«Ապրած և չապրած տարիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 5491068 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.71.136.202 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 8. Տող 8.
|անվանվել է =
|անվանվել է =
|տեսակ =
|տեսակ =
|ժանր = վիպակ
|ժանր = վիպակ, պատմվածքներ
|թեմա =
|թեմա =
|կազմված է =
|կազմված է =
Տող 18. Տող 18.
|նկարագրում է =
|նկարագրում է =
|ներկայացված է =
|ներկայացված է =
|էջեր =
|էջեր = 234
|շարք =
|շարք =
|նախորդ =
|նախորդ =
|հաջորդ =
|հաջորդ =
|հրատարակումներ կամ թարգմանություններ =
|հրատարակումներ կամ թարգմանություններ =
|խմբագիր =
|խմբագիր = Աշոտ Գաբրիելյան
|նկարազարդող =
|նկարազարդող =
|կազմի հեղինակ =
|կազմի հեղինակ = Լուսինե Նավասարդյան
|հրատարակում =
|հրատարակում =
|երկիր =
|երկիր = Հայաստան
|հրատարակման վայր =
|հրատարակման վայր =
|հրատարակիչ =
|հրատարակիչ =
Տող 39. Տող 39.
|գմսհ =
|գմսհ =
|ԴՏՀ =
|ԴՏՀ =
|ԳՄԴ =
|ԳՄԴ = 54(5Հ)-4
|oclc =
|oclc =
|թվային տարբերակ =
|թվային տարբերակ =
Տող 49. Տող 49.
|վիքիպահեստ =
|վիքիպահեստ =
}}
}}
'''Ապրած և չապրած տարիներ''', [[Վարդգես Պետրոսյան]]ի վիպակներից, որ գրել է [[1967]]-[[1968|68]] թթ.։
'''Ապրած և չապրած տարիներ''', [[Վարդգես Պետրոսյան]]ի վիպակներից, որը գրել է [[1967]]-[[1968|68]] թվականներին։

Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։
Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։
Գրքում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրածտարիներ» վիպակը և 1970 թվականին հրապարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը։
Գիրքը կրկին հրապարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ։


== Սյուժեն ==
== Սյուժեն ==
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։
Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։
Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Լևոնի համադասարանցիներից միայն չորս են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը: Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սմբատը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, ով իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին։

Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում։ Սակայն հարց է ապրու՞մ են արդյոք․
{{քաղվածք|«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները»։|}}


Լևոնին ուղարկում են գյուղ, որ նյութ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը փորձում է դեմ գնալ տիրող գաղափարախոսությանը, սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, բայց քննարկման արդյունքում որոշվում է, որ այն հարիր չէ ժամանակի գաղափարախոսությանը, պետք է փոխել։


== Մեջբերումներ ==
== Մեջբերումներ ==
* Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
* Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ…
* Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են:
* Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների, ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը։
* Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
* Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները։
* Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:
{{վիքիքաղվածք}}
* Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը: Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին: Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են: Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում: Մարդկանց միջև տարբերությունները դրանից են:
* Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:
* Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
* Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:
* Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
* Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին:
* Բոլորն էլ կարոտում են բնական վիճակների, ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևանալը:
* Խմել և քնել - երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
* Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել:
* Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ: Չզգալ` այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ: Սարսափելի կլիներ: Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ:
* Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:
* Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
* Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
* Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:
* Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:
* Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել` ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով:
* Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով:
* Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:
* Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին:
* Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:
* Դդումն է հասունանում, մարդը ծերանում է:
* Երևի այնքան էլ բարի բան չէ` հիշեցնել կորցրածը:
* Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես:
* Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:
* Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:
* Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ:
* Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում: Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու` ինչպես ատոմի միջուկը:
* Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
* Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
* Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից:
* Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
* Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում:
* Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով:
* Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:



== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* Վարդգես Պետրոսյան, Ապրած և չապրած տարիներ, Երևան, 1970։
* Վարդգես Պետրոսյան, Ապրած և չապրած տարիներ, Երևան, 1970։
* [http://grqamol.am/grqer/online/vardges-petrosyan-aprac-ev-chaprac-tariner-elektronayin/ Ապրած և չապրած տարիներ]
* [http://grqamol.am/grqer/online/vardges-petrosyan-aprac-ev-chaprac-tariner-elektronayin/ Ապրած և չապրած տարիներ]
* [https://www.youtube.com/watch?v=aigZrTMkN_E/ «Ապրած և չապրած տարիներ» աուդիոգիրք մաս 1]
* [https://www.youtube.com/watch?v=A2dMphruBlI/ «Ապրած և չապրած տարիներ» աուդիոգիրք մաս 2]


[[Կատեգորիա:Վիպակներ]]
[[Կատեգորիա:Վիպակներ]]

19:35, 21 փետրվարի 2018-ի տարբերակ

Ապրած և չապրած տարիներ
ՀեղինակՎարդգես Պետրոսյան
Ժանրվիպակ, պատմվածքներ
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Լևոն
Ստեղծման տարեթիվ1967-1968
Էջեր234
ԽմբագիրԱշոտ Գաբրիելյան
Կազմի հեղինակԼուսինե Նավասարդյան
ԵրկիրՀայաստան
ԳՄԴ54(5Հ)-4
ՎիքիքաղվածքԱպրած և չապրած տարիներ

Ապրած և չապրած տարիներ, Վարդգես Պետրոսյանի վիպակներից, որը գրել է 1967-68 թվականներին։ Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։ Գրքում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրածտարիներ» վիպակը և 1970 թվականին հրապարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչու են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը։ Գիրքը կրկին հրապարակվել է Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ։

Սյուժեն

Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։ Լևոնի համադասարանցիներից միայն չորս են գալիս նրա կազմակերպած հերթական հանդիպմանը: Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սմբատը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, ով իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ, Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին և ուրիշներին։

Նրանք բոլորն էլ ունեն ընտանիք, աշխատանք, ընկերներ, հոգսեր, նպատակներ, հանդիպում են ընկերների հետ, ուտում, խմում։ Սակայն հարց է ապրու՞մ են արդյոք․

«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները»։


Մեջբերումներ

  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչե՞ն հուշերի մեղուները: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:
  • Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը, նշանակում է ծերանում են:
  • Փակեց աչքերը: Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:
  • Մեքենայում, փողոցում, աշխարհում մութ չէր: Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ` իրենց թուլությունը, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա:
  • Առհասարակ եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը: Ինչ հետաքրքիր բան կստացվեր, կողք կողքի, իրար հետևից` ինչ տարբեր բաներ կլինեին: Հանկարծ պատկերացրեց այդ կինոժապավենը, թեկուզ մարդու մի օրվա մասին, թեկուզ… Ըստ այդ կինոնկարների, մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլինի իսկականը, ինչ մտածում են: Առհասարակ եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում: Մարդկանց միջև տարբերությունները դրանից են:
  • Սիրո մասին բարձր կարելի է ասել կատակով:
  • Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:
  • Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:
  • Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:
  • Ճարտարապետ լիներ, աշխարհի բոլոր պատերը ապակուց կաներ, որ մարդիկ ապրեին բաց, մերկ, որ չձևանային, չորս պատը պատյան չդարձնեին:
  • Բոլորն էլ կարոտում են բնական վիճակների, ամենքին էլ երևի ճնշում են պայմանականությունները, ձևանալը:
  • Խմել և քնել - երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
  • Փիլիսոփայում են նրանք, ովքեր չեն կարողանում ապրել:
  • Մարդը կենդանիներից տարբերվում է ոչ թե մտածելու, այլ զգալու ընդունակությամբ: Չզգալ` այսինքն չսիրել, չսպասել, չատել, չտխրել, չհուսահատվել, չափսոսալ: Սարսափելի կլիներ: Ով գիտե, շատ կենդանիներ գուցե և մտածում են, օրինակ, դելֆինները, բայց իսկապես զգալ միայն մարդն է ընդունակ:
  • Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:
  • Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:
  • Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:
  • Բայց մի՞թե կարիք կա մի քանի անգամ համբուրելու համար ասել, թե սիրում ես, երդվել:
  • Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:
  • Անցած կյանքը նման է հին ջրաղացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել` ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել. ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով:
  • Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումով:
  • Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:
  • Մարդկանց թվում է, թե լավ գիտեն իրենց հարազատներին:
  • Ուժը փոխում է կնոջը, նրան դարձնում է ուրիշ:
  • Դդումն է հասունանում, մարդը ծերանում է:
  • Երևի այնքան էլ բարի բան չէ` հիշեցնել կորցրածը:
  • Ուզում էր, որ երկարի ճամփան, բայց ճամփան զսպանակ չի, որ ձգես:
  • Սու՛տ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանի հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները: Ուրիշ ոչինչ:
  • Եվ ժամանակը փոխում է ինձ մսե մոխրամանի: Ժամանակը մարդու սրտի, ուղեղի, հույսերի մեջ թափ է տալիս իր մոխիրը: Կամաց-կամաց: Կամ արագ:
  • Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ:
  • Հոգին նույնքան նյութական է, որքան մարմինը, և ինչպես մարմինը՝ երևի նաև հոգնում է նույն դիրքից, նույն զգացումներից, նույն տխրությունից: Հոգին էլ, ինչպես մարմինը, գուցե նաև նստում է, կռանում, թավալվում: Դատարկ բան է, պարզապես մարդը երբեմն կարիք ունի մենակ մնալու ինքն իր հետ, ինքն իր դեմ, ճեղքվելու` ինչպես ատոմի միջուկը:
  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
  • Մարդ իր կյանքի ամեն օրը պիտի ապրի այնպես, ինչպես եթե դա իր կյանքի վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
  • Սև ակնոցը ոչ թե արևից պաշտպանվելու համար է, այլ ծանոթներից:
  • Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:
  • Երեսունհինգ-քառասուն տարեկանից հետո հիշողությունը միայնակ կնոջ է նման. հեշտ է դավաճանում:
  • Լևոնը մտածեց, որ մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները: Լուցկու այրված հատիկը կարող ես և փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով:
  • Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:


Աղբյուրներ