«Ադրբեջանական լվացքատուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 22. Տող 22.
[[Կատեգորիա:2017 Ադրբեջանում]]
[[Կատեգորիա:2017 Ադրբեջանում]]
[[Կատեգորիա:Ադրբեջանի արտաքին քաղաքականություն]]
[[Կատեգորիա:Ադրբեջանի արտաքին քաղաքականություն]]
[[Կատեգորիա:Հակահայկականությունը Ադրբեջանում]]

20:16, 4 Մարտի 2018-ի տարբերակ

Ադրբեջանական լվացքատուն (անգլ.՝ Azerbaijani Laundromat), «նշանավոր եվրոպացիների ֆինանսավորման, €2,9 մլրդ ընդհանուր գումարի պերճանքի իրերի գնման և կիսաթափանցիկ բրիտանական ընկեությունների միջոցով փողերի լվացման» գաղտնի սխեմայի անվանում, որի մասին հայտնի է դարձել 2017 թվականի սեպտեմբերին The Guardian թերթի կողիմց անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում[1]:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, The Guardian-ի հետաքննության արդյունքում պարզված տեղեկություն վկայում է այն բանի մասին, որ մարդու իրավունքների խախտման, համակարգային կաշառակերոթւթյան և ընտրությունների արդյունքների կեղծման մեջ մեղադրվող Ադրբեջանի ղեկավարությունը 2012-2014 թվականների ժամանակահատվածում երկրից դրամական միջոցներ հանելով կատարել է ավելի քան 16 հազար փոխանցում: Այդ գումարների մի մասը փոխանցվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ միջազգային լոբբիստական գործողության շրջանակներում ուղղված քննադատության չեզոքամանը և Ադրբեջանի՝ որպես հարուստ նավթային երկրի դրական իմիջի առաջխաղացումը[1]:

Ադրբեջանից և Ռուսաստանից փոխանցված գումարները ոչ թափանցիկ կերպով փոխանցվում էին բրիտանական ընկերություններին՝ առանց որևէ խնդրի արևմտյան ֆինանսական համակարգի օգտագործմամբ: Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ էր կատարում Էստոնիայում իր բաժանմունքներից մեկով[1]:

Արդյունքում գաղտնի սխեման ստացել է ադրբեջանական լվացքատուն անվանումը: Բանկային գաղտնի փաստաթղթերը հայտնվել են Berlingske թերթի մոտ, որն էլ կիսվել է Կաշառակերության և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնի հետ, The Guardian-ի և այլ մեդիագործընկերների հետ: Տվյալներն ընդգրկում են 30 ամիս ժամանակահատված, սակայն դա միայն, ըստ Կոմերսանտի, սառցասարի միայն գագաթն է[1]:

Տես նաև

Ծանոթագրություններ