«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 1 քննարկման բաժին (ավելի հին քան 30 օր) դեպի Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2018; կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 387. Տող 387.
:::Հարգելի մասնակից [[Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան|Մնացական Խաչատրեան]], իսկ ինչո՞ւ չինարեն-հայերեն տառադարձման համար չպետք է օգտագործենք Պալադիի համակարգը։ Հայերեն, մասնավորապես արևելահայերենով լույս տեսած բոլոր պաշտոնական քարտեզներում և փաստաթղթերում օգտագործվում է '''z'''-ի '''ցզ''' տառադարձումը, ԱՄՆ տարածքում հրապարակած նյութերում հանդիպում են թե՛ '''զ''', թե՛ '''ձ''', թե՛ '''ց''' տարբերակով։ Գործնական տառադարձումը չպետք է անտեսել, պաշտոնական ձեռնարկների բացակայությունը պատճառ չէ, որ կամայական կանոններ օգտագործենք՝ անտեսելով ավանդաբար առավել տարածված ձևերը։
:::Հարգելի մասնակից [[Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան|Մնացական Խաչատրեան]], իսկ ինչո՞ւ չինարեն-հայերեն տառադարձման համար չպետք է օգտագործենք Պալադիի համակարգը։ Հայերեն, մասնավորապես արևելահայերենով լույս տեսած բոլոր պաշտոնական քարտեզներում և փաստաթղթերում օգտագործվում է '''z'''-ի '''ցզ''' տառադարձումը, ԱՄՆ տարածքում հրապարակած նյութերում հանդիպում են թե՛ '''զ''', թե՛ '''ձ''', թե՛ '''ց''' տարբերակով։ Գործնական տառադարձումը չպետք է անտեսել, պաշտոնական ձեռնարկների բացակայությունը պատճառ չէ, որ կամայական կանոններ օգտագործենք՝ անտեսելով ավանդաբար առավել տարածված ձևերը։
:::Մի նկատառում էլ, հարգելի մասնակից։ Դուք մատնանշում եք զուտ հնչյունային տառադարձության կանոնները, իսկ գործնականում օգտագործվում է գործնական տառադարձությունը. այն իրենից ներկայացնում է գրադարձման, հնչյունային տառադարձության, «մասնագիտական» տառադարձության յուրօրինակ միքս, որը յուրաքանչյուր աղբյուր-լեզվի դեպքում յուրովի է հարաբերվում ըստ բաղադրիչների։ Հնչյունային տառադարձման բացարձակ առաջնահերթության աննպատակահարմարությունը կարելի է ցույց տալ ընդամենը մեկ օրինակով՝ Путин – Պուծին։ Նույնիսկ նույն գրությամբ անվանումը արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով կարդացվում է տարբեր կերպով. ապա ինչ հնչողության մասին կարող է խոսք գնալ։ Հավատացե՛ք, վիքիում կոմպետենտ մասնակիցներ շատ կան, փորձում ենք նրբությունները ծանր ու թեթև անել, ռացիոնալ ուղիներ գտնել/մշակել, սակայն ձեր նշած բնույթի ռադիկալ և հայերեն մասնագիտական գրականությանը խորթ փոփոխությունների չենք կարող գնալ։ — <span style="font-family:Tahoma; text-shadow:#A0A0A0 0.2em 0.2em 0.4em">''<big>[[Մասնակից:Vaga-am|Vahe]]</big> <sup><font color="red">[[Մասնակցի քննարկում:Vaga-am|քնն.]]</font></sup>''</span> 16:11, 23 Փետրվարի 2018 (UTC)
:::Մի նկատառում էլ, հարգելի մասնակից։ Դուք մատնանշում եք զուտ հնչյունային տառադարձության կանոնները, իսկ գործնականում օգտագործվում է գործնական տառադարձությունը. այն իրենից ներկայացնում է գրադարձման, հնչյունային տառադարձության, «մասնագիտական» տառադարձության յուրօրինակ միքս, որը յուրաքանչյուր աղբյուր-լեզվի դեպքում յուրովի է հարաբերվում ըստ բաղադրիչների։ Հնչյունային տառադարձման բացարձակ առաջնահերթության աննպատակահարմարությունը կարելի է ցույց տալ ընդամենը մեկ օրինակով՝ Путин – Պուծին։ Նույնիսկ նույն գրությամբ անվանումը արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով կարդացվում է տարբեր կերպով. ապա ինչ հնչողության մասին կարող է խոսք գնալ։ Հավատացե՛ք, վիքիում կոմպետենտ մասնակիցներ շատ կան, փորձում ենք նրբությունները ծանր ու թեթև անել, ռացիոնալ ուղիներ գտնել/մշակել, սակայն ձեր նշած բնույթի ռադիկալ և հայերեն մասնագիտական գրականությանը խորթ փոփոխությունների չենք կարող գնալ։ — <span style="font-family:Tahoma; text-shadow:#A0A0A0 0.2em 0.2em 0.4em">''<big>[[Մասնակից:Vaga-am|Vahe]]</big> <sup><font color="red">[[Մասնակցի քննարկում:Vaga-am|քնն.]]</font></sup>''</span> 16:11, 23 Փետրվարի 2018 (UTC)

== [[Գործող հակամարտությունների ցանկ]] ==
:{{la|Գործող հակամարտությունների ցանկ}}
[[Գործող հակամարտությունների ցանկ]] → [[Ընթացիկ զինված հակամարտությունների ցանկ]]

Նախևառաջ, հոդվածը թարգմանվել է անգլերեն List of ongoing armed conflicts էջից, որտեղ վերնագիրը համապատասխանում է հոդվածի բովանդակությանը: Սակայն հայերենի դեպքում վերնագիրը այլ կերպ է թարգմանվել, ինչի արդյունքում վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը. ա) ինձ համար անհասկանալի է ''գործող'' բառի օգտագործումը տվյալ պարագայում, նման դեպքերի համար ես ավելի շատ հանդիպել եմ ''ընթացիկ'' (այդ թվում՝ ընթացիկ իրադարձություններ), բ) ոչ բոլոր հակամարտություններն են ''զինված հակամարտություններ'' , իսկ հոդվածը պատմում է հենց երկրորդ տարբերակի մասին:--[[Մասնակից:Pandukht|Pandukht]] ([[Մասնակցի քննարկում:Pandukht|քննարկում]]) 14:40, 4 Մարտի 2018 (UTC)

14:40, 4 Մարտի 2018-ի տարբերակ

Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը (եթե որոշվում է հոդվածը անվանափոխել)։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Կովկասի գերուհին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կովկասի գերուհինԿովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները

Ըստ Որոտ մասնակցի այս պատճառաբանության։ --Լիլիթ (քննարկում) 16:40, 9 Հունվարի 2018 (UTC)

Ինքս չեմ հասկանում ինչ կարելի է անել, որովհետև Վիքիների մեծ մասում անվանափոխման առաջադրված տարբերակն է, բայց կարելի է նաև վերահղում թողել ուղղակի, և վերջ:--Շեյդի ~ 17:36, 12 Հունվարի 2018 (UTC)

Հարգելիներս, ֆիլմի ճիշտ վերնագիրն է «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»: Այդպես է գրվում ֆիլմի տիտրերում, ինչպես նաև կինոգրականության մեջ (օրինակ` «Դեմքեր, դիմակներ», Սովետական գրող, Երևան, 1980, հոդված «Մհեր Մկրտչյան»): «Կովկասի գերուհին» տարբերակը ժողովրդական կրճատ անվանումն է: Նշված կրճատ ձևով 2014 թ-ին նկարահանվել է ֆիլմի ռեմեյքը: Ամեն դեպքում, երբ մենք ասում ենք «Գագո», ապա հանրագիտարանում նշում ենք «Գագիկ»: Գտնում եմ, որ հոդվածի վերնագիր պետք է լինի ֆիլմի ամբողջական անվանումը, ինչպես մյուս լեզուներում է:--Որոտ (քննարկում) 20:20, 13 Հունվարի 2018 (UTC)

Սա «Կովկասի գերուհին» ֆիլմի վերնագրի մասին: Քանի որ խոսք գնաց Գայդայի ֆիլմերի մասին, առիթից օգտվելով նշեմ նաև «Ի» գործողության մասին: Վերը նշված քննարկումներում համատեղ ջանքերով մենք արդարացիորեն Ы-ն փոխարինեցինք Ի-ով: Դա էր ճիշտը: Սակայն պետք է նշեմ, որ մենք երբ որ ինչ-որ բան ենք պատմում կամ թվարկում, ապա կարճ կապելու համար ասում ենք «և այլն» ու այլևս չենք շարունակում` հասկանալի դարձնելով, որ կա նաև շարունակությունը: Շուրիկի արկածների մասին պատմող կա ընդամենը երկու ֆիլմ` ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» և «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»: Առաջինը պատմում է «Ի» գործողության և Շուրիկի ՄՅՈւՍ արկածների («Գործընկերը», «Տեսիլք») մասին, այսինքն բացառվում է «և այլնի» իմաստը և ֆիլմում պատմվում է նաև ՄՅՈւՍ արկածների մասին: Ուստի ֆիլմի վերնագիրը պետք է լինի ոչ թե «...այլ արկածները», այլ «...մյուս արկածները»: Ես չգիտեմ, թե մյուսներն ինչպես են թարգմանում հոդվածները, սակայն ես չեմ բավարարվում պարզապես այն ուղղակի թարգմանելով, այլ ստիպված եմ լինում հաճախ դիտել ֆիլմերը կամ խորությամբ կարդալ ֆիլմի սյուժեն, որպեսզի հասկանամ, թե ինչպես պետք է թարգմանել վերնագիրը: Խորհուրդ կտամ բոլորին: Պարզապես թարգմանելու դեպքում բացառված չեն սխալները` հատկապես բովանդակային և իմաստային առումներով:--Որոտ (քննարկում) 21:07, 13 Հունվարի 2018 (UTC)

  • Կողմ եմ «Կովկասի գորուհու» անվանափոխմանը և Դեմ եմ «այլ արկածները» «մյուս արկածներ»-ով փոխարինելուն, քանի որ Որոտի հիմնավորումը ավելի շատ սկզբնական հետազոտություն է հիշեցնում, այսինքն չկա հղումներ համապատասխան հեղինակավոր աղբյուրներին, բացի այդ համացանցում չգտա ֆիլմի անվանումը «մյուս արկածներ» տարբերակով:--Սամվելքննարկում 07:00, 15 Հունվարի 2018 (UTC)
  • Դեմ այլ արկածները» «մյուս արկածներ»-ով փոխարինելուն, համաձայն եմ Սամվելի հետ։ --@ջեօ (քնն․) 08:47, 15 Հունվարի 2018 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ ՀՍՀ-ի Յուրի Նիկուլին հոդվածում «ՄՅՈՒՍ» է, թեև մնացածը հակասում է մեր քննարկումներին («Օպերացիա «ы»...» և «Կովկասի գերուհին»՝ առանց «պոչի»)։ --23artashes (քննարկում) 09:34, 15 Հունվարի 2018 (UTC)

Ժողովուրդ ջան, ի՞նչ սկզբնական կամ անձնական հետազոտության մասին է խոսքը: Այս ամենը պարզապես անհեթեթության աստիճան ծիծաղելի է: Ես ոչ մի հետազոտություն կամ գյուտ չեմ արել: Սա ընդամենը թարգմանություն է, տրամաբանական թարգմանություն: Ի՞նչ է, տրամաբանելը համարվում է սկզբնական հետազոտությու՞ն: Իմ տունը լիքն է հեղինակավոր կինոգրականությամբ և ես ընդհանրապես չեմ օգտվում համացանցից` ինչ որ բան ապացուցելու համար: Երբ կարդում ես այդ ֆիլմի մասին հոդվածը, ապա պարզ է դառնում, որ վերնագիրն էլ դրա նման պետք է լիներ: Մի կերպ ուղղվեց վերնագրի միայն մի մասը: Մնացածի համար այլևս չեմ էլ ուզում պայքարել: Հոգնել եմ այս «ջանջալ» քննարկումներից: «Մյուս» բառի համար ապացույցներ եք ուզում, իսկ դուք բերեք հեղինակավոր ապացույցներ «Այլ» բառի համար: Եվ հետո, սկզբից ծանոթացեք թեմային կամ Գայդայի գործունեությանը, որպեսզի չշփոթեք Շուրիկի արկածները «Օղի թորողների» հետ և հետո միայն քննարկումներ սկսեք: Ինձ այլևս չի հետաքրքրում այս թեման:--Որոտ (քննարկում) 18:21, 15 Հունվարի 2018 (UTC)

  • Операция «Ы» и другие приключения Шурика պետք է թարգմանվի «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները: Другие приключения — Մյուս արկածները, Иные приключения — Այլ արկածները: Ինձ թվում է, որ այստեղ երկմտելու կարիք չկա, քանի որ ՄՅՈՒՍ և ԱՅԼ բառերի ռուսերեն ուղիղ համարժեքները կան ռուսերենում՝ ДРУГОЙ և ИНОЙ: — Vahe քնն. 18:24, 15 Հունվարի 2018 (UTC)
Որոտ ջան, կբացատրես ի՞նչն է այստեղ անհեթեթության աստիճանի ծիծաղելի, քո կարծիքով կանոնին պետք չէ՞ հետևել, այլ պետք է հետևել քո տրամաբանությա՞նը, թե՞ իմ գրածն է ծիծաղելի: Ինչ վերաբերվում է թարգմանությանը, ես չեմ ասում սխալ է թարգմանված, սակայն բոլորս լավ գիտենք, որ ոչ բոլոր ստեղծագործությունների անվանումներն են բառացի թարգմանվում: Վիքիպեդիայում կան կանոններ, որոնց պետք է հետևել, այլապես այն կվերածվի քաոսի: Իսկ կոնկրետ կանոնի հետ եթե համակարծիք չես կարող ես քո կարծիքը բերել համապատասխան քննարկման էջում: Ավելացնեմ նաև, որ աղբյուրը պարտադիր չէ, որ լինի համացանցում, աղբյուրը կարող է լինել ցանկացած ձևով տպագրված: Եթե ունես համապատասխան գրականություն տանը, կարող ես որպես փաստ բերել համապատասխան նյութը:--Սամվելքննարկում 05:54, 16 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի Սամվել, այստեղ անհեթեթության աստիճան ծիծաղելի է ոչ թե Ձեր գրածը կամ կանոնին հետևելը, այլ ընդհանրապես երևույթը, որով մենք հիմա զբաղված ենք: Չնչինության աստիճանահարթակում գտնվող հարցը մենք քննարկում ենք «քթիմազության» մակարդակով: Ես շատ լավ եմ հասկանում թե ինչի մասին է Ձեր մեջբերած կանոնը, որը ընդհանրապես կապ չունի թարգմանությունների հետ: Թարգմանությունը լինում է կամ ճիշտ, կամ ոչ ճիշտ: Այստեղ խոսք լինել չի կարող սկզբնական կամ անձնական հետազոտության մասին: Ես չեմ այդ ֆիլմի մասին առաջին գրողը, որ սկզբնական հետազոտություն անցկացնեմ: Ուստի սխալ է արհեստականորեն` այս հարցին չվերաբերվող կանոնը «փաթաթել» այս հարցին: Ես չեմ հիշում, որ այդ կանոնին դեմ եմ արտահայտվել: Այն տեղին է, երբ որ տեղին է հիշատակվում: Իհարկե, որոշակի կանոններ պետք են` Վիքիպեդիայում որոշակի հսկողություն իրականացնելու համար, այլապես «շիլաշփոթ» կառաջանա: Կրկնում եմ, որ այս թեման ինձ պարզապես ձանձրացրել է և վերնագիրը գրեք այնպես, ինչպես հարմար կգտնեն մասնակիցները: Վերևում մարդիկ մեջ են բերել ՀՍՀ-ի օրինակը, սակայն թե ինչու է այնտեղ գրված «Օպերացիա «Ы»...», դա ունի իր պարզ բացատրությունը, որը կարող եմ բացատրել, եթե կարիքը կզգացվի: Այնուամենայնիվ կրկին նշեմ, որ տվյալ պարագայում «մյուս» և «այլ» բառերը ունեն բովանդակային տարբերություն:--Որոտ (քննարկում) 09:40, 16 Հունվարի 2018 (UTC)

Որոտ ջան, ես ընդհանրապես հակված չեմ «քթիմազության», ես փորձում եմ հնարավորինս գործել Վիքիպեդիայի կանոններին համահունչ: Հիմա դու հնարավոր է շատ լավ ես տիրապետում Գայդայի գործերին, և շատ հնարավոր է, որ ճիշտ ես, սակայն Վիքիպեդիայում առաջնայինը աղբյուրներն են: Եթե հեղինակավոր աղբյուրներով նշված է «մյուս» տարբերակը, ես չեմ կարողանա դեմ լինել: Բայց եթե անվանափոխում ենք ուղղակի թարգմանելով, ապա դա Սկզբնական հետազոտության վառ դրսևորում է: Հիմա մյուս անգամ էլ մեկ այլ մասնակից կարող է Другие приключения թարգմանել Ուրիշ արկածները, կստացվի «շիլաշփոթ» իսկական:--Սամվելքննարկում 10:15, 16 Հունվարի 2018 (UTC)
Աղրըի նահանգ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Աղրըի նահանգ հոդվածը գտնվում է Աղրիի նահանգ կատեգորիայում։ Բերել մի տեսքի։ - Kareyac (քննարկում) 10:23, 28 Հունվարի 2018 (UTC)

Կատեգորիայի անվանումը սխալ է, քանի որ թուրքերեն «Ağrı»-ի հայերեն ճիշտ տառադարձումը «Աղրը»-ն է:--Armen (քննարկում) 11:43, 29 Հունվարի 2018 (UTC)

Համաձայն եմ Armen բերած փաստարկի հետ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 18:18, 29 Հունվարի 2018 (UTC)

Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակեցման վայրը (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ֆանտաստիկ գազաններն ու նրանց բնակեցման վայրըՖանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց

Եթե թարգմանենք բնօրինակից՝ ապա պարզ է, որ երկրորդն է ճիշտ։ Եվ միևնույն ժամանակ Հայերեն Վիքիպեդիայում վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը թարգմանված է երկրորդ տարբերակով։ տօնջ (քննարկում) 17:37, 29 Հունվարի 2018 (UTC)

Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Սանկտ Պետերբուրգի կենդանաբանական այգիԼենինգրադի կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգին կոչվում է Լենինգրադի կենդանաբանական այգի և 1991 թվականին քաղաքի՝ Սանկտ Պետերբուրգ վերանվանելուց հետո, այն շարունակում է կոչվել Լենինգրադի կենդանաբանական այգի։--Լիլիթ (քննարկում) 07:41, 5 Փետրվարի 2018 (UTC)

Այո, անվանափոխել է պետք։ Կենդանաբանական այգու պաշտոնակական կայքում էլ է այդպես նշված։ Փաստորեն Լիլիթը արդեն նշել էր կայքը։ ))--BekoՔննարկում 07:44, 5 Փետրվարի 2018 (UTC)
Կողմ, համաձայն եմ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 14:30, 5 Փետրվարի 2018 (UTC)
Կողմ --Armen (քննարկում) 15:18, 5 Փետրվարի 2018 (UTC)
Կողմ։ — Vahe քնն. 16:33, 10 Փետրվարի 2018 (UTC)
Բագրատ Շինկուբա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բագրատ ՇինկուբաԲագրատ Շինքուբա

Աբխազերենից Баграт Шьынқәба տառադարձվում է Բագրատ Շինքուբա ձևով (қ – ք)։ Նմանապես դեպի վրացերեն տառադարձվում է ბაგრატ შინუბა ձևով (қ – ქ – ք)։ — Vahe քնն. 16:40, 10 Փետրվարի 2018 (UTC)

Vahe ջան, հայալեզու աղբյուրներում քո առաջարկած տարբերակն օգտագործվո՞ւմ է։ Հոդվածում որպես աղբյուր նշվում է ՀՍՀ-ն, որն այս պարագայում բավականին լուրջ աղբյուր է։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 17:45, 10 Փետրվարի 2018 (UTC)
Ջեո ջան, երևակայիր, Շինկուբայի մասին համացանցում մեսրոպատառ հիշատակում կա միայն ՀՍՀ-ում և հայ-վիքիում։ Իմ դիտարկումներով, ՀՍՀ-ում բազմաթիվ անձանց անունները փոխառվել են նրանց ռուսերեն տարբերակներից։ Չգիտեմ, Ջեո ջան, բայց վիքին «սառած» կառույց չէ, որոշ վերափոխումներ-բարեփոխումներ հարկավոր են, և սա անձնական/սկզբնական հետազոտություն չէ, այլ՝ սկզբունքների առաջնահերթության որոշում։ — Vahe քնն. 18:13, 11 Փետրվարի 2018 (UTC)
Vahe ջան, բայց դու համաձայն ես հետս, չէ՞, որ եթե հանկարծ այս առաջարկությունը բավարարվեց, այն կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ այլ հոդվածների վերնագրերն անվանափոխման ներկայացնելու համար։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 18:44, 11 Փետրվարի 2018 (UTC)
Ջեո ջան, եթե վտանգ կա, որ ես կամ այլ փորձառու կամ անփորձ մասնակից «կարճ ուղեղով» անվանափոխելու է բոլոր նման անվանումներն առանց խորը վերլուծելու, ապա արժե կասեցնել քննարկումն այս տիրույթում և փորձել գտնել-ներգրավել մասնագետների՝ թեման ամփոփելով մեր անձնական քննարկման էջերում։ — Vahe քնն. 17:44, 12 Փետրվարի 2018 (UTC)
 Կարևոր է՝ Vahe ջան խնդրում եմ, այսուհետ անվանափոխման ներկայացնելուց առաջ հոդվածում տեղադրել {{անվանափոխություն}} կաղապարը:--Սամվելքննարկում 05:42, 12 Փետրվարի 2018 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Սամվել ջան, իմ թերացումն է, ինչի մասին իսկի չէի էլ մտածել։ — Vahe քնն. 17:26, 12 Փետրվարի 2018 (UTC)
Աուգուստո Պինոչետ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Աուգուստո ՊինոչետԱվգուստո Պինոչետ

Հայերեն բոլոր աղբյուրներում հանդիպեցի միայն Ավգուստո տարբերակին (կարող եք ինքներդ գուգլով որոնել)։--Սամվելքննարկում 05:40, 12 Փետրվարի 2018 (UTC)

Սամվել ջան, «Ավգուստո» տարբերակը որոշակի գերակշռում է «Աուգուստո» տարբերակի նկատմամբ, երբ որոնման դաշտում գրվում է «Պինոչետ»։ Բավական քանակի կայքեր են ի հայտ գալիս «Աուգուստո Պինոչետ» որոնման ժամանակ։ Պետք է նշել, որ իսպաներեն անվանումները հիմնականում փոխառվել են ռուսերենից։ Մինչ 1980-ականների սկիզբը իսպաներեն-ռուսերեն տառադարձման պաշտոնական ուղեցույցը առաջարկում էր «Августо» տարբերակը, իսկ ուղեցույցի բարեփոխման արդյունքում առաջարկվեց «Аугусто» տարբերակը։ Դրա հետևանքով խորհրդային շրջանի հայերեն պատմական, քաղաքական, հանրագիտարանային գրականության մեջ անցում է կատարվել «Ավգուստո – Աուգուստո» ձևով։ Իսկ ի՞նչ սկզնունքներով «առաջնորդվեցին» անկախ Հայաստանի լեզվաբաններն ու նրանց հետևող հայկական մամուլը, մենք գիտենք՝ ոչ մի սկզբունք ))։ — Vahe քնն. 18:12, 12 Փետրվարի 2018 (UTC)

Հայ կաթողիկ եկեղեցի

Ողջույն: Ունենք Հայ Կաթողիկե Եկեղեցի (բոլորը մեծատառով), Մխիթարյան միաբանություն (առաջին բառը մեծատառով, երկրորդը՝ փոքրատառով) և Անարատ հղության հայ քույրերի միաբանություն (առաջին բառը մեծատառով, մնացածը՝ փոքրատառով) հոդվածները: Եկեղեցու պաշտոնական կայքում նշված երեք անվանումների բոլոր բառերը մեծատառով են: Արդյո՞ք եկեղեցու մասին հոդվածի վերնագիրը պետք է փոքրատառեր դարձնել (Հայ կաթողիկե եկեղեցի), թե՞ միաբանությունների մասին հոդվածների վերնագրերը պետք է դարձնել մեծատառ (Մխիթարյան Միաբանություն, Անարատ Հղության Հայ Քույրերի Միաբանություն): Իմ կարծիքով պետք է լինի Հայ կաթողիկե եկեղեցի:--Գարդմանահայ (քննարկում) 17:53, 14 Փետրվարի 2018 (UTC)

Հայերեն լույս տեսած գրքի հիման վրա, կարծում եմ, ճիշտ կլինի անվանափոխել։ Սա նաև փաստում է բնօրինակ լեզվով անվանումը՝ Winnie-the-Pooh։--տօնջ (քննարկում) 15:40, 20 Փետրվարի 2018 (UTC)

  • Դեմ, հայերենում տարածված է առաջին տարբերակը։ --Voskanyan (քննարկում) 15:43, 20 Փետրվարի 2018 (UTC)
  • Դեմ Առաջին անգամ եմ լսում Փու տարբերակը։ Հայերեն գրականության մեջ, ինչպես նշեց Ոսկանյանը, տարածված է Թուխ տարբերակը։ --Լիլիթ (քննարկում) 15:53, 20 Փետրվարի 2018 (UTC)
  • Դեմ Վիքիպեդիայում նորարությունների տեղ չէ: Եվ հարց է առաջանում, որտեղից այդ Փու տարբերակը --Nimeru23 (քննարկում) 16:18, 20 Փետրվարի 2018 (UTC)
  • Դեմ եմ կտրականապես:--Armen (քննարկում) 16:26, 20 Փետրվարի 2018 (UTC)
  • Դեմ՝ անկախ բերված փաստարկներից: Վերջին շրջանում լույս տեսած նորաթուխ թարգմանությունները դեռ ճանապարհ ունեն անցնելու մինչ տարածված լինելը, իսկ Վիքիպեդիան ընտրում է տարածված տարբերակը:--Սիգմա (քննարկում) 16:52, 20 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելիներս, ներողություն եմ խնդրում սզկբում սա չգրելու համար։ Հուսամ՝ սա կփոխի ձեր կարծիքը։ Nimeru23, առաջին գրքի իր առաջաբանում Միլնը մանրամասնորեն բացատրում է նման արտառոց անվան (Փու) ծագումնաբանությունը` տալով հետևյալ երկու բացատրությունները:
  1. Լոնդոնի կենդանաբանական այգում բնակվում էր Փու անունով մի կարապ, որը հայտնվում է Միլնի «Երբ մենք շատ փոքրիկ էինք» մանկական բանաստեղծությունների գրքույկում: Երբ Քրիսթոֆեր Ռոբինը կանչում էր կարապին, և վերջինս չէր արձագանքում, տղան չշփոթվելու համար ձևացնում էր, որ ինքը հենց այնպես է «փու» ասել: Այս անունն էլ ավելի ուշ տրամադրում են Վինիին (արջին ։Ճ):
  2. Առաջին գրքում, երբ Արջուկի թաթերն օդապարիկի թելից երկար կախվելու պատճառով բռնվում են, նա քթին կանգնած ճանճերին քշում է` «փու» ասելով: Ահա այս ձայնարկությունն էլ շուտով ավելանում է նրա Վինի անվանը:

ֆրանսերեն այն դարձել է Վինի արջուկը (Winnie l’ourson), գերմաներեն տարբերակում, հակառակը, բաց է թողնված Վինին, և Արջուկը հանդես է գալիս որպես Փու արջուկ (Pu der Bär):--տօնջ (քննարկում) 16:38, 20 Փետրվարի 2018 (UTC)

  • Դեմ` Վիքիպեդիայում ընդունելի է յուրաքանչյուր անվան ամենատարածված ձևը--Omicroñ'R 17:35, 20 Փետրվարի 2018 (UTC)

Չգիտեմ, Դեմ եմ, թե Կողմ, բայց եկեք հիշենք, որ հայոց իրականությունում Գազա տարբերակն է տարածված, մինչդեռ մեր մոտ այն դարձավ Ղազա... Անկախ այն հանգամանքից, որ արաբերենում այն Ղ տառով է սկսվում, մեր մոտ ցայսօր էլ ընդունված է Գազան: Ուստի Վինիի մասին մի փոքր երկմտանք ունեմ: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 18:16, 20 Փետրվարի 2018 (UTC):

Միանգամայն համաձայն եմ Valen1988-ի հետ Գազան Ղազա վերանվանելը ինձ համար անընդունելի էր:--Armen (քննարկում) 19:41, 20 Փետրվարի 2018 (UTC)
(!) Մեկնաբանություն՝ Valen1988 և Armen ջաներ, եկեք չխառնենք այս ու այն քննարկումները, ամեն մեկը պետք է առանձին քննարկել։ Ղազայի համար կարող ենք առանձին քննարկում բացել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 06:09, 21 Փետրվարի 2018 (UTC)
  • Դեմ: Վինի Թուխն այն գրական կերպարն է, որը հայ իրականության մեջ հայտնի է հենց այդ ձևով: Տառադարձման ժամանակ միգուցե «Վիննի Փու» ստացվեր, բայց այն խորթ է մեր գրական աուդիտորիայի համար: Խորհուրդ կտայի կարդալ ռու-վիքիի հոդվածի հետևյալ պարբերությունը. Վինի Թուխը տարբեր լեզուներով կրում է տարբեր անուններ՝ Վիննի լա Պու, Վինի դեր Պու, Վիննի Պուխ, Պու դեր Բյոր, Մեդվիդեկ Պու, Միչիմաչկո, Պետեր Պլիս, Օլե Բրում, Կուբուս Պուչատեկ և այլն: Նմանապես ո՞վ է Դոն Կիխոտին «Դոն Կիխոտե» անվանարկում: Ինչ վերաբերում է Ղազային, ապա ընտրվել է երկու, գրեթե հավասարաչափ օգտագործվող երկու տարբերակներից ճիշտ փոխառվածը և այս քննարկման հետ ընդհանրապես կապ չունի: — Vahe քնն. 19:54, 20 Փետրվարի 2018 (UTC)
  • Դեմ Բացի այն, որ Թուխը տարածված է ավելի, Վինի Թուխը կերպարների անվանումների հայերեն թարգմանության շատ հրաշալի օրինակ է, որը փոխել ու դարձնել ժամանակակից ու այդքան էլ լավ չթարգմանված տարբերակի անվանումով՝ սխալ Է։ --Emptyfear (քննարկում) 06:13, 21 Փետրվարի 2018 (UTC)
Մաո Ցզե Դուն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Մաո Ցզե ԴունՄաո Ձե Դուն

Յարգելի Voskanyan և յարգելի գործընկերներ:

Մաո Ձե Դունի մասին հայերէն Վիքիպեդիայի յօդոածի վերնագիրը պէտք է լինի հայերէնին հարիր՝ Մաո Ձե Դուն, այլ ոչ թէ՝ ռուսերէնից պատճենուած Մաո Ցզե Դուն: Այն, որ Դուք միշտ լսել էք Մաո Ցզե Դուն, Ձեզ հետ միասին՝ գուցէ շատերը, ունի մի շատ պարզ պատճառ. հայկական դրպոցական դասագրքերը և մամուլը հեղեղուած էին ռուսերէնից պատճէնուած նիւթերով, որոնք, յաճախ ոչ բարձր մասնագիտական թարգմանութեան հետևանքով, իրենց հետ բերում էին ռուսաբանութիւնների և նոյնիսկ, փաստացի ռուսագրութիւնների մի աՆգրագէտ հոսանք...

Սակայն դա չի նշանակում, թէ հայերէնում չկային և չկան նաև ճիշտ թարգմանութիւններ: Օրինակ, 2012-ին հայկական էլեկտրոնային լրատուամիջոցներից մէկը՝ Լուր.ամ-ը հրապարակելով մի շարք բռնապետների երիտասարդ տարիների լուսանկարներ, ադ թւում՝ Մաո Ձե Դունինը, հայերէն գեղեցիկ մակագրել է. «Մաո Ձե Դուն (1893 – 1976), Չինաստան»[1]: Վստահ եմ, որ փնտրելու դէպքում բազմաթիւ նման օրինակներ կգտնէք նաև Դուք:

Ես Մաո Ձե Դունի մասին յօդուածը փորձել էի վերանուանել՝ ելնելով հայերէնի տառադարձման սկզբունքներից և իմանալով չինարէնի հնչիւնաբանութիւնը, քանզի բաւական երկար տարիներ լսել էի այսպէս ասած կենդանի չինարէն հենց չինացիներից:

Եւ ահա թէ ինչ էր ստացուել յօդուածի անուանափոխման իմ փորձից յետոյ: Ի դէպ, նշեմ, որ ինքս էլ սխալուել էի՝ Վիքիպեդիայի ինչ-որ տեխնիկական թերութեան հետևանքով և վերնագրել էի ոչ թէ պարզապէս «Մաո Ձե Դուն», այլ «Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն»:

06:04, 8 Հունվարի 2018 23artashes (Քննարկում | ներդրում) ջնջեց Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն էջը (Պարունակությունն էր. «{{արագ|}}#ՎԵՐԱՀՂՈՒՄ Մաո Ցզե Դուն» (և միակ հեղինակն էր՝ Voskanyan))
15:21, 7 Հունվարի 2018 Voskanyan (Քննարկում | ներդրում) տեղափոխեց էջը «Վիքիպեդիա:Մաո Ձե Դուն»-ից «Մաո Ցզե Դուն» (սխալ անվանատարածք, չքննարկված անվանափոխում) (հետ շրջել)
Եւ այդ մասին յարգալից ձևով տեղեկացրել էի վերանուանողներին:

Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 03:57, 17 Փետրվարի 2018 (UTC)

Ի պատասխան դրա ստացել եմ հետևեալը.
Ես միշտ լսել եմ Մաո Ցզե Դուն։ Բայց անվանափոխման հիմնական պատճառն այն էր, որ հոդվածը տեղափոխվել էր սխալ անվանատարածք։ Վիքիպեդիա: չի գրվում հոդվածների վերնագրերի սկզբում։ Իսկ անվանափոխելու պետք է քննարկում բացել Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում՝ ներկայացնելով վստահելի աղբյուրներ։ --Voskanyan (քննարկում) 05:46, 17 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի մասնակից Մնացական Խաչատրեան, չինարենից տառադարձության համար օգտագործվում է Պալադիի համակարգը, համաձայն որի լատինատառ «ze» կապակցությունը տառադարձվում է «ցզե» ձևով: Իսկ «հայերենին հարիր» Ձ հնչյունը չի օգտագործվում չինարեն-հայերեն տառադարձման ժամանակ: — Vahe քնն. 15:45, 17 Փետրվարի 2018 (UTC)
Ուստի ես պատասխանեցի հետևեալ կերպ.
Յարգելի Vahe: Վերջապէս ժամանակ գտնուեց անդրադառնալու այս հարցին: Այո: Չինարենից տառադարձության համար օգտագործւում է Պալադիի կամ Պալադիոս ծայրագույն վարդապետ Կաֆարովի ստեղծած տառադարձման համակարգը: Բայց ո՞ր լեզւում: ՌՈՒՍԵՐԷՆՈՒՄ: Ո՛չ ՀԱՅԵՐԷՆՈՒՄ, յարգելի հայրենակից: Դրա համար անգլերէն Վիքիպեդիայում «Транскрипционная система Палладия» յօդուածը կարճ ու կոնկրետ վերնագուված է «Cyrillization of Chinese», այսինքն՝ չինարենի կիրիլիզացիա կամ գրային սլավոնականացում: Ի դէպ, հայերէն նույն ռուսալեզու յօդուածը թարգմանուած է «Պալլադիի տառադարձության համակարգ». իրականում պիտի լինէր «Պալլադիոսի տառադարձության համակարգ» կամ ավելի ճիշտ՝ «Չինարենի կիրիլականացման կամ սլավոնական գրով տառադարձման համակարգ»: Ուստի, չինարէնին յատուկ հնչիւնները, որոնք հայերէնը դիւրութեամբ տառադարձում է, օրինակ՝ ճ-ն, ծ-ն, ջ-ն, ձ-ն, կարիք չկայ տառադարձելու ռուսերէնի ցզ-երով ու չժ-երով: Ոչ մի չինացի ցզ կա չժ չի արտասանում, դա ինքս եմ լսել Չինաստանում ապրածս ժամանակ: Երբ նրանք ասում են «դաը ձոբիըն», այսինքն «դէպի ձախ», որևէ կերպ հնարաւոր չէ լսել «դաը ցզոբիըն» և ռուսերէնի աղքատիկ հնչիւնային հնարաւորութիւնների սահմաններում կաղապարել թէ՛ չինարէնի, թէ՛ մեր մայրենի հայերէնի հնչիւնական հնարաւորութիւնները... Ուստի, յօդուածը «Մաո Ցզե Դուն» ոչ ճիշտ կերպով դարձեալ վերնագրելու փոխարէն, հարկաւոր է այն վերանուանել «Մաո Ձե Դուն», ինչպէս և առաջարկուած էր: Յարգանքով և փոխըմբռնման ակնկալիքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:40, 23 Փետրվարի 2018 (UTC):

Նոյն պատասխանս կարող եմ յղել նաև յարգարժան Voskanyan-ին և հարցով հետաքրքրուած մեր բոլոր գործընկերներին:

Ուշագրաւ է, որ նոյնիսկ սերբերը, լինելով սլաւոնական ազգ, այնուամենայնիւ, ազատագրուել են ռուսական ազդեցութիւնից և չինարէնի տառադարձման սերբական համակարգը բաւական տարբեր է ռուսականից՝ : Օրինակ՝ փինյինի j, q, zh հնչիւնները սերբերէնում տառադարձւում են որպէս ђ, ћ, џ; սերբերէն ј, љ, њ յայտնւում են այն տեղերում, որտեղ ռուսերէնը օգտագործում է я, е, ё, ю, й; բառավերջի կամ աւելի ճիշտ՝ վանկավերջի փինյինեան n և ng հնչիւնները տառադարձւում են որպէս н և нг:

Վերջում ուզում եմ ընդգծել, որ ըստ իս, հայերէն Վիքիպեդիան պէտք է զերծ մնա ռուսաբանութիւնների այն դեռևս մեծ ազդեցութիւնից, որը հանդիսանում է Հայաստանի ամբողջ կեանքում, հայ գրականութիւնում և հայ մամուլում խորհրդային-ռուսական երկար տասնամեակների տիրապետութեան չարաբաստիկ հետևանքներից մէկը:

Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:40, 23 Փետրվարի 2018 (UTC):

Կցում եմ չինարէնից տառադարձման աղիւսակի որոշ հատուածներ՝ ծ, ձ, ճ հնչիւնների առնչութեամբ.

J
ji — ծի, цзи jia — ծյա, цзя jian — ծյայն, цзянь jiang — ծյանն, цзян
jiao — ծյաո, цзяо jie — ծյե, цзе jin — ծիյն, цзинь jing — ծինն, цзин
jiong — ծյուն, цзюн jiu — ծյու, цзю ju — ծյույ, цзюй juan — ծյուայն, цзюань
jue — ծյու, цзюэ jun — ծյույն, цзюнь
Z
za — ձա, цза zai — ձայ, цзай zan — ձայն, цзань zang — ձանն, цзан
zao — ձաո, цзао ze — ձե, цзэ zei — ձե, цзэй zen — ձեյն, цзэнь
zeng — ձենն, цзэн zi — ձի, цзы zong — ձուն, цзун zou — ձոու, цзоу
zu — ձու, цзу zuan — ձուայն, цзуань zui — ձույ, цзуй zun — ձույն, цзунь
zuo — ձո, цзо
ZH
zha — ճա (чжа) zhai — ճայ (чжай) zhan — ճան (чжань) zhang — ճան (чжан)
zhao — ճաո (чжао) zhe — ճե (чжэ) zhei — ճեյ (чжэй) zhen — ճեյն (чжэнь)
zheng — ճենն (чжэн) zhi — ճի (чжи) zhong — ճուն (чжун) zhou — ճոու (чжоу)
zhu — ճու (чжу) zhua — ճուա (чжуа) zhuai — ճուայ (чжуай) zhuan — ճուան (чжуань)
zhuang — ճուան (чжуан) zhui — ճույ (чжуй) zhun — ճույն (чжунь) zhuo — ճո (чжо)

Ի դէպ,

  • jian — ծյայն, цзянь, jin — ծիյն, цзинь, juan — ծյուայն, цзюань, jun — ծյույն, цзюнь
  • zan — ձայն, цзань, zen — ձեյն, цзэнь, zuan — ձուայն, цзуань, zun — ձույն, цзунь
  • zhan — ճան (чжань), zhen — ճեյն (чжэнь), zhuan — ճուան (чжуань), zhun — ճույն (чжунь)

տառադարձութեամբ փորձել ենք արտայայտել չինարէնի փափուկ նյ-ով աւարտուող վանկերը,

իսկ

  • jiang — ծյանն, цзян, jing — ծինն, цзин, ծյուն, цзюн
  • zang — ձանն, цзан, zeng — ձենն, цзэн, zong — ձուն, цзун
  • zhang — ճան (чжан), zheng — ճենն (чжэн), zhong — ճուն (чжун)

տառադարձութեամբ փորձել ենք արտայայտել չինարէնի կոշտ ն-ով աւարտուող վանկերը:

Գուցէ այնքան էլ յաջողուած տարբերակ չէ, սակայն ռուսերէնի ազդեցութիւնը հայ-չինական տառադարձման համակարգում յաղթահարելու որոշակի քայլերից մէկը կարելի է համարել:

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան հնարավոր է, Դուք ճիշտ եք, հնարավոր է Չինարենում հենց այդպես է հնչում, սակայն Վիքիպեդիայում տառադարձում չենք անում, եթե կան հեղինակավոր աղբյուրներ, անգամ եթե այդ աղբյուրները գրում են ռուսական ազդեցության ներքո: Եթե շարժվենք տառադարձման կանոններով, ապա պետք է Վիքիպեդիայի հոդվածների կեսի անվանումները փոխենք, օրինակ` Վաշինգտոն հոդվածը դարձնենք Վոշինգթըն և այլն, սակայն համաձայն ՎՊ:ՀԱ կանոնի պետք է ընտրել առավել տարածված տարբերակը:--Սամվելքննարկում 06:50, 23 Փետրվարի 2018 (UTC)
Յարգելի Սամվել:
  • 1. Ո՞վ է մեզ պարտաւորեցնում ընտրել առաւել տարածուած տարբերակը, եթէ այն սխալ է: Ձեր ասածը հիմնաւորող կանոնը պէտք է նաև բացառութիւններ ունենայ նման դէպքերի համար:
  • 2. Ոչ թէ հնարաւոր է, որ ես ճիշտ եմ, կամ հնարաւոր է, որ չինարէնում հենց այդպէս է հնչում, այլ ՀԵՆՑ ԱՅԴՊԷՍ ԷԼ ԿԱ... Ես ճիշտն եմ գրել և չինարէնում հենց այդպէս է հնչում:
  • 3. Չինարէնի ձ, ծ, ճ հնչիւնները ռուսական ցզ-երով ու չժ-երով տառադարձելը հայերէնին պատիւ չի բերում, և Վիքիպեդիայում նման կերպով հիմնաւորելով ռուսական տխեղծ գրելաձևը պահպանելը ՍԽԱԼ ԵՄ համարում: Ոչ մի կանոն մեզ չի պարտադրում այլանդակել հայոց լեզուն յանուն ինչ-որ քարացած կանոնի:
  • 4. Ստացւում է, որ հայերէն Վիքիպեդիայում առայժմ պահպանւում է ռուսերենի ազդեցութիւնը, քանզի ժամանակին վերջինիս յաջողուել է իր ոչ հայեցի տառադարձումները առաւել տարածուած դարձնել:
  • 5. Տխուր վիճակ է յարգելի գործընկերներ: Այդ ամէնը պէտք է շտկել: Լաւ է, որ ժամանակին Վիկիպեդիան կարողացանք Վիքիպեդիա անուանափոխել... Թէ չէ դա էլ էր առաւել տարածուած...
  • 6. Այնուամենայնիւ, յուսով եմ իմ տեսակէտի կողմնակիցներն աւելի շատ կլինեն... Կամ, եթէ այդպէս չէ այժմ, ապա ժամանակի ընթացքում այնքան կշատանան, որ այսօրուայ մեր իւրօրինակ «զրոյցին» հետագայում առնուազն զարմանքով կնայեն...

Ինչևիցէ: Ընդունէք յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 07:48, 23 Փետրվարի 2018 (UTC):

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան ոչ ոք չի այլանդակում հայոց լեզուն, Վիքիպեդիայի հիմնական սյուներից մեկն է, որ այն գրվում է վստահելի աղբյուրների հիման վրա: Վիքիպեդիայում իրավունք չունենք սեփական հետազոտությունն իրականացնել և պարզել որն է ճիշտ որն է սխալ, դա պետք է անեն համապատասխան մասնագետները Վիքիպեդիայից դուրս, իսկ Վիքիպեդիան պետք է օգտվի այդ հետազոտություններից:--Սամվելքննարկում 08:34, 23 Փետրվարի 2018 (UTC)
Թույլ տվեք Ոսկանյան մասնակցի քննարկման էջից փոխադրել թեմայի «դրամատիկ շարունակության» բովանդակությունը։
Հարգելի մասնակից Մնացական Խաչատրեան, իսկ ինչո՞ւ չինարեն-հայերեն տառադարձման համար չպետք է օգտագործենք Պալադիի համակարգը։ Հայերեն, մասնավորապես արևելահայերենով լույս տեսած բոլոր պաշտոնական քարտեզներում և փաստաթղթերում օգտագործվում է zցզ տառադարձումը, ԱՄՆ տարածքում հրապարակած նյութերում հանդիպում են թե՛ զ, թե՛ ձ, թե՛ ց տարբերակով։ Գործնական տառադարձումը չպետք է անտեսել, պաշտոնական ձեռնարկների բացակայությունը պատճառ չէ, որ կամայական կանոններ օգտագործենք՝ անտեսելով ավանդաբար առավել տարածված ձևերը։
Մի նկատառում էլ, հարգելի մասնակից։ Դուք մատնանշում եք զուտ հնչյունային տառադարձության կանոնները, իսկ գործնականում օգտագործվում է գործնական տառադարձությունը. այն իրենից ներկայացնում է գրադարձման, հնչյունային տառադարձության, «մասնագիտական» տառադարձության յուրօրինակ միքս, որը յուրաքանչյուր աղբյուր-լեզվի դեպքում յուրովի է հարաբերվում ըստ բաղադրիչների։ Հնչյունային տառադարձման բացարձակ առաջնահերթության աննպատակահարմարությունը կարելի է ցույց տալ ընդամենը մեկ օրինակով՝ Путин – Պուծին։ Նույնիսկ նույն գրությամբ անվանումը արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով կարդացվում է տարբեր կերպով. ապա ինչ հնչողության մասին կարող է խոսք գնալ։ Հավատացե՛ք, վիքիում կոմպետենտ մասնակիցներ շատ կան, փորձում ենք նրբությունները ծանր ու թեթև անել, ռացիոնալ ուղիներ գտնել/մշակել, սակայն ձեր նշած բնույթի ռադիկալ և հայերեն մասնագիտական գրականությանը խորթ փոփոխությունների չենք կարող գնալ։ — Vahe քնն. 16:11, 23 Փետրվարի 2018 (UTC)
Գործող հակամարտությունների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գործող հակամարտությունների ցանկԸնթացիկ զինված հակամարտությունների ցանկ

Նախևառաջ, հոդվածը թարգմանվել է անգլերեն List of ongoing armed conflicts էջից, որտեղ վերնագիրը համապատասխանում է հոդվածի բովանդակությանը: Սակայն հայերենի դեպքում վերնագիրը այլ կերպ է թարգմանվել, ինչի արդյունքում վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը. ա) ինձ համար անհասկանալի է գործող բառի օգտագործումը տվյալ պարագայում, նման դեպքերի համար ես ավելի շատ հանդիպել եմ ընթացիկ (այդ թվում՝ ընթացիկ իրադարձություններ), բ) ոչ բոլոր հակամարտություններն են զինված հակամարտություններ , իսկ հոդվածը պատմում է հենց երկրորդ տարբերակի մասին:--Pandukht (քննարկում) 14:40, 4 Մարտի 2018 (UTC)[reply]

  1. Ճանաչիր բռնապետին (Ֆոտոշարք): Գերմանական Frankfurter Allgemeine-ն հրապարակել է երիտասարդ մարդկանց պատկերող լուսանկարների շարք՝ առաջարկելով դրանցում ճանաչել աշխարհին հայտնի բռնապետերին: Ներկայացնում ենք պարբերականի ֆոտոշարքը՝ չնչին լրացումով: [1]