«Նահապետի առու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
ավելացվեց Կատեգորիա:Ջրանցքներ ՀոթՔաթ գործիքով
Տող 4. Տող 4.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Ջրանցքներ]]

15:14, 7 Մարտի 2018-ի տարբերակ

Նահապետի առու, ջրանցքներ Նախիջևանում: Գտնվում են Երնջակ գավառում` Երնջակ ձորահովտի միջին մասում: Երկու ջրանցքները գործում են մինչ օրս և սկիզբ են առել Երնջակ գետից` Երնջակ բերդի ստորոտից: Անցնելով Նորաշեն-Ապարաններ-Աբրակունիս գյուղերի վրայով` հասնում են Կզնուտի դաշտ: Աբրակունիս-Կզնուտ հատվածում ջրանցքներից մեկը 1 կմ չափով անցնում է գետնուղով:

Նահապետի առու ջրանցքները շահագործվել են դեռևս մ.թ.ա. 8-7-րդ դարերից: Ջրանցքը կառուցված է մեծ քարերով: Ջրանցքներով ոռոգել են Երնջակ ձորահովտի և Կզնուտ դաշտի հողատարածքները: Ըստ ավանդության` ջրանցքները կառուցել է Արբակ Նահապետը Քրիստոսից 1612 տարի առաջ: Ջրանցքներն ունեցել են 10-15 կմ երկարություն: Արբակ Նահապետի անունով այժմյա Աբրակունիս գյուղը անվանակոչվել է Արբակունի, որը հետագայում փոփոխվելով դարձել է Ապրակունիք, Ապրակունիս, Աբրակունիք[1]:

Ծանոթագրություններ

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 48 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։