«Նախիջևանի թատերասերների թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Թատրոն ՀոթՔաթ գործիքով
Տող 3. Տող 3.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Թատրոն]]

12:56, 11 Մարտի 2018-ի տարբերակ

Նախիջևանի թատերասերների թատրոն, գործել է 1870-ական թվականներից մինչեւ 1915 թվականը։ Ներկայացումները կազմակերպվել են հիմնականում Նախիջեւան քաղաքի հայոց ուսումնարանների աշակերտ-աշակերտուհիների ուժերով։ Այստեղ բեմադրվել են «Շուշանիկ» (1875), «Պոլուիմպերիալ» (1884), «Արշակ Երկրորդ», «Ներսես Մեծ», «Համլետ» (հատվածներ), «Կըռթ-կըռթ» (1890), «Գասպար ամի» (1892), «Դավաճանություն», «Գրչի մարդը», «Պեպո» (1912), «Չար ոգի» (1913), «Նշանվածներ», «Կանացի ցանցառություն» (1914) եւ այլ պիեսները։ Մի շարք դերերում Գ. Բաբախանյանը, Մ. Ադամյանը, Ս. Գասպարբեկյանը, Գ. Աթաբեկյանը, Մ. Սարդարյանը, Հասմիկը, Պասրզյանը, Վ. Միրզոյանը, Ս. Գասպարյանը, Ս. Մխիթարյանը, Մ. Մոսեյանը եւ ուրիշները։ 1910 թվականի մարտի 13-ի Նախիջեւանի Հայոց դպրոցի դահլիճում դերասան Աբրահամյանը բեմադրել է նաեւ «Երկու հիսնապետ» 3 գործողությամբ (թարգմանությունը ֆրանսերենից) դրաման, որտեղ Գուլհելմի դերը կատարել է Աբրահամյանը, տիկին Սոֆիայինը՝ Ս. Գասպարբեկյանը, դուստր Լարետայինը՝ օրիորդ Պարզյանը[1]։

Ծանոթագրություններ

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 45 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։