«Մուսա լեռան քառասուն օրը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 10. Տող 10.
Գրքի ստեղծման գաղափարը եղել է [[1929]] թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսել է, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է [[1932]] թվականին՝ գերմաներենով, մինչև [[Վեպ|վեպը]] գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ [[Հայաստան|Հայաստանի]] պատմությունը։
Գրքի ստեղծման գաղափարը եղել է [[1929]] թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսել է, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է [[1932]] թվականին՝ գերմաներենով, մինչև [[Վեպ|վեպը]] գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ [[Հայաստան|Հայաստանի]] պատմությունը։


Գիրքը լույս է տեսել [[1933]] թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ [[ԱՄՆ]]-ում գրքի լույս տեսնումից հետո [[1934]]-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով<ref>[http://times.am/?p=22815&l=am Երկու շաբաթում վեպը վաճառվել է...]</ref>։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը <nowiki/>[[Գիրք|գիրքը]] համարել է ամսվագիրք։
Գիրքը լույս է տեսել [[1933]] թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ [[ԱՄՆ]]-ում գրքի լույս տեսնումից հետո [[1934]] թվականին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով<ref>[http://times.am/?p=22815&l=am Երկու շաբաթում վեպը վաճառվել է...]</ref>։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը <nowiki/>[[Գիրք|գիրքը]] համարել է ամսվագիրք։


Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանվել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանի կողմից և առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին, Երևանում: Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին):
Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանվել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանի կողմից և առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին, Երևանում: Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին):

07:31, 2 Մարտի 2018-ի տարբերակ

Մուսա լեռան քառասուն օրը
գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh[1]
Պատկեր:40 Days of Musa Dagh.jpg
ՀեղինակՖրանց Վերֆել[1]
Անվանվել էՄուսա լեռան հերոսամարտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն և Մուսա լեռան հերոսամարտ
Բնօրինակ լեզուգերմաներեն[1]
Նկարագրում էՄուսա լեռ
Երկիր Ավստրիա[1]
Հրատարակման տարեթիվ1933[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/werfel/musadagh/musadagh.html
ՎիքիքաղվածքՄուսա լեռան քառասուն օրը

Մուսա լեռան քառասուն օրը (գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh), ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը՝ գրված իրական փաստերի հիման վրա։

Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս[2]:

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ[3]։

Գրքի ստեղծման գաղափարը եղել է 1929 թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսել է, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, մինչև վեպը գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ Հայաստանի պատմությունը։

Գիրքը լույս է տեսել 1933 թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով։ ԱՄՆ-ում գրքի լույս տեսնումից հետո 1934 թվականին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով[4]։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվագիրք։

Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանվել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանի կողմից և առաջին անգամ հրատարակվել է 1964 թվականին, Երևանում: Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին):

Պատմություն

Դեպքերը տեղի են ունեցել Մուսա Լեռան վրա ցեղասպանության ժամանակ: Լեռը գտնվում է պատմական Կիլիկյան Հայաստանի ծայրամասում՝ Միջերկրական ծովի ափին։ Հեղինակը վեպի սկզբում նկարագրում է Գաբրիել Բագրատյանի ընտանիքը: Նկարագրում է, թե ինչպես մի հասարակ մարդու հաջողվեց հիանալի կյանք կառուցել Ֆրանսիայում, ապրել որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան և փիլիսոփա:

1914 թվականի հուլիսն էր, Գաբրիելը վճռում է իր հետ Հայաստան տանել իր կնոջը` Ժուլիեթին և իր որդուն: Նա մեծ ցանկություն ուներ նրանց ծանոթացնել իր ժողովրդի և հայրենիքի հետ: Շաբաթներ են տևում, և վերջապես ընտանիքը հասնում է Յողունօլուք՝ Բագրատյանի ծննդավայր: Գաբրիելը կարծես ամեն քարի տեղ հիշում էր, բայց նրա հիշողության մեջ ամենաշատը տպավորվել էր այդ միստիկ լեռը` Մուսա լեռը: Ընտանիքը բարեհաջող տեղավորվում է և կարծես սովորում է այդտեղի կյանքին, բայց ահա սկսվում են Զեյթունի ջարդերը: Մազապուրծ եղած ժողովրդին տեղահանում են, վռնդում իրենց բնակավայրերից: Հազարանոց ժողովուրդը, ծանր փորձությունների միջով անցնելով, վերջապես հասնում է Յողունօլուք: Ապա սկսվում են նրանց սպառնալիքները և որոշվում է նրանց տեղահանության օրը: Յոթ գյուղերի ժողովուրդը իրենց համար ղեկավար են ընտրում Բագրատյանին, Կիլիկյանին և Տեր-Հայկազնունուն: Ղեկավարները, որպես ժողովրդի փրկության միակ միջոց ընտրում են Մուսա լեռ բարձրանալը: Ամեն ինչ պլանավորում են և թուրքերից թաքուն ժողովրդին բարձրացնում են լեռը:

Սկզբի օրերը շատ հանդարտ են անցնում, բանակը պատրաստվում է հակառակորդի հարձակմանը: Եվ ահա վերջապես տեղի է ունենում այդքան սպասված առաջին հարձակումը: Հայերը պարտության են մատնում թուրքական զորքին: Այդ դեպքից հետո Էնվերն ու Թալեաթը սկսում են մտածել մուսալեռցիների ամբողջովին բնաջնջման մասին: Երկրորդ հարձակմանը հայերը կարողանում են նույնպես դիադրել: Եվ կարծես փրկությունը արդեն մոտ էր, բայց ահա սկսվում է համաճարակ և տարածվում է տենդ հիվանդությունը: Ժողովուրդը հայտնվում է շատ ծանր վիճակում: Մեծ մասը ինչպես և ֆրանսուհի Ժուլիեթը սկսում են տառապել տենդով: Հայկազնունը մի խեղճ ամիի որդու նամակ է տալիս և ուղարկում է Հալեպ օգնություն գտնելու համար[5]:

Պարզվում է, որ Ժուլիեթը դավաճանում է Գաբրիելին մի երիտասարդ օտարական հույնի հետ, ով թողնելով նրան փախուստի է դիմում Հալեպ: Նրա դավաճանությունը բացահայտվում է, և դա դառնում է մեծ ատելության պատճառ: Ստեփանի հասակակից տղաները սկսում են նրան հալածել, և տղան ատելության մեծ զգացումով փախնում է Հայկի հետ Հալեպ: Սակայն տղան չի կարողանում փրկվել և ընկնելով թուրքերի ձեռքը սպանվում է:

Գեներալ Բագրատյանի որդու դին ուղարկում են Մուսա լեռը: Հայրը շատ ծանր է տանում միակ որդու կորուստը և մեկուսանում է բոլորից: Իսկ մայրը՝ Ժուլիեթը հիվանդության հետևանքով անդադար անգիտակից վիճակում է լինում և չի իմանում պատանի որդու մահվան մասին:

Թուրքերը հարձակվում են երրորդ, ապա չորրորդ անգամ: Լիովին ուժասպառ եղած ժողովրդին փրկության են հասնում ֆրանսիացիները Ժաննա դ`Արկ նավով և տեղափոխում են բոլորին Ֆրանսիա:

Գաբրիելը չի կարողանում իր հետագա կյանքը պատկերացնել առանց որդու: Նա մնում է լեռան վրա և մահանում որդու գերեզմանաքարի մոտ:

Հետաքրքիր փաստ

Ֆրանց Վերֆելն իրադարձություններն ընտրելիս, իմաստավորելիս և պատկերելիս առաջնորդվել է իր հիմնական գաղափարագեղարվեստական սկբունքներով: Վերջնականպես մի կողմ նետելով չդիմանալու պասիվ քրիստոնեական կանխադրույթները, Վերֆելը կանգնում է չարին ակտիվ, գործուն, հերոսական դիմադրություն ցույց տալու դիրքերում: Վեպի հիմնական գաղափարն այն է, որ բռնության դեմ միայն զինված պայքարով ժողովուրդները կարող են ձեռք բերել իրենց ազատությունը: Կարևոր է նշել նաև, որ Գաբրիել Բագրատյանի հերոսի նախատիպ է հանդիսացել Մովսես Տեր-Գալստյանը:

Սկզբնական ընդհունելությունն ու գրաքննությունը

Վերֆելի վեպի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին են վկայում նրա բազմաթիվ վերահրատարակությունները ու թարգմանությունները: Միայն երկու տարում՝ 1934-1935 թվականներին, վեպը թարգմանվեց աշխարհի 36 լեզուներով[6]: Այդ գիրքը իրոք նրա վիթխարի աշխատանքն էր: Այն անջնելի տպավորություն է թողել այն մարդկանց վրա, ովքեր ընդհանրապես ոչինչ չգիտեին այդ իրադարձությունների մասին:

Ամերիկայում վեպն առաջին անգամ երևաց 1933 կամ 1934 թվականի նոյեմբերին[7]: Ավելի քան 30 տարի այդ վեպը տարբեր երկրներում որպես դասական գործ վերահրատարակվել է Ժամանակակից վեպի գրադարան շարքով: Գիրքը այնպիսի տարածում էր գտել, որ 1965 թվականին նրա տպաքանակն անցավ մեկ միլլոն օրինակից, իսկ 1979-1981 թվականներին վեպը Ավստրիայում լույս տեսավ որպես գրպանի գիրք, մեծ տպաքանակով:

Ընդհանուր առմամբ Վերֆելի ստեղծագործությանը նվիրված հետազոտություններն ու մեկնաբանություններն ստեղծեցին մի գրականություն, ուր դրսևորվում են տարբեր կարծիքներ, դատողություններ: Սակայն Վերֆելի ստեղծագործության գագաթը հանդիսացավ այս վեպը, որը միշտ էլ ծնել է համընդհանուր հիացմունք:

Սա է վեպի հիմնական նշանակությունը: Դա գեղարվեստական վկայություն է տառապանքների ու հերոսության և, դրա հետ մեկտեղ, մարմնավորում է ամենաբարձր բարոյական արժանիքների՝ վեհ հայրենասիրության, բռնության ու բարբարոսության դեմ անզիջում պայքարը:

1982 թվականին ռեժիսոր Սարգիս Մուրադյանը նկարել է համանուն գեղարվեստական ֆիլմ՝ Ալեքս Հակոբյանի սցենարով[8]:

Ծանոթագրություններ