«Սարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: bjn:Kabibitak
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: iu:ᐋᓯᕙᖅ
Տող 65. Տող 65.
[[is:Köngulær]]
[[is:Köngulær]]
[[it:Araneae]]
[[it:Araneae]]
[[iu:ᐋᓯᕙᖅ/aasivaq]]
[[iu:ᐋᓯᕙᖅ]]
[[ja:クモ]]
[[ja:クモ]]
[[jv:Kemangga]]
[[jv:Kemangga]]

00:45, 23 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Xysticus

Սարդեր - սարդակերպերի (Arnanei) դասի հոդվածոտանիների կարգ: Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է: Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք:

Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վեր է ածվել զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են: Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։

Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումը ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. (ՀՀ-ում՝ շուրջ 2000) տեսակ։

Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՀՀ-ում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։