«Փոքրագույն գործողության սկզբունք»–ի խմբագրումների տարբերություն
չ ավելացվեց Կատեգորիա:Ֆիզիկայի հասկացություններ ՀոթՔաթ գործիքով |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://feynmanlectures.caltech.edu/ +http://www.feynmanlectures.caltech.edu/) |
||
Տող 2. | Տող 2. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://feynmanlectures.caltech.edu/II_19.html Ֆեյնմանի դասախոսությունը փոքրագույն գործողության սկզբունքի մասին] (անգլերեն) |
* [http://www.feynmanlectures.caltech.edu/II_19.html Ֆեյնմանի դասախոսությունը փոքրագույն գործողության սկզբունքի մասին] (անգլերեն) |
||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
17:21, 19 փետրվարի 2018-ի տարբերակ
Փոքրագույն գործողության սկզբունք, մեխանիկայի վարիացիոն սկզբունքներից, ըստ որի ֆիզիկական համակարգի որոշակի դասի՝ միմյանց հետ համեմատվող հնարավոր շարժումներից իրականացվում է այն, որի դեպքում գործողությունը (համակարգի շարժման կարևոր բնութագրերից, ունի էներգիայի և ժամանակի արտադրյալի չափայնություն) ստանում է փոքրագույն (ավելի ճիշտ՝ էքստրեմալ) արժեք։ Սովորաբար կիրառվում է Համիլտոն-Օստրոգրադսկու (δs=0, որտեղ δ-ն թերի վարիացիայի սիմվոլն է) կամ Մոպերտյուի-Լագրանժի (W=0, որտեղ W-ն լրիվ վարիացիայի սիմվոլն է) տեսքով։ Փոքրագույն գործողության սկզբունքից օգտվում են մեխանիկական համակարգի շարժման հավասարումներ կազմելու և այդ շարժումների ընդհանուր հատկություններն ուսումնասիրելու համար։ Հասկացությունների համապատասխան ընդհանրացման դեպքում Փոքրագույն գործողության սկզբունքը կիրառվում է հոծ միջավայրերի մեխանիկայում, էլեկտրադինամիկայում, քվանտային մեխանիկայում։
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |