«Սերգեյ Մերգելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
վիքիֆիկացում
Տող 9. Տող 9.


Ժ. Քեշիշյան}}
Ժ. Քեշիշյան}}
'''Սերգեյ Մերգելյան''' ({{ԱԾ}}), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] անդամ<ref> [http://www.sci.am/members.php?mid=168&langid=2 Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում]</ref> (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), [[Ստալինյան մրցանակ]]ակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (20 տարեկան), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան):
'''Սերգեյ Մերգելյան''' ({{ԱԾ}}), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), [[ՀՀ ԳԱԱ|ՀԽՍՀ ԳԱ]] անդամ<ref> [http://www.sci.am/members.php?mid=168&langid=2 Ռեզյումեն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայքում]</ref> (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), [[Ստալինյան մրցանակ]]ակիր (1952), [[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետների ցանկ|Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր]] (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ [[գիտությունների դոկտոր]] (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։<ref name="esse">[http://www.lebed.com/2005/art4282.htm ''Григор Апоян''. Эссе о математике и не только о нём]</ref><ref name="esse" />. Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում <ref> Мергеляна теорема. Математическая энциклопедия. В пяти томах. Издательство «Советская энциклопедия». –М.: 1977–1985</ref> և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

13:50, 25 Մարտի 2018-ի տարբերակ

Սերգեյ Մերգելյան
Ծնվել էմայիսի 19, 1928(1928-05-19)[1][2]
Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 20, 2008(2008-08-20)[3] (80 տարեկան)
Լոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, ֆունկցիաների տեսություն, Մոտարկումների տեսություն և մաթեմատիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1947)[2] և ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ[4]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1949)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտական ղեկավարՄստիսլավ Կելդիշ և Արտաշես Շահինյան
Եղել է գիտական ղեկավար

Անդրեյ Գոնչար,

Արթուր Դանիելյան,

Աշոտ Շահինյան,

Վահան Տոնյան,

Ժ. Քեշիշյան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Sergey Mergelyan Վիքիպահեստում

Սերգեյ Մերգելյան (մայիսի 19, 1928(1928-05-19)[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 20, 2008(2008-08-20)[3], Լոս Անջելես, ԱՄՆ), հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953 թվականից, 1991 թվականից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ[5] (1956 թվականից, 1993 թվականից՝ ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս 20 տարեկանում), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան): Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկան ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։[6][6]. Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում [7] և այն ներառված է Ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։

Կենսագրություն

Սերգեյ Մերգելյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 19-ին Սիմֆերոպոլում՝ հայկական ընտանիքում։ Սերգեյի հայրըՙ Մկրտիչ Մերգելյանը, ծնունդով ախալքալաքցի էր։ Հայրենական պատերազմը սկսվելուն պեսՙ 1941 թվականին ընտանիքը տեղափոխվեց Երևան: Սերգեյը Մռավյանի անվան դպրոցում ուսանելու տարիներին տարբերվեց հասակակիցներից, և էքստեռն քննություններ հանձնելով, դպրոցն ավարտեց սահմանված տարիքից շուտ։ Պետական համալսարանում նա առաջին տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ 1947 թվականին, 19 տարեկանում էքստերն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսություններին, ով և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը գրում է.

Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին: Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց

:

Շահինյանը նաև ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը: Նրա մասին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Պավել Ալեքսանդրովն ասել է․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:

Գիտական գործունեություն

Մերգելյանի թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ 21 տարեկան հասակում Մերգելյանը դառնում է գիտությունների դոկտոր, 25 տարեկանում ընտրվում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 28 տարեկանում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Աշխատանքային գործունեություն

Սերգեյ Մերգելյանը նաև գիտության հմուտ կազմակերպիչ էր։ Նա եղել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժնի հիմնադիրը և ղեկավարը։ 1956 թվականին Հայաստանում հիմնել է մաթեմատիկական մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտը, Ինստիտուտի տնօրենն է եղել 1956-1960 թվականներին։ 1971-1974 թթ.ՙ Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահն էր, 1974-1979 թթ.ՙ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրենը, իսկ 1979-1982 թթ.ՙ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի բաժնի վարիչը, 1982-1986 թթ.ՙ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: Այդպիսով սկիզբ է դրվել ժամանակակից հաշվողական մեքենաների արտադրության ստեղծմանը Հայաստանում։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի՝ Հայաստանը դարձավ այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։

Մրցանակներ

Մերգելյանը ԽՍՀՄ-ի տարիներին արժանացել է Ստալինյան մրցանակի, իսկ ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 26-ի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[8]։ Շքանշանը նրան է հանձնվել Լոս Անջելեսում, քանի որ այդ ժամանակ Մերգելյանը մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում։

Մահ

Մերգելյանը մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում՝ երկարատև հիվանդությունից հետո։

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մերգելյան» հոդվածին։