«Կենտրոնական Բալկան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 20. Տող 20.


== Պատմություն ==
== Պատմություն ==
[[պատկեր:Snow Scene at Shipka Pass 1.JPG|right|thumb|250px|Պարկը ձմռանը]]

Պարկը ձևավորվել է 1991 թվականին, որպեսզի պահպնվեն յուրահատուկ բնության ժառանգությունը և պաշտպանվի միջավայրը քաղաքային վնասակար ազդեցությունից։ Պարկի ղեկավարմամբ զբաղվում է տնօրինությունը, որը ենթարկվում է Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարությանը։ Տնօրինությունը համագործակցում է բազում կազմակերպությունների հետ իր առջև դրված նպատակների հասնելու և պարկը պահպանելու համար։

=== Վիճակագրություն ===
* Տարածք: 71669,5 հեկտար
* Երկարություն: 85 կմ
* Լայնություն: 10 կմ
* Առավելագույն բարձրություն: [[Բոտև]], 2376 մ
* Ստորին կետ: Կառլով, մոտավորապես 500 մ
* Անտառներ: 44000,8 հեկտար
* Մնացյալ մաս: 27668,7 հեկտար
* 70% բնական էկոհամակարգ
* 9 արգելոցներ, 20019 հեկտար տարածք


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

12:42, 30 Մարտի 2018-ի տարբերակ

Կենտրոնական Բալկան
Национален парк „Централен Балкан“
Բոտև լեռը
Տեսակազգային պարկ
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍտարա Պլանինա
Հիմնվել է1991
Մակերես716,69 կմ²
Կենտրոնական Բալկանը գտնվում է Բուլղարիաում
Կենտրոնական Բալկան
Կենտրոնական Բալկանը գտնվում է Երկիրում
Կենտրոնական Բալկան

«Կենտրոնական Բալկան» ազգային պարկ (բուլղար․՝ Национален парк Централен Балкан), գտնվում է Բուլղարիայի կենտրոնական մասում, Բալկանյան լեռներում։ Պարկի բարձրությունը ծովի մակարդակից գտնվում է՝ 550 մ քաղաք Կառլովի մոտ մինչև 2376 մ (Բոտև լեռ, որը Բալկանների ամենաբրձր կետն է) միջակայքում։ Հիմնադրվել է 1991 թվականի հոկտեմբերի 31-ին։ Տարածքի մեծությամբ երրորդն է Բուլղարիայում։ Տարածքի ընդհանուր մակերեսը 716,69 կմ² է, երկարությունը արևմուտքից արևելք 85 կմ, միջին լայնությունը 10 կմ։ Գտնվում է հինգ մարզերի տարածքում՝ Լովեչիի, Գաբրովոյի, Սոֆիայի, Պլովդիվի և Ստարա Զագորայի։ Իր մեջ է ներառում 9 արգելոցներ՝ Բոատին, Ցարիչինան, Կոզյա-Ստենան, Ստենետոն, Սեվերեն-Ջենդեմը, Պեեշտի-Սկալին, Սոկոլնան, Ջենդեմը և Ստարա-Ռեկան։

Կենտրոնական Բալկանը Եվրոպայի խոշորագույն և արժեքավոր ազգային պարկերից մեկն է։ IUCN նրան II-րդ կարգ է սահմանել։ Պարկի ութ արգելոցները, ինչպես նաև պարկը, մտնում են ՄԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքների ցուցակի մեջ, չորս արգելոցներ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդ և կենսոլորտ» ծրագրի շրջանակներում ընդգրկաված են կենսոլորտային տարածքների համաշխարհային ցուցակում։ Լիիրավ անդամ է PAN Parks հիմնադրամի։

Պարկը գտնվում է Ռոդոպյան խառը անտառային գոտում։ Բազում հազվագյուտ հանդիպող բույսերի և կենդանիների տուն է հանդիսանում, ինչպես նաև ունի մեծ պատմական և մշակույթային նշանակություն գիտության համար։ Ֆլորան ներկայացնում է ծառերի և բույսերի 2340 տեսակ, և անտառները զբաղեցնում են տարածքի 56%-ը։ Կաթնասունների 59 տեսակ, թռչունների 224 տեսակ, սողունների 14 տեսակ, ամֆիբիների 8 տեսակ, ձկան 6 տեսակ և անողնաշարավորների 2387 տեսակ է հաշվում։


Պատմություն

Պարկը ձմռանը

Պարկը ձևավորվել է 1991 թվականին, որպեսզի պահպնվեն յուրահատուկ բնության ժառանգությունը և պաշտպանվի միջավայրը քաղաքային վնասակար ազդեցությունից։ Պարկի ղեկավարմամբ զբաղվում է տնօրինությունը, որը ենթարկվում է Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարարությանը։ Տնօրինությունը համագործակցում է բազում կազմակերպությունների հետ իր առջև դրված նպատակների հասնելու և պարկը պահպանելու համար։

Վիճակագրություն

  • Տարածք: 71669,5 հեկտար
  • Երկարություն: 85 կմ
  • Լայնություն: 10 կմ
  • Առավելագույն բարձրություն: Բոտև, 2376 մ
  • Ստորին կետ: Կառլով, մոտավորապես 500 մ
  • Անտառներ: 44000,8 հեկտար
  • Մնացյալ մաս: 27668,7 հեկտար
  • 70% բնական էկոհամակարգ
  • 9 արգելոցներ, 20019 հեկտար տարածք

Ծանոթագրություններ