում է չվախենալ պարտվելուց:
  • Մի վատնեք ժամանակ անիմաստ հարաբերությունների վրա: Միլիոնատերերի ﬔծ մասը իրենց ողջ կյանքի համար ﬔկ ուղեկից են ընտրում: Իսկ եթե դուք կին եք և ուզում եք հաջողակ լինել, դարձրեք հաջողակ ձեր ամուսնուն, ﬕասին շատ ավելի հեշտ է իրականացնել ընդհանուր նպատակները:
  • Խելացի մարդիկ այն մարդիկ են, ովքեր աշխատում են իրենցից խելացի մարդկանց հետ:
  • Ձեր ուղեղը կարող է անել ամեն ինչ: Գլխավորը այն է, որ դուք ինքներդ Ձեզ դա համոզեք: Ձեռքերը չգիտեն, որ իրենք կարող են բռունցք դառնալ, ոտքերը չգիտեն որ իրենք կարող են վազել: Այս ամենը միայն գիտի ուղեղը: Համոզեք Ձեզ, որ դուք ամեն ինչ կարող եք:
  • Եթե ցանկանում եք որ Ձեր երեխաները ֆինանասական անկախություն ունենան, ապա մի խաղացեք նրանց հետ խաղի հին կանոններով, դա չափից շատ ռիսկային է:
  • Երբ դուք ֆինանսական դժվարությունների ﬔջ եք, տեղի ﬕ տվեք ճնշմանը, մի օգտագործեք ձեր խնայողությունները կամ պարտք մի վերցրեք: Օգտագործեք այդ ճնշումը ձեր ներքին ֆինանսական հանճարին մոտիվացնելու համար, որպեսզի նա գտնի ավելի շատ գումար աշխատելու ճանապարհներ:
  • Մի ծանրաբեռնեք ձեզ մեծ պարտքերով: Մի մտեք առնետավազքի ﬔջ: Ծախսերը պահեք հնարավորինս ցածր մակարդակի վրա: Եվ առաջին հերթին ձևավորեք ձեր ակտիﬖերն ու եկամտի աղբյուրները: Իսկ հետո արդեն դուք կկարողանաք գնել թե՛ լավ ﬔքենա, թե՛ ﬔծ տուն:
  • Ժամանակակից աշխարհում շատ կարևոր են վաճառել կարողանալն ու մարքեթինգի հնարքներին տիրապետելը: Մարդիկ, ովքեր սովորում են վաճառել, ինքնաբերաբար սովորում են նաև շփվել մարդկանց հետ: Այդպես նրանք արդյունավետ հարաբերություններ են կառուցում ոչ ﬕայն իրենց հաճախորդների, ղեկավարի կամ ենթակաների, այլև ընտանիքի անդաﬓերի հետ: Շփման կարողությունները հասարակության ﬔջ հաջողության հասնելու գլխավոր պայմաններն են: Սովորեք գեղեցիկ խոսել, գրագետ գրել և վարել բանակցություններ:
  • Հիշեք, որ ամեն մարդ, ով հասել է մեծ բարձունքների, սկսել է փոքրից: Սկսեք քիչ-քիչ փոխել ձեր մտածելակերպը և կկարողանաք փոխել նաև ձեր իրականությունը:

Ծանոթագրություններ

  1. http://www.hanbooks.com/ridadpodadfo.html
  2. Walker, Rob. "If I Were a Rich Dad" in Slate, June 20, 2002.
  3. «Top Selling Personal Finance Book of All Time; Rich Dad Poor Dad NOW Available for FREE Download!». www.businesswire.com (անգլերեն). Վերցված է 2017-07-30-ին.

Արտաքին հղումներ

Ռոբերտ Կիյոսակիի պաշտոնական կայքը