«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.


==Զաքարյանների գործունեությունը==
==Զաքարյանների գործունեությունը==
[[1048]] թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար|Դավիթ Շինարարի]] վասալներ։ [[1120]]-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ|Օրբելիների]] վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար]] թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել [[ամիրսպասալար]]ի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ [[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։
[[1048]] թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար|Դավիթ Շինարարի]] վասալներ։ [[1120]]-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ|Օրբելիների]] վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար]] թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ [[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։


==Զաքարյանները Հայաստանի թագավորներ==
==Զաքարյանները Հայաստանի թագավորներ==

18:53, 19 Հոկտեմբերի 2011-ի տարբերակ

Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-1236 թթ-ին /մոնղոլներին տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին/:

Զաքարյանների ծագումը

Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների ճյուղից։

Զաքարյանների գործունեությունը

1048 թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ և Իվանե Ա եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։

Զաքարյանները Հայաստանի թագավորներ

Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը` Զաքարյան Հայաստանը, որը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա տարածք: Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը` Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից: Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անի քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ /Արարատյան կողմնակալությունը Վաչուտյանների գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների գլխավորությամբ և Վայոց ձորի կողմնակալություը Խաղբակյան-Պռոշյանների գլխավորությամբ/, հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ: Զաքարյան Հայաստանը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը /Զաքարե Բ, Իվանե Ա, Զաքարե Բ-ի որդի Շահնշահ Ա, Իվանե Ա-ի որդի Ավագ և ուրիշներ/: Զաքարե Բ-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց ,,շահնշահ,, տիտղոսը: Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև ինքնակալ, թագավոր, կեսար: Զաքարյան պետության ղեկավարը նստել է Անիում և Վրաստանի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ Զաքարե Բ-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ Իվանե Ա1191-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ Զաքարե Բ-ի մահից հետո, 1212 թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ 1236 թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում, թե վրաց արքունիքում` մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ։

Գրականություն

Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Ե., 1961 թ.:
Բաբայան Լ.Հ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում: Ե., 1964 թ.:
Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե., 1975 թ.:
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ.: