«Փոքրիկը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
{{անաղբյուր}} |
{{անաղբյուր}} |
||
{{Տեղեկաքարտ Ֆիլմ |
{{Տեղեկաքարտ Ֆիլմ |
||
| հայերեն անվանում = Փոքրիկը |
|||
| բնօրինակ անվանում = The Kid |
| բնօրինակ անվանում = The Kid |
||
| պատկեր = CC The Kid 1921.jpg |
| պատկեր = CC The Kid 1921.jpg |
||
| լայնություն = 250 px |
|||
| երկիր = {{ԱՄՆ}} |
| երկիր = {{ԱՄՆ}} |
||
| ժանր = ընտանեկան տրագիկոմեդիա |
| ժանր = ընտանեկան տրագիկոմեդիա |
||
Տող 17. | Տող 15. | ||
| մոնտաժ = Չառլի Չապլին |
| մոնտաժ = Չառլի Չապլին |
||
| կինոընկերություն = First National<br />Warner Home Video |
| կինոընկերություն = First National<br />Warner Home Video |
||
| տևողություն = 68 |
|||
| բյուջե = 250 000 դոլլար |
| բյուջե = 250 000 դոլլար |
||
| շահույթ = 2.5 միլիոն դոլլար |
| շահույթ = 2.5 միլիոն դոլլար |
||
| տեղայնացնող = |
|||
| նախորդ = |
|||
| հաջորդ = |
|||
| MPAA վարկանիշ = |
|||
| imdb_id = 0012349 |
|||
}} |
}} |
||
[[Պատկեր:The Kid (1921).webm|thumb|''The Kid'']] |
[[Պատկեր:The Kid (1921).webm|thumb|''The Kid'']] |
04:16, 1 Ապրիլի 2018-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոքրիկը անգլ.՝ The Kid | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ընտանեկան տրագիկոմեդիա |
Թվական | 1921 |
Լեզու | անգլերեն, համր |
Ռեժիսոր | Չառլի Չապլին |
Պրոդյուսեր | Չառլի Չապլին |
Սցենարի հեղինակ | Չառլի Չապլին |
Դերակատարներ | Չառլի Չապլին Էդնա Պերվիանս Ջեկի Կուգան |
Օպերատոր | Ռոլանդ Թոտերո |
Երաժշտություն | Չառլի Չապլին (1971) |
Մոնտաժ | Չառլի Չապլին |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | First National Warner Home Video |
Տևողություն | 68 րոպե |
Բյուջե | 250 000 դոլլար |
Շահույթ | 2.5 միլիոն դոլլար |
The Kid (1921 film) Վիքիպահեստում |
Փոքրիկը (անգլ.՝ The Kid), ամերիկյան համր ֆիլմ նկարահանված 1921 թվականին, Չառլի Չապլինի առաջին լիամետրաժ ֆիլմը։
Սյուժե
Ֆիլմը սկսվում է տեսարանով, որտեղ միայնակ աղքատ մայրը (Էդնա Պերվիանս) թողնում է նորածին երեխային հարուստ ընտանիքի մեքենայի մեջ` հույս ունենալով, որ երեխան կմեծանա բարեկեցիկ ընտանիքում։ Սակայն մեքենան գողանում են երկու ավազակ: Հայտնաբերելով երեխային ետևի նստարանին` նրանք փոքրիկին թողնում են լվացքատների բակերից մեկի հետնախորշերում։
Այնտեղ բնակվող թափառաշրջիկը (Չառլի Չապլին) պատահաբար գտնում է երեխային և որոշում է ազատվել նրանից` թողնելով մեկ ուրիշ երեխայի մանկասայլակի մեջ, սակայն նրան դա չի հաջողվում։ Վերջ ի վերջո թափառաշրջիկը որոշում է երեխային վերցնել իր հետ բնակվելու իր փոքրիկ տանը։ Անցնում է 4 տարի։ Փոքրիկը (Ջեկի Կուգան) մեծանում է և օգնում նրան միասին գումար վաստակելու։ Երեխան ապակիներ է կոտրում, իսկ իբր պատահաբար այդտեղ հայտնված թափառաշրջիկը վերանորոգում է դրանք։ Այդպես շարունակվում է, մինչև նրանց արարքը հասկանալով` մի ոստիկան ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն նրանք խույս են տալիս ոստիկանից։ Անընդհատ ոստիկաններից խուսափելը, բակի խուլիգանների հետ վեճերը, կիսաքաղց օրերը փոքրիկի և իր համար արդեն հայր դարձած թափառաշրջիկի համար դառնում են սովորական առօրյա:
Մի անգամ երեխան հիվանդանում է, հրավիրված բժիշկը իմանում է, որ երեխան որբ է, և հայտնում է այդ մասին քաղաքի վերադաս մարմիններին, և մի բարձրաստիճան պաշտոնյա ոստիկանի ուղեկցությամբ բռնի ուժով խլում է երեխային հայրացուից։ Այնուամենայնիվ թափառաշրջիկին հաջողվում է ետ վերադարձնել երեխային, և նրանք երկուսով գիշերում են մի պանդոկում։
Այդ ժամանակ երեխայի իսկական մայրը, ով հայտնի դերասանուհի էր դարձել, թերթում հայտարարություն է տալիս իր կորցրած երեխայի մասին` խոստանալով գտնողին դրամական խոշոր պարգև։ Թերթում կարդալով հայտարարությունը` պանդոկի տերը գիշերը թաքուն երեխային վերցնում է և հանձնում մորը։ Արթնանալով և ապարդյուն փնտրելով փոքրիկին` թափառաշրջիկը հոգնած ննջում է իր փակ և ոստիկանության կողմից կնքված տան դռան առաջ։ Երազում նա տեսնում է, իբր ինքը և փոքրիկը հայտնվել են երկնքում` հրեշտակների աշխարհում։ Նրան արթնացնում է իրեն արդեն ծանոթ ոստիկանը և տանում ոչ թե բանտ, ինչպես սպասում էր նա, այլ երեխայի և նրա մոր մոտ՝ մոր շքեղ առանձնատունը, որտեղ նրանք սկսում են ապրել երեքով։
Դերասաններ
- Չառլի Չապլին - թափառաշրջիկ
- Էդնա Պերվիանս - փոքրիկի մայր
- Ջեկի Կուգան (կրտսեր)- փոքրիկ
- Թոմ Ուիլսոն - ոստիկան
- Ջեկի Կուգան (ավագ) - գրպանահատ, հյուր, սատանա
- Հենրի Բերգման - գիշերային պանդոկի տեր
- Ալբերտ Օսթին - գող
- Չառլզ Ռեյսներ - մեծ եղբայր
- Էդիտ Ուիլսոն - սայլակով երեխայի մայր
Հետաքրքիր փաստեր
- Փոքրիկի դերակատար Ջեկի Կուգանը դերասան Ջեկի Կուգանի որդին էր, և «First National» ստուդիան համապատասխան պայմանագիր էր կնքել Ջեկի Կուգան Ավագի հետ` հնարավորություն տալով դրանով Չապլինին նկարահանել երեխային:
- Չառլի Չապլինը չափազանց պահանջկոտ էր իր ֆիլմերի հանդեպ, մասնավորապես «Փոքրիկը» ֆիլմի նկարահանված նյութերի միայն 2 % մասն է տեղ գտել հիմնական ֆիլմում, ինչը տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայի համար անբնական երևույթ էր:
- Ֆիլմի նկարահումները ավարտվել են 1920 թվականին` այն ժամանակ, երբ Չապլինը բաժանվեց իր առաջին կնոջից՝ Միլդրեդ Հարրիսից, ով ուզում էր դատարանի միջոցով իրեն վերցնել նկարահանված նյութերը, և Չապլինը ստիպված կինոստուդիայից տեղափոխել էր ժապավենները այլ քաղաք՝ ֆիլմի մոնտաժը վերջացնելու համար:
- «First National» կինոընկերությունը ցանկանում էր «Փոքրիկը» այսպես ասած «դիտարկել» որպես կարճամետրաժ ֆիլմ և վճարել Չապլինին նրա պահանջած գումարից 3 անգամ պակաս գումար՝ 500 000 դոլլար 1.5 միլիոն դոլլարի փոխարեն։ Սակայն Չապլինը չի համաձայնվում և ստուդիային է հանձնում ֆիլմը միայն իր պահանջած գումարը ստանալուց հետո:
- «Փոքրիկը» 1921 թվականի 2-րդ շահութաբեր ֆիլմն է:
- 1971 թվականին Չապլինը վարձույթ թողարկեց ֆիլմի թարմացված տարբերակը հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ, որը նա գրել էր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի մոտիվներով:
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոքրիկը (ֆիլմ) կատեգորիայում։ |