«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն
Տող 48. | Տող 48. | ||
Հանդիպում են բարձր լեռնային մարգագետիններ, ուղղահայցած ժայռեր, խորը կիրճեր, ջրվեժներ և բազում բարձր գագաթներ, որոնցից մոտավորապես 20 ունեն 2000 մետր բարձրություն։ Կենտրոնական Բալկանը հանդիսանում է զբոսաշրջիկների և գիտնականների սիրելի վայրերից մեկը |
Հանդիպում են բարձր լեռնային մարգագետիններ, ուղղահայցած ժայռեր, խորը կիրճեր, ջրվեժներ և բազում բարձր գագաթներ, որոնցից մոտավորապես 20 ունեն 2000 մետր բարձրություն։ Կենտրոնական Բալկանը հանդիսանում է զբոսաշրջիկների և գիտնականների սիրելի վայրերից մեկը |
||
[[պատկեր:Staraplanina-krassiu.jpg|center|thumb|700px|[[Երկնային ջրվեժ]]]] |
|||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
13:27, 30 Մարտի 2018-ի տարբերակ
Բոտև լեռը | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Ստարա Պլանինա |
Հիմնվել է | 1991 |
Մակերես | 716,69 կմ² |
«Կենտրոնական Բալկան» ազգային պարկ (բուլղար․՝ Национален парк Централен Балкан), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից գտնվում է՝ 550 մ քաղաք Կառլովի մոտ մինչև 2376 մ (Բոտև լեռ, որը Բալկանների ամենաբրձր կետն է) միջակայքում։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ Լովեչիի, Գաբրովոյի, Սոֆիայի, Պլովդիվի և Ստարա Զագորայի։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։
Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ IUCN նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդ և կենսոլորտ» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում։ Լիիրավ անդամ է PAN Parks հիմնադրամի։
Պարկը գտնվում է Ռոդոպյան խառը անտառային գոտում։ Բազում հազվագյուտ հանդիպող բույսերի և կենդանիների տուն է հանդիսանում, ինչպես նաև ունի մեծ պատմական և մշակույթային նշանակություն գիտության համար։ Ֆլորան ներկայացնում է ծառերի և բույսերի 2340 տեսակ, և անտառները զբաղեցնում են տարածքի 56%-ը։ Կաթնասունների 59 տեսակ, թռչունների 224 տեսակ, սողունների 14 տեսակ, ամֆիբիների 8 տեսակ, ձկան 6 տեսակ և անողնաշարավորների 2387 տեսակ է հաշվում։
Պատմություն
Պարկը ձևավորվել է 1991 թվականին, որպեսզի պահպնվեն յուրահատուկ բնության ժառանգությունը և պաշտպանվի միջավայրը քաղաքային վնասակար ազդեցությունից։ Պարկի ղեկավարմամբ զբաղվում է տնօրինությունը, որը ենթարկվում է Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարությանը։ Տնօրինությունը համագործակցում է բազում կազմակերպությունների հետ իր առջև դրված նպատակների հասնելու և պարկը պահպանելու համար։
Վիճակագրություն
- Տարածք: 71669,5 հեկտար
- Երկարություն: 85 կմ
- Լայնություն: 10 կմ
- Առավելագույն բարձրություն: Բոտև, 2376 մ
- Ստորին կետ: Կառլով, մոտավորապես 500 մ
- Անտառներ: 44000,8 հեկտար
- Մնացյալ մաս: 27668,7 հեկտար
- 70% բնական էկոհամակարգ
- 9 արգելոցներ, 20019 հեկտար տարածք
Էկոհամակարգ
Բազմադարյան անտառները հաճարենու, եղևինի, եղևնու, բոխու և կաղնու զբաղեցնում են պարկի տարածքի մեծ մասը։ Բուլղարիայի ֆլորայի կեսը հայտնաբերվել է պարկում։ Այստեղ 10 տեսակ և 2 ենթատեսակ հանդիսանում են էնդեմիկ և չեն հանդիպում աշխարհի որևիցե այլ վայրում։ Պարկի ավելի քան 130 բույսեր և կենդանիներ ընդգրկված են Կարմիր գրքի մեջ։
Բուժող խոտաբույսերի 166 տեսակ է հայտնի, որոնցից 12 պաշտպանվում են օրենքով։ Եվս՝ մամուռի 229, սնկան 256, ջրիմուռների 208 տեսակներ կան։ Բալկանյան լեռնաշղթայի կենտրոնական մասը տուն է հանդիսանում Բուլղարիայի անողնաշարավոր կենդանիների 70%-ի համար և ողնաշարավորների 62%-ի համար։ Կա թռչունների 224 տեսակ, որը դարձնում է պարկը կարևոր միջազգային արգելոց թռչունների համար։
ԵՄ-ն կողմից ֆինանսավորվող CORINE BIOTOPS ծրագիրը առաջարկեց բնակության վայրերի դասակարգման մեթոդաբանություն, և Կենտրոնական Բալկանում ներկայացված են նախագծի 49 տեսակի բնակավայրեր: 24 տեսակ ընդգրկված են «Բնակության վայրում անհետացման եզրի առջև կանգնածների ցուցակում» և անհրաժեշտ են հատուկ քայլեր ձեռնարկել Եվրոմիության բնակության միջավայրի կոնվենցիային համապատասխան պահպանելու համար։
Ռելեֆ
Հանդիպում են բարձր լեռնային մարգագետիններ, ուղղահայցած ժայռեր, խորը կիրճեր, ջրվեժներ և բազում բարձր գագաթներ, որոնցից մոտավորապես 20 ունեն 2000 մետր բարձրություն։ Կենտրոնական Բալկանը հանդիսանում է զբոսաշրջիկների և գիտնականների սիրելի վայրերից մեկը
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կենտրոնական Բալկան կատեգորիայում։ |
- Официальный сайт (բուլղ.) (անգլ.)
- Фотогалерея
- Фотогалерея