«Քաղդեական կաթոլիկ եկեղեցի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 33. | Տող 33. | ||
}} |
}} |
||
'''Քաղդեական կաթոլիկ եկեղեցի''' (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, ''իթա քալդեթա կաթուլիկեթա''), արևելյան կաթոլիկ եկեղեցի, պաշտոնապես ներկայացնում է [[ասորիներ|ասորի]] ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին։ Այն առաջացել է 1552- |
'''Քաղդեական կաթոլիկ եկեղեցի''' (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, ''իթա քալդեթա կաթուլիկեթա''), արևելյան կաթոլիկ եկեղեցի, պաշտոնապես ներկայացնում է [[ասորիներ|ասորի]] ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին։ Այն առաջացել է 1552-1553 թվականներին [[նեստորականություն|Արևելքի եկեղեցուց]] բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց [[Հնագույն արևելքի եկեղեցի|Հնագույն արևելքի եկեղեցու]] և [[Արևելքի ասորական եկեղեցի|Արևելքի ասորական եկեղեցու]] միջև։ |
||
Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում [[Միջագետք]]ի [[քաղդեացիներ]]ի հետ։ Նրանք ազգությամբ ասորիներ են որոնք դավանում են կաթոլիկությանը ու նրանց թիվը հասնում է 500 հազարի։ Նրանք հիմնականում տարածվում են հյուսիսային [[Իրաք]]ում (պատմական [[Ասորեստան]]ի տարածքում), [[Թուրքիա]]յի հարավ-արևելքում, [[Սիրիա]]յի հյուսիս-արևելքում և [[Իրան]]ի հյուսիս-արևմուտքում։ |
Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում [[Միջագետք]]ի [[քաղդեացիներ]]ի հետ։ Նրանք ազգությամբ ասորիներ են որոնք դավանում են կաթոլիկությանը ու նրանց թիվը հասնում է 500 հազարի։ Նրանք հիմնականում տարածվում են հյուսիսային [[Իրաք]]ում (պատմական [[Ասորեստան]]ի տարածքում), [[Թուրքիա]]յի հարավ-արևելքում, [[Սիրիա]]յի հյուսիս-արևելքում և [[Իրան]]ի հյուսիս-արևմուտքում։ |
||
1552 |
1552 թվականից մինչև 1683 թվական, եկեղեցու կենտրոնը գտնվում էր [[Մոսուլ]] քաղաքում։ 1683 թվականին այն տեղափոխվեց [[Բաղդադ]], որտեղ և գտնվում է մինչ օրս՝ '''Մայր Վշտերի''' տաճարում։ Եկեղեցու ղեկավարը կրում է [[Բաբելոնի Քաղդեացվոց Կաթողիկոս-Պատրիարք]]ի տիտղոսը ու ենթարկվում է [[Հռոմի Պապ]]ին։ Ներկայիս ղեկավարը [[Լուիս Ռաֆայել Ա Սաքո]] Կաթողիկոս-Պատրիարքն է։ |
||
Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևելյան բարբառով։ |
Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևելյան բարբառով։ |
07:28, 26 Մարտի 2018-ի տարբերակ
Քաղդեական կաթոլիկ եկեղեցի ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ | |
---|---|
[[Պատկեր:|250px|alt=]] | |
Տեսակ | արևելյան կաթոլիկ եկեղեցի և ինքնավար եկեղեցի |
Հիմնադրված | 1552 թ. |
Այժմյան առաջնորդ | Լուիս Ռաֆայել Ա Սաքո |
Կենտրոն | Բաղդադ |
Առաջնորդի նստավայր | Մայր Վշտերի Տաճար |
Մայր եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ժամերգության լեզու | Ասորերենի արևելյան բարբառ |
Տոմար | Գրիգորյան օրացույց |
Թեմերի թիվ | 14 |
Կայք | Պաշտոնական կայքէջը |
Chaldean Catholic Church Վիքիպահեստում |
Քաղդեական կաթոլիկ եկեղեցի (դասական ասորերեն՝ ܥܕܬܐ ܟܠܕܝܬܐ ܩܬܘܠܝܩܝܬܐ, իթա քալդեթա կաթուլիկեթա), արևելյան կաթոլիկ եկեղեցի, պաշտոնապես ներկայացնում է ասորի ժողովրդի կաթոլիկությունն ընդունած հատվածին։ Այն առաջացել է 1552-1553 թվականներին Արևելքի եկեղեցուց բաժանվելուց հետո, որն իր կարգին հետագայում բաժանվեց Հնագույն արևելքի եկեղեցու և Արևելքի ասորական եկեղեցու միջև։
Եկեղեցու հետևորդները ոչ մի կապ չունեն մ.թ.ա. 1-ին հազարամյակում Միջագետքի քաղդեացիների հետ։ Նրանք ազգությամբ ասորիներ են որոնք դավանում են կաթոլիկությանը ու նրանց թիվը հասնում է 500 հազարի։ Նրանք հիմնականում տարածվում են հյուսիսային Իրաքում (պատմական Ասորեստանի տարածքում), Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հյուսիս-արևելքում և Իրանի հյուսիս-արևմուտքում։
1552 թվականից մինչև 1683 թվական, եկեղեցու կենտրոնը գտնվում էր Մոսուլ քաղաքում։ 1683 թվականին այն տեղափոխվեց Բաղդադ, որտեղ և գտնվում է մինչ օրս՝ Մայր Վշտերի տաճարում։ Եկեղեցու ղեկավարը կրում է Բաբելոնի Քաղդեացվոց Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսը ու ենթարկվում է Հռոմի Պապին։ Ներկայիս ղեկավարը Լուիս Ռաֆայել Ա Սաքո Կաթողիկոս-Պատրիարքն է։
Պատարագները մատուցվում են արևելյան ասորական ծիսակարգով, ասորերենի արևելյան բարբառով։
Եկեղեցական թեմեր
Քաղդեական կաթոլիկ եկեղեցին այժմ ունի հետևյալ 14 թեմերը.
- Բաղդադի քաղդեացվոց թեմ (Բաղդադ)
- Էրբիլի քաղդեացվոց թեմ (Էրբիլ)
- Քիրքուքի քաղդեացվոց թեմ (Քիրքուք)
- Ամադիայի քաղդեացվոց թեմ (Ամադիա)
- Ուրմիայի և Սալմաստի քաղդեացվոց թեմ (Ուրմիա, հիմն. 1892 թ.)
- Բեյրութի քաղդեացվոց թեմ (Բեյրութ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
- Հալեպի քաղդեացվոց թեմ (Հալեպ, հիմն. 20-րդ դարի սկիզբ)
- Մոսուլի քաղդեացվոց թեմ (Մոսուլ, հիմն. 1960 թ.)
- Ալկոշի և Այն Սֆնիի քաղդեացվոց թեմ (Ալկոշ, հիմն. 1960 թ.)
- Թեհրանի քաղդեացվոց թեմ (Թեհրան, հիմն. 1973 թ.)
- Միացյալ Նահանգների սուրբ Պետրոսի քաղդեացվոց թեմ (Սան Դիեգո, հիմն. 1973 թ.)
- Միացյալ Նահանգների սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սաութֆիլդ, հիմն. 1982 թ.)
- Ավստրալիայի և Նոր Զելանդիայի սուրբ Թովմաս առաքյալի քաղդեացվոց թեմ (Սիդնեյ, հիմն. 2006 թ.)
- Կանադայի սուրբ Թադեոս Եդեսիացու քաղդեացվոց թեմ (Տորոնտո, հիմն. 2012 թ.)