«Ասացեք այս մասին ձեր երեխաներին...»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1998 գրքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 33. Տող 33.


[[Կատեգորիա:Գրքեր Հոլոքոստի մասին]]
[[Կատեգորիա:Գրքեր Հոլոքոստի մասին]]
[[Կատեգորիա:1998 գրքեր]]

14:01, 4 Ապրիլի 2018-ի տարբերակ

Ասացեք այս մասին ձեր երեխաներին...
շվեդ.՝ …om detta må ni berätta…
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրնոնֆիքշն
Բնօրինակ լեզուշվեդերեն
Երկիր Շվեդիա
ՀրատարակիչՇվեդիայի նախարարությունների համատեղ վարչություն
Հրատարակման տարեթիվ1998

Ասացեք այս մասին ձեր երեխաներին... (շվեդ.՝ Om detta må ni berätta'), Հոլոքոստի մասին պատմական նյութերի ժողովածու։

Գիրքը հրատարակվել է «Կենդանի պատմություն» նախագծի շրջանակներում Շվեդիայի կառավարության նախաձեռնությամբ[1]։ «Կենդանի պատմություն» նախագծի կազմակերպման համար առիթ է ծառայել շվեդ դպրոցականների շրջանում անցկացված հարցումը, որի արդյունքում պարզվել է, որ նրանք գրեթե ոչինչ չգիտեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված դեպքերի մասին ընդհանրապես և հրեաների ցեղասպանության մասին մասնավորապես[2].

Գիրքը դարձել է նախագծի կենտրոնական իրադարձությունը։ Այն նախատեսված է բարձր դասարանների աշակերտների, ուսանողների և գիտական աշխատողների համար[3]։ Շվեդիայում բոլոր ընտանիքներն հնարավորություն են ստացել անվճար պատվիրել գիրքը՝ լրացնելով հատուկ դիմում[2]։ Միայն Շվեդիայում գրքի տպաքանակը գերազանցել է մեկ միլիոնը[4]։ Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և Շվեդիայի դեսպանատների կողմից տարածվել տարբեր երկրներում[5]։

Ռուսերեն գիրքը լույս է տեսել «Текст» հրատարակչությունում 2000 թվականին։ Դա եղել է Հոլոքստին նվիրված առաջին գիրքը, որ հետխորհրդային պետություններում լույս է տեսել մեծ տպաքանակով։ Դրանում ներառվել է հատուկ բաժին՝ «Հոլոքոստը Խորհրդային Միությունում»[6]։ Ռուսաստանում գրքի տպաքանակը կազմել է 20 հազար օրինակ[7]։ Ռուսերեն հրատարակության նախաբանը գրել են Շվեդիայի վարչապետ Յորան Պերսոնը[4] և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Վալենտին Մատվիենկոն[8]։ Գիրքը տարածվել է անվճար՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների պատվերներով[2]։

2003 թվականին լույս է տեսել գրքի էստոներեն տարբերակը։ Այն ներառում է Էստոնիայում կատարված Հոլոքոստին նվիրված գլուխ, որ հեղինակելէ Սուլև Վալդմաան (էստ․՝ Sulev Valdmaa) Տալլինի Յաան Տինիսոնի ինստիտուտից[9]։ Գիրքը լույս է տեսել 3000 օրինակով էստոներեն և 1000 օրինակով ռուսերեն, իսկ նախաբանը գրել է Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը[10]։

Ծանոթագրություններ

  1. Проект «Живая история»
  2. 2,0 2,1 2,2 Проект «Живая история»
  3. Peredajte ob etom detjam vašim… Istorija cholokosta v Evrope 1933—1945
  4. 4,0 4,1 Living History l Embassy of Sweden in Moscow, Russiaa
  5. Книга «Передайте об этом детям вашим…» — в школьные библиотеки
  6. Альтман, Холокост и еврейское сопротивление, 2002, էջ 20
  7. Фрумкина Р. «ПОСЛЕДНИЕ СВИДЕТЕЛИ». Отечественные записки. Արխիվացված է օրիգինալից 2012-04-11-ին. Վերցված է 2011-4-1-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  8. Предисловие заместителя председателя Правительства Российской федерации В. Матвиенко
  9. Published by Sulev Valdmaa articles, broschures and books in Estonia and in abroad about History, Civics, didactics and other social and pedagogical fields
  10. У каждой страны — свой холокост

Գրականություն

Արտաքին հղումներ